The Black Keys, 2001 թվականին Օհայո նահանգի Ակրոն քաղաքում ձևավորված ամերիկան ռոք դուետ է։ Խումբը կազմված է Դեն Աուերբեքից (վոկալ և կիթառ) և Պատրիկ Քարնիից (հարվածային գործիքներ)։ Խումբը նվագում է բլյուզ-ռոք, ինդի-ռոք ժանրերով։ Ըստ 2011 թվականի հոկտեմբերի տվյալների, խումբն ԱՄՆ-ում վաճառել է ալբոմների ավելի քանի 2 միլիոն օրինակ։

The Black Keys
Հիմնական տվյալներ
ԵրկիրԱկրոն, Օհայո Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրերգարաժ ռոք, բլյուզ-ռոք, ինդի ռոք
Գործունեություն2001 - մինչ օրս
ԼեյբլAlive, Fat Possum, Nonesuch, V2
Պարգևներ
Կայքtheblackkeys.com
Անդամներ
Դեն Աուերբեք, Պատրիկ Քարնի
 The Black Keys Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

Ձևավորում

խմբագրել

Դեն Աուերբեքն ու Պատրիկ Քարնին առաջին հանդիպել են 8-9 տարեկան հասակում. երկուսն էլ բնակվում էին Ակրոնի միևնույն թաղամասում ու նույն դպրոցն էին գնում։ Հենց այդ ժամանակ էլ նրան ընկերանում են։ Այն դեպքում, երբ Դենը դպրոցի ֆուտբոլային թիմի ավագն էր, Պատրիկը չշփվող երեխա էր և շատերի հետ չէր ընկերություն անում[2]։ Ավագ դասարաններում նրանք հավաքվում էին ու տանը փորձեր անում։ Դենը ջանասիրաբար կիթառ էր նվագում, իսկ Պատրիկը, որ դեռ 12 տարեկանից վերցրել էր հոր կիթառն ու փորձել պարապել, սակայն այդպես էլ չէր վարժվել գործիքին, այժմ իր հարվածային գործիքներն ուներ։ Դպրոցն ավարտելուց հետո երկուսն էլ ընդունվեցին Ակրոնի համալսարանը, սակայն շուտով երկուսն էլ հեռացվեցին համալսարանից։ Այդ ժամանակ Աուերբեքը փորձում էր ապրուստ վաստակել և ելույթ էր ունենում տեղական բարերում, և հասկանալով, որ առանց դեմոձայնագրությունների այլ քաղաքների բեմերում ելույթ ունենալ չի կարող, դիմեց Քարնիի օգնությանը։ Պատրիկը համաձայնեց ու իր նկուղը տրամադրեց փորձերի համար, իսկ Դենը պետք է գտներ այլ երաժիշտների ևս, ինչը և նա արեց։ Սակայն նշանակված ժամին ոչ ոք չեկավ, այսպիսով, ընկերները սկսեցին երկուսով նվագել[3]։ Մի քանի այդպիսի հանդիպումներից հետո նրանք 6 երգի դեմոձայնագրություն արեցին, որոնք կազմված էին «բլյուզային ստանդարտներից ու արագ գրված տեքստերից»։ Իրենց ձայնագրությունները երաժիշտներն ուղարկեցին մի քանի ստուդիաների։ Կարճ ժամանակ անց տղաները հրավեր ստացան Alive ինդի-խմբից (Լոս Անջելես), և, իհարկե, համաձայնեցին։

Alive-ի հետ երգելուց հետո նրանք լույս ընծայեցին իրենց դեբյուտային, The Big Come UP (2002), ալբոմը[4], որը նրանց համար ուղի հարթեց դեպի Fat Possum Records ձայնագրման ստուդիայի հետ համագործակցություն։ Հաջորդ տասնամյակի ընթացքում Black Keys-ը երկրպագուների անդերգրաունդային խումբ ստեղծեց` հաճախ այցելություններ կազմակերպելով փոքր ակումբներ, հաճախակի ալբոմներ հրապարակելով և մասնակցելով երաժշտական փառատոնների։ Նրանց երրորդ, Rubber Factory (2004) բուռն ընդունելություն գտավ և դրականորեն ազդեց խմբի համբավի վրա։ Ինքնագործունեությունից և իրենց առաջին չորս ալբոմները ձայնագրելուց հետո, դուետն ավարտին հասցրեց Attack & Release-ը (2008) արդեն պրոֆեսիոնալ ստուդիայում։ Խումբը նաև պրոդյուսեր ունեցավ։ Խմբի կոմերցիոն հաջողությունը սկսվեց 2010 թվականից Brothers ալբոմով, որը հայտնի "Tighten up" սինգլի հետ երեք Գրեմմի է ստացել։ El Camino-ն, որը լույս ընծայվեց 2011 թվականին, դարձավ նրանց առաջին` El Camino շրջագայության սկիզբը։ Ալբոմը և դրա հիթ դարձած "Lonely Boy"-ը երեք Գրեմմի են հաղթել։ 2014 թվականին նրանք լույս ընծայեցին իրենց 8-րդ ալբոմը, Turn Blue-ն, որը նրանց առաջին ամենահայտնի ալբոմը դարձավ ԱՄՆ-ում, Կանադայում և Ավստրալիայում։

