Jump to content

Ֆաբիան Ռուիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆաբիան Ռուիս
Fabián Ruiz
Ռուիսը Իսպանիայի հավաքականի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Fabián Ruiz Peña
Քաղաքացիությունը Իսպանիա Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ ապրիլի 3, 1996(1996-04-03)[1][2][3] (28 տարեկան)
Ծննդավայր Լոս Պալասիոս ի Վիլյաֆրանկա, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա
Հասակ 189 սմ
Քաշ 70 կգ
Դիրք կենտրոնական կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Նապոլի
Համար 8
Պատանեկան կարիերա
Իսպանիա Լոս Պալասիոս
2004-2014 Իսպանիա Ռեալ Բետիս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2016 Իսպանիա Ռեալ Բետիս B 23 (3)
2014-2018 Իսպանիա Ռեալ Բետիս 56 (3)
2017   Իսպանիա Էլչե 18 (1)
2018-ներկա Իտալիա Նապոլի 45 (6)
Ազգային հավաքական
2015 Իսպանիա Իսպանիա Մ19 2 (0)
2017-2019 Իսպանիա Իսպանիա Մ21 14 (5)
2019-ներկա Իսպանիա Իսպանիա 6 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հունվարի 19-ի, 2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունվարի 19-ի, 2020

Ֆաբիան Ռուիս (իսպ.՝ Fabián Ruiz, ապրիլի 3, 1996(1996-04-03)[1][2][3], Լոս Պալասիոս ի Վիլյաֆրանկա, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա), իսպանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Ներկայումս հանդես է գալիս Նապոլիի և Իսպանիայի ազգային հավաքականի կազմում: Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[4]:

Ակումբային կարիերա

Ռեալ Բետիս

Ռուիսը Բետիսի ակադեմիայի սան է: Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի դեկտեմբերի 13-ին՝ Լուգոյի դեմ խաղում[5]: 2014-15 մրցաշրջանում նա Բետիսի առաջին թիմի կազմում անցկացրեց 6 հանդիպում[6]՝ օգնելով իր թիմին հաղթել Սեգունդա Դիվիզիոնը[7] և տեղափոխվել Լա Լիգա[8]: Իր առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց 2015 թվականի օգոստոսի 23-ին՝ Վիլյառեալի դեմ խաղում[9]: 2016 թվականի հունվարի 24-ին Ռուիսը գոլային փոխանցում տվեց Ռեալ Մադրիդի դեմ խաղում, իսկ հանդիպումը ավարտվեց 1-1 հաշվով[10]:

2016 թվականի դեկտեմբերի 23-ին Ռուիսը երկարաձգեց իր պայմանագիրը Բետիսի հետ մինչև 2019 թվականը, ինչից հետո մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով միացավ Էլչեին[11]: Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց 2017 թվականի հունվարի 8-ին՝ Կադիսի դեմ խաղում[12]: Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց մարտի 17-ին՝ Խիմնաստիկ Տարագոնայի դեմ խաղում[13]: Էլչեի կազմում Ռուիսը անցկացրեց 18 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ[14]:

2017-18 մրցաշրջանում Ռուիսը վերադարձավ Բետիս: Իր առաջին գոլը Լա Լիգայում խփեց 2017 թվականի սեպտեմբերի 25-ին՝ Լևանտեի դեմ խաղում[15]: Հոկտեմբերի 1-ին՝ Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում իսպանացին տվեց 2 գոլային փոխանցում, իսկ հանդիպումն ավարտվեց 4-4 հաշվով[16]: 2018 թվականի հունվարի 31-ին Ռուիսը երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2023 թվականը[17][18]: Փետրվարի 3-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Վիլյառեալի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[19]: Բետիսի առաջին թիմի կազմում Ռուիսը անցկացրեց 59 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Նապոլի

