Օրհներգություն
Հիմն (հին հունարեն՝ ὕμνος)՝ երգ, որը գովաբանում կամ փառաբանում է ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան (ի սկզբանե՝ աստվածություն[1]):
Ստուգաբանություն
Բառը չունի հստակ ստուգաբանություն: Հնագույն ժամանակահատվածում կապում էին հյուսել բառի հետ (հին հունարեն՝ ὑφαίνω), հիմնը հասկանում էին որպես «հյուսված» երգ: Այդ ժամանակներում բառերի ցանկացած արտաբերում փոխաբերական իմաստով հասկանում էին որպես հյուսվածքային գործընթաց, խոսքի, բառերի միացություն: Սակայն հունարենի փաստերը բավարար չեն հիմն բառի ստուգաբանությունը բացատրելու համար: Պ. Շանտրենը նրա ծագումը դասում է նախահունական կամ ոչ հունական ակունքներին՝ վկայակոչելով այնպիսի բառեր, ինչպիսիք են դիֆիրամբը, էլեգիան, լինը, որոնք հունական ծագում չունեն և ցույց են տալիս ռիթմիկ արտաբերվող տեքստերի տարբեր տեսակներ, որոնք հետագայում վերածվել են երգի:
Կրոնական հիմն
Հնդկական պոեզիայում աստվածների հիմները ոչ միայն գեղարվեստական խոսքի հնագույն հուշարձան են, այլ նաև մեծ տեղ են զբաղեցնում ուշ շրջանի գրականության մեջ, ինչպես սանսկրիտով, այնպես էլ միջին և նոր հնդակական լեզուներով (ինչպես օրինակ՝ «ստոտրա»՝ գովք, հին հնդկական օրհներգ), բուդդայական գրականության մեջ աստվածներին փոխարինում է Բուդդան, ջայնիզմի գրականության մեջ՝ Ջինը՝ ուշ միստիկների պոեզիայում միասնական աստվածության կերպար:
Կարևոր են նաև միջերկրածովյան մշակույթի շրջանի հնագույն գրականության մեջ գոյություն ունեցող հիմները: Եգիպտական և բաբելոնյան աստվածների հիմները երբեմն ապշեցնում էին պատկերների պայծառությամբ և հուզական վերելքով: Բաբելոնյան հիմնի թեմատիկայով և ոճով են Եհովայի հին հրեական հիմները, որոնք մասամբ հավաքագրված են սաղմոսներում, մասամբ էլ՝ Աստվածաշնչի (պատմողական գրքերում): Մերձավոր Արևելքում արաբական գրականությունը՝ կապված հիմնի, պոեզիայի տարածման և իմաստի հետ, կտրուկ հակասում է պարսկերենին: Արաբների շրջանում կրոնական բառերը թույլ էին զարգացած: Միայն 13-րդ դարում՝ տնտեսական, քաղաքական և աշխարհիկ մշակութի անկման դարաշրջանում մեծ համբավ է ստանում քասեդ Բուսիր հիմնը՝ ի պատիվ Մուհամմադի («Բուրդա», «Մարգարեի թիկնոց»), և խորհրդավոր սուֆիզմի հիմները՝ ի պատիվ Իբն ալ Ֆարիդի:
Անհամեմատ ավելի հարուստ և գեղարվեստական շարականներ են սուֆիզմները: Այս շարականները (լավագույնը՝ Ջալալադին Ռումի, XIII դ.), որոնք համադրված են պանթեիստական խորհրդանիշներով, էքստատիկ և էրոտիկ շարժառիթներով, իրականացվում են դերվիշների հիացմունքների վրա: Սուֆիզմի սիմվոլիզմը պատկերված է եղել XII դ.-ից և աշխարհիկ, պարսկական բոլոր քննարերգությունները (ապա՝ թուրքերեն), այնպես որ, դժվար է սահմաններ ընդգծել սիրային երգի և միստիկ-պանթեիստական օրհներգի միջև (օրինակ՝ Հաֆեզ, Սաադի և այլք):
Օրհներգների բնօրինակ ձևերը Հեռավոր Արևելքում: Չինական պոեզիան, իրական շարականների հետ միասին, որոնք ուղերձներ են պարունակում երկինքի մասին, իսկ նախնիների գովասանքն ունի օդ օրհներգի ձևը (դայ և լայ՝ մեծ և փոքր օդեր), որոնք նկարագրում են հին դինաստիաների հիմնադիրների արարքները: Դրանք հարուստ պատմական նյութեր են տալիս էպիկական ցուցահանդեսին, որոշներն էլ, ըստ երևույթին, ծառայում էին որպես մարտական երգեր:
Հունական և հռոմեական պոեզիայում աստվածների շարականները համեմատաբար աննշան տեղ են զբաղեցնում: Շարականի պարտադիր ներառումը ողբերգության կազմում (ինչպես հնդկական հին դրամայում) վկայում է այս ժանրի պաշտամունքային ծագման մասին: Հին հունական հիմնը, ի տարբերություն արևելյան շարականների, քննարական պաթոսի, երբեմն առկա է էպիկական տարրի գերակշռություն, որը երբեմն շարականը վերածում է բացառապես առասպելական պատմվածքի («Հոմերական օրհներգեր»): Մյուս կողմից, հունական պոեզիան հանրային գործիչներին և փառատոներին ներկայացնում է օրհներգի ձև՝ էնկոմի, էպինիկի, որոնք կապված են մի շարք բանաստեղծների անվան հետ:
Պահպանվել են Հոմերոսի, Կալիմախի միստիկական օրհներգերը, Պրուկլոսի և Սինեզայի օրհներգերը, դասականության և հելլենիզմի դարաշրջանի միայն առանձին գործեր:
Քրիստոնեական օրհներգություն
Վաղ քրիստոնեության դարաշրջանը, որն արտացոլում էր տնտեսապես և քաղաքականպես քայքայված Հռոմեական կայրության առեղծվածային տրամադրությունը, բնութագրվում է բանաստեղծական օրհներգի ծաղկմամբ: Հատկապես արդյունավետ է այս ձևը Բյուզանդիայում, որտեղ ելույթ են ունենում այնպիսի օրհներգական բանաստեղծներ, ինչպիսիք են Յոհան Դամասկին և շարականագիր Ռոմանը: Բյուզանդիայի միջոցով, օրհներգի ձևը, քրիստոնեության հետ միասին, ներթափանցում է սլավոնական (եկեղեցական) գրականություն: Լատինական օրհներգերից որոշները (ամբրոսյան օրհներգեր, Պրուդենսիայի օրհներգեր), որոնք հետագայում դարձան Կաթոլիկ եկեղեցու պաշտամունքային ծիսակարգի մաս, մեծ ազդեցություն ունեցան Արևմուտքի հետագա միջնադարի ոչ միայն կրոնական, այլ նաև աշխարհիկ խոսքերի մշակման վրա: Օրհներգերի ստեղծումը, նախ՝ լատիներեն, այնուհետև՝ ժողովրդական լեզուներով, անցնում է ամբողջ միջնադարում. հոգևորականության շերտավորումը և վագանտների հայտնվելը օրհներգերի ժողովրդական ձևի հիմք է:
Օրհներգերի թեմատիկա է բերվում վերածնունդի՝ սուրբ Ֆրանցիսկոսի օրհներգը՝ «արևի եղբայր»: Քաղաքային բուրժուազիան, գործելով բարեփոխական շարժումներում կրոնական օրհներգն օգտագործվում է ժողովրդական լեզվով՝ որպես քարոզչական գրականության ձև, վերականգնելով հին կաթոլիկ շարականները՝ բողոքական գաղափարախոսություն արտահայտելու համար:
Լյութերի հիմը՝ «Ein feste Burg», համարվում է գերմանական բողոքական պատերազմական երգ. օրհներգեր երգելով՝ Կրոմվելի զորքերը գնացին կռվելու: Երեսնամյա պատերազմից հետո Գերմանիայի տնտեսական անկումը և դրանով պայմանավորված կրոնական և առեղծվածային տրամադրությունների ծաղկումը հիմք է պոեզիայի շարունակության վերջին ուժեղ ալիքին (Անգելուս Սիլեսիուս, Պոլ Գերհարդ, Պոլ Ֆլեմինգ և ուրիշներ): Գրական ձևի սպառումը դրսևորվում է (ինչպես 18-րդ դարի պիետիզմի և թեիզմի գործերում) մասամբ անդրադառնալով ժողովրդական երգի ձևերին (որոնք ունեին նաև սիրային երգի դեմ պայքարի կրթական նպատակ), մասամբ էլ՝ աշխարհիկ, էրոտիկ բանաստեղծության ձևերին: Ժամանակակից գրականության մեջ կրոնական օրհներգի ձևը շարունակում է օգտագործվել երկրպագության և աղոթքների մեջ (առնվազն, քրիստոնեության բողոքական դավանանքներում):
