Մեծ տափաստան կամ Եվրասիական տափաստան, Եվրասիա մայրցամաքի կենտրոնում տեղակայված խոշոր տափաստանային էկոտարածաշրջան։ Ձգվում է Արևելյան Եվրոպայից համարյա մինչև Խաղաղ օվկիանոսի ափերը։ Մեծ տափաստանը հնուց բնակեցված է եղել տարբեր քոչվոր ազգերով և խթանել է այդ ազգերի և եվրոպական մշակույթների փոխազդեցության (Մոնղոլների արևմտյան արշավանքը)։ Մեծ տափաստանը բյուրավոր ազգերի սկիզբ է դարձել, այդ թվում ուրալյան, սինակովկասյան, ալթայան և աֆրասիական (որոշ հետազոտողների համաձայն նաև հնդևրոպական) լեզվաընտանիքի ազգերի։