Jump to content

«Ռոմա ՖԱ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
Տող 597. Տող 597.
|}
|}


== Ներկա կազմ ==
==Ներկա կազմ==
''2021 թվականի օգոստոսի 8-ի դրությամբ''
''2021 թվականի օգոստոսի 8-ի դրությամբ''



20:24, 8 Օգոստոսի 2021-ի տարբերակ

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ռոմա ՖԱ (այլ կիրառումներ)
Ռոմա
Ամբողջական անուն Associazione Sportiva Roma SpA
Ռոմայի Սպորտային Միություն
Մականուն(ներ) Giallorossi (Դեղնա-կարմիրներ)
La Maggica (Հեքիաթային)
Lupi (Գայլեր)
Գույներ դեղին-կարմիր
Հիմնադրում Հուլիսի 22, 1927 թ.
Երկիր Իտալիա Իտալիա
Քաղաք Հռոմ
Մարզադաշտ Հռոմի Օլիմպիական մարզադաշտ
Տարողունակություն 72,698
Նախագահ Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դեն Ֆրիդկին
Մարզիչ Պորտուգալիա Ժոզե Մոուրինյո
Ավագ Իտալիա Լորենցո Պելեգրինի
Կայք
Լիգա Սերիա A
2020-2021 7-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

«Ռոմա» կամ «Ռոմայի Սպորտային Միություն» (իտալ.՝ Associazione Sportiva Roma SpA), պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ՝ տեղակայված Հռոմ քաղաքում։ Ակումբը հիմնադրվել է 1927 թվականին Իտալո Ֆոսկիի կողմից[1]։ Նույն թվականից հանդես է գալիս իտալական A Սերիայում։ Ռոման մասնակցել է Սերիա A-ի բոլոր առաջնություններին, բացառությամբ 1951/52 մրցաշրջանը։

Ռոման 3 անգամ նվաճել է իտալական Սերիա A-ի չեմպիոնի կոչումը՝ առաջին անգամ 1941/42, հետո 1982/83 և վերջին անգամ 2000/01 մրցաշրջաններում, ինչպես նաև 9 անգամ նվաճել է Իտալայի գավաթը՝ Կոպպա Իտալիան և 2 անգամ Իտալիայի սուպերգավաթը՝ Սուպերկոպպա Իտալիան։ Եվրոպական մրցասպարեզում 1960/61 թվականներին Ռոման հաղթել է Կոպպա Ֆիերեն՝ ներկայիս Եվրոպայի լիգան, ինչպես նաև Անգլո-իտալական գավաթը 1971/72 թվականներին։ 1983/84 թվականներին մոտ էր առաջին անգամ նվաճելու Չեմպիոնների գավաթը (ներկայիս Չեմպիոնների Լիգան). եզրափակիչում Ռոման հանդիպեց Լիվերպուլի հետ, հիմնական ժամանակը ավարտվեց 1։1 հաշվով, 11 մետրանոց հարվածներն ավելի դիպուկ իրացրեցին անգլիացիները։

Ռոման տնային հանդիպումներն անցկացնում է Հռոմի Օլիմպիական մարզադաշտում, այն համարվում է նաև Լացիոյի տնային մարզադաշտը։ Մարզադաշտը տեղավորում է 72,698 հանդիսական. այս ցուցանիշով նա Իտալիայում երկրորդն է, զիջում է միայն Միլանի Սան Սիրո (Ջուզեպպե Մեացա) մարզադաշտին։ 2009 թվականի սեպտեմբերին ակումբը պլանավորեց Հռոմի արևմուտքում կառուցել 55,000 հանդիսական տեղավորող մարզադաշտ, որը կհամապատասխանի անգլիական ոճին[2], ինչը հնարավորություն կտա երկրպագուներին ավելի մոտ լինելու խաղադաշտին։ Արդեն 2011 թվականի սեպտեմբերին Ռոմայի նորանշանակ նախագահ Թոմաս ԴիԲենեդետտոն համաձայնության եկավ Հռոմի քաղաքապետ Ջիաննի Ալեմանոյի հետ մարզադաշտի կառուցման վերաբերյալ։ Վերջինիս կառուցումը կավարտվի 2014 թվականին[3]։

La Roma non si discute, si ama. (Ռոմային չեն քննարկում, Ռոմային սիրում են)[4]։

Պատմություն

Հիմնադրում

«Ռոմա» ֆուտբոլային ակումբի հիմնադիր Իտալո Ֆոսկի
Ակումբի կազմավորումը

Ռոմա ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1927 թվականի հուլիսի 22-ին՝ հռոմեական «Ռոման», «Ալբա-Աուդաչե», «Ֆորտիտուդո-Պրո Ռոմա» ակումբների միացման արդյունքում (սկզբնական շրջանում դրանք 5-ն էին՝ «Ռոման», «Ալբա», «Աուդաչե», «Ֆորտիտուդո», «Պրո Ռոմա»)։ Ակումբի միացումը իրականացրեց Ֆաշիստական կուսակցության ղեկավարներից մեկը՝ Իտալո Ֆոսկին։ Միացման նպատակն էր ստեղծել մրցունակ թիմ, որը կկարողանար արժանի հակամարտություն ցույց տալ հյուսիսային ակումբներին, այդ թվում՝ «Ջենոային», «Տորինոյին», «Յուվենտուսին», «Ինտերին» և «Բոլոնիային»։ Միայն «Լացիոյին» հաջողվեց խուսափել միացումից։ Հռոմեական ակումբների ներկայացուցիչների հանդիպումը տեղի ունեցավ Հռոմում։ Այդ հանդիպմանը ներկա էր նաև Իտալո Ֆոշին։ Երկար տևած այդ հանդիպմանը որոշվեց ակումբի անունը, մարզահագուստի գույները, կազմը և մարզադաշտը։ Պատմական դարձած այդ օրը Իտալո Ֆոշին հանկարծ ասաց՝ «...մենք այն կանվանենք Ռոմա» և ակումբին տրվեց «Ռոմա» անվանումը, հին հռոմեական լեգեոնների գույները պետք է զարդարեին թիմի մարզահագուստը։ Երկար քննարկումներից հետո պարզվեց նաև մարզադաշտի հարցը. Հռոմի Տեստաչչո թաղամասում պետք է կառուցվեր Ռոմայի նոր մարզադաշտը՝ Մոնտե դել Կոչչին։

Առաջին չեմպիոնություն և հետպատերազմյան անհաջողություններ

1935/36 մրցաշրջանում հռոմեական ակումբը Լուիջի Բարբեսինոյի գլխավորությամբ մոտ էր առաջին անգամ չեմպիոնությունը նվաճելուն, սակայն գրավեց երկրորդ տեղը՝ մեկ միավորով հետ մնալով Բոլոնիայից[5]։ 1941/42 մրցաշրջանում Ռոմային այնուամենայնիվ հաջողվեց դառնալ իր պատմության մեջ առաջին անգամ Իտալիայի չեմպիոն.[6] այդ ժամանակ թիմը գլխավորում էր հունգարացի Ալֆրեդ Շաֆֆերը։ Այդ մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկու ճանաչվեց Ամեդեո Ամադեյը։

Հետպատերազմյան տարիներին Ռոման հայտնվեց մրցաշարային աղյուսակի ստորին հատվածում և վերջիվերջո 1950/51 մրցաշրջանում լքեց Սերիա A-ն։ Հաջորդ մրցաշրջանում հռոմեացիները Ջուզեպպե Վիանիի գլխավորությամբ Սերիա B-ում զբաղեցնում են առաջին տեղը և վերադառնում են Սերիա A[7]։ 1951/52 մրցաշրջանը Ռոմայի պատմության մեջ միակն է, որ թիմն անցկացրել է Սերիա B-ում։

Սերիա A վերադառնալուց հետո Ռոման հաստատվեց մրցաշարային աղյուսակի վերին հատվածում՝ ունենալով այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսին են՝ Էջիստո Պանդոլֆինին, Դինո Դա Կոստան և դանիացի Հելգե Բրոնեն։ Ամենահաջողված մրցաշրջանը դարձավ 1954/55-ը, որում հռոմեական թիմը անգլիացի Ջեսս Քարվերի գլխավորությամբ նվաճեց առաջնության բրոնզե մեդալները՝ ետ մնալով Միլանից և Ուդինեզեից։ 1960/61 մրցաշրջանում Ռոման հաղթեց իր առաջին եվրագավաթը՝ Տոնավաճառների գավաթը (ներկայիս Եվրոպայի լիգան)՝ եզրափակիչում հաղթելով Բիրմինգեմ Սիթիին 4։2 հաշվով[8]։ 1963/64 մրցաշրջանում Ռոման առաջին անգամ նվաճեց Իտալիայի գավաթը՝ եզրափակիչում հաղթելով Տորինոյին 1։0 հաշվով։

1964/65 մրցաշրջանի ընթացքում թիմի գլխավոր մարզիչ Խուան Կառլոս Լորենսոն հայտարարեց, որ ակումբն ի վիճակի չէ վճարել իր ֆուտբոլիստներին, և դժվար թե նրանք կարողանան թույլ տալ իրենց մեկնել Վիչենցա՝ մասնակցելու հաջորդ հանդիպմանը։ Դժվարին պահին երկրպագուները օգնության ձեռք մեկնեցին ակումբին՝ հավաքելով գումար նվիրատվության տեսքով։ Նոր նախագահ Ֆրանկո Էվանջելիստիի ընտրվելով հաջողվեց խուսափել ակումբի լուծարումից։

1968/69 մրցաշրջանում Ռոման երկրորդ անգամ նվաճեց Իտալիայի գավաթը[9], իսկ հաջորդ տարի՝ երրորդը։ 1969 թվականին Ջակոմո Լոզին ակումբում բոլոր մրցաշարերին անցկացրած խաղերի քանակով նոր ռեկորդ սահմանեց՝ 450 խաղ։ Այս ռեկորդը չգերազանցվեց 38 տարի, մինչև 2007 թվականը դա չարեց Ֆրանչեսկո Տոտտին։

Երկրորդ չեմպիոնություն և 90-ականներ

«Ռոմայի» պատմության հաջողված էջը սկսվեց 1979/80 մրցաշրջանում Իտալիայի Գավաթի հաղթանակով, որտեղ մայրաքաղաքայինները եզրափակիչում 11 մ հարվածաշարով հաղթեցին Տորինոյին։ 1980/81 մրցաշրջանում Ռոման զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ զիջելով Յուվենտուսին, հաջորդ տարի 3-րդ հորիզոնականը, հետ մնալով Ֆիորենտինայից և Յուվենտուսից։ Այդ ժամանակահատվածում Ռոմայի գլխավոր մարզիչն էր Միլանի նախկին ֆուտբոլիստ Նիլս Լինդհոլմը։ Նրա ղեկավարությամբ թիմում փայլում էին այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են՝ Բրունո Կոնտին, Ագոստինո Դի Բարտոլոմեյը, Ռոբերտո Պրուցցոն և Ֆալկաոն։

1982/83 մրցաշրջանը ոսկե տառերով գրվեց թիմի պատմության մեջ. «Ռոման» երկրորդ անգամ նվաճեց սկուդետտոն[10]։ Հաջորդ մրցաշրջանում «Ռոման» առաջնությունում գրավեց երկրորդ տեղը և դարձավ Իտալիայի գավաթակիր։ Բացի այդ «Ռոման» հասավ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ։ Լիվերպուլի հետ եզրափակչի հիմնական ժամանակը ավարտվեց 1։1 հաշվով, հռոմեացիների գոլը հեղինակեց Պրուցցոն, սակայն հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին անգլիացիները[11]։ Ռոմայի 80-ականների հաջողություններն ավարտվեցին 1985/86 մրցաշրջանում, որտեղ ջալլոռոսսները գրավեցին 2-րդ տեղը և ևս մեկ անգամ նվաճեցին Իտալիայի Գավաթը՝ եզրափակիչում հաղթելով Սամպդորիային 3։2 հաշվով։

Հետագայում սկսվեց Ռոմայի անկումը. քիչ թե շատ հաջողություն կարելի է համարել 1987/88 թվականի առաջնության բրոնզե մեդալը։ 1991 թվականին Ռոման ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում հասավ մինչև եզրափակիչ, որտեղ «իտալական» եզրափակիչում 2։1 հաշվով զիջեց Ինտերին։ Նույն թվականին ակումբը նվաճեց իր 7-րդ գավաթը և զիջեց Սամպդորիային Իտալիայի սուպերգավաթում։ 1993 թվականին ակումբի սեփականատեր և նախագահ է դառնում Ֆրանկո Սենսին։ Տասնամյակի ընթացքում Ռոման այլևս չունեցավ հիշարժան մրցաշրջաններ. լավագույն արդյունքը թերևս 1997/98 թվականին զբաղեցրած 4-րդ հորիզոնականն էր։ 90-ականների սկզբին ակումբում հայտնվեց մի ֆուտբոլիստ, ով պետք է դառնար թիմի անփոխարինելի ավագը և խորհրդանիշը. նա Ֆրանչեսկո Տոտտին էր։

Նոր հազարամյակ

2000/01 մրցաշրջանի վերջին տուրում Պարմայի դեմ պատմական հանդիպման մեկնարկային կազմը
Չեմպիոնական կազմի հայտարարումը մարզադաշտում

Ռոման իր կորցրած դիրքերը վերականգնեց 2000-ական թվականներին՝ սկսելով հազարամյակը 3-րդ չեմպիոնական տիտղոսով 2000/01 մրցաշրջանում։ Մրցաշրջանի ճակատագիրը որոշվեց միայն վերջին տուրում. 2001 թվականի հունիսի 17-ին հաղթելով Պարմային 3։1 հաշվով՝ Ռոման 2 միավորով առաջ ընկավ Թուրինի Յուվենտուսից։ Թիմի ավագ Ֆրանչեսկո Տոտտին դարձավ ակումբի հերոսներից մեկը՝ նվաճելով բազմաթիվ ռեկորդներ։ Այդ ժամանակաշրջանի հայտնի ֆուտբոլիստներից էին նաև՝ Ալդաիրը, Կաֆուն, Գաբրիել Բատիստուտան և Վինչենցո Մոնտելլան[12]։ «Ջալլոռոսները» հաջորդ մրցաշրջանում փորձեցին պաշտպանել սկուդետտոն, սակայն վերջնական արդյունքում զբաղեցրեցին 2-րդ տեղը՝ 1 միավորով հետ մնալով Յուվենտուսից։ Մյուս մրցաշրջաններում Ռոման մեկ անգամ չէ, որ շատ մոտ էր նոր գավաթներ նվաճելու, սակայն վերջին պահին սայթաքում էր. նա պարտվեց Միլանին 4։2 հաշվով Իտալիայի գավաթի 2002/03 մրցաշրջանի երզափակչում և 2003/04 մրցաշրջանում զիջեց նույն Միլանին նաև առաջնությունում՝ նորից գրավելով 2-րդ հորիզոնականը։

2006 թվականի Իտալիայի կոռուպցիոն սկանդալը թույլ տվեց Ռոմային բարձրանալ 2-րդ հորիզոնական. դա տեղի ունեցավ 2005/06 մրցաշրջանում, նույն մրցաշրջանում Ռոման գավաթի եզրափակիչում պարտվեց Ինտերին։ Հաջորդ երկու մրցաշրջաններում նույնպես Ռոման գրավեց 2-րդ հորիզոնականը։ Չնայած տիտղոսների բացակայությանը, այս տասնամյակը համարվեց լավագույնը թիմի պատմության մեջ։ 2008 թվականին մահացավ Ռոմայի նախագահ Ֆրանկո Սենսին և նրան իր պաշտոնում փոխարինեց դուստրը՝ Ռոզելլա Սենսին։

2010 թվականի հուլիսի 8-ին ֆինանսական խնդիրների պատճառով Ռոզելլան ստիպված էր վաճառել ակումբը 325 միլիոն եվրո գումարի դիմաց։ Գլխավոր թեկնածուները երեքն էին՝ 1) Ամերիկացի գործարարներ, 2) Արաբ շեյխեր, 3) Երրորդ գնորդի անունը չէր հայտարարվում վերջինիս ցանկությամբ (որոշ տվյալներով նա իտալացի գործարար էր)։ 2011 թվականին Ռոզելլա Սենսին հրաժարական է տալիս, իսկ ակումբը գնում են ամերիկացի գործարարները Թոմաս ԴիԲենեդետտոյի գլխավորությամբ, հենց վերջինս էլ դառնում ակումբի նոր նախագահը։ Նոր սեփականատերը վճարում է թիմի բոլոր պարտքերը և գումար է տրամադրում թիմի ենթակառուցվածքի ձևավորման և տրանսֆերների համար, մինչ 2010/11 մրցաշրջանի ավարտն ակումբը գլխավորում է Վինչենցո Մոնտելլան։

2011/12 մրցաշրջանում Ռոման ակտիվություն է ցուցաբերում տրանսֆերային շուկայում, թիմի շարքերը լրացնում են երիտասարդ և տաղանդավոր ֆուտբոլիստները, թիմի գլխավոր մարզիչ է նշանակվում Լուիս Էնրիկեն. նրա օրոք Ռոման վերջին 10 տարվա ընթացքում ցույց տվեց վատագույն արդյունքը։ Եվրոպայի Լիգայի առաջին իսկ փուլում պարտվելով Սլովակիայի Սլովանին՝ դուրս է մնում առաջնությունից, իսկ մրցաշրջանը ավարտում 7-րդ տեղում՝ ձախողելով առաջնությունը։ Լուիս Էնրիկեի ձախողումից հետո նրան հեռացնում են գլխավոր մարզչի պաշտոնից, իսպանացի մասնագետին փոխարինում է չեխ Զդենեկ Զեմանը։ Որոշվում է Հռոմում կառուցել նոր մարզադաշտ։ Ակումբի նախագահ Թոմաս ԴիԲենեդետտոն զբաղվածության պատճառով իր տեղը զիջում է մյուս սեփականատիրոջը՝ Ջեյմս Պալլոտտային։

2012/13 մրցաշրջանում Զդենեկ Զեմանը շեշտը դնում է հարձակման գծի վրա՝ մոռանալով պաշտպանության մասին, ինչի մասին խոսում էր վիճակագրությունը, առաջնության ամենաարդյունավետ ակումբը՝ հենց Ռոման, սակայն վերջին ահռելի քանակությամբ գոլեր էր նաև բաց թողնում։ 22-րդ տուրից հետո Ռոման իջնում է 8-րդ հորիզոնական, սկսվում են քննարկվել մարզչի հրաժարականը, սակայն չեխ մասնագետին տրվում է ևս մեկ հնարավորություն, որը վերջինս չի օգտագործում։ Զեմանի հեռացումից հետո գլխավոր մարզչի ղեկը մինչ մրցաշրջանի ավարտը ստանձնում է նրա օգնական Աուրելիո Անդրեացցոլին, ով 2005 թվականից աշխատում էր Ռոմայում։

2013 թվականի հունիսի 12-ին ակումբի նախագահ Ջեյմս Պալլոտտան ներկայացրեց թիմի նորանշանակ մարզիչ, ֆրանսիացի մասնագետ Ռուդի Գարսիային[13]։

Ակումբի հիմն

Օրիգինալ տեքստ
Roma Roma Roma
core de 'sta Citta
unico grande amore
de tanta e tanta gente
che fai sospira.
Roma Roma Roma
lassace canta,
da 'sta voce nasce n’coro
so' centomila voci
ciai fatto 'nnamora.
Roma Roma Roma,
t’ho dipinta io
gialla come er sole
rossa come er core mio.
Roma Roma Roma
nun te fa 'ncanta
tu sei nata grande
e grande hai da resta
Roma Roma Roma
core de 'sta Citta
unico grande amore
de tanta e tanta gente
che fai sospira.
Հայերեն թարգմանություն
Ռոմա, Ռոմա, Ռոմա
Սիրտը այդ քաղաքի,
Միակ ու անկրկնելի սերը
բոլոր բոլորի, ովքեր
շնչում են քեզանով։
Ռոմա, Ռոմա, Ռոմա
Թող մենք երգենք,
և մեր ձայները
կխառնվեն միասին,
հարյուր-հազարավոր ձայներ
սիրահարված քեզ։
Ռոմա, Ռոմա, Ռոմա
Ես պատկերեցի քեզ՝
Դեղին, ինչպես արև
Կարմիր, ինչպես իմ սիրտը
Ռոմա, Ռոմա, Ռոմա
Թույլ մի տուր, որ քեզ կախարդեն,
Դու ծնվել ես փառահեղ
Փառահեղ էլ կմնաս։
Ռոմա, Ռոմա, Ռոմա
Սիրտը այդ քաղաքի,
Միակ ու անկրկնելի սերը
Բոլոր բոլորի, ովքեր
շնչում են քեզանով։