The Big Come UP (2001-2001)

խմբագրել

2002 թվականին խումբը լույս ընծայեց իր դեպբուտային` The Big Come Up ալբոմը։ Նախագիծը շատ հաջողակ էր երիտասարդ ռոք-խմբի համար։ Ինչպես և երկրորդ ալբոմը, այս մեկը ևս ամբողջությամբ ձայնագրվել էր Պատրիկ Քարնիի նկուղում` 80-ականների ձայնարկիչի ձայնապնակի վրա։ Ալբոմին հաջորդեցին երկու սինգլ, "Leavin' Trunk" և "She Said, She Said": Երկուսն էլ երգերի քավըր տարբերակներ են. "Leavin' Trunk" (ավանդական բլյուզ) և "She Said, She Said" (The Beatles): Դեբյուտային ալբոմի "I'll Be Your Man" երգը հետագայում դարձել է Hung սերիալի սաունդթրեքը։ "The Break"-ը հայտնվել է Գայ Րիչի «Ռոքնռոլլա» ֆիլմի երգացանկում։

Thickfreaknes (2002—2003)

խմբագրել

The Black Keys-ն իր երկրորդ` Thickfreakness ալբոմը լույս է ընծայել 2003 թվականի ապրիլին[5]։ Այն ձայնագրվել է Tascam 388 ձայնագրիչի վրա Քարնիի նկուղում։ Ալբոմը հավանության արժանացավ երաժշտական քննադատների կողմից։ Դրան հաջորդեցին երեք սինգլ "Set You Free", "Hard Row", "Have lOve, Will Travel": Վերջինս Ռիչարդ Բերրիի քավըր տարբերակն էր։ "Set You Free"-ն դարձավ «Ռոքի դպրոց» ֆիլմի և «Սիրում եմ քեզ, տղա» կատակերգության համար։

Rubber Factory (2004—2005)

խմբագրել

2004 թվականին լույս ընծայվեց The Black Keys-ի երրրոդ` Rubber Factory, ալբոմը։ Շնորհիվ վերջին երկու նախագծերի` խումբը հանրաճանաչություն էր ձեռք բերել և երաժշտական շրջանակներում նրանց հեղինակությունն աճել էր։ Rubber Factory-ն ձայնագրվեց 2004 թվականի սկզբին Ակրոնում գտնվող մի լքված գործարանում։ Ալբոմին հաջորդեցին երեք սինգլ. "10 A.M. Automatic", "Till I Get My Way" և "Girl Is On My Mind": "When the Lights Go Out" կատարումը հնչեց «Սև օձի տնքոցը» ֆիլմի թրեյլերում։ Բացի դրանից, "10 A.M.Automatic"-ը մտավ այնպիսի ֆիլմերի երգացանկ, ինչպիսիք են «Ազատ ապրիր կամ մեռիր», «Հաջողության համար», ինչպես նաև դարձավ MLB 06: The Show խաղի սաունդթրեքը։ 2005 թվականին խումբը լույս ընծայեց նույն թվականի մարտի 18-ին The Metro Theatre-ում (Սիդնեյ, Ավստրալիա) ձայնագրված առաջին համերգային տեսահոլովակը` Live անվանումով։

Magic Potion (2006—2007)

խմբագրել

2006 թվականի մայիսի 2-ին The Black Keys-ը լույս ընծայեց Chulahoma: The Songs of Junior Kimbrough անվանումով EP-ն (քիչ երգեր պարունակով ձայներիզ), որի մեջ ներառված էին ամերիկացի բլյուզմեն Ջունիոր Քիմբրոյի երգերի քավըր տարբերակները։ Երկրորդ` Live in Austin, TX համերգային ալբոմը լույս ընծայվեց չորս օր անց. այն ձայնագրվել էր 2004 թվականի հոկտեմբերի 24-ին։ Շուտով լույս ընծայվեց չորրորդ ալբոմը` Magic Potion, որը ևս ձայնագրված էր ստուդիայում։ The Black Keys-ը ձայնագրեցին "The Wicked Messenger" երգի քավըրը` «Ես այնտեղ չկամ» ֆիլմի համար և "If You Ever Slip" երգը «Ամենաթեժ նահանգը» ֆիլմի համար։

