Jump to content

Ժոնաթան Իկոնե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոնաթան Իկոնե
Jonathan Ikoné
Իկոնեն 2018 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Nanitamo Jonathan Ikoné
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն
Ծննդյան ամսաթիվ մայիսի 2, 1998(1998-05-02) (26 տարեկան)
Ծննդավայր Բոնդի (քաղաք)[1]
Հասակ 175 սմ
Քաշ 67 կգ
Դիրք հարձակվողական կիսապաշտպան
վինգեր
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ֆրանսիա Լիլ
Համար 10
Պատանեկան կարիերա
2004-2010 Ֆրանսիա Բոնդի
2010-2016 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2015-2016 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն B 19 (4)
2016-2018 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 4 (0)
2017-2018   Ֆրանսիա Մոնպելիե 32 (2)
2018-ներկա Ֆրանսիա Լիլ 58 (6)
Ազգային հավաքական
2013-2014 Ֆրանսիա Ֆրանսիա Մ16 9 (6)
2014-2015 Ֆրանսիա Ֆրանսիա Մ17 14 (8)
2015-2016 Ֆրանսիա Ֆրանսիա Մ18 6 (2)
2016-2017 Ֆրանսիա Ֆրանսիա Մ19 10 (3)
2017 Ֆրանսիա Ֆրանսիա Մ20 1 (1)
2017-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա Մ21 12 (2)
2019-ներկա Ֆրանսիա Ֆրանսիա 4 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 21-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 21-ի, 2020

Ժոնաթան Իկոնե (ֆր.՝ Jonathan Ikoné, մայիսի 2, 1998(1998-05-02), Բոնդի (քաղաք)[1]), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Լիլի և Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի և վինգերի դիրքում[2]։

Ակումբային կարիերա

Պարի Սեն-Ժերմեն

Իկոնեն Պարի Սեն-Ժերմենի ակադեմիայի սան է[3]։ Իր առաջին պայմանագիրը կնքեց 2016 թվականի հունիսի 11-ին[4][5]։ Պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2016 թվականի սեպտեմբերի 28-ին՝ փոխարինման մտնելով Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Լուդոգորեցի դեմ խաղում[6]։ Առաջին հանդիպումը Լիգա 1-ում անցկացրեց հոկտեմբերի 1-ին՝ փոխարինելով Անխել դի Մարիային Բորդոյի դեմ խաղում[7]։ Պարի Սեն-Ժերմենի կազմում Իկոնեն անցկացրեց 7 հանդիպում։

2017 թվականի հունվարի 18-ին Իկոնեն մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Մոնպելիեին[8][9][10][11]։ Իր դեբյուտը նշեց հունվարի 21-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Մեցի դեմ խաղում[12]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց ապրիլի 8-ին՝ Կանի դեմ խաղում[13]։ Հուլիսի 7-ին Մոնպելիեն երկարաձգեց Իկոնեի վարձավճարը 1 տարով[14][15]։ Դեկտեմբերի 20-ին ֆրանսիացին գոլի հեղինակ դարձավ Բորդոյի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[16]։ 2018 թվականի փետրվարի 7-ին նա գոլ խփեց Ֆրանսիայի լիգայի գավաթի Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում[17]։ Մոնպելիեի կազմում Իկոնեն անցկացրեց 37 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Լիլ

2018 թվականի հուլիսի 1-ին Իկոնեն 5 տարվա պայմանագիր կնքեց Լիլի հետ[18][19][20][21]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց օգոստոսի 11-ին՝ փոխարինելով Յասին Բենզիային Ռենի դեմ խաղում[22]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 22-ին՝ Նանտի դեմ խաղում[23][24][25]։ 2019 թվականի փետրվարի 22-ին Իկոնեն գոլ խփեց Ստրասբուրգի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[26]։ Ապրիլի 14-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Պարի Սեն-Ժերմենի դեմ խաղում՝ օգնելով Լիլին հաղթել 5-1 հաշվով[27][28]։ Մայիսի 18-ին ֆրանսիացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Անժեի դեմ խաղում[29]։ 2018–19 մրցաշրջանում Իկոնեն անցկացրեց 41 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ[30]։

2019 թվականի սեպտեմբերի 22-ին Իկոնեն գոլ խփեց Ռենի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[31]։ Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում խփեց հոկտեմբերի 23-ին՝ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Վալենսիայի դեմ խաղում[32][33]։ Դեկտեմբերի 3-ին ֆրանսիացին խփեց Օլիմպիկ Լիոնի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Լիլին[34]։ Դեկտեմբերի 13-ին Իկոնեն գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Մոնպելիեի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[35]։

Միջազգային կարիերա

Իկոնեն իրավասու էր ներկայացնել Ֆրանսիան և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը միջազգային ասպարեզում[36]։ Նա հանդես է եկել Ֆրանսիայի բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2015 թվականի մայիսին Իկոնեն Մ17 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով բոլոր 6 խաղերում և դառնալով 3 գոլի և գոլային փոխանցման հեղինակ[37]։ Նա ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[38], իսկ Ֆրանսիան հաղթեց մրցաշարը[39]՝ եզրափակչում 4-1 հաշվով պարտության մատնելով Գերմանիային[40]։

