Jump to content

«Կերաբաշխիչ»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
No edit summary
 
Տող 1. Տող 1.
[[Պատկեր:Mixer-wagon.JPG|250px|մինի|Տրակտորին կցվող կերաբաշխիչ սարք]]
'''Կերաբաշխիչ,''' կերերը (ցողունավոր, սորուն, կաղապարված, չոր, հյութալի և հեղուկ) տեղափոխող և անասնաբուծական, [[Խոզաբուծություն|խոզաբուծական]] ու թռչնաբուծական ֆերմաներում բաշխող մեքենա։ Հիմնական հանգույցներն են բունկերասնիչը և կերաբաշխիչ փոխադրիչները։ Տարբերում են անշարժ և շարժական կերաբաշխիչներ։ Անշարժ կերաբաշխիչները ավտոմատացնում են կենդանիների կերակրման շարժընթացը և լինում են մեխանիկական, պնևմատիկ և հիդրավլիկ։ Դրանք կամ անմիջականորեն իրար են կապում պահեստարանը, կերարտադրամասը և կերամանները, կամ բեռնավորվում են կերերը բաշխող շարժական միջոցներից։ Կերատաշտերը լցնող փոխակրիչները տեղադրվում են կերատաշտերի վերևում կամ դրանց մեջ։ Անշարժ կերաբաշխիչ տեղակայվում է անասնաբուծական ֆերմաներում և կոշտ ամրացվում հատակին. այն ժապավենավոր փոխակրիչով կապված է մսուրների հետ, որոնց երկայնքով (կերակրման ճակատով) սարքավորված կերատարով կատարվում է կերի բաշխումը։ Շարժական կերաբաշխիչները (կցանքային, կախովի և կիսակախովի) կարող են տեղաշարժվել շինությունների ներսում և դրանցից դուրս՝ դեպի պահեստարանները, կերարտադրամասերը, դաշտ և այլն։ Շարժական կերաբաշխիչները տեղաշարժում (քաշում) են [[Տրակտորների և գյուղատնտեսական մեքենաների էլեկտրոնային արատորոշում|տրակտորներով]], ավտոմեքենաներով կամ մարկայավոր քարշակներով։ Կերի բաշխումն առանձին ֆերմաներում (ծավալից ու հարմարություններից կախված) կատարվում է կախովի ռելսուղիներով։ Կերաբաշխման համակարգն ինքնաշխատ է և աշխատում է ըստ նախապես տրված ծրագրի՝ օրական 16 ժ՝ գործարկուի հսկողությամբ, մյուս գործարկուն պահեստարանից բերում է կերերը։ [[Թռչնաբուծական ֆաբրիկա|Թռչնաֆաբրիկաներում]] և թռչնաֆերմաներում հատակացիր պահվածքի սարքավորման համալիրներում օգտագործվում են ճոպանասկավառակավոր բանող (փոխադրող) մարմնով սահմանափակ կերակրման կերաբաշխիչներ։ Ալյուրանման կամ հատիկավորված համակցված կերերը բաշխվում են խողովակավոր թեք կերատարով և բեռնաթափման ճեղքերից թափվում են բունկերների մեջ, որոնց լցվելուց հետո կերի մատուցումը դադարում է, և կերի որոշակի քանակություն լցվում է տակդիրների մեջ։ Թռչունն ուտում է կերը, որից հետո բունկերները վերադառնում են սկզբնական դիրքի։ Շրջափուլը կրկնվում է այնքան անգամ, մինչև [[Թռչուններ|թռչունն]] ստանում է անհրաժեշտ քանակությամբ կեր։ Այսպիսի կերաբաշխիչները հնարավորություն են տալիս, լիարժեք սնունդ ապահովելով, էապես (12–17 %) փոքրացնել կերերի ծախսը։

'''Կերաբաշխիչ,''' կերերը (ցողունավոր, սորուն, կաղապարված, չոր, հյութալի և հեղուկ) տեղափոխող և [[Անասնաբուծություն|անասնաբուծական]] ֆերմաներում բաշխող մեքենա։ Հիմնական հանգույցներն են բունկերասնիչը և կերաբաշխիչ փոխադրիչները։ Տարբերում են անշարժ և շարժական կերաբաշխիչներ։

Անշարժ կերաբաշխիչները ավտոմատացնում են կենդանիների կերակրման շարժընթացը և լինում են մեխանիկական, պնևմատիկ և հիդրավլիկ։ Դրանք կամ անմիջականորեն իրար են կապում պահեստարանը, կերարտադրամասը և կերամանները, կամ բեռնավորվում են կերերը բաշխող շարժական միջոցներից։ Կերատաշտերը լցնող փոխակրիչները տեղադրվում են կերատաշտերի վերևում կամ դրանց մեջ։ Անշարժ կերաբաշխիչ տեղակայվում է անասնաբուծական ֆերմաներում և կոշտ ամրացվում հատակին. այն ժապավենավոր փոխակրիչով կապված է մսուրների հետ, որոնց երկայնքով (կերակրման ճակատով) սարքավորված կերատարով կատարվում է կերի բաշխումը։

