Jump to content

Բեռլին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Բեռլին
Berlin
Դրոշ Զինանշան

ԵրկիրԳերմանիա Գերմանիա
ԵնթարկումՄայրաքաղաք
ՀողԲեռլին
ՀամայնքԳերմանիա[1]
Ներքին բաժանում13 շրջաններ
ՔաղաքապետԿլաուս Վովերայթ
Հիմնադրված է1244[2] թ.
Առաջին հիշատակում1237 և 1244
Մակերես891,85 կմ²
ԲԾՄ34-130 մ
Պաշտոնական լեզուգերմաներեն
Բնակչություն3 520 031 մարդ (2015)
Խտություն3 948 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ+49 30
Փոստային դասիչ10001—14199
Ավտոմոբիլային կոդB
Պաշտոնական կայքberlin.de
Բեռլին (Գերմանիա)##
Բեռլին (Գերմանիա)
Բեռլին (Բեռլին)##
Բեռլին (Բեռլին)

Բեռլին (գերմաներեն՝ Berlin), Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաքը և 16 նահանգներից մեկը։ Ունենալով 3,5 միլիոն բնակչություն՝ այն Եվրոպական Միության երկրորդ ամենախիտ բնակեցված քաղաքն է և յոթերորդը՝ ըստ քաղաքային տարածքի։

Տեղակայված լինելով Գերմանիայի հյուսիսարևելյան հատվածում՝ Հավել (գերմաներեն՝ Havel) և Շփղե (գերմաներեն՝ Spree) գետերի ափին, հանդիսանում է Բեռլին-Բրանդենբուրգյան Մետրոպոլիտան շրջանի կենտրոնը, որն ունի մոտավորապես վեց միլիոն բնակչություն (180 վարչական միավորները միասին վերցված)։

Գտնվելով եվրոպական հարթավայրում կլիմայական սեզոնային ջերմաստիճանը ազդեցություն է թողնում Բեռլինի վրա։ Քաղաքի տարածքի շուրջ 1/3 մասը ծածկված է անտառներով, այգիներով, պարտեզներով, գետերով և լճերով։

Առաջին անգամ քաղաքը պաշտոնապես հաստատվել է 13-րդ դարում և գտնվում է երկու կարևոր պատմական առևտրային ուղիների հատման գծում։ Այն եղել է Բրանդենբուրգի Մարգրեյվ շրջանի մայրաքաղաքը (1417-1701), ինչպես նաև Պրուսիայի Թագավորության (1701-1918), Գերմանական Կայսրության (1871-1918), Վեյմարյան Հանրապետության (1919-1933) և Երրորդ Կայսրության մայրաքաղաքը և խոշորագույն կենտրոնը։

1920-ականներին Բեռլինն աշխարհում երրորդ ամենամեծ ինքնավար քաղաքն էր։

Համաշխարհային երկրորդ պատերազմից հետո քաղաքը բաժանվեց երկու մասի։ Բեռլինի արևելյան մասը դարձավ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքը, մինչդեռ Արևմտյան Բեռլինը փաստացի դարձավ Ֆեդերատիվ Գերմանիայի էքսկլավը՝ շրջապատված Բեռլինի պատով (1961-1989)։

Հետևելով 1990 թվականին Գերմանիայի վերամիավորմանը՝ Բեռլինը ևս մեկ անգամ նշանակվեց որպես Միասնական Գերմանիայի մայրաքաղաք։

Բեռլինը աշխարհին հայտնի է որպես մշակույթի, քաղաքականության, մեդիայի և գիտության կոսմոպոլիտան քաղաք : Քաղաքի տնտեսության հիմքում ընկած են բարձր տեխնոլոգիաներով հարուստ գործարանները և սպասարկումը՝ ընդգրկելով մի շարք բազմազան արդյունաբերություններ, հետախուզական սարքեր, մեդիա ընկերություններ և վայրեր, որտեղ կարելի է համաժողովներ անցկացնել։

