«Angry German Kid»–ի խմբագրումների տարբերություն
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Ֆիլմ}} '''Angry German Kid''' ({{Թարգ|en|Ջղայն գերմանացի երեխա}}, հայտնի է նաև որպես Keyboard Crasher, Unreal Tournament Kid, AGK կամ PC Spielen), վիրուսային տեսահոլովակ, որը հանրաճանաչ է դարձել 2006 թվականին։ Ըստ սյուժեի՝ դեռահաս '''Նորման Կոխանովսկին''' ({{lang-de2|Norman Kochanowski}}, հայտնի է նաև '''«Slikk»...»: |
catSuggest-ով +Կատեգորիա:Համացանցային մեմեր, Կատեգորիա:1991 ծնունդներ, Կատեգորիա:ՅուԹյուբի տեսահոլովակներ, Կատեգորիա:2005 ֆիլմեր, Կատեգորիա:Ապրող անձինք, Կատեգորիա:Գերմանիայում ծնվածներ |
||
Տող 28. | Տող 28. | ||
* [https://www.youtube.com/@normankochanowski91 Norman Hercules Kochanowski (Hercules Beatz) ՅուԹյուբյան ալիք] |
* [https://www.youtube.com/@normankochanowski91 Norman Hercules Kochanowski (Hercules Beatz) ՅուԹյուբյան ալիք] |
||
{{Արտաքին հղումներ}} |
{{Արտաքին հղումներ}} |
||
[[Կատեգորիա:Համացանցային մեմեր]] |
|||
[[Կատեգորիա:1991 ծնունդներ]] |
|||
[[Կատեգորիա:ՅուԹյուբի տեսահոլովակներ]] |
|||
[[Կատեգորիա:2005 ֆիլմեր]] |
|||
[[Կատեգորիա:Ապրող անձինք]] |
|||
[[Կատեգորիա:Գերմանիայում ծնվածներ]] |
Ընթացիկ տարբերակը 11:22, 23 Նոյեմբերի 2024-ի դրությամբ
Թվական | 2005 |
---|
Angry German Kid (թարգմանաբար՝ անգլերենից «Ջղայն գերմանացի երեխա», հայտնի է նաև որպես Keyboard Crasher, Unreal Tournament Kid, AGK կամ PC Spielen), վիրուսային տեսահոլովակ, որը հանրաճանաչ է դարձել 2006 թվականին։ Ըստ սյուժեի՝ դեռահաս Նորման Կոխանովսկին (Norman Kochanowski, հայտնի է նաև «Slikk» մականվամբ) «Իսկական Գանգստերի» կերպարով փորձում է խաղալ Unreal Tournament, բայց բախվում է բազմաթիվ խնդիրների, օրինակ, երկար բեռնման խնդիրը, որոնց պատճառով նա բարկանում է և բղավում, ինչպես նաև որոշ պահերում հարվածում է ստեղնաշարին: Ըստ Business Wire-ի՝ տեսահոլովակը «Տարվա լավագույն համացանցային տեսահոլովակը» ցանկում տասից երկրորդ տեղում է[1], իսկ արդեն 2007 թվականին ըստ «Գարդիան»-ի՝ այն իր Viral Video Chat-ում երրորդ տեղում էր[2]։
Angry German Kid համարվում է 2000-ականների համացանցից տեսանյութի վառ օրինակ և ուսումնասիրվում է համակարգչի օգտագործողների հոգեբանության համատեքստում[3]։
Ստեղծում և նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն ժամանակից, երբ հեղինակին իր 13-ամյակի կապակցությամբ նվիրում են շարժական տեսախցիկ, Կոխանովսկին փորձեր էր անում և տեսանկարում տարբեր տեսահոլովակներ։ Իր տեսահոլովակները նա տեղադրում էր զանազան ֆորումներում կամ վիդեո հոսթինգ կայքերում կամ պարզապես դրանք փոխանցում էր ընկերներին CD-ներով, իսկ 2005 թվականին նա սկսեց դրանք վերբեռնել ՅուԹյուբում։ Իր առաջին տեսահոլովակների համար նա հանդես եկավ «Իսկական Գանգստեր» (գերմ.՝ Echter Gangster) պարոդիական կերպարով, այդպես նա փորձում էր կատակել այն ժամանակ հայտնի հիփ-հոփի վրա։ Նույն 2005 թվականին Կոխանովսկին ձայնագրել է Echter Gangster 5: Pc spielen, որտեղ նա գեյմեր է պատկերում, ով հիստերիկության մեջ է ընկում, այն բանից, որ տեսախաղը շատ դանդաղ է վերբեռնվում։ Նրա մեջ զայրույթն աճում է, նա գոռում է համակարգչի առաջ ու հարվածում ստեղնաշարին, քանի որ ուզում է «խաղալ Unreal Tournament!» (Unreal Tournament Spielen!)։ 2006 թվականին տեսահոլովակը վիրուսային է դառնում տարբեր անվանումների ներքո․ անգլալեզու համացանցում՝ Angry German Kid, գերմանալեզվում որպես՝ Unreal Tournament Kid, ճապոնալեզվում որպես՝ Keyboard Crasher, իսպանալեզվում որպես՝ El Niño Loco Alemán[4][5]։
Սխալ օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հումորային տեսանյութը սխալմամբ կամ միտումնավոր օգտագործվել է համակարգչային խաղերի կամ համացանցի կախվածության վտանգների մասին մի քանի նյութերում։
Գերմանիայում 2006 թվականի նոյեմբերին աշակերտների կողմից Էմսդետեն քաղաքի դպրոցի վրա զինված հարձակումից հետո հանրությունը հարցեր բարձրացրեց համակարգչային խաղերի վտանգի մասին: Unreal Tournament-ը այն խաղերից էր, որը ԶԼՄ-ներն անվանեցին «մարդասպան»: Գերմանական Focus TV հեռուստաընկերությունն իր՝ ողբերգությունից մի քանի օր անց թողարկված ռեպորտաժում օգտագործել է Angry German Kid-ը, որպեսզի տեսախաղերը մեղադրի նրանում, որ դրանք երեխաների ու դեռահասներին ագերսիվ են դարձնում։ Տեսանյութից հետո եղավ մեկնաբանություն, ըստ որի՝ տեսագրության մեջ իբր երևում էր «Լեոպոլդ» անունով մի տղամարդ, և տեսանյութն ինքնին իսկական ձայնագրություն էր, որն արվել էր նրա հոր կողմից, ինչպես նաև այն, որ տեսանյութից հետո «Լեոպոլդը» գտնվում էր բուժօգնությունում, որտեղ նա հայտնվել է իր կախվածության պատճառով: Ռեպորտաժը խիստ քննադատության է ենթարկվել խաղային մամուլում, որտեղ նշվում է, որ հայտնի է, որ ձայնագրությունը բեմադրված է[4]։
Ճապոնական Jouhou 7 Days News Caster ծրագիրը օգտագործել է Angry German Kid-ի մի մասը համացանցային կախվածության վտանգների մասին իր նյութում: Նման հաղորդման մեջ մի հատվածի հայտնվելը քննարկումների ալիք բարձրացրեց ֆորումներում և Թվիթթերում։ Որոշ ճապոնացի օգտատերեր պարզապես զարմացել կամ զվարճացել են հատվածից, մյուսները գրել են, որ ծրագիրը ստեղծել է այս խնդրի անլուրջության տպավորությունը՝ այն նույնացնելով խելագարության հետ։ Մյուսները նկատել են, որ վերջերս հիմնական լրատվամիջոցներն ավելի ու ավելի են խոսում ինտերնետից կախվածության մասին, բայց, օրինակ, հեռուստատեսային կախվածության մասին խոսք չկա[6]:
Ազդեցությունը անձնական կյանքի վրա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեսանյութի լայն տարածման և Focus հեռուստատեսային ռեպորտաժում հայտնվելու պատճառով Կոչանովսկին առցանց և իր դասընկերների կողմից ենթարկվել է բուլինգի: Hodenmumps.net կայքում, որտեղ նա տեղադրել է նաև իր տեսանյութերը, տղան փորձել է բացատրել, որ ինքը հոգեկան հիվանդ չէ, այլ պարզապես լավ է կատարել դերը. այդ ժամանակ նա արդեն 16 տարեկան էր[4]։ Տեսանյութի հեղինակը պնդում է, որ ինչ-որ պահի խելագարվել ու սկսել է սպառնալ դասընկերներին, ինչպես նաև հարբած լինելով՝ ասել է, որ կարող է սերիական սպանություն կատարել, ինչի հետևանքով իրեն հեռացրել են դպրոցից և ձերբակալել մեկ ամսով, իսկ հետո պատժի պատճառով դժվարացել է աշխատանք գտնել[5]։