Շարժական կերաբաշխիչները (կցանքային, կախովի և կիսակախովի) կարող են տեղաշարժվել շինությունների ներսում և դրանցից դուրս՝ դեպի պահեստարանները, կերարտադրամասերը, դաշտ և այլն։ Շարժական կերաբաշխիչները տեղաշարժում (քաշում) են [[Տրակտորների և գյուղատնտեսական մեքենաների էլեկտրոնային արատորոշում|տրակտորներով]], ավտոմեքենաներով կամ մարկայավոր քարշակներով։ Կերի բաշխումն առանձին ֆերմաներում (ծավալից ու հարմարություններից կախված) կատարվում է կախովի ռելսուղիներով։ Կերաբաշխման համակարգն ինքնաշխատ է և աշխատում է ըստ նախապես տրված ծրագրի՝ օրական 16 ժ՝ գործարկուի հսկողությամբ, մյուս գործարկուն պահեստարանից բերում է կերերը։ [[Թռչնաբուծական ֆաբրիկա|Թռչնաֆաբրիկաներում]] և թռչնաֆերմաներում հատակացիր պահվածքի սարքավորման համալիրներում օգտագործվում են ճոպանասկավառակավոր բանող (փոխադրող) մարմնով սահմանափակ կերակրման կերաբաշխիչներ։ Ալյուրանման կամ հատիկավորված համակցված կերերը բաշխվում են խողովակավոր թեք կերատարով և բեռնաթափման ճեղքերից թափվում են բունկերների մեջ, որոնց լցվելուց հետո կերի մատուցումը դադարում է, և կերի որոշակի քանակություն լցվում է տակդիրների մեջ։ Թռչունն ուտում է կերը, որից հետո բունկերները վերադառնում են սկզբնական դիրքի։ Շրջափուլը կրկնվում է այնքան անգամ, մինչև [[Թռչուններ|թռչունն]] ստանում է անհրաժեշտ քանակությամբ կեր։ Այսպիսի կերաբաշխիչները հնարավորություն են տալիս, լիարժեք սնունդ ապահովելով, էապես (12–17 %) փոքրացնել կերերի ծախսը։


{{ԳՀ}}
{{ԳՀ}}
{{Արտաքին հղումներ}}


[[Կատեգորիա:Գյուղատնտեսություն]]
[[Կատեգորիա:Գյուղատնտեսություն]]

Ընթացիկ տարբերակը 09:30, 4 Դեկտեմբերի 2024-ի դրությամբ

Տրակտորին կցվող կերաբաշխիչ սարք

Կերաբաշխիչ, կերերը (ցողունավոր, սորուն, կաղապարված, չոր, հյութալի և հեղուկ) տեղափոխող և անասնաբուծական ֆերմաներում բաշխող մեքենա։ Հիմնական հանգույցներն են բունկերասնիչը և կերաբաշխիչ փոխադրիչները։ Տարբերում են անշարժ և շարժական կերաբաշխիչներ։

Անշարժ կերաբաշխիչները ավտոմատացնում են կենդանիների կերակրման շարժընթացը և լինում են մեխանիկական, պնևմատիկ և հիդրավլիկ։ Դրանք կամ անմիջականորեն իրար են կապում պահեստարանը, կերարտադրամասը և կերամանները, կամ բեռնավորվում են կերերը բաշխող շարժական միջոցներից։ Կերատաշտերը լցնող փոխակրիչները տեղադրվում են կերատաշտերի վերևում կամ դրանց մեջ։ Անշարժ կերաբաշխիչ տեղակայվում է անասնաբուծական ֆերմաներում և կոշտ ամրացվում հատակին. այն ժապավենավոր փոխակրիչով կապված է մսուրների հետ, որոնց երկայնքով (կերակրման ճակատով) սարքավորված կերատարով կատարվում է կերի բաշխումը։

Շարժական կերաբաշխիչները (կցանքային, կախովի և կիսակախովի) կարող են տեղաշարժվել շինությունների ներսում և դրանցից դուրս՝ դեպի պահեստարանները, կերարտադրամասերը, դաշտ և այլն։ Շարժական կերաբաշխիչները տեղաշարժում (քաշում) են տրակտորներով, ավտոմեքենաներով կամ մարկայավոր քարշակներով։ Կերի բաշխումն առանձին ֆերմաներում (ծավալից ու հարմարություններից կախված) կատարվում է կախովի ռելսուղիներով։ Կերաբաշխման համակարգն ինքնաշխատ է և աշխատում է ըստ նախապես տրված ծրագրի՝ օրական 16 ժ՝ գործարկուի հսկողությամբ, մյուս գործարկուն պահեստարանից բերում է կերերը։ Թռչնաֆաբրիկաներում և թռչնաֆերմաներում հատակացիր պահվածքի սարքավորման համալիրներում օգտագործվում են ճոպանասկավառակավոր բանող (փոխադրող) մարմնով սահմանափակ կերակրման կերաբաշխիչներ։ Ալյուրանման կամ հատիկավորված համակցված կերերը բաշխվում են խողովակավոր թեք կերատարով և բեռնաթափման ճեղքերից թափվում են բունկերների մեջ, որոնց լցվելուց հետո կերի մատուցումը դադարում է, և կերի որոշակի քանակություն լցվում է տակդիրների մեջ։ Թռչունն ուտում է կերը, որից հետո բունկերները վերադառնում են սկզբնական դիրքի։ Շրջափուլը կրկնվում է այնքան անգամ, մինչև թռչունն ստանում է անհրաժեշտ քանակությամբ կեր։ Այսպիսի կերաբաշխիչները հնարավորություն են տալիս, լիարժեք սնունդ ապահովելով, էապես (12–17 %) փոքրացնել կերերի ծախսը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կերաբաշխիչ» հոդվածին։