Բեռլինը մատակարարում է եվրոպական անիվներ՝ օդային և երկաթուղային փոխադրամիջոցների շարժման համար և համալրված է բարձրակարգ հասարակական տրանսպորտային ցանցերով։ Բեռլինը նաև Գերմանիայի զբոսաշրջային ամենամեծ կենտրոնն է։

Ներկայիս Բեռլինում գտնվում են մի շարք հռչակավոր համալսարաններ, նվագախմբեր, թանգարաններ, ժամանցային վայրերի։ Բեռլինը նաև բազմաթիվ սպորտային իրադարձությունների կիզակետն է։

Բեռլինի քաղաքային տարածքը դարձել է ցանկալի և նույնիսկ պահանջված վայր համաշխարհային ֆիլմարտադրողների համար։

Այն հայտնի է իր փառատոններով, բազմազան ճարտարապետական կառույցներով, գիշերային կյանքով, ժամանակակից արվեստներով և առհասարակ կյանքի բարձր որակով։

Պատմություն

Անվան ստուգաբանություն

Բեռլին քաղաքի անվան սկզբնաղբյուրն անհայտ է։ Բառի արմատները կարող են սերել արևմտյան սլավոնական լեզվից, ովքեր ապրել են ներկայիս Բեռլինի տարածքում և կարող է արմատներ ունենալ նաև հին փոլաբիան լեզվից ինչպես berl/birl-(ճահիճ)։

Ժողովրդական ստուգաբանությունը բառը կապում է գերմաներեն արջ բառի հետ (գերմ.՝ Bär)։ Արջը նաև համարվում է Բեռլինի խորհրդանիշներից մեկը և պատկերված է քաղաքի զինանշանի վրա։

12-ից 16-րդ դարեր

Ներկայիս Բեռլինում բնակություն հաստատելու ամենավաղ վկայություններն են 1192 և 1174 թվականներից մնացած փայտե ձողերը և փայտե տնակների մասունքները՝ հայտնաբերված 2012 թվականին Կենտրոնական Բեռլինում կատարված պեղումների արդյունքում։

Քաղաքի մասին առաջին գրավոր արձանագրություններն արվել են 12-րդ դարի վերջին։ Սպանդաուն (Spandau) առաջին հիշատակված գյուղաքաղաքն է 1197 թվականին և Քյոփենիք (Köpenick) քաղաքը՝ 1209 թվականին, չնայած այս տարածքները մինչև 1920 թվականը միացված չեն եղել Բեռլինին։

Բեռլինի կենտրոնական մասը հանդիսանում է երկու քաղաքների՝ Քյոլնի և Կենտրոնական Բեռլինի հիմքը։ Քյոլնի հյուսիսային հատվածը, որը կոչվում է Ֆիչերինսել, առաջին անգամ պաշտոնապես հաստատվել է 1237 թվականին, իսկ Բեռլինի այն հատվածը, որը տարածվում է Շփղե գետի երկայնքով կոչվում է Նիկոլայվիերթեր (փաստաթղթերում հիշատակվում է 1244 թվականից)։

Սակայն 1237 թվականը համարվում է քաղաքի պաշտոնապես հաստատվելու հիմնական տարեթիվը։ Երկու քաղաքներն էլ ժամանակի ընթացքում ձևավորեցին ամուր տնտեսական և հասարակական կապ և հնարավորութուն ունեցան նաև ստեղծելու երկու կարևոր առևտրական կապ «Վիա Իմպերիի» (Via Imperii) և Բռյուգեից մինչև Նովգորոդ (Novgorod)։

