Արդյունաբերական դիզայնի կազմակերպությունների միջազգային խորհուրդ

(Վերահղված է ICSIDից)

Արդյունաբերական դիզայնի կազմակերպությունների միջազգային խորհուրդ (ICSID), հիմնվել է 1957 թվականին արդյունաբերական դիզայնով զբազվող կազմակերպությունների խմբի ջանքերով։ Նրա կազմում են ավելի քան 50 երկրի 150 կազմակերպություններ, որոնք ներկայացնում են ավելի քան 150000 դիզայների։

Արդյունաբերական դիզայնի կազմակերպությունների միջազգային խորհուրդ
ՏեսակՄիջազգային կազմակերպություն և կազմակերպություն
Երկիր Կանադա
Գլխադասային գրասենյակՄոնրեալ, Քվեբեկ, Կանադա
Կայքwdo.org(անգլ.)

Կազմակերպության նպատակը արդյունաբերական դիզայն դիսցիպլինի զարգացումն է միջազգային մակարդակով։ Այսօր ICSID-ը նախաձեռնում է համընդհանուր արդյունավետ գործողությունների շարք, որոնք նպաստում են դիզայնի զարգացման միջոցով բավարարել մարդկանց կյանքի որակը բարելավելու կարիքներն ու ակնկալիքները[1]։

Կազմակերպության առաքելությունը

խմբագրել

Այսօր ICSID-ը նպաստում է տարբեր կազմակերպությունների ներուժի և գործունեության միավորմանը, կատարելով հետևյալը՝

  • ICSID-ի անդամ կազմակերպությունների համագործակցության կազմակերպումը։
  • Արդյունաբերական դիզայնի տեղական և միջազգային գործունեության աջակցության և պաշտպանության գործը։
  • Թեորիայի, հետազոտության և պրակտիկայի ուսումնասիրումը կրթական բոլոր մակարդակներում։
  • Նախագծող, արտադրող և այլ շահագրգիռ կողմերի համագործակցման կազմակերպումը, ի նպաստ դիզայնի համընդհանուր ճանաչմանը։

Ծանոթագրություններ

խմբագրել