Jump to content

Ծակոտաքարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
15:46, 22 հունվարի 2024 տարբերակ, ԱշբոտՏՆՂ (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ծակոտաքարտ

Ծակոտաքարտ, ինֆորմացիայի կրիչ։ Պատրաստվում է թղթից, ստվարաթղթից, պլաստմասսայից։

Ծակոտաքարտի վրա ինֆորմացիան գրառվում է անցքեր ծակռտելով։ Ծակոտաքարտերը հիմնականում կիրառվում են ԷՀՄ-ներում (ինֆորմացիայի մուտքի և ելքի համար), ծակատիչ հաշվողական լրակազմերում (որպես գրառման հիմնական կրիչ)։ Ծակոտաքարտերը տարբերակվում են ձևով, չափերով, պահվող ինֆորմացիայի ծավալով, անցքերի ձևով և դասավորությամբ։

Ընտրման և դասավորման հարմարության համար ծակոտաքարտի վերին ձախ անկյունը կտրված է։ Ծակոտաքարտը երկայնությամբ բաժանվում է 12 տողի (10 հիմնական և 2 լրացուցիչ)։ Մեկ ծակոտաքարտի վրա կարելի է գրառել մինչև 80 նիշ (մոտավորապես 10-15 բառ)։ Ծակոտաքարտերի մեքենայական մշակման արագությունը 2000 քարտ/ր է։ Ինֆորմացիայի վերարտադրումը կատարվում է էլեկտրամեխանիկական հաշվիչներով կամ ֆոտոէլեմենտներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 107