2018 թվականի հուլիսի 5-ին Ռուիսը 5 տարվա պայմանագիր կնքեց Նապոլիի հետ[20][21][22]: Ակումբը նրա համար վճարեց 30 միլիոն եվրո[23][24]: Իր դեբյուտը նշեց սեպտեմբերի 18-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Ցրվենա Զվեզդայի դեմ խաղում[25]։ Առաջին հանդիպումը Սերիա A-ոմ Ռուիսը անցկացրեց սեպտեմբերի 26-ին՝ Պարմայի դեմ խաղում[26]։ Իր առաջին գոլը Նապոլիի կազմում խփեց հոկտեմբերի 20-ին՝ Ուդինեզեի դեմ խաղում[27]։ Դեկտեմբերի 3-ին իսպանացին գոլ խփեց Ատալանտայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[28][29]։ 2019 թվականի հունվարի 26-ին Ռուիսը հեռացվեց խաղադաշտից Միլանի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 90-րդ րոպեին[30][31]։ Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում խփեց մարտի 7-ին՝ Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի Ռեդ Բուլ Զալցբուրգի դեմ խաղում[32][33]։ Մայիսի 19-ին իսպանացին 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Ինտեր Միլանի դեմ խաղում[34][35]։ 2018-19 մրցաշրջանում Ռուիսը անցկացրեց 40 հանդիպում՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[36]։

Միջազգային կարիերա

Ռուիսը հանդես է եկել Իսպանիայի մինչև 19 և մինչև 21 տարեկանների երիտասարդական հավաքականներում: Իր դեբյուտը Մ21 հավաքականի կազմում նշեց 2017 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Սլովակիայի դեմ խաղում[37]: 2019 թվականին Ռուիսը մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[38][39]՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 5 խաղերում և դառնալով 2 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ[40]։ Իսպանիան հաղթեց մրցաշարը[41][42]՝ եզրափակչում 2-1 հաշվով պարտության մատնելով Գերմանիային[43][44], իսկ Ռուիսը ճանաչվեց առաջնության լավագույն ֆուտբոլիստ[45][46] և ընդգրկվեց խորհրդանշական հավաքականում[47][48][49]։

Իսպանիայի ազգային հավաքական Ռուիսը առաջին անգամ հրավիրվեց 2019 թվականի մայիսի 17-ին՝ Ֆարերյան կղզիների և Շվեդիայի դեմ խաղերի համար[50][51][52][53]։ Իր դեբյուտը ազգային հավաքականում նշեց հունիսի 7-ին՝ փոխարինելով Իսկոյին Ֆարերյան կղզիների դեմ խաղում[54][55]։ Իր առաջին գոլը Իսպանիայի կազմում խփեց նոյեմբերի 18-ին՝ Ռումինիայի դեմ խաղում[56][57]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2020 թվականի հունվարի 19-ի դրությամբ[58]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բետիս B 2014–15 Սեգունդա Դիվիզիոն B 19 1 19 1
2015–16 4 2 4 2
Ընդհանուր 23 3 0 0 0 0 0 0 23 3
Ռեալ Բետիս 2014–15 Սեգունդա Դիվիզիոն 6 0 0 0 6 0
2015–16 Լա Լիգա 12 0 2 0 14 0
2016–17 4 0 1 0 5 0
2017–18 34 3 1 0 35 3
Ընդհանուր 56 3 4 0 0 0 0 0 60 3
Էլչե (վարձավճար) 2016–17 Սեգունդա Դիվիզիոն 18 1 0 0 18 1
Նապոլի 2018–19 Սերիա A 27 5 2 1 11 1 40 7
2019–20 18 1 1 0 6 0 25 1
Ընդհանուր 45 6 3 1 17 1 0 0 65 8
Կարիերայի ընդհանուր 142 13 7 1 17 1 0 0 166 15

Միջազգային վիճակագրություն

2020 թվականի հունվարի 19-ի դրությամբ[58]

Իսպանիա
Տարի Խաղեր Գոլեր
2019 6 1
Ընդհանուր 6 1

Միջազգային գոլեր

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Նոյեմբերի 18, 2019 Վանդա Մետրոպոլիտանո, Մադրիդ, Իսպանիա Ռումինիա Ռումինիա 1–0 5–0 Եվրո 2020 Որակավորում

Նվաճումներ

Ակումբային

Բետիս

Միջազգային

Իսպանիա Մ21

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնություն. 2019[41]

Անհատական

  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնության լավագույն ֆուտբոլիստ. 2019[45]
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ21 առաջնության խորհրդանշական հավաքական. 2019[47]

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  4. «Spain - Fabián Ruiz - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018-07-15-ին.
  5. «CD Lugo - Real Betis Balompié, Dec 13, 2014 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-07-15-ին.
  6. «Fabian Ruiz Pena | Football Stats | Real Betis | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018-07-15-ին.
  7. 7,0 7,1 s.r.o., LiveSport. «Segunda Division 2014/2015 Standings, Soccer Spain League Table». Oddsportal.com (չեխերեն). Վերցված է 2018-07-15-ին.
  8. «Real Betis win promotion to Primera Division after Alcorcon victory». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018-07-15-ին.
  9. «Real Betis Balompié - Villarreal CF, Aug 23, 2015 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-07-15-ին.
  10. «Real Betis Balompié - Real Madrid, Jan 24, 2016 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-07-15-ին.
  11. «Fabián extends his contract and goes on loan to Elche CF». www.realbetisbalompie.es (անգլերեն). Վերցված է 2018-07-15-ին.
  12. «Elche CF - Cádiz CF, Jan 8, 2017 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-07-15-ին.
  13. «Gimnàstic de Tarragona - Elche CF, Mar 17, 2017 - LaLiga2 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-07-15-ին.
  14. «Fabian Ruiz Pena | Football Stats | Real Betis | Season 2016/2017 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018-07-15-ին.
  15. «Real Betis Balompié - Levante UD, Sep 25, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-07-15-ին.
  16. «Real Sociedad - Real Betis Balompié, Oct 1, 2017 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-07-15-ին.
  17. «Fabian Ruiz signs new contract with Real Betis - Tribal Football». Վերցված է 2018-07-15-ին.
  18. AS, Diario (2018-01-31). «Real Madrid, Barça target Fabián signs new deal at Betis». AS.com (անգլերեն). Վերցված է 2018-07-15-ին.
  19. «Real Betis Balompié - Villarreal CF, Feb 3, 2018 - LaLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-07-15-ին.
  20. S.r.l., Agorà Telematica | Agorà Med. «Fabian Ruiz officially signs for Napoli». www.sscnapoli.it. Վերցված է 2018-07-15-ին.
  21. «Napoli Confirm Signing of Real Betis Talent Fabian Ruiz on Long Term Contract». SI.com (անգլերեն). Վերցված է 2018-07-15-ին.
  22. «Napoli confirm Ruiz and Meret signings». ESPN.com. Վերցված է 2018-07-15-ին.
  23. «Official: Napoli pay Ruiz clause | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018-07-15-ին.
  24. Sport (2018-07-05). «Napoli sign Fabian Ruiz after paying his buyout clause». sport (անգլերեն). Վերցված է 2018-07-15-ին.
  25. «Red Star Belgrade - SSC Napoli, Sep 18, 2018 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020-01-19-ին.
  26. «SSC Napoli - Parma Calcio 1913, Sep 26, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020-01-19-ին.
  27. «Udinese Calcio - SSC Napoli, Oct 20, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020-01-19-ին.
  28. «Atalanta BC - SSC Napoli, Dec 3, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020-01-19-ին.
  29. «Atalanta vs. Napoli - Football Match Summary - December 3, 2018 - ESPN». ESPN.com (անգլերեն). Վերցված է 2020-01-19-ին.
  30. «AC Milan - SSC Napoli, Jan 26, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020-01-19-ին.
  31. «AC Milan 0 Napoli 0: Stalemate hands Juventus title boost». www.goal.com. Վերցված է 2020-01-19-ին.
  32. «SSC Napoli - Red Bull Salzburg, Mar 7, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020-01-19-ին.
  33. Morgan, Spencer (2019-03-07). «Napoli 3-0 Red Bull Salzburg: Hosts put one foot in the quarter-finals». Mail Online. Վերցված է 2020-01-19-ին.
  34. «SSC Napoli - Inter Milan, May 19, 2019 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020-01-19-ին.
  35. «Napoli 4-1 Inter Milan: Ruiz brace seals the deal». Soccer News (ամերիկյան անգլերեն). 2019-05-19. Վերցված է 2020-01-19-ին.
  36. «Fabian Ruiz Pena | Football Stats | Napoli | Season 2018/2019 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2020-01-19-ին.
  37. «Slovakia U21 - Spain U21, Oct 10, 2017 - UEFA European Under-21 Championship qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-07-15-ին.
  38. «Spain Under-21 Squad: Profiling the New European Champions». 90min.com (անգլերեն). 2019-07-02. Վերցված է 2019-08-12-ին.
  39. «2019 UEFA U21 European Championship Teams and Squads - Team news, qualification, history, manager & squad information». freetips.com (անգլերեն). Վերցված է 2019-08-12-ին.
  40. UEFA.com. «Spain - U21 EURO - Squad». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019-08-12-ին.
  41. 41,0 41,1 «Euro Under-21 Championship: Spain beat Germany in Udine to win title» (բրիտանական անգլերեն). 2019-06-30. Վերցված է 2019-08-04-ին.
  42. Brewin, John (2019-06-30). «Spain U21 2-1 Germany U21: European Championship final – as it happened». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019-08-04-ին.
  43. «Spain U21 - Germany U21, Jun 30, 2019 - 2019 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019-08-12-ին.
  44. UEFA.com. «Spain beat Germany for fifth U21 title». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019-08-04-ին.
  45. 45,0 45,1 UEFA.com (2019-06-30). «Fabián Ruiz named SOCAR Player of the Tournament». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2020-01-19-ին.
  46. «Spain star Fabian Ruiz hails Euro U21 grit | Goal.com». www.goal.com. Վերցված է 2020-01-19-ին.
  47. 47,0 47,1 UEFA.com (2019-07-01). «Official Under-21 Team of the Tournament». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2020-01-19-ին.
  48. «Olmo, Fabian, Vallejo and Ceballos make the U21 Euros Team of the Tournament». MARCA in English (անգլերեն). 2019-07-02. Վերցված է 2020-01-19-ին.
  49. «Under-21 Euros: Spain stars Fabian Ruiz & Ceballos lead Team of the Tournament | Goal.com». www.goal.com. Վերցված է 2020-01-19-ին.
  50. «Spain: Santi Cazorla named in squad for Euro 2020 qualifiers». BBC Sport. Վերցված է 2020-01-19-ին.
  51. «Spain squad announcement: Santi Cazorla earns surprise recall for Euro qualifiers after battling back from injury nightmare | Goal.com». www.goal.com. Վերցված է 2020-01-19-ին.
  52. «Luis Enrique includes Santi Cazorla in Spain squad». MARCA in English (անգլերեն). 2019-05-17. Վերցված է 2020-01-19-ին.
  53. «Santi Cazorla returns to Spain squad after injury nightmare | Football Espana». www.football-espana.net. Վերցված է 2020-01-19-ին.
  54. «Faroe Islands - Spain, Jun 7, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020-01-19-ին.
  55. UEFA.com (2019-06-07). «Spain and Ukraine cruise». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2020-01-19-ին.
  56. «Spain - Romania, Nov 18, 2019 - European Qualifiers - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2020-01-19-ին.
  57. UEFA.com (2019-11-16). «Spain 5-0 Romania: Gerard at the double». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2020-01-19-ին.
  58. 58,0 58,1 «Fabián Ruiz». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018-07-15-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆաբիան Ռուիս» հոդվածին։