Jump to content

Սանդրո Տոնալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
20:48, 30 Հոկտեմբերի 2018 տարբերակ, Realdavo (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Սանդրո Տոնալի
Sandro Tonali
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Իտալիա Իտալիա
Ծննդյան ամսաթիվ մայիսի 8, 2000(2000-05-08)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Լոդի, Լոմբարդիա, Իտալիա
Հասակ 181 սմ
Դիրք հենակետային կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Բրեշիա
Համար 4
Պատանեկան կարիերա
ԻտալիաՊյաչենցա
Իտալիա Բրեշիա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2017-ներկա Իտալիա Բրեշիա 28 (2)
Ազգային հավաքական
2018-ներկա Իտալիա Իտալիա Մ19 11 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ հոկտեմբերի 31-ի, 2018:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հոկտեմբերի 31-ի, 2018

Սանդրո Տոնալի (իտալ.՝ Sandro Tonali, մայիսի 8, 2000(2000-05-08)[1], Լոդի, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բրեշիայի կազմում։ Խաղում է հենակետային կիսապաշտպանի դիրքում[2]։

Ակումբային կարիերա

Բրեշիա

Տոնալին Բրեշիայի ակադեմիայի սան է[3]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2017 թվականի օգոստոսի 26-ին՝ փոխարինման մտնելով Ավելինոյի դեմ խաղում[4]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց 2018 թվականի հունվարի 27-ին՝ Պալերմոյի դեմ խաղում[5]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց ապրիլի 28-ին՝ Սալերնիտանայի դեմ խաղում[6]։ Մայիսի 5-ին իտալացին գոլ խփեց Չիտադելայի դեմ հանդիպման 79-րդ րոպեին՝ փրկելով Բրեշիային պարտությունից[7]։ Իր առաջին մրցաշրջանում Տոնալին անցկացրեց 19 հանդիպում առաջին թիմի կազմում՝ դառնալով 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

2018-19 մրցաշրջանում Տոնալին դարձավ Բրեշիայի հիմնական կազմի խաղացող։ 2018 թվականի հոկտեմբերի 7-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Պադովայի դեմ խաղում[8]։ Շուտով Տոնալիին կոչեցին «նոր Անդրեա Պիրլո»[9][10] և նրանով սկսեցին հետաքրքրվել մի շարք եվրոպական խոշոր ակումբներ[11][12][13], ներառյալ Յուվենտուսը[14][15][16], Ռոման[17][18][19], Ինտերը[20][21][22] և Չելսին[23][24][25][26]։

Միջազգային կարիերա

Տոնալին ներկայացրել է Իտալիան մինչև 19 տարեկանների երիտասարդական թիմում։ 2018 թվականին նա Մ19 հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը՝ անցկացնելով 5 հանդիպում[27]։ Իտալիան հասավ մրցաշարի եզրափակիչ, որտեղ հանդիպման լրացուցիչ ժամանակում պարտվեց Պորտուգալիային[28][29]։

Կարիերայի վիճակագրություն

Ակումբային վիճակագրություն

2018 թվականի հոկտեմբերի 29-ի դրությամբ[30]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Բրեշիա 2017–18 Սերիա B 19 2 0 0 19 2
2018–19 9 0 0 0 9 0
Ընդհանուր 28 2 0 0 0 0 0 0 28 2
Կարիերայի ընդհանուր 28 2 0 0 0 0 0 0 28 2

Նվաճումներ

Միջազգային

Իտալիա Մ19
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն․ երկրորդ տեղ․ 2018[29]

