Միխայիլ Պոկրովսկի
Արտաքին տեսք
Միխայիլ Նիկոլաևիչ Պոկրովսկի (1868-1932) խորհրդային պատմաբան, կուսակցական և պետական գործիչ։ ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1929)։ Կոմունիստական կուսակցության անդամ 1905 թվականից։ Ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը (1891), ապա դասախոսել է համալսարանում և Մոսկվայի այլ ուսումնական հաստատություններում։ 1907 թվականից աշխատակցել է մարքսիստական մամուլին, կատարել պրոպագանդիստական աշխատանք։ 1905 թվականի ամռանը Ժնևում առաջին անգամ հանդիպել է Վ․ Ի․ Լենինին։ 1905 թվականին մասնակցել է Դեկտեմբերյան զինված ապստամբությանը Մոսկվայում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |