«Եղեգնուտ (Լոռու մարզ)»–ի խմբագրումների տարբերություն
չ Ռոբոտ․ Ավելացվել է 1856 թվականին հիմնադրված բնակավայրեր կատեգորիան |
|||
Տող 102. | Տող 102. | ||
[[Կատեգորիա:Լոռու մարզի գյուղեր]] |
[[Կատեգորիա:Լոռու մարզի գյուղեր]] |
||
[[Կատեգորիա:1856 թվականին հիմնադրված բնակավայրեր]] |
14:23, 14 Օգոստոսի 2019-ի տարբերակ
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Եղեգնուտ (այլ կիրառումներ)
Գյուղ | |||
---|---|---|---|
Եղեգնուտ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Լոռու մարզ | ||
Համայնք | Լոռու մարզ և Գուգարքի շրջան | ||
Գյուղապետ | Միշա Հովհաննիսյան | ||
Հիմնադրված է | 1856 թ. թ. | ||
Այլ անվանումներ | Ղամշկութ | ||
Մակերես | 12.26 կմ² | ||
ԲԾՄ | 1000 մ | ||
Պաշտոնական լեզու | Հայերեն | ||
Բնակչություն | 820[1] մարդ (2004) | ||
Ազգային կազմ | Հայեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի | ||
Տեղաբնականուն | եղեգնուտցի | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Պաշտոնական կայք | lori.mtaes.am/about-communities/498 (հայ.) | ||
| |||
Եղեգնուտ, գյուղ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզում, Դեբեդ գյուղի հարևանությամբ, Փամբակ գետի աջ ափին։
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1 000 մ: Տեղակայված է մարզկենտրոնից 21-23 կմ հյուսիս-արևելք։ Գյուղում և շրջակայքում նշմարվում են զանազան հնություններ և գյուղատեղիներ։ Գյուղից 2-3 կմ հյուսիս գտնվում է Սբ. Կիրակի մատուռը (18-19-րդ դարեր), «Բերդակ» ամրոցը (Ք.ա. 3-րդ հազարամյակ), «Թևավոր խաչ» և «Սուրբ Սարգիս» խաչքարները։
Հիմնադրվել է 1856 թվականին։ Վարչական տարածքը կազմում է 1225.9 հա։
Բնակչություն
Եղեգնուտի ազգաբնակչության փոփոխությունը[2].
Տարի | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 2001 | 2004 |
---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 421 | 1 084 | 1 427 | 1 200 | 1 319 | 998 | 1 164 | 820 |
Կլիմա
Գյուղը պատկանում է սակավահող տնտեսությունների թվին։ Ձմեռվա տևողությունը, միջին հաշվով, 140 օր է։ Ձմեռը մեղմ է, ամառը՝ զով։ Անտառները հարուստ են հատապտուղներով։
Տնտեսություն
Գյուղում հիմնականում զբաղվում են կարտոֆիլի, կաղամբի և այլ բանջարաբոստանային կուլտուրաների արտադրությամբ։ Այս արտադրությունը և բերքատվությունը կախված են բնության քմահաճույքներից։ Անբարենպաստ պայմանների պատճառով գյուղացին երբեմն կորցնում է բերքի 50-55%-ը։ Գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ։ Արտադրվում է կաթ, միս, բուրդ, ձու։ Վերջին տարիներին գրանցվել է մեղվաբուծության առաջընթաց։ Բնության քմահաճույքները անդրադառնում են նաև անասնապահության բնագավառի առաջընթացին՝ կերի կուտակմանը և տեղափոխմանը։
Պատմամշակութային կառույցներ
Գյուղը շատ հարուստ է պատմամշակութային կառույցներով։ Գյուղում կան 22 խաչքար և 10 գերեզմանոց։ Գյուղի հարավային կողմում պահպանվել են Ք. ա. 2-1-ին հազարամյակների ամրոցի պատերի մնացորդներ։ Կան Ք. ա. 4-3-րդ հազարամյակների երկու բնակատեղի և մի ամրոց, ինչպես նաև միջնադարյան 6 գյուղատեղի։ Գործում են մեկ մատուռ և մեկ եկեղեցի։ Գյուղի տարածքում են գտնվում Ք. ա. 2-1-ին հազարամյակների մեկ դամբարանատեղի, տապանաքար և թևավոր խաչ։ Փամբակ գետի վրա է գտնվում 19-րդ դարում կառուցված երկաթուղու կամուրջ։ Գյուղի սկզբնամասում, ճանապարհի ձախ կողմում է գտնվում 2-րդ աշխարհամարտում զոհվածներերին նվիրված հուշարձան։
Տես նաև
Ծանոթագրություններ
- ↑ Լոռու մարզի մարդահաշիվ
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 72» (PDF). Վերցված է 2013 Նոյեմբերի 10-ին.