Ջիմի Քարթեր (անգլ.՝ Jimmy Carter, հոկտեմբերի 1, 1924(1924-10-01)[1][2][3][…], Փլեյնս, Սամտեր շրջան, Ջորջիա, ԱՄՆ[4]), Ամերիկայի Միացյալ Նահանգների 39-րդ նախագահը Դեմոկրատական կուսակցությունից։ Այս պաշտոնը զբաղեցրել է 1977 թվականի հունվար 20-ից մինչև 1981 թվականի հունվար 20-ը։

Ջիմի Քարթեր
անգլ.՝ James Earl "Jimmy" Carter, Jr
ԱՄՆ-ի 39-րդ նախագահ
Ստանձնեց պաշտոնը՝հունվար 20, 1977
Լքեց պաշտոնը՝հունվար 20, 1981
Փոխնախագահ՝Վոլտեր Մոնդեյլ
Կուսակցություն՝Դեմոկրատ
Նախորդող՝Ջերալդ Ֆորդ
Հաջորդող՝Ռոնալդ Ռեյգան
Ծննդյան օր՝ հոկտեմբերի 1, 1924(1924-10-01)[1][2][3][…] (100 տարեկան)
Ծննդավայր՝Փլեյնս, Սամտեր շրջան, Ջորջիա, ԱՄՆ[4]
Ամուսին ՝Ռոսալին Կարտեր
Երեխաներ՝Ջեք Կարտեր, Էմի Կարտեր, James Earl Carter III?[5] և Jeff Carter?[5]
Հայր՝Ջեյմս Էրլ Կարտեր ավագ[5]
Մայր՝Լիլիան Գորդի Կարտեր[5]
Պարգևներ՝
Ամերիկյան արշավանքի մեդալ Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի մեդալ Ազգային անվտանգության ծառայության մեդալ Ազատության նախագահական շքանշան Թագի դաշինքի մեծ խաչ Նեղոսի շքանշան Ազատարար Սան Մարտինի շքանշան Մանուել Ամադոր Գեռերոյի շքանշան Վասկո Նունյես դե Բալբոայի շքանշան
Խաղաղության Նոբելյան մրցանակ[6][7]

Միացյալ Նահանգների մրցանակ մարդու իրավունքների բնագավառում

Ֆելիքս Ուֆուե-Բուանիի խաղաղության մրցանակ

Ինդիրա Գանդիի մրցանակ

Չորս ազատությունների մրցանակ - ազատության մեդալ

Ֆիլադելֆիայի ազատության մեդալ

American Peace Award?

«Դելտա» մրցանակ՝ համաշխարհային փոխըմբռնման համար

International Mediation medal?

Ansel Adams Award?

Կատալոնիայի միջազգային մրցանակ

[8]

Ֆուլբրայթի մրցանակ

Հուվերի մեդալ

Albert Schweitzer Prize for Humanitarianism?

Էլիս Այլընդ պատվո մեդալ

Օդյուբոնի մեդալ

Գրեմմի

Նանկինի համալսարանի պատվավոր դոկտոր

[9]

Ալբերտայի համալսարանի պատվավոր դոկտոր

Հայֆայի համալսարանի պատվավոր դոկտոր

Financial Times-ի տարվա մարդ

և

American Library Association Honorary Membership?