2015 թվականի հոկտեմբերին Իկոնեն մասնակցեց աշխարհի մինչև 17 տարեկանների հավաքականի առաջնությանը՝ անցկացնելով 2 հանդիպում և դառնալով 2 գոլի ու գոլային փոխանցման հեղինակ[41]։ 2019 թվականի հունիսին Իկոնեն Մ21 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[42][43]՝ անցկացնելով 4 հանդիպում և գոլի հեղինակ դառնալով խմբային փուլի Անգլիայի դեմ խաղում[44][45], իսկ Ֆրանսիան դուրս մնաց կիսաեզրափակչից՝ 4-1 հաշվով պարտվելով Իսպանիային[46][47]։

Ֆրանսիայի ազգային հավաքական Իկոնեն առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի օգոստոսի 29-ին՝ Ալբանիայի և Անդորրայի դեմ խաղերի համար[48][49][50][51]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց սեպտեմբերի 7-ին՝ փոխարինելով Կինգսլի Կոմանին Ալբանիայի դեմ խաղում և գոլի հեղինակ դառնալով հանդիպման 85-րդ րոպեին[52][53]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2020 թվականի հունվարի 21-ի դրությամբ[54]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Պարի Սեն-Ժերմեն 2016–17 Լիգա 1 4 0 0 0 1 0 2 0 7 0
Մոնպելիե (վարձավճար) 2016–17 14 1 0 0 0 0 14 1
2017–18 18 1 2 1 3 0 23 2
Ընդհանուր 32 2 2 1 0 0 3 0 37 3
Լիլ 2018–19 Լիգա 1 38 3 2 0 1 0 41 3
2019–20 20 3 0 0 4 1 1 0 25 4
Ընդհանուր 58 6 2 0 4 1 2 0 66 7
Կարիերայի ընդհանուր 94 8 4 1 5 1 7 0 110 10

Միջազգային վիճակագրություն

2020 թվականի հունվարի 21-ի դրությամբ[54]

Ֆրանսիա
Տարի Խաղեր Գոլեր
2019 4 1
Ընդհանուր 4 1

Միջազգային գոլեր

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Սեպտեմբերի 7, 2019 Ստադ դե Ֆրանս, Փարիզ, Ֆրանսիա Ալբանիա Ալբանիա 4–0 4–1 Եվրո 2020 Որակավորում

Նվաճումներ

Ակումբային

Պարի Սեն-Ժերմեն

Միջազգային

Ֆրանսիա Մ17

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնություն. 2015[39]

Անհատական

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ17 առաջնության խորհրդանշական հավաքական. 2015[38]