Հիմնի տարբերակը YouTube-ում։

Ակումբի նախագահներ

 
Անուն Տարիներ
Իտալիա Իտալո Ֆոսկի 1927–28
Իտալիա Ռենատո Սաչերդոտի 1928–34
Իտալիա Անտոնիո Շիալոյա 1935
Իտալիա Իջինո Բետտի 1935–41
Իտալիա Էդգարդո Բացցինի 1941–44
Իտալիա Պիետրո Բալդասարրե 1944–49
Իտալիա Պիեռ Կառլո Ռեստանյո 1949–52
Իտալիա Ռոմոլո Վասելլի 1952
Իտալիա Ռենատո Սաչերդոտի 1952–58
Իտալիա Անակլետո Ջիանի 1958–62
Իտալիա Ֆրանչեսկո Մարինի Դետտինա 1962–65
Իտալիա Ֆրանկո Էվանջելիստի 1965–68
Իտալիա Ֆրանչեսկո Ռանուչչի 1968
 
Անուն Տարիներ
Իտալիա Ալվարո Մարչինի 1968–71
Իտալիա Գաետանո Անձալոնե 1971–79
Իտալիա Դինո Վիոլա 1979–91
Իտալիա Ֆլորա Վիոլա 1991
Իտալիա Ջուզեպպե Չիարրապիկո 1991–93
Իտալիա Չիրո դի Մարտինո 1993
Իտալիա Ֆրանկո Սենսի 1993–08
Իտալիա Ռոզելլա Սենսի 2008–11
Իտալիա Ռոբերտո Կապելլի 2011
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Թոմաս ԴիԲենեդետտո 2011-12
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ջեյմս Պալլոտտա 2012-2020
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Դեն Ֆրիդկին 2020-

Մարզիչներ

 
Անուն Ազգություն Տարիներ
Վիլիամ Գարբատ Անգլիա 1927–29
Գուիդո Բացցանի Իտալիա 1929–30
Հերբերտ Բարգես Անգլիա 1930–32
Յանոշ Բար Հունգարիա 1932–33
Լայոշ Կովաչ Հունգարիա 1933–34
Լուիջի Բարբեսինո Իտալիա 1934–38
Գուիդո Արա Իտալիա 1938–39
Ալֆրեդ Շաֆֆեր Հունգարիա 1939–42
Գեզա Կերտես Հունգարիա 1942–43
Գուիդո Մազետտի Իտալիա 1943–45
Ջովաննի Դեյնի Իտալիա 1945–47
Իմրե Սենկեյ Հունգարիա 1947–48
Լուիջի Բրունելլա Իտալիա 1948–49
Ֆուլվիո Բեռնարդինի Իտալիա 1949–50
Լուիջի Բրունելլա Իտալիա 1950
Ադոլֆո Բալոնչերի Իտալիա 1950
Պիետրո Սերանտոնի Իտալիա 1950
Գուիդո Մազետտի Իտալիա 1950–51
Ջուզեպպե Վիանի Իտալիա 1951–53
Մարիո Վարլիեն Իտալիա 1953–54
Ջեսս Քարվեր Անգլիա 1954–55
Դյորդ Շարոշի Հունգարիա 1955-56
Գուիդո Մազետտի Իտալիա 1956–57
Ալեք Ստոկ Անգլիա 1957–58
 
Անուն Ազգություն Տարիներ
Գուննար Նորդալ Շվեդիա 1958–59
Դյորդ Շարոշի Իտալիա 1959–60
Ալֆրեդո Ֆոնի Իտալիա 1960–61
Լուիս Կառնիլիա Արգենտինա 1961–63
Նաիմ Կրիեզիու Ալբանիա 1963
Ալֆրեդո Ֆոնի Իտալիա 1963–64
Լուիս Միրո Իսպանիա 1964–65
Խուան Կառլոս Լորենցո Արգենտինա 1965–66
Օրոնցո Պուլյեզե Իտալիա 1966–68
Էլենիո Էռերա Արգենտինա 1968–70
Լուչանո Տեսսարի Իտալիա 1970
Էլենիո Էռերա Արգենտինա 1971–73
Անտոնիո Տրեբիչիանի Իտալիա 1973
Մանիլո Սկոպինյո Իտալիա 1973
Նիլս Լիդհոլմ Շվեդիա 1973–77
Գուստավո Ջանիոնի Իտալիա 1978–79
Ֆերուչչո Վալկարեջի Իտալիա 1979–80
Նիլս Լիդհոլմ Շվեդիա 1980–84
Սվեն-Գյորան Էրիկսոն Շվեդիա 1984–86
Անջելո Սորմանի Իտալիա 1986–87
Նիլս Լիդհոլմ Շվեդիա 1987–89
Լուչանո Սպինոզի Իտալիա 1989
Լուիջի Ռադիչե Իտալիա 1989–90
Օտտավիո Բիանկի Իտալիա 1990–92
 
Անուն Ազգություն Տարիներ
Վույադին Բոշկով Հարավսլավիա 1992–93
Կառլո Մացցոնե Իտալիա 1993–96
Կառլոս Բիանկի Արգենտինա 1996-97
Նիլս Լիդհոլմ Շվեդիա 1997
Էցիո Սելլա Իտալիա 1997
Զդենեկ Զեման Չեխիա 1997–99
Ֆաբիո Կապելլո Իտալիա 1999–04
Չեզարե Պրանդելլի Իտալիա 2004
Ռուդի Ֆյոլեր Գերմանիա 2004
Լուիջի Դելների Իտալիա 2004–05
Բրունո Կոնտի Իտալիա 2005
Լուչանո Սպալետտի Իտալիա 2005–09
Կլաուդիո Ռանիերի Իտալիա 2009–11
Վինչենցո Մոնտելլա Իտալիա 2011
Լուիս Էնրիկե Իսպանիա 2011–12
Զդենեկ Զեման Չեխիա 2012–13
Աուրելիո Անդրեացցոլի Իտալիա 2013
Ռուդի Գարսիա Ֆրանսիա 2013–16
Լուչանո Սպալետտի Իտալիա 2016-17
Էուսեբիո Դի Ֆրանչեսկո Իտալիա 2017-2019
Կլաուդիո Ռանիերի Իտալիա 2019
Պաուլու Ֆոնսեկա Պորտուգալիա 2019-2021
Ժոզե Մոուրինյո Պորտուգալիա 2021-

Ներկա կազմ

2021 թվականի օգոստոսի 8-ի դրությամբ

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
1 Պորտուգալիա ԴՊ Ռուի Պատրիսիո
2 Նիդերլանդներ ՊՇ Ռիկ Կարսդորպ
3 Բրազիլիա ՊՇ Ռոժեր Իբանյես
4 Իտալիա ԿՊ Բրիան Կրիստանտե
5 Ուրուգվայ ՊՇ Մաթիաս Վինյա
6 Անգլիա ՊՇ Քրիս Սմոլինգ
7 Իտալիա ԿՊ Լորենցո Պելեգրինի Ավագ
8 Իսպանիա ԿՊ Գոնսալո Վիլյար
9 Բոսնիա և Հերցեգովինա ՀՐ Էդին Ջեկո
14 Ուզբեկստան ՀՐ Էլդոր Շոմուրոդով
17 Ֆրանսիա ԿՊ Ժորդան Վերետու
19 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ՊՇ Բրայան Ռեյնոլդս
21 Իսպանիա ՀՐ Բորխա Մայորալ (վարձավճար)
22 Իտալիա ԿՊ Նիկոլո Ձանիոլո
23 Իտալիա ՊՇ Ջանլուկա Մանչինի
Դիրք Խաղացող
24 Ալբանիա ՊՇ Մարաշ Կումբուլլա (վարձավճար)
31 Իսպանիա ՀՐ Կարլես Պերես
37 Իտալիա ՊՇ Լեոնարդո Սպինացոլա
42 Գվինեա ԿՊ Ամադու Դիավարա
52 Իտալիա ԿՊ Էդոարդո Բովե
54 Իտալիա ՀՐ Ռիկարդո Չերվո
55 Գամբիա ԿՊ Էբրիմա Դարբո
59 Լեհաստան ԿՊ Նիկոլա Զալևսկի
61 Իտալիա ՊՇ Ռիկարդո Կալաֆիորի
61 Իտալիա ԴՊ Պիետրո Բոեր
65 Իտալիա ԿՊ Ֆիլիպպո Տրիպի
77 Հայաստան ԿՊ Հենրիխ Մխիթարյան
87 Բրազիլիա ԴՊ Դանիել Ֆուզատո
92 Իտալիա ՀՐ Ստեֆան Էլ-Շաարավի

Ընթացիկ պայմանագիր

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
11 Իսպանիա ՀՐ Պեդրո
12 Իտալիա ԴՊ Մատեո Կարդինալի
18 Իտալիա ՊՇ Դավիդե Սանտոն
20 Արգենտինա ՊՇ Ֆեդերիկո Ֆասիո
27 Արգենտինա ԿՊ Խավիեր Պաստորե
Շվեդիա ԴՊ Ռոբին Ուլսեն
Իտալիա ԴՊ Ստեֆանո Գրեկո
Իտալիա ՊՇ Ալեսանդրո Ֆլորենցի
Իտալիա ՊՇ Դևիդ Բուա
Դիրք Խաղացող
Իտալիա ՊՇ Լորենցո Վալյո
Ֆրանսիա ՊՇ Վիլյամ Բյանդա
Իտալիա ԿՊ Ալեսիո Ռիկարդի
Խորվաթիա ԿՊ Անտե Չորիչ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԿՊ Ջենարո Նիգրո
Իտալիա ԿՊ Սալվատորե Պեցցելլա
Ֆրանսիա ԿՊ Ստիվեն Ն՚Զոնզի
Իտալիա ԿՊ Զաքարիա Սդայջու
Սլովենիա ՀՐ Ժան Սելար

Վարձավճարով տրված

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
Իսպանիա ԴՊ Պաու Լոպես (→ Օլիմպիկ Մարսել)
Իտալիա ԴՊ Աբուդրամանե Դիաբի (→ Վերոնա)
Թուրքիա ՊՇ Մերթ Չեթին (→ Վերոնա)
Դիրք Խաղացող
Թուրքիա ՀՐ Չենգիզ Ունդեր (→ Օլիմպիկ Մարսել)
Խորվաթիա ՀՐ Ջասթին Կլյուվերտ (→ Նիցցա)
Ֆրանսիա ՀՐ Մատեո Կանչելիերի (→ Վերոնա)

Մարզչական կազմ

Պաշտոն Անուն
Գլխավոր մարզիչ Պորտուգալիա Ժոզե Մոուրինյո
Մարզչի օգնական Իտալիա Մարկո Դոմենիկինի
Տեխնիկական մարզիչ Իտալիա Դանիելե Բալդինի
Ֆիզ. պատր. մարզիչ Իտալիա Լուիջի Ֆեբրարի
Ֆիզ. պատր. մարզիչ Իտալիա Ռոբերտո Ֆեռոլա
Ֆիզ. պատր. մարզիչ Իտալիա Վիտո Սկալա
Դարպասապահների մարզիչ Իտալիա Գուիդո Նանի
Կազդուրող մարզիչ Իտալիա Մանրիկիո Ֆերրարի
Կազդուրող մարզիչ Իտալիա Լուկա Ֆրանչեսկի
Թիմի մենեջեր Իտալիա Սալվատորե Սկալյա
Վիդեո անալիտիկ Իտալիա Սիմոնե Բեկաչչոլի
Բուժանձնակազմի համակարգող Իտալիա Միկելե Ջեմինյանի
Առողջության պատասխանատու Իտալիա Ֆրանչեսկո Կոլաուտտի
Սոցիալական բժիշկ Իտալիա Ալեսսանդրո Ֆիորետտի
Բժիշկ-օստեոպատ Իտալիա Մաուրիցիո Բրեչևիչ
Ֆիզիոթերապևտ Իտալիա Ալեսսանդրո Կարդինի
Ֆիզիոթերապևտ Իտալիա Մարկո Էսպոզիտո
Ֆիզիոթերապևտ Իտալիա Մարկո Ֆերելլի
Ֆիզիոթերապևտ Իտալիա Վալերիո Ֆլամինի
Ֆիզիոթերապևտ Իտալիա Դամիանո Ստեֆանինի

Գույներ, լոգոտիպ և մականուն

Ռոմայի գույները՝ թագավորական մանուշակագույնը ոսկեգույն-դեղին նախշերով, ներկայացնում են Հավերժական քաղաքի՝ Հռոմի ավանդական գույները։ Comune di Roma-ի (Հռոմի քաղաքապետարանի) պաշտոնական կնիքը նույնպես այդ գույներով է[14]։ Ոսկեգույնն ու մանուշակագույն-կարմիրը ներկայացնում են Հռոմեական կայսրության արժանապատվությունը[15]։ Սպիտակ շորտերը և սև գուլպաները սովորաբար հագնում են կարմիր մարզաշապիկի հետ, սակայն հատկապես կարևոր խաղերի ժամանակ շորտերն ու գուլպաները լինում են տնային մարզաշապիկի գույնի[16]։

Մարզահագուստն ի սկզբանե հռոմեական ֆուտբոլային ակումբինն էր՝ մեկը այն երեք ակումբներից, որոնք 1927 թվականին միացան և ձևավորեցին ներկայիս Ռոման[14] Մարզաշապիկի գույներից ելնելով՝ Ռոմային երբեմն անվանում են i giallorossi՝ դեղնակարմիրներ[17]։։ Ռոմայի արտագնա խաղերի մարզահագուստը սպիտակ է։ Կա նաև երրորդ մարզահագուստ։ Միգուցե ժամանակակից սպորտային մարկեթինգի պատճառով է, որ վերջին մի քանի տարիների ընթացքում ոսկեգույն նախշերը փոխարինվել են նարնջագույնով։ Ժամանակակից այլընտրանքային մարզահագուստն արդեն ներառում է բոլոր նարնջագույն և նարնջակարմիր տարբերակները։

