Բրետոնցի դուքսերի դղյակ
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ և շատո |
Վարչական միավոր | Նանտ[1] |
Երկիր | Ֆրանսիա |
Կառուցված | 1207 թվական |
Պատվիրող | Guy of Thouars? |
Ընթացիկ սեփականատեր | Ville de Nantes?[1] |
Կայք | chateau-nantes.fr |
Château des ducs de Bretagne (Nantes) Վիքիպահեստում |
Բրետոնցի դուքսերի դղյակ (ֆր.՝ Château des ducs de Bretagne, բրետոներեն՝ Kastell Duged Breizh)՝ դղյակ Նանտում, որը համարվում է Բրետան դուքսերի պատմական կենտրոնը (1941 թվականին Բրետանի բաժանումից հետո Նանտը և նրա Ատլանտյան Լուար դեպարտամենտը մտնում են Լուարայի երկիր երկրամասի կազմի մեջ)։ Գտնվում է Լուարի աջ ափին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]13-16-րդ դարերում հանդիսանում էր Բրետանի դուքսերի աթոռանիստը, իսկ Բրետանի ֆրանսիական տերությանը միանալուց հետո՝ Ֆրանսիայի թագավորների բրետոնական ատոռանիստ վայրն էր։ 1598 թվականին բրետոնական դուքսերի դղյակում հանգրվանել է Հենրի 4-րդը, ով քաղաք էր եկել ստորագրելու Նանտի Էդիկտը (ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ոչ թեդղյակում, այլ այժմ գոյություն չունեցող կառույցում)։
1862 թվականին դղյակը հայտարարվել է պատմական հուշարձան։ Ներկայումս դղյակում գտնվում է Նանտի պատմության թանգարանը։
Վերականգնում
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ական թվականներից իրականացվել է դղյակի վերականգնման և վերանորոգման մասշտաբային նախագիծ, Նանտի և Բրետնի պատմական խորհրդանիշի փառքը վերադարձնելու համար։ 15 տարվա վերականգնողական աշխատանքներից, և երեք տարի այցելուների համար փակ լինելուց հետո, 2007 թվականի փետրվարի 9-ին այն բացվեց և հանդիսանում է զբոսաշրջության հայտնի կենտրոն։
Վերականգնված շենքում գտնվում է Նանտի պատմության թանգարանը (32 սրահ)։ Թանգարանում ավելի քան 850 ցուցադրանմուշ և մուլտիմեդիոն ծրագրեր։
Հայտնի է համարվում զբոսանքը բերդի պատերի վրայով (500 մ շրջանագիծ), այնտեղից տեսարան է բացվում ոչ միայն դղյակի պալատների և կառույցների այլև քաղաքի վրա։
Էքսպոզիցիայի յոթ բաժիններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դղյակ, Նանտ և Բրետան մինչև 16-րդ դարը
- Նանտ՝ Գետի և Օվկիանոսի դուստրը
- Առևտուր և «սև ոսկի»։ 18-րդ դար
- Նոր քաղաքի ձևավորումը
- Ատլանտիկայի մեծ քաղաը՝ այսօր և վաղը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 base Mérimée (ֆր.) — ministère de la Culture, 1978.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (ֆր.)
- Ֆրանսիայի պատմական հուշարձանների տվյալների բազա (ֆր.)
- Նկարները Մշակույթի նախարարության կայքում (ֆր.)
- Վիրտուալ էքսկուրսիա՝ 360 լուսանկարներ Արխիվացված 2011-10-05 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրետոնցի դուքսերի դղյակ» հոդվածին։ |
|