Գոմեշներ, (լատին․՝ Bubalus) ցուլերի հետ կազմում են երկկճղակավորների կարգի սնամեջ եղջյուրավորների ընտանիքի բովինե հատուկ ենթաընտանիքը։ Հայաստանում հայտնի Է գոմեշ ասիականի (Bos bubalus) ընտանի տեսակը։ Գոյություն ունեն վայրի և ընտանի տեսակներ։ Ունեն խոշոր, ծանր մարմին, կարճ պարանոց, հաստ ու ամուր ոտքեր և մեծ գլուխ։ Պոչը երկար է, ծայրամասում՝ վրձնաձև մազափնջով։ Մազածածկը կարճ է և նոսր, տարիքի հետ աստիճանաբար անհետանում է։
Մարմինը խոշոր է, կառուցվածքը՝ համաչափ, գլուխը՝ մեծ, ոտքերը՝ հաստ ու ամուր, պարանոցը՝ կարճ, մեջքը՝ ուղիղ, կուրծքը՝ խոր։ Արուների պարանոցի և կրծքավանդակի հատվածում կա մաշկային ծալք՝ «ենթակուրծք»։ Հիմնականում սև են, երբեմն՝ մուգ գորշագույն կամ մոխրագույն, հազվադեպ հանդիպում են ալբինոսներ։ Մազածածկը կարճ է, նոսր։ Տարիքի հետ մազերն աստիճանաբար թափվում են։ Պոչը երկար է, ծայրը՝ վրձնաձև մազափնջով։ Եղջյուրները երկար են, կիսաաղեղնաձև, եռաեզր։ Էգերն ունեն 2 զույգ կաթնապտուկ։
Սնվում են խոտաբույսերով։
Հասուն գոմեշի մնդավի միջին բարձրություններում 125-130 (երբեմն՝ մինչև 160-180) սմ է, իրանի երկարությունը՝ 135 սմ, կրծքի փաթը՝ 190 սմ, կենդանի զանգվածը՝ 450-500 կգ։ Կաթնատվությունը բարձր չէ. 600-800 (հազվադեպ՝ 1500-2000) կգ։ Կաթի չոր նյութերը կազմում են 15-22%, որից կաթնայուղ՝ 7,1-10,5%, սպիտակուցներ՝ 3,8-5,2%, շաքար՝ 4- 5,8%, մոխիր՝ 0,8-0,9%։ Հղիությունը տևում է 277-315 օր։
Հայաստանում սահմանափակ քանակությամբ հանդիպում է Տավուշի, Արարատի և Արմավիրի մարզերի գյուղացիական որոշ տնտեսություններում։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 153)։
|