Սարոնիկոս
Սարոնիկոս, հայտնի է նաև, որպես Սարոնիկի կամ Աթենքի ծոց (հուն․՝ Σαρωνικός κόλπος), ծովածոց Հունաստանում։ Համարվում է Եգեյան ծովի խոշորագույն ծովածոցը։
Սարոնիկոս | |
---|---|
Տեսակ | ծովախորշ |
Երկիր | Հունաստան |
Վարչատարածք | Պելոպոնես, Ատիկա, Piraeus Regional Unit?, Կղզիներ, Արգոլիդա և Corinthia Regional Unit? |
Կազմված է | Phaleron Bay? |
Մասն է | Եգեյան ծով |
Աշխարհագրություն
խմբագրելԱթենական կամ Սարոնիկի ծովածոցը խոշորագույնն է Միջերկրական ծովի մաս կազմող Եգեյան ծովում։ Աշխարհագրորեն այն տեղակայված է Կորնթոսի պարանոցի արևելքում և ընկած է Հունաստանի երկու խոշորագույն թերակղզիների՝ Ատտիկեի և Պելոպոնեսի միջև։
Կորինթոսի ջրանցքով Սարոնիկոսը կապվում է Հոնիական ծովի հետ։ Սարոնիկոսի ծովեզրին տեղակայված է Հունաստանի Հանրապետության խոշորագույն ծովային նավահանգիստը՝ Պիրեյոսը, որը վարչականորեն մտնում է մայրաքաղաք Աթենքի տարածաշրջանային միավորի մեջ։ Սարոնիկոսի ծովափնյա եզրին են գտնվում նաև հունական այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Մեգարան, Էլեֆսիսը և Պալեա-Էպիդավրոսը։
Սարոնիկոսի ափերրն օգտագործվում են նավարկությությունների համար, ինչպես նաև զբոսաշրջային կարևոր օբյեկտներ են։ Հույն-պարսկական պատերազմների շրջանակներում մ․թ․ա․ 490 թվականին տեղի է ունեցել Սալամինի ծովային ճակատամարտը։
Տես նաև
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարոնիկոս» հոդվածին։ |