Jump to content

«Էսեյսա միջազգային օդանավակայան»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 1. Տող 1.
{{Տեղեկաքարտ Օդանավակայան}}
{{Տեղեկաքարտ Բնակավայր}}
[[Պատկեր:Ezeiza terminal B.jpg|250px|մինի|աջից|Սպասասրահներից մեկը]]
[[Պատկեր:Ezeiza terminal B.jpg|250px|մինի|աջից|Սպասասրահներից մեկը]]
[[Պատկեր:Aeropuerto Ministro Pistarini, Ezeiza, Buenos Aires, Argentina.jpg|250px|մինի|աջից|Օդանավակայանի ընդհանուր տեսքը՝ վերևից]]
[[Պատկեր:Aeropuerto Ministro Pistarini, Ezeiza, Buenos Aires, Argentina.jpg|250px|մինի|աջից|Օդանավակայանի ընդհանուր տեսքը՝ վերևից]]

16:50, 18 Հուլիսի 2018-ի տարբերակ

Բնակավայր
Էսեյսա միջազգային օդանավակայան
ԵրկիրԱրգենտինա Արգենտինա
ՀամայնքEzeiza?
Հիմնադրված է1949 թ.
Մակերես3475 հեկտար
ԲԾՄ21 մետր, 20,50 մետր
Պաշտոնական կայքaa2000.com.ar/aeropuertos.aspx
Էսեյսա միջազգային օդանավակայան (Արգենտինա)##
Էսեյսա միջազգային օդանավակայան (Արգենտինա)
Սպասասրահներից մեկը
Օդանավակայանի ընդհանուր տեսքը՝ վերևից

Էսեյսա միջազգային օդանավակայան (իսպ՝. Aeropuerto Internacional Ministro Pistarini) - կոմերցիոն օգտագործման համար նախատեսված օդանավակայան, որը գտնվում է Մեծ Բուենոս Այրեսի գոտում՝ Էսեյսա քաղաքի մերձակայքում: Համարվում է Արգենտինայի խոշորագույն միջազգային օդանավակայանը և որպես օդանավափոխության հանգույց է ծառայում Aeropuerto Internacional Ministro Pistarini և LAN Argentina ավիափոխադրողների համար:

Պատմություն

Կոչվում է Արգենտինայի նախկին նախարարներից մեկի՝ գեներալ Խուան Պիստարինիի (իսպ՝. Juan Pistarini, 1882—1956 թթ.) անունով: Օդանավակայանն ամբողջությամբ նախագծվել և կառուցվել է արգենտինացի ճարտարապետների ու ինժեներների ջանքերով,[1] 1945-1949 թվականներին: Դրա շինարարությունը Խուան Պերոնի նախագահական առաջին ժամկետի ընթացքում կազմված և ընդունված հնգամյա պլանի կարևորագույն նախագիծն էր համարվում:

Օդանավակայանը ծառայում է թե՛ քաղաքացիական և թե՛ ռազմական նպատակների: Առաջին քաղաքացիական ինքնաթիռն այստեղից օդ է բարձրացել 1946 թվականին՝ ուղղություն վերցնելով դեպի Լոնդոն:

1973 թվականի հունիսի 23-ին Էսեյսա օդանավակայանում զինված բախում է տեղի ունեցել[2] պերոնականների աջ և ձախ խմբավորումների ներկայացուցիչների միջև: Արյունալի այդ բախման հետևանքով զոհվել է 13 և տարբեր աստիճանի ծանրության վերքեր ստացել 380 մարդ:[3]

Ծանոթագրություններ

  1. CIVIL AVIATION NEWS
  2. Строганов А. И. Новейшая история стран Латинской Америки. — М.: Высшая школа, 1995. — С. 240. — 415 с. — ISBN 5-06-002830-5
  3. Pablo Calvo (2008-08-28). «Ezeiza, una masacre que causó el estallido del peronismo» (իսպաներեն). Clarín. Վերցված է 2014-02-17-ին.

Արտաքին հղումներ