Սելևկիա
Սելևկիա, քաղաք Արևմտյան Հայաստանում, Կիլիկիայի Ադանայի նահանգի[1] Սելևկիայի գավառակում։ Հանդիսանում էր վերջինիս վարչական կենտրոնը։ Գտնվում էր Միջերգրական ծովի ափին, Կալիկադնոս գետի գետաբերանի մոտ։
Քաղաք | ||
---|---|---|
Սելևկիա | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Երկրամաս | Ադանայի նահանգ | |
Այլ անվանումներ | Զելեֆքե, Կալիկադնոսյան Կիլիկիա, Սելեվկե, Սելեֆքե, Սիլիֆիե, Սիլիֆկե, Սիլիֆքե, Տրաքեա, Տրաքյան Սելևկիա, Քարային Սելևկիա | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 119 303 մարդ (2018) | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
Պաշտոնական կայք | silifke.bel.tr | |
| ||
Բնակչություն
խմբագրելՄինչև 1915 թվականի մեծ եղեռնը ուներ 300 հայ բնակիչ։
Պատմություն
խմբագրելՀին քաղաքը տեղադրված էր Կալիկադնոսի ձորում։ Կառուցվել է Սելևկյանների տիրապետության ժամանակ մթա III դարում։
Սելևկիայի դերը մեծ է եղել XII-XIV դարերում։ Իր նշանակությամբ եղել է Կիլիկիայի հայոց թագավորության երկրորդ խոշոր նավահանգիստը և սահմանամերձ ամրությունը։ Եղել է եպիսկոպոսանիստ քաղաք։ Իր դպրոցներով և մշակույթով մրցել է Մերսին քաղաքի հետ։
Հին քաղաքի տեղում կար Զելեֆկե անունով մի բնակավայր, որն ուներ 2500 բնակիչ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելՔաղաքի մոտակա լեռան վրա պահպանվել է հին բերդի ամֆիթատրոնաձև ավերակները[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ «Կիլիկիայի Ադանայի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 562
Աղբյուրներ
խմբագրել- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն