Համբարձում Լիմոնջյան
Համբարձում Լիմոնջյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | արմտ. հայ.՝ Համբարձում Լիմոնճեան |
Նաև հայտնի է որպես | Պապա Համբարձում |
Ծնվել է | 1768 Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] |
Երկիր | Պոլսահայ, Օսմանյան Կայսրություն |
Մահացել է | Հունիսի 29, 1839 Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն[1][2] |
Ժանրեր | հայկական շարականներ, թուրքական դասական երաժշտություն, երաժշտական նոտագրություն |
Մասնագիտություն | Երաժշտական տեսաբան, երգահան, երգիչ |
Գործիքներ | tambur? |
Hamparsum Limonciyan Վիքիպահեստում |
Համբարձում Լիմոնջյանը (1768, Իստանբուլ – հունիսի 29, 1839, Իստանբուլ) հայ երգահան, երաժշտագետ, նոր հայկական ձայնագրության հիմնադիրը։ Կոչվել է նաև Նոթաջի պապա Համբարձում։
Ծնվել է Կ. Պոլսում։ Կրթությունն ստացել է ծննդավայրի Զենջիրլի խան թաղի հոգևոր դպրոցում, որտեղ աչքի է ընկել որպես լավ շարական երգող։ Երաժշտական կրթությունն ստացել է հույն երաժշտագետ Ոնոփրիոս Թաթավլեցու մոտ, հմտանալով հունական երաժշտական խաղերի մեջ։ Ապա աշակերտել է հայ երաժշտագետ Զեննե Պողոսին։ Խորապես ուսումնասիրել է հայկական, հունական, թուրքական և արաբական երաժշտությունը, ծանոթացել եվրոպական երաժշտությանը։ Տյուզյան ամիրաների նյութական օժանդակությամբ ձեռնարկել է հայկական նոտագրության ստեղծման, հետևելով եվրոպական ձայնագրության։ 1813-1815-ին ստեղծել է ձայնագրության իր սիստեմը, օգտագործելով հայկական խազերի անունները։ Այդ ձայնանիշներով գրի է առել մի շարք շարականներ և երաժշտական տարբեր ստեղծագործություններ, հիմք դնելով հայկական նոր ձայնագրության, որը հետագայում շարունակեցին նրա աշակերտները` Հովհաննես Մյուհենտիսյանը և այլոք։
Ունեցել է նաև ինքնուրույն վոկալ ստեղծագործություններ, որոնցից են` «Ով ամենապայծառ», «Համեմատ քեզ ոչ գո նման», «Վեհ Հմայակ», «Գործք քաջության», «Զարթիր, զարթիր» և այլն, որոնցից միայն մեկն է հասել մեզ։[3]
Նոր հայկական ձայնագրություն
Լիմոնջյանը նոր հայկական ձայնագրությունը ստեղծել է 1813-15 թվականներին[4], փոխարինելով խազագրությանը։ Նոր նշանների օգնությամբ 19-րդ դարում ձայնագրվել են երեք մատյաններ՝ Շարակնոցը, Ժամագիրքը և Պատարագամատույցը։ Նրա ստեղծած ձայնագրությունը օգտագործվել է ոչ միայն հայկական, այլ նաև թուրքական և ընդհանրապես մերձարևելյան երաժշտության մեջ։[5]
Աղբյուրներ
- ↑ 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. Այվազյան — Երևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005. — հատոր 1. — էջ 481.
- ↑ Գառնիկ Ստեփանյան (1981). Կենսագրական բառարան, հատոր Բ. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 29.
- ↑ «Խազ (անգլերեն)». Վերցված է 2009-10-21-ին.
- ↑ Նիկողոս Թահմիղյան (2007-08-14). «Երաժշտությունը հին և միջնադարյան Հայաստանում». Վերցված է 2009-10-21-ին.
Արտաքին հղումներ