Attack & Release և BlakRoc (2008—2009)

խմբագրել

Հինգերորդ` Attack & Release, ալբոմը լույս ընծայվեց 2008 թվականի ապրիլի 1-ին։ Ալբոմի համապրոդյուսերն էր Բրայըն Ժոզեֆ Բյորտոնը։ Ալբոմի սինգլներից էին "Strange Times", "I Got Mine", "Same Old Thing" երգերը։ "I Got Mine" երգն ըստ Rolling Stone ամսագրի 23-րդ տեղն է զբաղեցրել 100 լավագույն երգերի ռեյտինգում։

2008 թվականի նոյեմբերի 18-ին լույս ընծայվեց Live at the Crystal Ballroom համերգային հոլովակը, որը տեսագրվել էր ապրիլի 4-ին Փորթլենդում (Օրեգոնա նահանգ)։ 2008 թվականի հոկտեմբերի 17-ին The Black Keys-ը ամերիկյան Devo խմբի հետ ելույթ ունեցան հատուկ համերգային ծրագրում, որն աջակցում էր Բարաք Օբամայի նախընտրական քարոզարշավին։ Նոյեմբերին խումբն ավստրալիացի երաժիշտ Լայամ Ֆիննի հետ մեկնեց եվրոպական շրջագայության։ Խումբը 2009 թվականի հունիսի 6-ին ելույթ է ունեցել Ֆիլադելֆիայում կայացած Festival Pier-ին։ Նրանք նաև մասնակցել են երիտասարդ երաժիշտներին աջակցող ամենամյա Independent Music Awards միջոցառմանը։ 2009 թվականի փետրվարի 10-ին վոկալիստ և կիթառահար Դեն Աուերբեքը լույս ընծայեց իր Keep It Hid ալբոմը։ Միևնույն ժամանակ հարվածային գործիքներ նվագող Պատրիկ Քարնին ձևավորում է իր` Drummer անվանումով ինդի-խումբը, որը պայմանագիր է կնքում Audio Eagle Records անկախ կազմակերպության հետ։

Blackroc-ը The Black Keys-ի համատեղ նախագիծն է մի շարք հիփ-հոփ արտիստների հետ, որը լույս է ընծայվել Սև Ուրբաթին (Երախտագիտության օրվան հաջորդող օրը)։ Ձայներիզը ձայնագրվել է Բրուկլինում (Նյու-Յորք)։ Աուերբեքը նախագծի պաշտոնական կայքում հայտարարել է. «Ես ու Պատն պատրաստվել ենք այս ձայնագրությանը 16 տարի»։

Brothers (2010—2011)

խմբագրել

2010 թվականի մայիսի 18-ին լույս ընծայվեց Brothers ալբոմը։ Այն բաղկացած էր 15 երգից, ձայնագրվել էր Մարկ Նեիլլի հետ համագործակցությամբ։ "Tighten Up" երգը "Howlin' for You" կատարման հետ ներկայացվեցին ալբոմի շնորհանդեսից առաջ` որպես սինգլ։ Առաջին շաբաթվա մեջ ալբոմը վաճառվեց 73.000 օրինակով և երրորդ տեղն զբաղեցրեց Billboard Albums chart-ով։ Բավի այդ, Tighten Up կատարումը դարձավ խմբի ամենահաջողված սինգլն ու առաջին հորիզանակկներ զբաղեցրեց ամերիկյան երաժշտական ռեյտինգներում։ Ալբոմի մեջ չներառված ևս երկու սինգլ հրապարակվեց` "Ohio" և "Chop and Change":

2010 թվականի նոյեմբերի 26-ին լույս տեսավ Brothers ալբոմի հատուկ տարբերակը։ 2010 թվականի դեկտեմբերի 1-ին խումբը հայտավորվեց Գրեմմի մրցանակաբաշխությանը հինգ անվանակարգերում, այդ թվում` «Լավագույն ռոք կոմպոզիցիա» և «Լավագույն ալտերնատիվ ալբոմ»։ "Brothers"-ը երկրորդ տեղն զբաղեցրեց Rolling Stone ամսագրի Best Album 2010 անվանակարգում։ 2010 թվականի դեկտեմբերի 14-ին Spin ամսագիրը խմբին անվանել է լավագույնը Artist of the Year 2010 անվանակարգում։ 2011 թվականի փետրվարին երաժիշտները Howlin For You անվամբ կարճ ֆիլմ ներկայացրին։ Խումբը շարունակում էր հանդես գալ տարբեր երաժշտական փառատոններում։

