ԲՊՀ-ի և Վիքիմեդիա Հայաստանի միջև համագործակցության շրջանակում «Թարգմանչական գործ» մասնագիտության կուրսային հետազոտական աշխատանք իրականացնող մի խումբ ուսանողներ, առաջնորդվելով հոդվածների՝ նախապես տրամադրված ցանկով, ընտրում են 18000 նիշ (առանց բացատների) կամ 4700-5000 բառ ծավալով անգլերենով հոդված(ներ) և թարգմանում դրանք՝ այնուհետև թարգմանված հոդվածները հրապարակելով հայերեն Վիքիպեդիայում՝ պահպանելով համապատասխան կանոնները, հղումները։ Ղեկավարը, տեղադրված թարգմանվածքի/թարգմանված հոդվածի հղումը ստանալուց հետո միայն գնահատում է կատարված թե՛ թարգմանական, թե՛ խմբագրական աշխատանքը։
|
|