Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝


վանկեր՝ ա•մե•հի 

Ստուգաբանություն

խմբագրել

Թերևս փոխառություն իրանական աղբյուրից, թեև բուն աղբյուրը հաստատված չէ։

Ածական

  1. անսանձ, անզուսպ, կատաղի ◆ Իսկ այնտեղ, շամբուտների խոնավ մթության մեջ, թավալվում էր ամեհի վարազը։ (Րաֆֆի) ◆ Ու ամեհի ծովն է գոռում, մերթ կորչում է խըլացած։ Հովհաննես Թումանյան ◆ Լեռնացել են ուժեր վիթխարի՝ ամեհի ելած իրար դեմ։ Եղիշե Չարենց
  2. սանձի չընտելացած, անվարժ (ձիերի մասին) (հնց․) ◆ Ամեհի ձիանքն աղբյուրից խըրտնած՝ ծառս ծառս են կանգնում ու մոտ չեն գալի։ Հովհաննես Թումանյան ◆ Դա մի սպիտակ ամեհի ջորի էր։ (Րաֆֆի)
  3. հսկայական, վիթխարի (փխբ․) ◆ Եվ ամեհի այդ քաղաքներում, Օծված ցնորքով ու վաստակով՝ Նա ամբոխներ էր տեսել հլու, Եվ տերեր՝ շռայլ ու հաստափոր։ Եղիշե Չարենց ◆ Ու դարավոր ցավն ամեհի Չի խորտակել էն հոգին։ Հովհաննես Թումանյան
  4. վայրենի, անմշակ (հնց․)
  5. անտանելի, դժոխային ◆ ամեհի ցավ (փխբ․)

Հոմանիշներ

խմբագրել

տե՛ս անսանձ, կատաղի, վիթխարի, հսկայական

Արտահայտություններ

խմբագրել

Աղբյուրներ

խմբագրել