2015 թվականին Կոչանովսկին սկսեց իր տեսանյութերը տեղադրել նոր Cochan91 ալիքում: Դրանք նվիրված են նրա ֆիզիկական պատրաստվածությանը և ոչ մի կերպ կապված չեն նրա նախկին գործունեության հետ։ Երբ Կոչանովսկուն ճանաչեցին, նա սկզբում չպատասխանեց Angry German Kid-ի կամ նրա այլ տեսահոլովակների մասին հարցերին, սակայն 2017 թվականի աշնանը նա սկսեց թողարկել նոր և վերաթողարկել իր հին թրեքերը Hercules Beatz կեղծանունով[4], ինչպես նաև հրապարակեց դիս-թրեք, որտեղ նա պատմում է Angry German Kid-ի հրապարակման հետ կապված իրադարձությունների մասին[7][8][9]: 2018 թվականին նա սկսեց հրատարակել ռեփ երգեր[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Break.com and "Nobody's Watching" Unveil the Top Internet Videos of the Year at the e-List Party». 2006-11-30.
- ↑ Kiss, Jemima (2007-06-08). «Guardian Viral Video Chart». The Guardian. Վերցված է 2022-02-07-ին.
- ↑ Ehrenbrink, Patrick; Prezenski, Sabine (September 2017). Causes of Psychological Reactance in Human-Computer Interaction: A Literature Review and Survey. ECCE 2017: Proceedings of the European Conference on Cognitive Ergonomics 2017. doi:10.1145/3121283.3121304.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 Dennis Kogel (2017-11-21). «Deutschlands Meme-Meister: Die faszinierende Geschichte des Angry German Kid». vice.com. Վերցված է 2019-10-03-ին.
- ↑ 5,0 5,1 Matthias Schwarzer (2019-09-14). «"Angry German Kid": Wie ein Internetvideo das Leben eines Teenagers zerstörte». Redaktionsnetzwerk Deutschland. Վերցված է 2019-10-03-ին.
- ↑ Ashcraft, Brian (2014-03-17). «Dumb Japanese News Show Falls for Angry German Kid Video». Kotaku (անգլերեն).
- ↑ David Molke (2017-11-07). «Unreal Tournament Kid - 12 Jahre später: Vom Meme zum rappenden Bodybuilder-DJ». GamePro. Վերցված է 2019-10-03-ին.
- ↑ Anna Bühler (2017-11-11). «Das Unreal Tournament Kid ist zurück und will nicht weiter undercover bleiben». br.de. Վերցված է 2019-10-03-ին.
- ↑ Björn Rohwer (2017-11-08). «Kaum wiederzuerkennen: Das Unreal-Tournament-Kid ist jetzt Rapper, Produzent & Hayvan». hiphop.de. Վերցված է 2019-10-03-ին.
- ↑ Lisa Fleischer (2018-03-28). «Nach 12 Jahren: Das Unreal Tournament Kid beantwortet Fragen zu seinen alten Videos». www.giga.de. Վերցված է 2019-10-03-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բնօրինակ տեսահոլովակ
- Cochan91 ՅուԹյուբյան ալիք
- Norman Hercules Kochanowski (Hercules Beatz) ՅուԹյուբյան ալիք
|