Գրական օրհներգ
XIX դարի սկզբին ռոմանտիկները փորձում են օրհներգի ձևը ներկայացնել որպես զգացմունքային հագեցած (պաթետիկ) և մետրիկորեն ազատ քննարական ձև՝ «Օրհներգեր գիշերվա համար», Նովալիս: Անգլիայում Նովալիսի օրհներգերը թարգմանել է Ջորջ Մակդոնալդը:
Ազգային օրհներգ
Երգ, որն ազգային խորհրդանիշի տեսակ է դրոշի և զինանշանի հետ միասին:
Կրոնական հիմնը որպես պատերազմական երգ օգտագործելը հիմք է տալիս այսպես կոչված «ազգային օրհներգ» երևույթի՝ հանդիսավոր, ոչ կրոնական բնույթի երգ, որը կատարվում է բոլոր պաշտոնական դեպքերում: Նմանատիպ գործերից որոշները ազգայնականության և հեղափոխականության արտացոլանք են, իսկ մյուսները՝ այսպես կոչված «դատական» պոեզիայի արտացոլանք են («Աստված փրկիր թագավորին»):
Եվրոպայում առաջին հայտնի ազգային օրհներգը համարվում է «Աստված փրկի մեր տեր թագավորին» բրիտանական օրհներգը («Աստված, փրկիր թագավորին»): Մինչ այժմ այն չի համարվել պաշտոնական, ազգային օրհներգ (այսինքն՝ թագավորը կամ պառլամենտը երբեք այն օրենքով չեն հաստատել): Այնուհետև, դրան ընդօրինակեցին եվրոպական այլ պետությունների օրհներգերը: Սկզբում նրանց մեծ մասը երգում էր բրիտանական օրհներգը (օրինակ՝ «Ռուսների աղոթքը», ամերիկյան «Իմ երկիրը», գերմանական կայսրության օրհներգը՝ «Heil dir im Siegerkranz», ընդամենը մոտ 20 օրհներգ): Այն բանից հետո, երբ օրհներգերը սկսեցին հաստատվել միապետների կամ խորհրդականների կողմից, գրեթե յուրաքանչյուր օրհներգ ստացավ իր սեփական մեղեդին: Սակայն, Լիխտենշտեյնի հիմնը՝ «Oben am jungen Rhein» երգը, մինչ օրս կատարվում է անգլիական օրհներգի երաժշտությամբ:
Կորպորատիվ օրհներգ
Կորպորատիվ օրհներգը ընկերության կողմից օգտագործվող և կորպորատիվ մշակույթի բաղադրիչ հանդիսացող երգարվեստ է:
Տե՛ս նաև
Ընթերցե՛ք «հիմն» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։ |
Ծանոթագրություններ
- ↑ Соловьёв Н. Ф. (1890–1907). «Гимн». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Գրականություն
- Гимн // Словарь литературоведческих терминов / Ред.-сост.: Л. И. Тимофеев и С. В. Тураев. — М.: «Просвещение», 1974. — С. 59. — 509 с. — 300 000 экз.
- Hymn // The Oxford dictionary of Byzantium / Alexander P. Kazhdan, editor-in-chief. New York; Oxford: Oxford University Press, 1991. Vol. 2. P. 959—960.
- Скумин В. А., Бобина Л.А. Гимны культуры здоровья: учебное пособие. — Чебоксары: Международное общественное Движение "К Здоровью через Культуру", 2013. — 50 с. — ISBN 978-5-88167-041-2
Հղումներ
- Все гимны мира Արխիվացված 2014-04-01 Wayback Machine
- Национальные гимны
- Гимны футбольных клубов Украины
- Н. Ж. М. Д.: Музыкальный раздел — все гимны республик СССР в формате Real Audio
- Гимны стран мира в исполнении Оркестра Военно-морского флота США