1415 թվականին Ֆրեդրիխ I-ը դարձավ Բրանդենբուրգի Մարգրավիության կյուրֆուս, որտեղ նա կառավարեց մինչև 1440 թվականը։ 15-րդ դարի ընթացքում նրա ժառանգները Բեռլին-Քյոլնը (Berlin-Cölln) դարձրին մայրաքաղաք Մարգրավիությունում և Հոյենզոլեղն (Hohenzollern) ընտանիքի հաջորդները Բեռլինում կառավարեցին մինչև 1918 թվականը, սկզբում՝ որպես Բրանդենբուրգի ընտրյալներ, այնուհետև՝ որպես Պրուսիայի թագավորներ, իսկ ամենավերջում՝ որպես Գերմանիայի կայսրեր։ 1443 թվականին Ֆրեդրիխ երկրորդ Երկաթե Ատամը (Irontooth) սկսեց նոր թագավորական պալատի կառուցումը Բեռլին-Քյոլն քաղաքում։ Քաղաքի բնակչության բողոքները պալատի կառուցման դեմ իրենց գագաթնակետին հասան 1448 թվականին՝ ստանալով «Բեռլինյան Զայրույթ» (Berliner Unwille) անվանումը։ Այնուամենայնիվ բողոքն իր սպասված արդյունքին չհասավ, և քաղաքացիությունը զրկվեց շատ քաղաքական և տնտեսական առավաելություններից։ Երբ 1451 թվականին պալատի կառուցումն ավարտվեց, այն աստիճանաբար սկսեցին օգտագործել։ 1470 թվականից սկսած՝ Ալբերտ երրորդ Աքիլլեսի օրոք, Բեռլին-Քյոլնը դարձավ նոր թագավորական նստավայր։1486 թվականից, երբ Ջոն Սիսերոն իշխանության եկավ, Բեռլին-Քյոլն պալատը պաշտոնապես դարձավ Հոյենզոլեղնի մշտական նստավայրը՝ Բրանդենբուրգի կյուրֆուսների համար։ Բեռլին-Քյոլնը, այնուամենայնիվ, ստիպված էր հրաժարվել իր՝ հանսեկիան քաղաք կարգավիճակից։1539 թվականին կյուրֆուսները և քաղաքը պաշտոնապես դարձան լութերական։

17-ից 19-րդ դար

Երեսնամյա պատերազմը, որը տեղի է ունեցել 1618-ից 1648 թվականներին, ավերակների ենթարկեց Բեռլինը։ Տների մեկ երրորդ մասը կամ ամբողջովին քանդվեցին կամ վնասվեցին, և քաղաքը կորցրեց իր բնակչության կեսին։ Ֆրեդրիխ Վիլյամը, ով հայտնի էր որպես «Մեծն Կյուրֆուս» (Great Elector) և ով հաջորդեց իր հորը որպես ղեկավար 1640 թվականին, ձեռնամուխ եղավ քաղաքականությանը՝ առաջ քաշելով մի շարք հարցեր, ինչպիսիք էին կրոնի թույլատրելիությունն ու ներգաղթը։ 1685 թվականի Պոտսդամի (Potsdam) հրամանագրով Ֆրեդրիխ Վիլյամը ապաստարան տրամադրեց ֆրանսիացի հուգենոտներին։ Սկսած 1700 թվականից Բեռլինի բնակչության մոտ երեսուն տոկոսը հուգենոտներ էին՝ գաղթած Ֆրանսիայից։ Ներգաղթյանլներ կային նաև Սլավոնական պետությունից, Լեհաստանից և Զալցբուրգից։ 1618 թվականից ի վեր Բրանդենբուրգի Մարգրավիությունը միավորվեց Պրուսիայի դքսության հետ։ 1701 թվականին, այնուամենայնիվ, այս երկքաղաքը ձևավորեց Պրուսիայի թագավորությունը, քանի որ այժմ Ֆրեդրիխ երրորդը՝ Բրանդենբուրգի կյուրֆուսն իրեն թագադրել էր՝ դառնալով Ֆրեդրիխ առաջին՝ որպես Պրուսիայի թագավոր։ Բեռլինը դարձավ նոր թագավորության մայրաքաղաքը։ Սա շատ հաջող փորձ էր կենտրոնացնելու մայրաքաղաքը, այդ ընդարձակ պետությունում և առաջին անգամն էր, երբ քաղաքը սկսեց զարգանալ։ 1709 թվականին Բեռլինը միավորվեց Քյոլն, Ֆրեդրիխշվերդեր, Ֆրեդրիխշտատ և Դոռոթինշտատ քաղաքների հետ մեկ՝ Բեռլին անվան տակ (Haupt- und Residenzstadt Berlin) : 1740 թվականին Ֆրեդրիխ երկրորդը, ով հայտնի է նաև որպես Մեծն Ֆրեդրիխ, իշխանության անցավ։ Նրա օրոք Բեռլինը դարձավ լուսավորության կենտրոն։ Ֆրանսիայում չորրորդ դաշինքի պատերազմում հաղթանակ տանելուց հետո, Նապոլեոն Բոնապարտը 1806 թվականին շարժվեց դեպի Բեռլին, սակայն ինքնավարություն շնորհեց քաղաքին։ 1815 թվականին քաղաքը դարձավ Բրանդենբուրգի նոր մարզ։ 19-րդ դարում Արդյունաբերական Հեղափոխությունը վերափոխեց Բեռլինը, քաղաքի տնտեսությունն ու բնակչությունն զգալիորեն աճեց, և քաղաքը դարձավ երկաթուղային կենտրոն և Գերմանիայի տնտեսության կենտրոնը։ Քաղաքամերձ բնակավայրերը շուտով զարգացան և մեծացրին Բեռլինի տարածքն ու բնակչության թիվը։ 1861 թվականին հարևան արվարձանները, ներառելով Ուեդինգը, Մոաբիթը և այլ արվարձաններ, միացան Բեռլինին։ 1871 թվականին Բեռլինը դարձավ նոր հիմնադրված Գերմանակնա կայսրության մայրաքաղաքը։ 1881 թվականին այն դարձավ Բրանդենբուրգից առանձնացված համայնքը։

