Jump to content

Արևադարձային ցիկլոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
16:57, 24 Հոկտեմբերի 2013 տարբերակ, Dminasyan (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)

Արևադարձային ցիկլոն, արևադարձային գոտում առաջացող ցիկլոն, որի ոլորտում դիտվում են փոթորկային քամիներ․ սովորաբար 20-25, երբեմն՝ 60-65, առանձին պոռթկումների դեպքում՝100 մ/վրկ արագությամբ։ Զարգանում է համարյա բացառապես օվկիանոսների և ծովերի վրա, ամեն կիսագնդի 5-20° լայնությունների տակ։ Տրամագիծը՝ մի քանի հարյուր կմ, շարժվում է 10-20 կմ/ժ արագությամբ, Հս․ կիսագնդում սկզբում՝ դեպի հս-արմ․ (Հվ․ կիսագնդում՝ հվ-արմ․), ապա, սկսած 20-30° լայնություններից՝ դեպի հս-արլ․ (Հվ․ կիսագնդում՝ հվ-արլ․)։ Ճնշումը կենտրոնում սովորաբար նվազում է մինչև 950-970 մբ, դիտվել են դեպքեր՝ 885 մբ: Ուղեկցվում է ուժեղ հորդառատ անձրևներով և ամպրոպներով, կենտրոնում դիտվում են թույլ քամիներ, երկինքը պարզվում է («ցիկլոնի աչք»)։
Գ․Զուբյան

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։