Jump to content

Ընտրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
21:29, 30 Հուլիսի 2024 տարբերակ, Ապատ63 (Քննարկում | ներդրում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Վ․Վասնեցովի նկարը, ասպետը ուղեբաժանման ժամանակ, 1878 թվական։

Ընտրություն, գոյություն ունեցող բազմաթիվ տարբերակներից որևէ մեկի որոշման ընդունումը։

Տեխնիկայի բնագավառում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտրությունը այլընտրանքային բազմազանության պայմաններում մարդու գործունեության անորոշության լուծումն է[1]։

Որևէ խնդրի լուծման գործընթացում միշտ առաջանում է մի քանի տարբերակ։ Դա կարող է տեղի ունենալ ինչպես պատահաբար՝ անորոշության գործընթացում, այնպես էլ նպատակային՝ որպես լավագույն արդյունքի որոնման հիմք։ Բայց խնդիրը, և հատկապես տեխնիկական, լուծված է համարվում այն ժամանակ, երբ կատարվում է վերջնական, միակ տարբերակի ընտրությունը։ Միայն նման գործունեությունն է համարվում արդյունավետ։

Կատարման առաջարկվող լուծումները պետք է լինեն․

  • հիմնավորված,
  • արդիական,
  • դիրեկտիվ (պարտադիր կատարվող),
  • իրավասու,
  • չհակասող (համաձայնեցված ուրիշների հետ, այդ թվում՝ նախկինում ընդունված)։

Ընտրված որոշումը միշտ փոխկապակցված է որոշակի անձի (անհատական որոշում) կամ մարդկանց խմբի (կոլեկտիվ որոշում) հետ։ Այն մարդը, որն

  • ունի վերջնական որոշում կայացնելու իրավունք,
  • պատասխանատվություն է կրում նրա համար,
  • հետաքրքրված է խնդրի լուծմամբ,

կոչում է որոշում կայացնող անձ (ՈԿԱ)։ Որոշման ընդունումը մեծապես սոցիալական բնույթ է կրում, քանի որ ուղղված է հասարակական պահանջների բավարարմանը։

Հնարավոր է ընտրություն կատարել հետևյալ եղանակներից մեկով․

  • պատահական կերպով (խնդրի պայմաններից անկախ և անբացատրելի ձևով),
  • կամային ձևով (ընտրությունը չի հիմնավորվում և անհատական է, որոշվում է ՈԿԱ-ի բնույթով, կամավորական),
  • չափանիշային ձևով (ընտրությունն ունի այլ մարդկանց հասկացողությանը հասանելի հիմնավորում)։

Նախագծման ժամանակ նախընտրելի է չափանշային ընտրությունը․ նախագծողը պետք է կարողանա փաստարկված ապացուցել ստացվող արդյունքների հավատարմությունն ու արդյունավետությունը։

Նախկինում չափանշային մոտեցումն ավելի շատ հիմնված էր փորձի (փորձագիտական գնահատականների) վրա, որը հիմնավորում էր դատողությունների և մտահանգումների (տրամաբանական կառուցվածքներ) հավատարմության վրա։ Վերջին ժամանակներում ընտրությանը սկսել են ներկայացնել հստակության և ճշգրտության պահանջներ։ Նոր գիտություն է ի հայտ եկել, որը կոչվում է գործառնությունների հետազոտության տեսություն։ Այն ուսումնասիրում է որոշումների կայացման հետ կապված խնդիրները։ Եվ դրա սկզբունքների հիման վրա լուծված խնդիրները սկսեցին կոչվել օպտիմալ նախագծման ձևանմուշներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Яндекс. Словари(չաշխատող հղում)(չաշխատող հղում)

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Вентцель Е.С. Исследование операций: задачи, принципы, методология. — М: Наука, 1988. — 206 с.
  • Хорошев А.Н. Введение в управление проектированием механических систем: Учебное пособие. — Белгород, 1999. — 372 с. — ISBN 5-217-00016-3
  • Электронная версия 2011 год.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ընտրություն» հոդվածին։