Ալեքսանդերպլացի ժամացույցը, ցույց է տալիս բոլոր ժամային գոտիների ժամը

Շուրջ 1200 տարի ներկա Բեռլինի տարածքում տեղակայված են եղել երկու առևտրային հաստատություններ՝ Քյոլնը (գերմ.՝ Köln) և Բեռլինը։ Որպես իրավական քաղաք, հստակ տարեթիվ չկա։ Կյոլնի՝ որպես քաղաքի մասին հիշատակվում է դեռևս 1237 թ., իսկ Բեռլինի մասին՝ 1244 թ․։ 1307 թվականին քաղաքները միավորվել են մեկ ադմինիստրատիվ միության մեջ։ 1400 թվականին միավորված Բեռլինի բնակչությունը կազմում էր 8000 մարդ։ Բեռլինը եղել է Պրուսիայի մայրաքաղաքը և միայն Գերմանիայի կայսրության ստեղծումից հետո է դարձել նաև նրա մայրաքաղաքը։ 1949 թվականից քաղաքի արևելյան մասը Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաքն էր։ 1990 թվականին Բեռլինը դարձավ վերամիավորված Գերմանիայի մայրաքաղաք։

20-ից 21-րդ դար

20-րդ դարում Բեռլինը դարձավ բերրի հողատարածք՝ գերմանական էքսպրեսիոնիստների շարժման համար։ Գեղարվեստական ոճի նոր ձևեր առաջ քաշվեցին ճարտարապետության, նկարչության և կինոյի ոլորտներում։ 1918 թվականին՝ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին, Ռայխսթագ (Reichstag) կառույցում Ֆիլիպ Շայդմանը հռչակեց հանրապետություն։ 1920 թվականին Բեռլինյան մեծ շարժումը Բեռլինի շուրջը միավորեց դյուժին արվարձանային քաղաքներ, գյուղեր և կալվածքներ։ Այդ շարժումը մեծացրեց Բեռլինի տարածքը՝ 66 քառակուսի կիլոմետրից դարձնելով 883 քառակուսի կիլոմետր։ Բնակչության թիվը գրեթե կրկնապատկվեց և այժմ Բեռլինն ուներ շուրջ 4 միլիոն բնակիչ։ Վայմարյան դարաշրջանի (Weimar era) ընթացքում տնտեսության անկայունության պատճառով, Բեռլինը ենթարկվեց քաղաքական խռովությունների, բայց միևնույն ժամանակ դարձավ Րոարինգ Թուենթիսի (Roaring Twenties) հայտնի կենտրոնը։ Մետրոպոլիտան քաղաքը հաավ իր ծաղկման գագաթնակետին՝ համարվելով աշխարհի մայրաքաղաքը և առաջնորդ ճանաչվեց գիտության, տեխնոլոգիայի, արվեստի, մարդկության, քաղաքի ձևավորման, կինոյի, բարձրագույն կրթության, իշխանության և արդյունաբերության ոլորտներում։ Ալբերտ Այնշտայնը ձեռք բերեց հասարակության մեջ անվանի մի կոչում՝ ստանալով Նոբելյան մրցանակ 1921 թվականին։