Ակումբի հայտնի մականունն է i lupi՝ գայլեր. կենդանին ակումբի պատմության ընթացքում միշտ պատկերված է եղել վերջինիս նշանի վրա տարբեր տեսքով։ Այժմ ակումբի զինանշանը հիմնադրման ժամանակ գործածվող զինանշանն է։ Այն ունի հետևյալ տեսքը՝ մուգ կարմիր և դեղնաոսկեգույն վահանի վրա պատկերված է էգ գայլ երկու երեխաների՝ Հռոմուլոս և Հռեմոս եղբայրների հետ, որոնք պատկերում են Հռոմի հիմնադրման առասպելը[18]։ Վերջինս պատմում է, որ Մարսի և Ռեա Սիլվիայի զույգ երեխաներին Ամուլիոսը՝ նրանց հորեղբայրը, գցում է Տիբեր գետը, սակայն գայլը նրանց փրկում է և խնամում։ Որոշ ժամանակ անց զույգ եղբայրները պատժում են Ամուլիոսին։ Հետո Հռոմուլոսը սպանում է Հռեմոսին և դառնում նոր քաղաքի թագավորը, որն իր անունով կոչում են Հռոմ[19]։ Սկսած ակումբի հիմնադրումից, Ռոման ունեցել է հինգ լոգո։

Փառքի սրահ

2012 թվականի հոկտեմբերի 7-ին Ռոման ներկայացրեց իր «Փառքի Սրահը»[20]։«Փառքի Սրահի» 11 ֆուտբոլիստները ընտրվել են թիմի պաշտոնական կայքում՝ հատուկ քվեարկության միջոցով։ Հետագա տարիներին ցանկը համալրվեց թիմում հանդես եկած այլ ֆուտբոլիստներով։

2012
2013
2014
2015
2016
2017

Վիճակագրություն և ռեկորդներ

Ռոմայի դիրքերը Սերիա A-ի պատմության մեջ

Ռոմայում խաղերի քանակով ռեկորդը պատկանում է Ֆրանչեսկո Տոտտիին. նա մասնակցել է 610 խաղի (2011 թվականի մայիսի տվյալների համաձայն) 19 մրցաշարերի ընթացքում՝ սկսած 1992 թվականից։ Նրան է պատկանում նաև Սերիա A-ի ռեկորդը 528 խաղով՝ 2008 թվականի մարտի 1-ին Պարմայի հետ տնային հանդիպման ժամանակ «Կապիտանոն» շրջանցեց Ջակոմո Լոզիին։

Ֆրանչեսկո Տոտտին Ռոմայի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն է 262 գոլով (ակումբին միանալու պահից սկսած), որոնցից 226-ը նա խփել է Սերիա A-ում, 2012/13 մրցաշրջանում Տոտտին խփեց իր 226-րդ գոլը Սերիա A-ում, որը նրան դուրս բերեց բոլոր Սերիա A-ի բոլոր ժամանակների ռմբարկուների 2-րդ հորզիոնական՝ շրջանցելով Գուննար Նորդալին (225 գոլ)։ Ռոբերտո Պրուցցոն, որը բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն էր սկսած 1988 թվականից, երկրորդն է 136 գոլով։ 1930/31 մրցաշրջանի ժամանակ Ռոդոլֆո Վոլկը խփեց 29 գոլ մեկ մրցաշրջանի ընթացքում և դրանով դարձավ ոչ միայն այդ տարվա լավագույն ռմբարկուն, այլ նաև Ռոմային պարգևեց մեկ մրցաշրջանում ամենաշատ գոլերի ռեկորդը, որը մինչև հիմա էլ դեռ Ռոմայինն է։

1926/27-ի վերջում Ֆորտիտուդոյի և Ալբայի հեռացումից հետո նորաստեղծ Ռոման պետք է մասնակցեր Հարավի առաջին դիվիզիոնի առաջնությանը (Սերիա B), և դա լինելու էր նրա առաջին մրցաշրջանը։ Այնուամենայնիվ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան (FIGC) որոշեց առաջին մակարդակի բաժանումը ընդլայնել՝ կրկին ընդունելով Ռոմային, ինչպես նաև Նապոլիին։ Առաջին պաշտոնական խաղը, որ Ռոման ունեցել է 1927/28-ին Լիվորնոյի դեմ, Ազգային Դիվիզիոնում էր, որը Սերիա A-ի նախատիպն է։ Ռոման հաղթեց այդ խաղը 2-0 հաշվով[21]։ Ռոմայի գրանցած ամենամեծ հաշվով հաղթանակը եղել է Կրեմոնեզեի դեմ խաղը 9-0 հաշվով Սերիա A1929/30 մրցաշարում։ Ամենամեծ հաշվով պարտությունը եղել 7-1 հաշիվը հետևյալ երեք խաղերում՝ առաջինը Յուվենտուսի հետ 1931/32-ին, մյուսը՝ Տորինոյի հետ խաղը 1947/48-ին և երրորդը՝ Մանչեսթեր Յունայթեդի հետ 2006/07-ին[22]։

Ավագներ

Անուն Դիրք Կարիերան Ռոմայում Մրցաշրջաններ որպես ավագ Խաղեր Գոլեր
Իտալիա Ատտիլիո Ֆերրարիս IV ԿՊ 1927–1934 / 1938-1939 7 (1927–1934) 217 2
Իտալիա Ֆուլվիո Բեռնարդինի ԿՊ 1928–1939 5 (1934–1939) 286 45
Իտալիա Գուիդո Մազետտի ԴՊ 1930–1943 4 (1939–1943) 339 0
Իտալիա Ամեդեո Ամադեյ ՀՐ 1936-1938 / 1939-1948 5 (1943–1948) 216 101
Իտալիա Սերջիո Անդրեոլի ՊՇ 1941–1950 2 (1948–1950) 205 13
Իտալիա Արմանդո Տրե Ռե ՊՇ 1949–1954 3 (1950–1953) 169 6
Իտալիա Արկադիո Վենտուրի ԿՊ 1948–1957 4 (1953–1957) 288 17
Ուրուգվայ Իտալիա Ալսիդես Գիջջա ԿՊ 1953–1961 1 (1957–1958) 201 19
Իտալիա Էգիդիո Գուարնակկի ԿՊ 1953–1963 1 (1958–1959) 122 4
Իտալիա Ջակոմո Լոզի ՊՇ 1959–1969 9 (1959–1968) 450 2
Իսպանիա Խոակին Պեյրո ԿՊ 1968–1970 2 (1968–1970) 128 28
Իսպանիա Լուիս դել Սոլ ԿՊ 1970–1972 2 (1970–1972) 59 4
Իտալիա Ֆրանկո Կորդովա ԿՊ 1967–1976 4 (1972–1976) 212 9
Իտալիա Սերջիո Սանտարինի ՊՇ 1968–1981 4 (1976–1980) 344 7
Իտալիա Ագոստինո Դի Բարտոլոմեյ ԿՊ 1972–1984 4 (1980–1984) 293 64
Իտալիա Կառլո Անչելոտտի ԿՊ 1979–1987 3 (1984–1987) 227 18
Իտալիա Ջուզեպպե Ջանինի ԿՊ 1981–1996 9 (1987–1996) 437 75
Իտալիա Ամեդեո Կարբոնի ՊՇ 1990–1997 1 (1996–1997) 229 5
Արգենտինա Աբել Բալբո ՀՐ 1993-1998 / 2000-2002 1 (1997–1998) 175 78
Իտալիա Ֆրանչեսկո Տոտտի ՀՐ 1992-2017 19 (1998–2017) 786 307
Իտալիա Դանիելե Դե Ռոսսի ԿՊ 2001-2019 2 (2017-2019) 582 59
Իտալիա Ալեսանդրո Ֆլորենցի ՊՇ 2011- 1 (2019-2020) 217 25
Բոսնիա և Հերցեգովինա Էդին Ջեկո ՀՐ 2016- 1 (2020-2021) 217 25
Իտալիա Լորենցո Պելեգրինի ԿՊ 2017- 0 (2021-) 217 25

