Jump to content

«Իսլանդիայի ֆինանսական ճգնաժամ (2008)»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
Տող 4. Տող 4.


== Պատմություն ==
== Պատմություն ==
Իսլանդիայի ֆինանսական ճգնաժամը սկսվել է 2008 թվականին և թեժացել 2009 թվականին: Այն լուրջ ազդեցություն է ունեցել երկրի ազգային արժույթի վրա: Ավելի քան մեկ շաբաթով դադարեցվել են ֆինանսական կազմակերպությունների և ֆոնդային բորսաների գործունեությունը: Բանկերի 90 %-ը հասել են սնանկացման եզրինref>[http://offline.business-magazine.ru/2008/155/309345/ Լոկասեննա ֆինանսական ամսագիրը Իսլանդիայի ճգնաժամի մասին]</ref>:
Իսլանդիայի ֆինանսական ճգնաժամը սկսվել է 2008 թվականին և թեժացել 2009 թվականին: Այն լուրջ ազդեցություն է ունեցել երկրի ազգային արժույթի վրա: Ավելի քան մեկ շաբաթով դադարեցվել են ֆինանսական կազմակերպությունների և ֆոնդային բորսաների գործունեությունը: Բանկերի 90 %-ը հասել են սնանկացման եզրին<ref>[http://offline.business-magazine.ru/2008/155/309345/ Լոկասեննա ֆինանսական ամսագիրը Իսլանդիայի ճգնաժամի մասին]</ref>:


Իսլանդիան մոտակա 30 տարիների ամենազարգացած երկիրն էր, որը դիմել էր Արժույթի միջազգային հիմնադրամին՝ օգնության ակնկալիքով<ref name=autogenerated1>[http://minfin.com.ua/2015/10/09/9951990/ Երեք օրինակներ տնտեսական ճգնաժամների, որոնք հաղթահարվել են<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>:
Իսլանդիան մոտակա 30 տարիների ամենազարգացած երկիրն էր, որը դիմել էր Արժույթի միջազգային հիմնադրամին՝ օգնության ակնկալիքով<ref name=autogenerated1>[http://minfin.com.ua/2015/10/09/9951990/ Երեք օրինակներ տնտեսական ճգնաժամների, որոնք հաղթահարվել են<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>:

14:33, 7 Հոկտեմբերի 2016-ի տարբերակ

2008 թվականի ֆինանսական ճգնաժամ Իսլանդիայի Հանրապետությունում (իսլ.՝ Efnahagskreppan á Íslandi), տնտեսական ճգնաժամ Իսլանդիայում, որը հանդիսանում է համաշխարհային տնտեսական ճգնաժամի սկիզբը, երեք խոշոր բանկերի փլուզումը երկրում, որը նպաստեց երկրում ֆինանսական դժվարությունների առաջացմանը:

2008-2009 թվականների Իսլանդիայի ֆինանսական ճգնաժամը համաշխարհային ֆինանսական պատմության մեջ գրանցված ամենամեծ տնտեսական աղետն է՝ մեկ պետության սահմանում[1]:

Պատմություն

Իսլանդիայի ֆինանսական ճգնաժամը սկսվել է 2008 թվականին և թեժացել 2009 թվականին: Այն լուրջ ազդեցություն է ունեցել երկրի ազգային արժույթի վրա: Ավելի քան մեկ շաբաթով դադարեցվել են ֆինանսական կազմակերպությունների և ֆոնդային բորսաների գործունեությունը: Բանկերի 90 %-ը հասել են սնանկացման եզրին[2]:

Իսլանդիան մոտակա 30 տարիների ամենազարգացած երկիրն էր, որը դիմել էր Արժույթի միջազգային հիմնադրամին՝ օգնության ակնկալիքով[3]:

Իսլանդիայի վարչապետ Գեյր Հաարդեն քաղաքացիներին ուղղված իր ուղերձում զգուշացնում է, որ երկիրը կարող է վերջնականապես սնանկանալ: Ստեղծված տնտեսական իրավիճակը երկրում առաջացրեց համատարած դժգոհությունների և բողոքի ակցիաների, որի արդյունքում 2008 թվականի նոյեմբերի 23-ին Ռեյկյավիկում բռնկվեցին անկարգություններ[4]:

Անկարգությունները ավելի թեժացրեցին խորացող ճգնաժամը, որի պատճառով 2009 թվականի հունվարի 25-ին Իսլանդիայի առևտրի և արտաքին կապերի նախարար Բյորգվին Սինգուրդսոնը, իսկ հունվարի 26-ին նաև վարչապետ Հաարդենը հրաժարական տվեցին:

2009 թվականի փետրվարի 1-ին ժամանակավոր կառավարության ղեկավար ընտրվեց Յոհաննա Սիգուրդարդոտիրը:

2008 թվականին պաշտոնական Ռեյկյավիկը ստացել է զգալի թվով արտասահմանյան հարկեր: Արժույթի միջազգային հիմնադրամը Իսլանդիային հատկացրեց 2,1 միլիարդ ԱՄՆ դոլար, իսկ Սկանդինավյան երկրները՝ ի դեմս Ֆինլանդիայի, Շվեդիայի, Նորվեգիայի և Դանիայի տրամադրեցին 2,5 միլիարդ ԱՄՆ դոլարի վարկ:

2010 թվականի հունվարի 3-ին Իսլանդիայի խորհրդարանը՝ ալտինգը, ընդունեց Մեծ Բրիտանիայի և Նիդերլանդների ավանդատներում վարկի մարման օրինագիծ, որը վետոյի միջոցով հաստատվեց Իսլանդիայի նախագահի կողմից:

2010 թվականին Իսլանդիայում տեղի ունեցավ հանրաքվե՝ վճարի փոխհատուցման ավանդատների օրինագծի վերաբերյալ: Իսլանդացիների 90 %-ը դեմ քվեարկեց օրինագծին:

Փլուզումից վերակառուցում ուղղված առաջին քայլերը ձեռնարկվեցին 2010 թվականի վերջին: Լուրջ քայլ է այն, որ Իսլանդիան հարկաբյուջետային պայմանագիր չկնքեց Նիդերլանդների և Մեծ Բրիտանիայի հետ:

2011 թվականը ընդունված է համարել ճգնաժամի ավարտի տարեթիվ: Այս թվականին երկրի տնտեսությունը աճում է՝ դառնալով առաջիններից մեկը ամբողջ Եվրոպայում: Ներկայումս այն վերադարձել է նախաճգնաժամային մակարդակին:

Ծանոթագրություններ

  1. Իսլանդիա՝ տնտեսության ճաքեր // Ֆինանսական ճգնաժամ Ռեյկյավիկում
  2. Լոկասեննա ֆինանսական ամսագիրը Իսլանդիայի ճգնաժամի մասին
  3. Երեք օրինակներ տնտեսական ճգնաժամների, որոնք հաղթահարվել են
  4. Արտյոմ Օպարին. — Հակակառավարական բողոքի ակցիաները, որոնք հանգեցրել են ոստիկանության հետ բախումների«Իսլանդիայում շոգ է». РБК daily. Արխիվացված է օրիգինալից 2012-03-19-ին. Վերցված է նոյեմբերի 26, 2008-ին. {{cite web}}: Unknown parameter |datepublished= ignored (օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսլանդիայի ֆինանսական ճգնաժամ (2008)» հոդվածին։