Jump to content

Արեմարկ

59°13′19″ հս․ լ. 11°41′44″ ավ. ե.HGЯO{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արեմարկ
Դրոշ Զինանշան


ԵրկիրՆորվեգիա Նորվեգիա
ԿարգավիճակՆորվեգիայի կոմունաներ
Մտնում էՎիկեն, Էստֆոլդ և Էստֆոլդ
ՎարչկենտրոնFossby?
Բնակչություն1329 մարդ (հունվարի 1, 2023)[1]
Տարածք319,27 կմ² (հունվարի 1, 2020)[2]
Հիմնադրված էհունվարի 1, 1838 թ.
Սահմանակցում էMarker Municipality?, Rakkestad Municipality?, Հալդեն, Dals-Ed Municipality? և Օրյենգ համայնք
Ժամային գոտիUTC+1
ISO 3166-2 կոդ0118
aremark.kommune.no(նորվ.)
Արեմարկ կոմունան Էստֆոլդ ֆյուլքեի քարտեզին
Էստֆոլդ ֆյուլքեն Նորվեգիայի քարտեզին

Արեմարկ (նորվ.՝ Aremark), կոմունա Նորվեգիայի Էստֆոլդ ֆյուլքեյում: Կոմունայի վարչական կենտրոնը Ֆուսբյու բնակավայրն է: Պաշտոնական լեզուն բուկմոլն է: Զբաղեցնում է 318.93 կմ² տարածք: Որպես Նորվեգիայի ֆյուլքե՝ ստեղծվել է 1838 թվականի հունվարի 1-ին:[3]

Արեմարկի զինանշանը

Արեմարկ կոմունայի զինանշանը հաստատվել է 1986 թվականի նոյեմբերի 7-ին և իրենից ներկայացնում է կապույտ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված են կ:ապ<ույտ գույնի երկու որմզդեղն: Որմզդեղնի պատկերումը զինանշանի վրա խորհրդանշում է այն հանգամանքը, որ կոմունայի տարածքում առկա են բազմաթիվ անտառներ, որտեղ բնակվում են հազարավոր որմզդեղներ ու այլ կենդանիներ:ref name="kkk"/>

Բնակչություն

Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Արեմարկ կոմունայում բնակվում է 1429 մարդ: Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում հիմնականում պահպանվել է նույն մակարդակի վրա:[3]

Տնտեսություն

Արեմարկի տնտեսության առանցքային ճյուղերն են գյուղատնտեսությունն ու փայտավերամշակումը: Կոմունայի տարածքում առկա են բազմաթիվ անտառապատ տարած0քներ, որտեղ աճում են սոճու և կեչու, ինչպես նաև կաղնու ծառեր, որոնք լայնորեն օգտագործվում են փայտավերամշակման ոլորտում: Արեմարկում լայն տարածում ունի անասնապահությունն ու հողագործությունը:

Մշակույթ

Արեմարկում սկսած 1998 թվականից յուրաքանչյուր երկու տարին մեկ կազմակերպվում է որմզդեղնի փառատոն: Այդ նպատակով ստեղծվում է վրանային ճամբար Արեմարկի եկեղեցու հարակից դաշտում: Փառատոնը սկսվում է վաղ առավոտյան և տևում մինչև ուշ գիշեր:

Արեմարկի տարածքում նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, ինչպիսիք են «Folk flest bor i Kina» (Մարդկանց մեծ մասը ապրում է Չինաստանում) և «Celofan»: Այստեղ է նկարահանվել նաև «Farmen» հեռուստահաղորդումը:

Կրոն

Արեմարկում գործում է երկու եկեղեցի՝ Քիրքենգի մոտ գտնվող Արեմարկի եկեղեցին և Բյուրքեբեքի Հոլմգիլ մատուռը:

Պատկերասրահ

Աղբյուրներ

Արտաքին հղումներ

Ծանոթագրություններ

  1. 1,0 1,1 07459: Alders- og kjønnsfordeling i kommuner, fylker og hele landets befolkning (K) 1986 - 2023Statistics Norway, 2023.
  2. 2,0 2,1 Statens kartverk Arealstatistikk for Norge 2020(նորվ.)Statens kartverk, 2019.
  3. 3,0 3,1 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen".(նորվ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արեմարկ» հոդվածին։