Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ պատիժ

վանկեր՝ պա•տիժ 

Ստուգաբանություն

խմբագրել

Փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը հավաստված չէ։

Գոյական

  1. հանցանքի կամ զանցանքի համար մեղավորի նկատմամբ կիրառվող միջոց
  2. պատժամիջոց, պատժելու այն միջոցը, որ կիրառվում է տվյալ հանցանքի կամ զանցանքի համար
  3. զրկանք, ձախորդություն (փխբ․)
  4. հատուցում (փխբ․)
  5. գլխացավանք, փորձանք, պատուհաս (փխբ․)
  6. (սոցաշխ․) դաստիարակության մեթոդ, որի նպատակն է սովորեցնել երեխային հետևել վարքագծի ընդունված նորմերին
  7. (իրավգ․) պետական հարկադրանքի միջոց, որը դատարանի դատավճռով պետության անունից նշանակվում է հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ և արտահայտվում է այդ անձին իրավունքներից ու ազատություններից օրենքով նախատեսված զրկմամբ կամ դրանց սահմանափակմամբ
Հոմանիշներ
խմբագրել
  • դատապարտություն, պատժապարտություն, դատապարտանք
Արտահայտություններ
խմբագրել


Աղբյուրներ

խմբագրել
  • Աշոտ Եսայան, Սոցիալական ոլորտի բառարան («Հույսի կամուրջ» ՀԿ), Երևան, 2005 — 344 էջ։
  • Ա.Ս. Ոսկերչյան, Քրեաիրավական տերմինների արդի համառոտ բացատրական բառարան: Քրեական իրավունք, քրեադատավար. իրավունք, Երևան, «ԵԳԵԱ», 2004 — 184 էջ։
  • Ֆարիդ Գրիգորյան, Ռազմագիտական տերմինների դպրոցական հայերեն-ռուսերեն թարգմանական-բացատրական բառարան (Մակմիլան-Արմենիա), Երևան, 2006 — 144 էջ։