El Camino (2011)

խմբագրել

Մոտավորապես 2011 թվականի մարտ ամսից the Black Keys-ը սկսեց աշխատել իր յոթերորդ ալբոմի վրա, որը կոչվում էր El Camino. Այս ալբոմի ձայնագրման աշխատանքներն իրականացվել են Դենի նոր ստուդիայում։ 2011 թվականի հուլիսի 14-ին Spin-ին տված հարցազրույցում խումբը հայտարարեց, որ ավարտել է յոթերորդ ալբոմի աշխատանքները։ Նրանք նաև նշեցին ալբոմի մի քանի երգերի անվանումներ, ինչպես, օրինակ, "Lonely Boy", "Little Black Submarines":

Ալբոմի շնորհանդեսը տեղի ունեցավ դեկտեմբերի 6-ին և դրական ընդունելություն գտավ։ Առաջին շաբաթվա մեջ վաճառվեց ալբոմի 200.000 օրինակ։ Որոշ պարբերականներ, ինչպես, օրինակ, Rolling Stone-ը և Time-ը, այն անվանեցին տարվա լավագույն ալբոմ։

Turn Blue (2014)

խմբագրել

Ութերորդ, Turn Blue, ալբոմը ձայնագրելիս խումբը համագործակցել է Danger Mouse-ի հետ, ով ալբոմի համահեղինակն ու համապրոդյուսերն է։ Երգերի մեծ մասը ձայնագրվել են Հոլիվուդի Sunset Sound ստուդիայում։ Ալբոմը ներկայացվել է 2014 թվականի մայիսի 12-ին։ Առաջին` "Fever" ալբոմը ներկայացվել է մարտի 24-ին։

Պարգևներ և հայտավորումներ

խմբագրել

Գրեմմի մրցանակաբաշխություն

  • 2011 — Պարգևատրվել են «Լավագույն ալտերնատիվ ռոք» — Brothers ալբոմ։
  • 2011 — Պարգևատրվել են «Դուետի կամ խմբի լավագույն ռոք վոկալ կատարում» — Tighten Up երգ։
  • 2011 — Պարգևատրվել են «Լավագույն պրոդյուսեր, ոչ դասական» — Danger Mouse Tighten Up երգի համար (The Black Keys):
  • 2011 — Պարգևատրվել են «Ալբոմի լավագույն պաստառ» — Brothers ալբոմ։
  • 2011 — Հայտավորվել են «Լավագույն գործիքային ռոք կատարում» — Black Mud, Brothers ալբոմ։
  • 2011 — Հայտավորվել են «Լավագույն ռոք երգ» — Tighten Up երգ, Brothers ալբոմից։
  • 2012 — Հայտավորվել են «Դուետով կամ խմբով լավագույն փոփ կատարում» — Dearest երգի համար (Rave On Buddy Holly):
  • 2013 — Պարգևատրվել են «Լավագույն ռոք ալբոմ» — El Camino ալբոմ։
  • 2013 — Պարգևատրվել են «Լավագույն ռոք երգ» — Lonely Boy երգի համար, El Camino ալբոմ։
  • 2013 — Պարգևատրվել են «Լավագույն ռոք կատարում» — Lonely Boy երգի համար, El Camino ալբոմ։
  • 2013 — Պարգևատրվել են «Տարվա լավագույն պրոդյուսեր, ոչ դասական» — Dan Auerbach, El Camino ալբոմի համար (The Black Keys):
  • 2013 — Հայտավորվել են «Տարվա ալբոմ» — El Camino ալբոմ։
  • 2013 — Հայտավորվել են «Տարվա ձայնագրություն» — Lonely Boy կատարում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 Գրեմմի — 1958.
  2. Leahey, Andrew The Black Keys: Brothers In Arms. American Songwriter (1 նոյեմբերի, 2011).
  3. Light, Alan. First, Hit It Big. Then Change. (4 դեկտեմբերի, 2011), էջ AR1
  4. Mapes, Jillian The Black Keys' 'El Camino': Track-by-Track Review. Billboard.com. Prometheus Global Media (6 декабря 2011)
  5. Leslie, Jimmy (2003-11-01). «Fuzz freak: the Black Keys' Dan Auerbach on the majesty of muck». Guitar Player
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Black Keys» հոդվածին։