1933 թվականին Ադոլֆ Հիտլերը և ֆաշիստական կուսակցությունն անցան իշխանության։ ՆՍԴԱՓ-ի (NSDAP-National Socialist German Worker's Party) կանոնադրությունն ամբողջովին կործանեց Բեռլինում հրեաների համայնքը, որի թիվը կազմում էր 160.000՝ կազմելով երկրի բոլոր հրեաների 1/3-րդ մասը։ 1933-ից 1939 թվականներին արտագաղթի հետևանքով հրեա բնակիչների թիվը 80.000-ով նվազեց։ 1938 թվականին Կրիստալնախթից (գերմ. Kristallnacht,անգլ. Crystal Night) հետո քաղաքի հազարավոր մարդիկ՝ հալածված խմբեր ձերբակալվեցին Զաքսենհաուզեն (գերմ. Sachsenhausen) համակենտրոնացված ճամբարում կամ սկսած 1943 թվականից փոխադրվեցին Աուշվից (գերմ. Auschwitz)՝ ճամբար, որտեղ մարդկանց սպանում էին : Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Բեռլինի մեծ մասը կործանվեց՝ 1943-ից 1945 թվականների օդային հարձակումների և Բեռլինյան ճակատամարտի ժամանակ։ Շուրջ 125.000 քաղաքացիներ սպանվեցին։ 1945 թվականին Եւրոպայում պատերազմից հետո արևելյան ծայրամասերից Բեռլին եկան մեծ քանակությամբ փախստականներ։ Հաղթանակած իշխանությունները քաղաքը բաժանեցին 4 սեկտորների՝ նման այն գրավված շրջաններին, որոնց մեջ բաժանված էր Գերմանիան։ Արևմտյան դաշնակիցների սեկտորը (Միացյալ Նահանգներ, Միացյալ Թագավորություն և Ֆրանսիա) ձևավորեցին Արևմտյան Բեռլինը, իսկ Խորհրդային սեկտորը՝ Արևելյան Բեռլինը։

Բոլոր 4 դաշնակիցները կիսեցին վարչական պատասխանատվությունները Բեռլինի համար։ Այնուամենայնիվ, 1948 թվականին, երբ արևմտյան դաշնակցությունը Գերմանիայի արևմտյան շրջանում կատարեց դրամական համակարգի փոխանցումներ Բեռլինի 3 արևմտյան սեկտորներին, Խորհրդային սեկտորը սահմանապակեց դրամի շրջանառությունը դեպի Արևմտյան Բեռլին և Արևմտյան Բեռլինից դեպի խորհրդային սեկտոր՝ Արևելյան Բեռլին։ Բեռլինյան օդային փոխադրումները, որոնք իրականացվում էին 3 արևմտյան դաշնակիցների կողմից, հաղթահարեցին այս սահմանափակումները՝ քաղաքին մատակարարելով մթերք և այլ պաշարներ սկսած 1948 թվականի հունիսից մինչև 1949 թվականի մայիս ամիսը։ 1949 թվականին Արևմտյան Գերմանիայում հիմնադրվեց Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը և վերջնականապես ներառեց Ամերիկայի, Բրիտանիայի և Ֆրանսիայի ամբողջական շրջանները, բացառությամբ Բեռլինում գտնվող այս 3 երկրների շրջանների, իսկ Արևելյան Գերմանիայում հռչակեց Մարքսիստական-Լենինյան Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը։ Արևմտյան Բեռլինը պաշտոնապես մնաց գրավված քաղաք, բայց այն քաղաքականապես հավասար էր դասվում Գերմանիայի Դաշնային Հանրապետությանը, չնայած Արևմտյան Գերմանիայի՝ աշխարհագրական դիրքով առանձնանալուն։ Արևմտյան Գերմանիայի ավիագծի ծառայությունը տրամադրվում էր միայն ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական ավիաուղիներին։