Աշխարհի առաջնության հաղթողներ

Դե Ռոսսի
Կանդելա

Երկրպագուներ և մրցակիցներ

Ռոմայի երկրպագուները Ստադիո Օլիմպիկոյում

Ռոման համարվում է Իտալիայի 5-րդ ամենաերկրպագվող թիմը՝ զիջելով Յուվենտուսին, Ինտերին, Միլանին և Նապոլիին, ըստ 2006 թվականի տվյալների՝ իտալացի ֆուտբոլասերների ընդամենը 7%-ը[23]։ Պատմականորեն Ռոմայի երկրպագուների մեծ քանակը բնակվել է Հռոմի կենտրոնում գտնվող Տեստաչչո թաղամասում[24]։

Commando Ultrà Curva Sud–ը ակումբի երկրպագուների ավանդական խումբն էր, որի հապավումը CUCS է։ Այս խումբը հիմնադրվել է այլ փոքր խմբերի միացումից և համարվել է Եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ ամենահայտնին։ Ինչևէ, 1990-ականների կեսերին CUCS–ը հափշտակվեց մրցակիցների խմբերի կողմից և ի վերջո պառակտվեց։ Այդ ժամանակից ի վեր Օլիմպիական մարզադաշտի Curva Sud-ը ղեկավարվում էր հիմնականում աջակողմյան խմբերի՝ A.S. Roma Ultras-ի, Boys-ի, Giovinezza-ի և այլոց կողմից։ Fedayn-ը՝ ամենահին խումբը, ապաքաղաքական էր, և քաղաքականությունը Ռոմայի ոչ թե գոյատևման պատճառն էր, այլ ուղղակի նրանց ընդհանուր ինքնության մի մասը։ 2009 թվականին ակումբը ներկայացրեց իր նախագիծը՝ կառուցելու 55,000-անոց նոր մարզադաշտ Հռոմի արևմտյան արվարձանում։ Ակումբի ամենահայտնի հիմնը և կարգախոսը Roma, Roma, Roma-ն է երգիչ Անտոնելլո Վենդիտտիի կատարմամբ։ Բառացի թարգմանությամբ վերնագիրը հետևյալն է՝ Ռոման չեն քննարկում, Ռոմային սիրում են։ Հիմնը հնչում է յուրաքանչյուր խաղից առաջ։ Միևնույն երգչի կատարմամբ Grazie Roma (Շնորհակալություն, Ռոմա) երգը հնչում է տնային հանդիպումների վերջում հաղթանակի դեպքում։ Վերջերս The White Stripes-ի հիմնական երգը՝ Seven Nation Army-ը, նույնպես տարածում է գտել խաղերի ժամանակ[25]։

Մրցակիցներ

Օլիմպիական մարզադաշտը Ռոմայի խաղի ժամանակ

Իտալական ֆուտբոլում Ռոման շատ մրցակիցներ ունի։ Առաջին և հիմնական մրցակիցը Լացիոն է, որի հետ նրանք կիսում են Օլիմպիական մարզադաշտը։ Այս ակումբների միջև հակամարտությունը կոչվում է Derby della Capitale (մայրաքաղաքային դերբի)՝ աշխարհի երկու ամենատաքարյուն և էմոցիոնալ մրցակիցների միջև։ Մարզադաշտն անցյալում ականատես է եղել որոշ պատահական դժբախտ դեպքերի, ինչպիսիք են՝ Curva Sud-ի երկրպագուներից մեկի նետած ճայթրուկի արդյունքում Լացիոյի երկրպագու Վինչենսո Պապարելլիի մահը 1979/80-ի մրցաշրջանի ժամանակ[26], ինչպես նաև 2004 թվականի մարտին սպանության մասին կեղծ շշուկների պատճառով մարզադաշտը լքելը, որին հաջորդեց մարզադաշտից դուրս խառնաշփոթը[27]։ Նապոլիի և Ռոմայի հակամարտությունը անվանում են Derby del Sole, որը նշանակում է «Արևի դերբի»[28]։ Այժմ երկրպագուներն իրենց մրցակից են համարում նաև Սերիա A-ի հզոր թիմերին, ինչպիսիք են Յուվենտուսը (հատկապես 1980-ականներից), «Միլանը» և «Ինտերը» (որը վերջին տարիներին ուժեղացել է), քանի որ այս չորս թիմերն են, որոնք մրցում են լիգայի աղյուսակում առաջին չորս տեղերի համար՝ Չեմպիոնների Լիգայում իրենց տեղն ապահովելու համար։ Վերջին տարիներին անգլիական ակումբների և Ռոմայի աջակիցների միջև եղել են մի շարք ընդհարումներ, որոնց հաջորդել են մի շարք բռնություններ մարզադաշտից դուրս, որոնց արդյունքում դանակահարվել են Լիվերպուլի երկրպագուներ։ Դրանից հետո եղել են այլ դեպքեր, երբ Հռոմում հարձակվել են անգլիական ակումբների երկրագուների վրա և դանակահարել նրանց, ներառյալ 2001 թվականի պատահարները, երբ Լիվերպուլը երկու անգամ այցելեց Ռոմային, ինչպես նաև 2006 թվականին Միդլսբրոյի, իսկ 2007-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի երկրպագուների հետ ընդհարումները։ 2009 թվականի մարտին Օլիմպիական մարզադաշտի մոտ Ռոմայի երկրպագուների մի խումբ հարձակվեց Արսենալի երկրպագուների ավտոբուսի վրա։ Պատուհանները ջարդված էին, իսկ երկրպագուներից մեկն էլ, մտնելով ավտոբուս, կրակ արձակեց և դանակով հարված հասցրեց երկրպագուներից մեկի ծնկին[29]։

Մարզաշապիկի հովանավորներ և արտադրողներ

Ժամանակահատված Արտադրող Հովանավոր
1970–71 Lacoste չի եղել
1972–76 չի եղել
1977–79 Adidas
1979–80 Pouchain
1980–81 Playground
1981–82 Barilla (Մակարոնեղեն)
1982–83 Patrick
1983–86 Kappa
1986–91 NR
1991–94 Adidas
1994–95 Asics Nuova Tirrena (Ապահովագրություն)
1995–97 INA Assitalia (Ապահովագրություն)
1997–00 Diadora
2000–02 Kappa
2002–03 Mazda (Ավտոմեքենաներ)
2003–05 Diadora
2005–06 Banca Italease (Բանկային խումբ)
2006–07 չի եղել
2007–13 Kappa WIND (Հեռահաղորդակցություն)
2013–14 չի եղել Roma Cares (Բարեգործական կազմակերպություն)
2014–24 Nike Qatar Airways