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 1,2 https://www.losc.fr/actualites-foot-lille/jorko-ikon%C3%A9-le-petit-gaucher-qui-bondy
  2. «France - J. Ikoné - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com. Վերցված է 2018-12-28-ին.
  3. uefa.com (2016-07-30). «UEFA.com's weekly wonderkid: Nanitamo Ikone». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018-12-28-ին.
  4. Spratt, Ben. «PSG secure Man City and Liverpool target Jonathan Ikone | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018-12-28-ին.
  5. «Midfielder Ikone signs PSG contract». ESPN.com (անգլերեն). 2016-06-11. Վերցված է 2018-12-28-ին.
  6. «PFK Ludogorets Razgrad - Paris Saint-Germain, Sep 28, 2016 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-28-ին.
  7. «Paris Saint-Germain - FC Girondins Bordeaux, Oct 1, 2016 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-28-ին.
  8. «PSG: Jonathan Ikone joins Montpellier on loan | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018-12-28-ին.
  9. «PSG's Ikone joins Montpellier on loan». ESPN.com (անգլերեն). 2017-01-18. Վերցված է 2018-12-28-ին.
  10. «PSG loans midfielder Jonathan Ikone to Montpellier». USA TODAY (անգլերեն). Վերցված է 2018-12-28-ին.
  11. «PSG send Ikone on loan to Montpellier». BeSoccer (անգլերեն). 2017-01-18. Վերցված է 2018-12-28-ին.
  12. «FC Metz - HSC Montpellier, Jan 21, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-28-ին.
  13. «SM Caen - HSC Montpellier, Apr 8, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-28-ին.
  14. «Jonathan Ikoné continue avec le MHSC !». www.mhscfoot.com (ֆրանսերեն). Վերցված է 2018-12-28-ին.
  15. «Official | Jonathan Ikoné re-loaned to Montpellier from PSG | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2018-12-28-ին.
  16. «FC Girondins Bordeaux - HSC Montpellier, Dec 20, 2017 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-28-ին.
  17. «HSC Montpellier - Olympique Lyon, Feb 7, 2018 - Coupe de France - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-28-ին.
  18. «Jonathan Ikoné joins Lille Olympique Sporting Club». EN (անգլերեն). Վերցված է 2018-12-28-ին.
  19. House, Future Publishing Limited Quay; Ambury, The; Engl, Bath BA1 1UA All rights reserved; number 2008885, Wales company registration (2018-07-02). «Ikone swaps PSG for Lille». FourFourTwo (անգլերեն). Վերցված է 2018-12-28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  20. «Official | Jonathan Ikoné has joined Lille from PSG for €5m | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2018-12-28-ին.
  21. «​​Jonathan Ikoné est un Dogue !». www.losc.fr (ֆրանսերեն). Վերցված է 2018-12-28-ին. {{cite web}}: zero width space character in |title= at position 1 (օգնություն)
  22. «LOSC Lille - Stade Rennais FC, Aug 11, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-28-ին.
  23. «LOSC Lille - FC Nantes, Sep 22, 2018 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-28-ին.
  24. «Ligue 1 round-up: Jonathan Ikone rocket gives Lille victory». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018-12-28-ին.
  25. «Ikone rocket boosts Lille up to second». www.supersport.com (անգլերեն). Վերցված է 2018-12-28-ին.
  26. «RC Strasbourg Alsace - LOSC Lille, Feb 22, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020-01-20-ին.
  27. «LOSC Lille - Paris Saint-Germain, Apr 14, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020-01-20-ին.
  28. «Lille 5-1 Paris Saint-Germain: Ligue 1 holders suffer surprise thrashing by Lille». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2020-01-20-ին.
  29. «LOSC Lille - SCO Angers, May 18, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020-01-20-ին.
  30. «Jonathan Ikone | Football Stats | No Club | Season 2018/2019 | 2016- | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020-01-20-ին.
  31. «Stade Rennais FC - LOSC Lille, Sep 22, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020-01-20-ին.
  32. «LOSC Lille - Valencia CF, Oct 23, 2019 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020-01-20-ին.
  33. Reuters (2019-10-24). «Ikone's late goal gives Lille 1-1 draw with Valencia». NST Online (անգլերեն). Վերցված է 2020-01-20-ին. {{cite web}}: |last= has generic name (օգնություն)
  34. «Olympique Lyon - LOSC Lille, Dec 3, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020-01-20-ին.
  35. «LOSC Lille - HSC Montpellier, Dec 13, 2019 - Ligue 1 - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020-01-20-ին.
  36. «La relève du PSG, c'est peut-être lui». www.leparisien.fr. Վերցված է 2018-12-28-ին.
  37. uefa.com. «Under-17 - Technical report - Team analysis - France». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018-12-28-ին.
  38. 38,0 38,1 uefa.com (2015-06-01). «Under-17 - Technical report - Team of the Tournament». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018-12-28-ին.
  39. 39,0 39,1 UEFA.com. «Under-17 - Eight-goal Edouard fires France to glory». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018-12-28-ին.
  40. «France U17 - Germany U17, May 22, 2015 - 2015 European Under-17 Championship - Match sheet». www.transfermarkt.co.uk (անգլերեն). Վերցված է 2018-12-28-ին.
  41. FIFA.com. «FIFA U-17 World Cup Chile 2015 - Teams - France». FIFA.com (անգլերեն). Վերցված է 2018-12-28-ին.
  42. «Dagba heading to U21 Euro». en.psg.fr (անգլերեն). Վերցված է 2019-09-07-ին.
  43. «France U21s squad for the EURO 2019 championships revealed | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2019-09-07-ին.
  44. «England U21 - France U21, Jun 18, 2019 - 2019 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020-01-20-ին.
  45. King, Dominic (2019-06-18). «England U21 1-2 France U21». Mail Online. Վերցված է 2020-01-20-ին.
  46. «Spain U21 - France U21, Jun 27, 2019 - 2019 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019-09-07-ին.
  47. «Spain came from behind to cruise past France 4-1 and set-up a European Under-21 Championship final with Germany». www.bbc.com. Վերցված է 2019-09-07-ին.
  48. «LES BLEUS: IKONÉ GETS MAIDEN CALL-UP». www.ligue1.com. Վերցված է 2020-01-20-ին.
  49. «SQUAD | France selection to face Andorra & Albania in EURO 2020 Qualifiers | Get French Football News». www.getfootballnewsfrance.com. Վերցված է 2020-01-20-ին.
  50. «Football news - Aymeric Laporte, Jonathan Ikone in line for France debuts in Euro qualifiers». Eurosport. 2019-08-29. Վերցված է 2020-01-20-ին.
  51. «France Name Squad For Euro Qualifiers, Snub Manchester United & Arsenal Stars». Soccer Laduma. 2019-08-29. Վերցված է 2020-01-20-ին.
  52. «France - Albania, Sep 7, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020-01-20-ին.
  53. «IKONÉ DREAM DEBUT AS FRANCE THUMP ALBANIA». www.ligue1.com. Վերցված է 2020-01-20-ին.
  54. 54,0 54,1 «Jonathan Ikoné». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2018-12-28-ին.
  55. «Paris Saint-Germain cruise past Lyon to win Trophee des Champions». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2018-12-28-ին.
  56. Verschueren, Gianni. «PSG Win 4th-Straight Coupe De La Ligue Title, Beat as Monaco 4-1 in Final». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2018-12-28-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոնաթան Իկոնե» հոդվածին։