Jump to content

Սելֆրիդջես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սելֆրիդջես
Selfridges
Изображение логотипа
ՏեսակՄասնավոր
Ընկերության տեսակԽանութների ցանց
Հիմնադրված է1909-12-14 (115 տարի առաջ)
ՀիմնադիրHarry Gordon Selfridge?
ՎայրԼոնդոն, Օսֆորդ փողոց
ԵրկիրՄեծ Բրիտանիա
ՏնօրենՀարի Գորդոն Սելֆրիդջի
Գլխավոր անձինքԱլաննա Վեսթոն, հիմնադիր տնօրեն (2004-2014) և «Selfridges Group» մայր ընկերության հանձնաժողովի նախագահ(2014 թվականից սկսած)
Լինդա Հյուսոն, ստեղծագործական նախագահ (2014 թվականից)
Էն Փիթչեր, գործադիր տնօրեն[1]
Սպասարկվող տարածք
Սելֆրիդջես, Օքսֆորդ փողոց, Լոնդոն
Trafford կենտրոն, Մանչեստր
Exchange Square, Մանչեստր
Bull Ring, Birmingham Bullring, Բիրմինգհեմ
Արդյունաբերությունմանրածախ առևտուր
ՍեփականատերԳալեն Վոսթոն
Կայքselfridges.com
 Selfridges Վիքիպահեստում

Սելֆրիդջես, նաև հայտնի է որպես՝ Selfridges & Co., հանրախանութների բարձր ցանց է Միացյալ Թագավորությունում: Այն հիմնադրվել է Հարի Գորդոն Սելֆրիդջի կողմից: Լոնդոնի Օքսֆորդ փողոցի մեծությամբ երկրորդ խանութն է (Հարրոդսից հետո), բացվել է 1909 թվականի մարտի 15-ին[2]: Այլ Սելֆրիդջյան խանութներ հետագայում բացվել են Trafford կենտրոնում 1998 թվականին, Մանչեստրի Exchange Square-ում 2002 թվականին, և Bullring, Birmingham-ում 2003 թվականին:

1940-ականներին, Սելֆրիդջի փոքր խանութներից շատերը վաճառվեցին Ջոն Լյուիս ընկերությանը, և 1951 թվականին Օքսֆորդ փողոցի իրական խանութը ձեռք է բերել Լիվերպուլ, գործող Լյուիս շղթայի հանրախանութներից: Այնուհետև Լյուիսը և Սելֆրիդջեսը վաճառվում են Sears խմբի սեփականատեր Չարլզ Քլորին[3] : Sears խմբի օգնությամբ Selfridges-ը ընդլայնվում է, մասնաճյուղեր են հիմնվում Մանչեստրում և Բիրմինգհեմում[4] , 2003 թվականին խանութների ցանցը վաճառվում է Կանադացի Գալեն Վեսթոնին 598 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց:

Խանութի վաղ պատմությունը ներկայացվել է ITV հեռուստաընկերությոն «Պարոն Սելֆրիդջ» եռուստասերիալում:

Պատմություն

Հարի Գորդոն Սելֆրիդջը 1880 թվականին
Սելֆրիդջեսի անվանատախտակը

Սելֆրիդջ ընկերության հաջողության գաղտնիքը նորարարական մարքեթինգն էր, և առաջին քայլը խանութը հենց Օքսֆորդ փողոցում կառուցելն էր: Հենց ինքը՝ Սելֆրիդջը ամերիկացի լինելով, համաձայն էր այն մտքին որ սպառողականությունը ինքնին ամերիկյան երևույթ է[5]: Նա փորձեց ստեղծել այնպիսի առևտրի կենտրոն, որտեղ գնումները կլինեին զվարճալի արկածներով, փոխակերպելով խանութների ցանցը սոցիալական և մշակութային ուղենիշ, որը նախատեսված է կանանց համար, որտեղ նրանք կարող են լինել հարմարավետ և ամբողջովին զբաղվեն իրենցով[5]: Կարևորելով ողջույնի միջավայր ստեղծելու հանգամանքը, նա ապրանքները դրեց ցուցադրման, որպեսզի հաճախորդները կարողանան ուսումնասիրել, նա տեղափոխեց թանկարժեք օծանելիքները առջևի կենտրոնական հարկում, որտեղ էլ ապրանքները կլինեին ապահով, նաև հեշտ գնումներ կատարելու համար: Այս տեխնիկան արդեն որդեգրել են աշխարհի բոլոր ժամանակակից խանութների ցանցերը:

Սելֆրիդջը և Մարշալ Ֆիլդը հայտնի են «հաճախորդը միշտ ճիշտ է» արտահայտությամբ[6], Սելֆրիդջը այն հաճախ օգտագործել է իր գովազդներում:

Լոնդոնի Օքսֆորդի փողոցը:

Սելֆրիդջը հաճախորդներին գրավել է կրթական և գիտական ցուցանմուշներով և ինքն էլ հետաքրքրված է եղել կրթությամբ և գիտությամբ, հավատալով որ, ուցադրելով պոտենցիալ կներդրվի Սելֆրիդջեսի հաճախորդների մոտ, ինչն էլ կառաջացնի կարճատև և երկարատև զեղչերի:

1909 թվականին Լա Մանշ առաջին թռիչքից հետո, Լուի Բլերիոտի մոնոպոլիան դրվես Սելֆրիդջում ցուցադրման, որտեղ երևում էր 12,000 մարդ: 1925 թվականի ապրիլի 1-ից 27-ը, Ջոն Լոգի Բայըրդը առաջին անգամ հրապարակային ցուցադրեց շարժվող ուրվապատկերը, Սելֆրիդջի հեռուստատեսության առաջին հարկում:

1920-30-ականներին, խանութի տանիքին կառուցվեցին կախովի այգիներ, սրճարաններ, մինի գոլֆի դասընթացներ: Տանիքը Լոնդոնում շատ հայտնի և սիրված վայր է եղել գնումներից հետո զբոսնելու համար, այն նաև օգտագործվել է նորաձևության շոուներ կազմակերպելու համար: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խանութը ռմբակոծվել է, բայց մնացել է համեմատաբար անվնաս, բացի տանիքի այգիներից, որոնք քանդվել էին և այդպես էլ չէին վերաբացվել[7], մինչև 2009 թվականը:

Milne-Shaw սեյսմոգրաֆը ստեղծվել է Օքսֆորդ փողոցի խոնութի երրորդ հարկում 1932 թվականին և կցվել է շենքի գլխավոր ստանցիաներին, թրտեղ այն անտարբերության է մատնվել է երթևեկողների և հաճախորդների կողմից: Այն բարեհաջեղ արձանագրել է Բելգիայի երկրաշարժիը 1938 թվականի հունիսի 11-ին, որը նաև զգացվել է Լոնդոնում: 1947 թվականին այն հանձնվել է Բրիտանական թանգարանին: Հսկայական SIGSALY զենքերը, որոնցով տեղի է ունեցել Ամերիկյան և Բրիտանական պաշտոնյաների միջև(ամենաանավորներից էր՝ Ուինսթոն Չերչիլի և Ֆրանկլին Ռուզվելտի կոնֆերանսը) տրանսատլանտյան կոնֆերանսների գաղտնալսումը, սարքերը տեղադրված են եղել նկուղում 1943 թվականին, Կարավարության պատերազմի սենյակներից մեկ մղոն հեռավորության վրա[8]:

Սելֆրիդջեսը Թրաֆորդ կենտրոնում, որը բացվել էր 1998 թվականին:

1926 թվականին Սելֆրիդջեսը հիմնել է Selfridge Provincial ընկերությունը, որը ընդլայնվել է տարիների ընթացքում ներառելով տասնվեց մարզային խանութներ, բայց դրանք վաճառվել են Լյուիս ընկերությանը 1940 թվականին: Լյուիս հանրախանութների շղթաներից մեկը՝ Լիվերպուլը, Օքսֆորդ փողոցի հանրախանութը ձեռք է բերել 1951 թվականին մինչև այն վերցվել է 1965 թվականին Sears խմբի կողմից, որն էլ պատկանում էր Չարլզ Քլորին: Sears խմբի օգնությամբ տարբեր մասնաճյուղեր են բացվում Լիֆորդում և Օքսֆորդում, ավելի ուշ Սիլֆրիդջեսում մինչև 1986 թվականը երբ Sears-ը այն վերանվանից Լյուիսի խանութ(Lewis's store): 1990 թվականին Sears հոլդինգը վերցնում է Լյուիսը Սելֆրիդջեսից, և մեկ տարի անց տեղափոխում է Լյուիսի ադմինիստրացիա: 1998 թվականի մարտին, Սելֆրիդջեսը ձեռք է բերել իր ներկայից լոգոն:

1998 թվականի սեպտեմբերին, Սելֆրիդջեսը ընլյանել է իր հանրախանութների ցանցը նորաբաց Թրաֆորդ կենտրոնում և Մեծ Մանչեստրում: Այս հաջողությանը հաջորդելով՝ Սելֆրիդջեսը հայտարարում է որ նրանք պատրաստում են բացել լրացուցիչ 125,000 քառակուսի ոտնաչափ (11,600 քառակուսի մետր) ունեցող խանութ Մանչեստրի Exchange Square-ում, քաղաքի կենտրոնում: Exchange Square խանութների ցանցը բացվել է 2002 թվականին Մանչեստր քաղաքի կենտրոնում, 1996 թվականի ռմբակոծությունից հետո փորձել են վերականգնել խանութների ցանցի նախկին տեսքը: 260,000 քառակուսի ոտնաչափ[4] (24,000 քառակուսի մետր) ունեցող խանութը բացվել է 2003 թվականին Բրինգհեմի Bull Ring-ում:

Մանչեստրի, Exchange Square-ի Սելֆրիդջեսը:

2003 թվականին, խանութների ցանցը վաճավել է Կանադայի Գալեն Վեսթոնին 598 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց և դարձել է Սելֆրիդջես ընկերության մաս, ինչը նաև ներառում է՝ Իռլանդիայի Բրաուն Թոմասը, Կանադայի Հոլթ Ռենֆրյուն և Նիդեռլանդների դե Բիջերքորֆը: Վեսթոնը մանրածախ առևտրի փորձագետ է, ով հանդիսանում է նաև Կանադայի խոշոր սուպերմարկետների ցանցի սեփականատեր, նա որոշեց ներդրումներ կատարել Օքսֆորդի փողոցում գտնվող խանոութի վերանորոգման համար, քան ստեղծել նոր խանութներ բրիտանական քաղաքներում: Էն Փիթչերը Սելֆրիդջեսի գործադիր տնօրեննը, Իռլանդիայում զբաղվել է մանրածախ վաճառքով[9], Փոլ Քելլին ով աշխատել է Weston կազմակերպությունում սկսած 1980-ական թվականների կեսերից, եղել է Սիլֆրիդջես ընկերության գործադիր տնօրեններից:

Ծանոթագրություններ

  1. Jones, Nina (15 January 2014). «Alannah Weston Moves Up at Selfridges». Women's Wear Daily. Վերցված է 15 January 2014-ին.
  2. «Our Heritage». Selfridges. Վերցված է 21 February 2012-ին.
  3. Davenport-Hines, Richard (2004). «Clore, Sir Charles (1904–1979)». Oxford Dictionary of National Biography. Oxford University Press.subscription required
  4. 4,0 4,1 «Land Securities – Retail – Birmingham, Bull Ring». PropertyMall.com. 18 February 2000. Վերցված է 21 February 2012-ին.
  5. 5,0 5,1 Rappaport, Erika (2000). Shopping for Pleasure: Women in the Making of London's West End. Princeton, New Jersey: Princeton University Press. էջեր 142–177. ISBN 978-0691044767. {{cite book}}: Unknown parameter |subscription= ignored (|url-access= suggested) (օգնություն)
  6. «The customer is always right». The Phrase Finder. Վերցված է 21 February 2012-ին.
  7. «Selfridges unveils rowing boats and a cocktail bar as it opens its roof for the first time since WWII». Daily Mail. London. 21 July 2011. Վերցված է 21 February 2012-ին.
  8. Weadon, P. (January 2009). «Sigsaly Story». National Security Agency Central Security Service.
  9. «Selfridges UK expansion capped». BBC News. 28 October 2003. Վերցված է 12 February 2012-ին.