[10]
Изображение автографа

Վաղ տարիներ

խմբագրել
 
Ձախից աջ՝ Ռոզալինը, Ջիմին և Էմի Քարթերը Սպիտակ տան այգիներում։
 
Ջիմի Քարթերն իր շան՝ Բոզոյի հետ 1937 թվականին

Ջիմ Քարթերը ծնվել է Ջեյմս Էրլ Քարթեր ավագի և Լիլիան Քարթերի ընտանիքում։ Հայրն զբաղվել է ձեռնարկատիրությամբ՝ գետնանուշի աճեցմամբ։ Ջեյմսը մանկուց բապտիզմ է դավանել։ Ունեցել է եղբայր՝ Բիլլին (1937-1988 թվական), և երկու քույր՝ Գլորիան (1926-1990 թվական) և Ռութը (1929-1983 թվական)։ Ավարտել է Ջորջիա նահանգի տեխնոլոգիական ինստիտուտը և ռազմածովային ակադեմիան, յոթ տարի Խաղաղօվկիանոսյան և Ատլանտյան նավատորմերում ծառայել է որպես սուզանավի սպա։ Ծովակալ Հայման Ռիքովերն ընտրել է լեյտենանտ Քարթերին ատոմային սուզանավերի ստեղծման ծրագրի համար։ Ավարտել է USS Seawolf (SSN-575) ավագ ընդունող թիմի ծառայությունը[11]։

1945 թվականին ծանոթացել է Ռոզալին Սմիթի հետ (նրանց ընտանիքներն արդեն ծանոթ էին մինչ այդ[12]), 1947 թվականի հուլիսին նրանք ամուսնացել են։ Ընտանեկան զույգն ունեցել է չորս երեխա՝ Ջոն Ուիլյամ «Ջեք» (1947 թվական), Ջեյմս Էրլ «Չիպ»(1950 թվական), Դոննել Ջեֆրի «Ջեֆ»(1952 թվական) և Էմի Լին (1967 թվական)։ Հետագայում Քարթերը պնդել է, որ իր ամենամեծ ձեռքբերումը Ռոզալինի հետ ամուսնությունն է եղել. «Նա իմ կյանքի ապոթեոզն է»։

1953 թվականին նա հրաժարական է տվել և վերադարձել Պլեյնս՝ զբաղվելող ընտանեկան տնտեսությամբ, գետնանուշի աճեցմամբ՝ շարունակելով մահացած հոր գործը։ Ընդ որում, Ռոզալինն իր վրա է վերցրել հաշվապահական պարտականությունները՝ փաստացի դառնալով բիզնեսում ամուսնու գործընկերը։

Ավելի ուշ Քարթերը սկսել է մասնակցել տեղական հասարակական-քաղաքական կյանքին։ Դարձել է Սամտեր շրջանի կրթության հարցերով վարչակազմի անդամ, այնուհետև գլխավորել է շրջանային խորհուրդը։ 1962 և 1964 թվականներին ընտրվել է Ջորջիա նահանգի Սենատը։ 1966 թվականին Ջորջիայի նահանգապետի ընտրություններում թեկնածու է եղել, սակայն պարտություն է կրել ներկուսակցական ընտրություններում։ 1970 թվականին Քարթերը կրկին առաջադրվել էր նահանգապետի պաշտոնում և հաղթանակ է տարել՝ ստանալով ձայների ավելի քան 59 տոկոսը։

1974 թվականի դեկտեմբերի 12-ին Քարթերը հայտարարել է 1976 թվականի ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից նախագահական ընտրարշավին մասնակցելու մասին։

Նախագահական ընտրություն

խմբագրել
 
Քարթերի պաշտոնական նկարը, որպես Ջորջիայի նահանգապետ

1976 թվականի նախընտրական արշավի ընթացքում պարզ է դարձել, որ Քարթերի՝ համազգային մասշտաբով ճանաչման և աջակցության նվաճման հիմնական շանսը կարող էր դառնալ հարավի դեմոկրատներից մրցակից Ջորջ Ուոլեսի նկատմամբ համոզիչ հաղթանակը։ Քարթերը սկսել է նրանից, որ հրապարակավ հակադրվել է մրցակցին և սկսել է նրան ավելի ու ավելի կտրուկ հարձակումների ենթարկել։ Նրան հաջողվել է Ֆլորիդայում կայացած նախնական ընտրություններում հաղթանակ տանել Ուոլեսի նկատմամբ, Իսկ Հյուսիսային Կարոլինայում տարած հաղթանակից հետո նրան դուրս մղել խաղից։ Ժամանակի ընթացքում Քարթերը հաղթել է հարավային նահանգների բոլոր բաց նախնական ընտրություններում, բացառությամբ Ալաբամայում և Միսիսիպիում։