Հայերը Բեռլինում

Բեռլինում հայերը հաստատվել են XIX դարի վերջին – XX դարի սկզբին։ Նրանք գլխավորապես Բեռլինի համալսարանի և այլ ուսումնական հաստատությունների ուսանողներ էին, որոնցից շատերը հետագայում դարձել են հայ մշակույթի և գիտության ականավոր գործիչներ։ 1878 թ-ին այստեղ տեղի է ունեցել Բեռլինի վեհաժողովը։ Բեռլինի Ռ. Շմիդտի մասնավոր կոնսերվատորիայում և համալսարանում սովորել է հայ մեծանուն երաժշտագետ, խմբավար և կոմպոզիտոր Կոմիտասը։ Նույն ժամանակաշրջանում Բեռլինում գործել են հայ քաղաքական կուսակցությունների (ՀՀԴ, Հայ սոցիալ դեմոկրատներ) խմբակներ, հիմնվել են մի շարք հասարակական ու մշակութային կազմակերպություններ և ընկերություններ, 1914 թ-ին՝ Գերմանա-հայկական ընկերությունը։ 1920 թ-ից Բեռլինի համալսարանի հնդեվրոպական լեզուների ֆակուլտետում գործում է հայկական բաժին։ Քաղաքում կա Հայկական փողոց։ 1921 թ-ի մարտի 15-ին Բեռլինում ժողովրդական վրիժառու Սողոմոն Թեհլերյանը գնդակահարել է Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից՝ Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթին. հունիսին Բեռլինում տեղի ունեցած դատավարության ժամանակ հայ հայրենասերը արդարացվել է։ 1922 թ-ի ապրիլի 17-ին ժողովրդական վրիժառուներ Արշավիր Շիրակյանը և Արամ Երկանյանը Բեռլինում սպանել են երիտթուրքերի պարագլուխներից Բեհաէդդին Շաքիրին և Տրապիզոնի հայերի դահիճ Սայիդ Հալիմին։ Ներկայումս Բեռլինում բնակվում է 2.500 հայ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Բեռլինում գործել է Հայ ազգային խորհուրդը՝ Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներում գտնվող խորհրդային բանակի հայ ռազմագերիներին օգնելու նպատակով։ Բեռլինի ներկայիս հայ համայնքն ստեղծել է իր ընտրովի վարչությունը, բացել ակումբ՝ Հայ տունը։ 1985 թ. հիմնվել է Հայկական տեղեկատվության և փաստագրության կենտրոնը, 1979 թ-ից գործում է Հանուն վտանգված ազգերի ընկերակցության հայկական համագործակցության խմբակը։ 2010 թվականին Գարիկի և ԱրամMp3-ի կողմից Բեռլինում 32 հայերի հետ քոչարի են պարել։

Արտաքին հղումներ

Գերմանիայի վարչական բաժանում (հողերը)

Բադեն-Վյուրթեմբերգ · Բավարիա · Բեռլին · Բրանդենբուրգ · Բրեմեն · Համբուրգ · Հեսսեն · Մեկլենբուրգ-Առաջավոր Պոմերանիա · Ստորին Սաքսոնիա · Հյուսիսային Հռենոս-Վեսթֆալիա · Ռայնլանդ-Փֆալց · Սաար · Սաքսոնիա · Սաքսոնիա-Անհալթ · Շլեզվիգ-Հոլշտայն · Թյուրինգիա

  1. Artikel 1 // Constitution of Berlin
  2. https://www.berlin.de/berlin-im-ueberblick/geschichte/die-mittelalterliche-handelsstadt/