Մրցաշրջանների քանակը ըստ սերիաների

Սերիա Մրցաշրջանների քանակը Մեկնարկը Վերջին մրցաշրջանը
A 86 1927-1928 2014-2015
B 1 1951-1952 1951-1952

Հայտնի ֆուտբոլիստներ

Իտալիա

Արգենտինա

Ավստրիա

Բելառուս

Բրազիլիա

Գանա

Գերմանիա

Դանիա

Իսպանիա

Լեհաստան

Կամերուն

Հունաստան

Ճապոնիա

Նիդերլանդներ

Նորվեգիա

Շվեդիա

Չեռնոգորիա

Չիլի

Պորտուգալիա

Ռումինիա

Ռուսաստան

Սերբիա

Ուելս

Ուրուգվայ

Ֆրանսիա

Նվաճումներ

Ազգային

Եվրոպական

Մարզադաշտեր

Ծանոթագրություններ

  1. «La Storia» (իտալերեն). asroma.it. Արխիվացված է օրիգինալից 2007-12-23-ին. Վերցված է 2013-03-22-ին. {{cite web}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Roma stadium to be inspired by English Model» (անգլերեն). soccernet.com. Մարտի 22, 2013.
  3. «New Roma stadium planned for 2014» (իտալերեն). Goal.com. Մարտի 22, 2013.
  4. http://www.ilgiornale.it/news/lunga-storia-passione-popolo-maggica.html
  5. «1935–'36: Io Faccio I Gol Non La Guerra!» (իտալերեն). ASRomaUltras.it. Հունիսի 24, 2007. Արխիվացված է օրիգինալից 2007-10-22-ին. Վերցված է 2013-03-22-ին. {{cite news}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «Campionato 1941–42 – Roma campione d'Italia» (իտալերեն). ASRTalenti. Հունիսի 24, 2007.
  7. «Italy 1951–52 – Serie B» (անգլերեն). RSSSF.com. Մարտի 22, 2013.
  8. «Inter-Cities Fairs Cup 1960–61» (անգլերեն). RSSSF.com. Մարտի 22, 2013.
  9. «Rekordok, statisztikák» (հունգարերեն). ASRoma Hunsports. Մարտի 22, 2013. Արխիվացված է օրիգինալից 2007-10-11-ին. Վերցված է 2013-03-22-ին. {{cite news}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  10. «Campionato Serie A – Albo D'oro» (իտալերեն). օգոստոսի 24, 2007.
  11. «Season 1983–84» (անգլերեն). European Cup History. Մարտի 22, 2013.
  12. «A.S. Roma 2000–2001» (իտալերեն). Italica RAI. Մարտի 22, 2013. Արխիվացված է օրիգինալից 2007-11-14-ին. Վերցված է 2013-03-22-ին. {{cite news}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «06/12/2013: RUDI GARCIA». asroma.it. Հռոմ: A.S. Roma. Հունիսի 12 2013. Վերցված է Հունիսի 12 2013-ին.
  14. 14,0 14,1 «Stemma Comune di Roma». Comuni-Italiani. Ապրիլի 2, 2013.
  15. «A.S. Roma». 123football.com. Ապրիլի 2, 2013. Արխիվացված է օրիգինալից 2005-04-21-ին. Վերցված է 2013-04-02-ին. {{cite news}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Roma – Lazio: February 2006». ViewImages.com. Ապրիլի 2, 2013.
  17. «A.S. Roma». Football In Italy. Ապրիլի 2, 2013.
  18. «Roma». BrandsoftheWorld.com. Ապրիլի 2, 2013.
  19. «The Legend of Romulus and Remus». Museums.ncl.ac.uk. Ապրիլի 2, 2013. Արխիվացված է օրիգինալից 2007-10-02-ին. Վերցված է 2013-04-02-ին. {{cite news}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. http://www.asroma.it/it/notizie/notizie.html?id=6675
  21. «Campionato 1928–29 A.S. Roma». ASRTalenti. Ապրիլի 2, 2013.
  22. «FC Shakhtar Donetsk v A.S. Roma» (PDF). UEFA. Ապրիլի 2, 2013.
  23. «L'altra metà del pallone: Supporters of football clubs in Italy». L'Expresso. Ապրիլ, 2006.
  24. «Campo Testaccio». Viva la Roma. Մարտի 27, 2013.
  25. «'Seven Nation Army' coro dei tifosi romanisti». Indie-Rock.it. Մարտի 31, 2013. Արխիվացված է օրիգինալից 2007-09-17-ին. Վերցված է 2013-03-31-ին. {{cite news}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  26. «Ultras History». UltrasLazio.it. Մարտի 31, 2013. Արխիվացված է օրիգինալից 2013-06-16-ին. Վերցված է 2013-03-31-ին. {{cite news}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  27. «22 March: Derby confusion». FootballInRome.co.uk. Մարտի 31, 2013. Արխիվացված է օրիգինալից 2007-09-21-ին. Վերցված է 2013-03-31-ին. {{cite news}}: Unknown parameter |dead-url= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  28. «Football Derby matches in Italy». FootballDerbies.com. Մարտի 31, 2013.
  29. «Arsenal fan attacked in Rome». BBC News. Լոնդոն. Մարտի 31, 2013. Վերցված է Հունվարի 5, 2010-ին.

Գրականություն

  • Annibale Bartolozzi, Capitano mio capitano. Storia della A.S. Roma attraverso i suoi capitani coraggiosi, Larus Editore, 2010. ISBN 978-88-599-4289-4
  • Guido Liguori, Antonio Smargiasse, Ciak, si gioca! Calcio e tifo nel cinema italiano, Baldini Castoldi Dalai, 2000. ISBN 88-8089-884-1
  • Paolo Castellani, Massimilano Ceci, Riccardo de Conciliis, La maglia che ci unisce. Storia delle divise dell'AS Roma dalla nascita ai giorni nostri (libro ufficiale AS Roma), Goalbook Edizioni, 2012. ISBN 978-88-908115-0-0
  • Marco Impiglia, Forza Roma, daje lupi. La prima storia completa del tifo giallorosso, Roma, 1998. ISBN 88-88771-01-8
  • Giorgio Tosatti; Lino Cascioli, La favola del calcio italiano, Roma, Edizioni "Il Parnaso", 1994. (ISBN non disponibile)
  • Alberto Pallotta; Angelo Olivieri, Magica Roma. Storia dei 600 uomini giallorossi, Roma, Un Mondo a Parte, 2004. ISBN 88-900629-7-5
  • Sergio Salvi, Alessandro Savorelli, Tutti I Colori Del Calcio. Storia E Araldica Di Una Magnifica Ossessione, Firenze, Le Lettere, 2008. ISBN 978-88-6087-178-7

Արտաքին հղումներ