Ֆրենսիս Պերկինս
Ֆրենսիս Պերկինս (անգլ.՝ Frances Perkins, ապրիլի 10, 1880[6][3][7][…], Բոստոն, ԱՄՆ[3][7][8][…] - մայիսի 14, 1965[3][7][8][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7][5][9][…]), ի ծնե՝ Ֆանի Կորալի Պերկինս (Fannie Coralie Perkins), ԱՄՆ-ի նախարարների կաբինետում առաջին կինը և ԱՄՆ-ի աշխատանքի նախարար 1933 թվականից մինչև 1945 թվականը։
Ֆրենսիս Պերկինս անգլ.՝ Frances Perkins[3][4][5] | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն[1] |
---|---|
Կրթություն՝ | Կոլումբիայի համալսարան (1910)[1], Ուորթոնի դպրոց[1] և Մաունթ Հոլիուոք քոլեջ (1902)[6][1] |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, սոցիոլոգ, factory inspector, գրող, սոցիալական աշխատող, պաշտոնյա և սուֆրաժիստ |
Դավանանք | Եպիսկոպոսյան եկեղեցի |
Ծննդյան օր | ապրիլի 10, 1880[6][3][7][…] |
Ծննդավայր | Բոստոն, ԱՄՆ[3][7][8][…] |
Վախճանի օր | մայիսի 14, 1965[3][7][8][…] (85 տարեկան) |
Վախճանի վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7][5][9][…] |
Թաղված | Newcastle[7] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Fannie Coralie Perkins[1][2] |
Հայր | Frederick William Perkins?[10] |
Պարգևներ | |
Որպես իր ընկերոջ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի իրական կողմնակից, նա աջակցել է նրան աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտներում նոր կուրսի առաջխաղացման գործում։ Նա և ԱՄՆ ներքին գործերի նախարար Հարոլդ Իկեսը Ռուզվելտի կաբինետի միակ անդամներն էին, որոնք այնտեղ աշխատել են նրա նախագահության ողջ ընթացքում։
Կենսագրություն
խմբագրելՊերկինսը ծնվել է Բոստոնում, Մասաչուսեթս նահանգում, Սյուզան Բին Պերկինսի և Ֆրեդերիկ Ու.Պերկինսի ընտանիքում, որը գրասենյակային ապրանքների առևտրի հետ կապված բիզնեսի սեփականատեր է (նրա ծնողները գալիս էին Մեն նահանգից)։ Իր մանկության մեծ մասը նա անցկացրել է Վուստերում։ Մկրտվելիս ստացել է Ֆանի Կորալի Պերկինս անունը, սակայն հետագայում փոխել է իր անունը Ֆրենսիս։
Պերկինսը սովորել է Վուսթերի դասական դպրոցում։ Ավարտել է Մաունթ Հոլիոկ քոլեջը՝ 1902 թվականին բակալավրի աստիճանով և Կոլումբիայի համալսարանը՝ սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճանով 1910 թվականին։ Կարճ ժամանակ եղել է սոցիալիստ, բայց հետո անցել է Դեմոկրատական կուսակցություն[15]։
Հետաքրքիր է, որ լինելով կառավարության անդամ՝ նա ապրում էր ամերիկացի հայտնի հասարակական գործիչ Ֆլորենս Հարիմանի տանը[16]։
Նրա անունը կրում է ԱՄՆ աշխատանքի նախարարության շենքը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 Eleanor Roosevelt Papers Project
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Library of Congress Library of Congress Name Authority File
- ↑ DC Historic Sites — DC Preservation League.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Internet Movie Database — 1990.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 https://asteria.fivecolleges.edu/findaids/mountholyoke/mshm089.html
- ↑ 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 Frances Perkins — National Park Service.
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 Oxford Reference — OUP. — ISBN 978-0-19-960586-6
- ↑ 9,0 9,1 9,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Geni(բազմ․) — 2006.
- ↑ Frances Perkins
- ↑ Hall of Honor Inductees — United States Department of Labor.
- ↑ https://www.dol.gov/general/aboutdol/hallofhonor/1989_perkins
- ↑ https://www.hws.edu/about/history/elizabeth-blackwell/award/default.aspx
- ↑ Frances Perkins (1880—1965)
- ↑ "Florence Jaffray Harriman, "Mission to the North" (Lippincott 1941) 978-1-135-46324-3.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենսիս Պերկինս» հոդվածին։ |