Jump to content

Ու արտաքին հոլովում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ու» արտաքին հոլովում, ժամանակակից հայերենի հոլովումներից։

Ժամանակակից հայերենում «Ու» արտաքին հոլովման պատկանում են «Ի» ձայնավորով վերջացող բառերը, որոնց թեք հոլովներում «Ի» վերջնահնչյունը փոխարինվում է «Ի» հոլովիչով (գինի, այգի, պատանի)։ Բացառություն են կազմում ձի բառը, որի թեք հոլովներում «Ի» վերջնահնչյունը պահպանվում է՝ ձիու։

«Ու» արտաքին հոլովման են պատկանում նաև մարդ, ամուսին, անկողին, աստված բառերը (մարդու, անկողնու, ամուսնու, աստծու)։

Ժամանակակից հայերենում անորոշ դերբայը ենթարկվում է «Ու» արտաքին հոլովման, օրինակ՝ գրելու, կանչելու և այլն[1]։

Ծանոթագրություններ

  1. Վ. Սահակյան, Վ. Սահակյան, Հայոց լեզուն հարցերում և պատասխաններում, Հրազդան, 2009, էջ 60:

Գրականություն

  • Մ. Ասատրյան, Ժամանակակից հայոց լեզու, Ձևաբանություն, Երևան, 2002։