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Italy - S. Tonali - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018-10-29-ին.
  3. «Who is Brescia midfielder Sandro Tonali? We profile the teenager linked with Chelsea». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018-10-30-ին.
  4. «Calcio Avellino SSD - Brescia Calcio, Aug 26, 2017 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-10-29-ին.
  5. «US Palermo - Brescia Calcio, Jan 27, 2018 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-10-29-ին.
  6. «US Salernitana 1919 - Brescia Calcio, Apr 28, 2018 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-10-29-ին.
  7. «AS Cittadella - Brescia Calcio, May 5, 2018 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-10-29-ին.
  8. «Brescia Calcio - Calcio Padova, Oct 7, 2018 - Serie B - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-10-29-ին.
  9. «Italy U19 International Sandro Tonali Is So Similar To Andrea Pirlo It's Actually Scary» (անգլերեն). 2018-07-30. Վերցված է 2018-10-30-ին.
  10. Spencer, Phil (2018-10-14). «Who is Sandro Tonali? A look at the Chelsea target dubbed 'the new Pirlo'». footballlondon. Վերցված է 2018-10-30-ին.
  11. «Introducing Tonali, 'the next Pirlo' wanted by Sarri and Allegri». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018-10-29-ին.
  12. «6 Serie A Clubs in Battle to Sign 'New Pirlo' Sandro Tonali From Serie B Side Brescia». 90min.com (անգլերեն). 2018-02-15. Վերցված է 2018-10-29-ին.
  13. «Chelsea face battle with Juventus over Italy's 'new Pirlo' Sandro Tonali». The Scottish Sun (բրիտանական անգլերեն). 2018-10-26. Վերցված է 2018-10-30-ին.
  14. «Juventus snatch the new Pirlo, Chelsea's target». Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն). Վերցված է 2018-10-30-ին.
  15. «Calciomercato: Juventus get ahead in the race for Chelsea-linked Sandro Tonali». Tribuna.com (ռուսերեն). Վերցված է 2018-10-30-ին.
  16. «Juventus ready to battle Chelsea in race to sign Italy wonderkid». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018-10-24. Վերցված է 2018-10-30-ին.
  17. «Roma make opening offer for Brescia midfielder Sandro Tonali - Tribal Football». Վերցված է 2018-10-30-ին.
  18. «Roma & Inter Go Head To Head Over Sandro Tonali». Sempreinter (ամերիկյան անգլերեն). 2018-08-02. Վերցված է 2018-10-30-ին.
  19. «Juve & Roma 'in Tonali tug-of-war' | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018-10-30-ին.
  20. «Inter Milan to rival Chelsea for Brescia midfielder Sandro Tonali?». Sports Mole (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018-10-30-ին.
  21. «Chelsea face fight for 'next Andrea Pirlo' Sandro Tonali with Inter Milan sending scouts to watch teenage talent». The Sun (բրիտանական անգլերեն). 2018-10-29. Վերցված է 2018-10-30-ին.
  22. «Inter send scouts for Tonali | Football Italia». www.football-italia.net. Վերցված է 2018-10-30-ին.
  23. Simpson, Christopher. «Chelsea Transfer News: Blues Reportedly Set to Make £20M Bid for Sandro Tonali». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2018-10-30-ին.
  24. «Maurizio Sarri sends scouts to watch Sandro Tonali with £20m bid planned». Metro (բրիտանական անգլերեն). 2018-10-13. Վերցված է 2018-10-30-ին.
  25. «Chelsea set to offer €20m for Brescia teenager Sandro Tonali». Onefootball English (բրիտանական անգլերեն). 2018-10-16. Վերցված է 2018-10-30-ին.
  26. «Chelsea launching bid for Brescia midfielder Sandro Tonali - Tribal Football». Վերցված է 2018-10-30-ին.
  27. uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - Italy – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018-10-30-ին.
  28. «Italy U19 - Portugal U19, Jul 29, 2018 - European U19 Championship 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018-10-29-ին.
  29. 29,0 29,1 UEFA.com. «Portugal win epic U19 EURO final». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018-10-29-ին.
  30. «Sandro Tonali». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018-10-30-ին.

Արտաքին հղումներ

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սանդրո Տոնալի» հոդվածին։