Երկնային երաժշտություն
Երկնային երաժշտություն (լատ.՝ Musica universalis), աշխարհի կամ տիեզերքի ներդաշնակություն, հնագույն փիլիսոփայական հասկացություն, որը երկնային մարմինների՝ Արևի, Լուսնի և մոլորակների շարժումը is an ancient դիտարկում է որպես երաժշտության musica տեսակ: Այս երաժշտությունը սովորաբար լսելի չի համարվել, այլ ներկայացվել է որպես ներդաշնակ, մաթեմատիկական կամ կրոնական հասկացություն: Երկնային երաժշտության գաղափարը շատ երկար ժամանակ՝ մինչև Ռենեսանսը ընդունվել է տարբեր փիլիսոփաների կողմից, ազդելով շատ դպրոցների, այդ թվում՝ հումանիստների վրա: Հետագայում գիտական հետազոտությունները բացահայտեցին ուղեծրային որոշակի համաչափություն, որն անվանվեց ուղեծրային ռեզոնանս:
Պատմություն
Երկնային երաժշտությունը հետևում է մետաֆիզիկական այն սկզբունքին, թե մաթեմատիկական հարաբերություններն արտահայտվում են էներգիայի որակի կամ «տոների» փոփոխությամբ, որն արտահայտվում է թվերի, հրեշտակների, ձևի և ձայնի փոփոխություններով: Այս բոլորը կապված են համաչափության ընդհանուր մի կաղապարով: Պյութագորասն առաջինն էր, որը ցույց տվեց, որ ձայնի տոնայնությունը կապված է այն առաջացնող լարի երկարությունից իսկ ներդաշնակ ձայնային հաճախությունները կապված են թվային հարաբերություններից[1]: Իր երկնային երաժշտությանը վերաբերվող տեսության մեջ Պյութագորասը ենթադրում է, որ Արեգակը, Լուսինը և մնացած մոլորակները, բոլորն արձակում են իրենց բնորոշ ձայնը (ուղեծրային ռեզոնանս), որն ուղղակիորեն կապված է ուղեծրով պտույտի հետ[2]: Նա նաև ենթադրել է, որ Երկրի վրա կյանքի որակը անմիջականորեն կախված է տիեզերական մարմինների արձակած այդ ձայնի հետ, որը մարդու ականջի համար անլսելի է[3]: Վերջապես, Պյութագորասը աստղագիտությունը և երաժշտությունը համարում է «երկվորյակ» գիտություններ, որտեղ աստղագիտությունը նկարագրում է տեսողական ճանաչումը, երաժշտությունը՝ լսողականը, բայց երկուսի համար էլ անհրաժեշտ է թվային համաչափությունների իմացություն[4]:
Էզոտերիկական քրիստոնեություն
Ըստ Բոետիուսի De Musica (Երաժշտության մասին) գրքի՝ գոյություն ունի երաժշտության երեք հիմնական տեսակ՝
- musica mundana (որը հաճախ համեմատվում է երկնային երաժշտության հետ)
- musica humana (մարդու մարմնի ներքին երաժշտությունը)
- musica quae in quibusdam constituta est instrumentis (ձայները, որն արձակում են երգիչները կամ երաժշտական գործիքները)
Ծանոթագրություններ
- ↑ Weiss and Taruskin (2008) p.3.
- ↑ Pliny the Elder (77) pp.277-8, (II.xviii.xx): "…occasionally Pythagoras draws on the theory of music, and designates the distance between the Earth and the Moon as a whole tone, that between the Moon and Mercury as a semitone, .... the seven tones thus producing the so-called diapason, i.e.. a universal harmony".
- ↑ Houlding (2000) p.28: "The doctrine of the Pythagoreans was a combination of science and mysticism… Like Anaximenes they viewed the Universe as one integrated, living organism, surrounded by Divine Air (or more literally 'Breath'), which permeates and animates the whole cosmos and filters through to individual creatures … By partaking of the core essence of the Universe, the individual is said to act as a microcosm in which all the laws in the macrocosm of the Universe are at work".
- ↑ Davis (1901) p.252. Plato’s Republic VII.XII reads: "As the eyes, said I, seem formed for studying astronomy, so do the ears seem formed for harmonious motions: and these seem to be twin sciences to one another, as also the Pythagoreans say".