«Ռայո Վալյեկանո» (իսպ.՝ Rayo Vallecano de Madrid), իսպանական ֆուտբոլային ակումբ Մադրիդ քաղաքից։ Հիմնադրվել է 1924 թվականի մայսիս 29-ին։ Ակումբը նրեկայումս հանդես է գալիս Լա լիգայում։Տնային խաղերն անց են կացվում 14.708 նստատեղ ունեցող Կամպո դե Ֆուտբոլ դե Վալյեկաս մարզադաշտում։

Ռայո Վալյեկանո
Ամբողջական անուն Rayo Vallecano de Madrid, S.A.D.
Մականուն(ներ) Rayistas, franjirojos, Մեղուներ
Հիմնադրում 1924
Երկիր  Իսպանիա
Մարզադաշտ Թերեզա Ռիվերա,
Մադրիդ
Տարողունակություն 15,500
Նախագահ ԻսպանիաՌաուլ Մարտին
Մարզիչ ԻսպանիաԱնդոնի Իրաոլա
Կայք
Լիգա [[Լա լիգա]
Լա լիգա 2023-2024 13րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Ռայոն մեկ անգամ մասնակցել է եվրոպական մրցմրցախաղերի ՈՒԵՖԱ գավաթի 2000-01 մրցաշրջանում։ Ակումբը հասավ քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց Ալավեսին 4-2 ընդհանուր հաշվով։

Պատմություն

խմբագրել

Ռայո Վալյեկանոն հիմնադրվել է 1924 թվականի մայիսի 29-ին, առաջին նախագահն է եղել Ժուլիան Ուերտան։ Ակումբի մարզաշապիկի գույները ընտրելիս նրանց ոգեշնչել է արգենտինական Ռիվեր Փլեյթի մարզաշապիկի ձևը։ 1949 թվականին ակումբն առաջին անգամ հանդես եկավ Տերչերա դիվիզիոնում[1]։

Լինելով Մադրիդի գերակումբների շողքում (Ռեալ Մադրիդ և Ատլետիկո Մադրիդ), Ռայո Վալեկանոն 1980-ականներին և 1990-ականներին տեղաշարժվում էր Լա Լիգայի և Սեգունդա դիվիզիոնի միջև։ Նրանք իրենց հիմնական հաջողությունը տոնեցին 1999 թվականին դուրս գալով Լա Լիգա և 2000-01 մրցաշրջանում հասան ՈՒԵՖԱ գավաթի քառորդ եզրափակիչ` պարտվելով ապագա եզրափակչի մասնակից Ալավեսին[2], իսկ Լա Լիգա 1999-2000 մրցաշրջանում զբաղեցրեցին իններորդ դիրքը[3]։

Սակայն կարճ ժամանակ անց ակումբը ունեցավ ծանր ժամանակներ, իրար հաջորդող մրցաշրջաններում դուրս մնաց նախ Լա Լիգայից, այնուհետև Սեգունդա դիվիզիոնից։ 2005 թվականին ակումվի մարզիչ դարձավ Ռեալ Մադրիդի լեգենդ Միչելը[4]։

Ռայոն 2006-07 մրցաշրջանում Սեգունդա դիվիզիոն B-ում զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և հաղթեց փլեյ-օֆֆի կիսաեզրափակչում, սակայն պարտվեց եզրափակչում Էյբարին[5]։ Հաջորդ մրցաշրջանում Ռայոն վերադարձավ երկրորդ դիվիզիոն[6]։

Սեգունդա դիվիզիոնի 2010-11 մրցաշրջանում Ռայո Վալեկանոն զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը և վերադարձավ Լա Լիգա, ութ տարվա ընդմիջումից հետո[7][8][9]։ 2016 թվականին մայիսին Ռայո Վալեկանոն նորից դուրս մնաց Լա Լիգայից` ավարտելով 2015-16 մրցաշրջանը 18-րդ հորիզոնականում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Historia resumida del Rayo» [Brief history of Rayo] (Spanish). Rayo Vallecano. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. «Alaves through as Rayo fall». BBC Sport. 2001 թ․ մարտի 15. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.
  3. «El 'Fair Play', ¿una puerta abierta para jugar en Europa?» ['Fair Play', open door to play in Europe?] (Spanish). Terra. 2013 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. «Michel, nuevo entrenador del Rayo» [Michel, new Rayo manager] (Spanish). ABC. 2005 թ․ հունիսի 23. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «El Eibar regresa a Segunda tras remontar ante el Rayo Vallecano» [Eibar returns to Segunda after coming back from behind against Rayo Vallecano] (Spanish). Diario AS. 2007 թ․ հունիսի 24. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «El Rayo vuelve a la División de Plata del fútbol español» [Rayo return to silver category of Spanish football] (Spanish). Marca. 2008 թ․ հունիսի 15. Վերցված է 2014 թ․ ապրիլի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Dona Teresa takes off mask Արխիվացված 2011-04-26 Wayback Machine; Football Scouting, 1 March 2011
  8. Unpaid Rayo have sights set on La Liga payday Արխիվացված 2012-10-04 Wayback Machine; Reuters, 30 March 2011
  9. Los jugadores del Rayo Vallecano seguirán sin cobrar (Rayo Vallecano players will still not be paid) Արխիվացված 2011-09-27 Wayback Machine; El Correo Gallego, 26 February 2011 (Իսպաներեն)
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռայո Վալյեկանո» հոդվածին։