«Արեմարկ»–ի խմբագրումների տարբերություն
No edit summary |
չ →Ծանոթագրություններ: oգտվելով ԱՎԲ |
||
Տող 99. | Տող 99. | ||
{{Արտաքին հղումներ}} |
{{Արտաքին հղումներ}} |
||
{{coord|59|13|19|N|11|41|44|E|display=title}} |
{{coord|59|13|19|N|11|41|44|E|display=title}} |
||
[[Կատեգորիա:Էստֆոլդ ֆյուլքեի կոմունաներ]] |
[[Կատեգորիա:Էստֆոլդ ֆյուլքեի կոմունաներ]] |
00:09, 9 Դեկտեմբերի 2016-ի տարբերակ
| |||||
Երկիր | Նորվեգիա | ||||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||||
Մտնում է | Վիկեն, Էստֆոլդ և Էստֆոլդ | ||||
Վարչկենտրոն | Fossby? | ||||
Բնակչություն | ▲1329 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||||
Տարածք | 319,27 կմ² (հունվարի 1, 2020)[2] | ||||
Հիմնադրված է | հունվարի 1, 1838 թ. | ||||
Սահմանակցում է | Marker Municipality?, Rakkestad Municipality?, Հալդեն, Dals-Ed Municipality? և Օրյենգ համայնք | ||||
Ժամային գոտի | UTC+1 | ||||
ISO 3166-2 կոդ | 0118 | ||||
aremark.kommune.no(նորվ.) | |||||
Արեմարկ (նորվ.՝ Aremark), կոմունա Նորվեգիայի Էստֆոլդ ֆյուլքեյում: Կոմունայի վարչական կենտրոնը Ֆուսբյու բնակավայրն է: Պաշտոնական լեզուն բուկմոլն է: Զբաղեցնում է 318.93 կմ² տարածք: Որպես Նորվեգիայի ֆյուլքե՝ ստեղծվել է 1838 թվականի հունվարի 1-ին:[3]
Արեմարկի զինանշանը
Արեմարկ կոմունայի զինանշանը հաստատվել է 1986 թվականի նոյեմբերի 7-ին և իրենից ներկայացնում է կապույտ գույնով ներկված վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված են կ:ապ<ույտ գույնի երկու որմզդեղն: Որմզդեղնի պատկերումը զինանշանի վրա խորհրդանշում է այն հանգամանքը, որ կոմունայի տարածքում առկա են բազմաթիվ անտառներ, որտեղ բնակվում են հազարավոր որմզդեղներ ու այլ կենդանիներ:ref name="kkk"/>
Բնակչություն
Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Արեմարկ կոմունայում բնակվում է 1429 մարդ: Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում հիմնականում պահպանվել է նույն մակարդակի վրա:[3]
Տնտեսություն
Արեմարկի տնտեսության առանցքային ճյուղերն են գյուղատնտեսությունն ու փայտավերամշակումը: Կոմունայի տարածքում առկա են բազմաթիվ անտառապատ տարած0քներ, որտեղ աճում են սոճու և կեչու, ինչպես նաև կաղնու ծառեր, որոնք լայնորեն օգտագործվում են փայտավերամշակման ոլորտում: Արեմարկում լայն տարածում ունի անասնապահությունն ու հողագործությունը:
Մշակույթ
Արեմարկում սկսած 1998 թվականից յուրաքանչյուր երկու տարին մեկ կազմակերպվում է որմզդեղնի փառատոն: Այդ նպատակով ստեղծվում է վրանային ճամբար Արեմարկի եկեղեցու հարակից դաշտում: Փառատոնը սկսվում է վաղ առավոտյան և տևում մինչև ուշ գիշեր:
Արեմարկի տարածքում նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, ինչպիսիք են «Folk flest bor i Kina» (Մարդկանց մեծ մասը ապրում է Չինաստանում) և «Celofan»: Այստեղ է նկարահանվել նաև «Farmen» հեռուստահաղորդումը:
Կրոն
Արեմարկում գործում է երկու եկեղեցի՝ Քիրքենգի մոտ գտնվող Արեմարկի եկեղեցին և Բյուրքեբեքի Հոլմգիլ մատուռը:
Պատկերասրահ
-
Հոլմեգիլի եկեղեցի
-
Արեմարկի եկեղեցի
-
Ստրոմսֆոս
Աղբյուրներ
- Store norske leksikon.(նորվ.)
Արտաքին հղումներ
Ծանոթագրություններ
- ↑ 1,0 1,1 07459: Alders- og kjønnsfordeling i kommuner, fylker og hele landets befolkning (K) 1986 - 2023 — Statistics Norway, 2023.
- ↑ 2,0 2,1 Statens kartverk Arealstatistikk for Norge 2020(նորվ.) — Statens kartverk, 2019.
- ↑ 3,0 3,1 Jukvam, Dag (1999). "Historisk oversikt over endringer i kommune- og fylkesinndelingen".(նորվ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արեմարկ» հոդվածին։ |
|