Քարթերի կերպարը որպես «նոր հարավի» թեկնածու ամրապնդվել է հայտնի աֆրոամերիկացի առաջնորդների կողմից, ինչպիսիք են Ներկայացուցիչների պալատի անդամ Յանգը Ջորջիայից և Դեթրոյթի քաղաքապետ Քոուլմեն Յանգը։ Դեմոկրատների ազգային ժողովի նախաշեմին Քարթերը առնվազն 1100 պատվիրակի աջակցություն է ապահովել իր համար։ 1976 թվականի հուլիսի 14-ին կոնվենցիայով քվեարկության առաջին իսկ փուլում նա դեմոկրատական կուսակցության թեկնածու է առաջադրվել ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում։ Քարթերն իր համար ընտրել է Մինեսոտայի լիբերալ-սենատոր Ուոլթեր Մոնդեյլին։

1976 թվականի նոյեմբերի 2-ին ընտրվել է ԱՄՆ նախագահ։

Պաշտոնն ստանձնելու ելույթից․

«Մենք հաստատակամորեն մտադիր ենք համառություն և իմաստություն ցուցաբերել Երկրի վրա զենքի պաշարները սահմանափակելու մեր ձգտման մեջ այն սահմաններից դուրս, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր երկրի սեփական անվտանգությունն ապահովելու համար։ Միացյալ Նահանգները միայնակ չի կարող ազատել աշխարհը միջուկային ոչնչացման սարսափելի ուրվականից, բայց մենք կարող ենք և կհամագործակցենք ուրիշների հետ»։

Նախագահություն

խմբագրել

Արտաքին քաղաքականություն

խմբագրել
 
Քարթերը և Բրեժնևը ստորագրում են պայմանագիր

1978 թվականին Քեմփ Դևիդում Քարթերի նախագահությամբ կայացած հանդիպման ժամանակ Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը և Իսրայելի վարչապետ Մենախեմ Բեգինը պայմանավորվել են խաղաղության, փոխադարձ ճանաչման և Եգիպտոսին Սինայի թերակղզին հանձնելու մասին։ Դա ավարտել է եգիպտա-իսրայելական չորս պատերազմների շարքը։

Քարթերի նախագահության շրջանում խորհրդա-ամերիկյան հարաբերությունները կայուն չէին։ Մի կողմից, Քարթերը շարունակել է ԽՍՀՄ-ի հետ ռազմավարական սպառազինությունների սահմանափակման շուրջ բանակցությունները և 1979 թվականին Բրեժնևի հետ ստորագրել է ՕՍՎ-2 պայմանագիրը։ Պատմության մեջ է մտել այդ համաձայնագրի ստորագրման արարողության ժամանակ երկու առաջնորդների հայտնի համբույրը, որն ընկալվել էր որպես խորհրդա-ամերիկյան հաշտեցման ակտ։ Նույն թվականին Աֆղանստանի կառավարության խնդրանքով ԽՍՀՄ-ը զորքեր է մտցրել Աֆղանստան, և Քարթերը հրամանագիր է ստորագրել աֆղանական հակակոմունիստական և ահաբեկչական ուժերի ֆինանսավորման մասին[13]։ ԽՍՀՄ-ի հետ հարաբերություններում լիցքաթափման քաղաքականությունը զրոյացել է։ Հայտնվել է Քարթերի այսպես կոչված «նոր միջուկային ռազմավարությունը», որը նա ներկայացրել է 1980 թվականի հուլիսի 25-ի № 59 գաղտնի նախագահական դիրեկտիվում։ Այն ելնում էր հակամարտող տերությունների կողմից ամբողջ միջուկային զինանոցի օգտագործման ոչ պարտադիր արագընթաց միջուկային պատերազմի հնարավորությունից, այլ երկարատև միջուկային պատերազմից, երբ հարվածները սկզբում կարող են հասցվել ԽՍՀՄ ռազմական օբյեկտներին, մինչդեռ մյուս հրթիռները նախկինի պես ուղղված կլինեն նրա քաղաքներին։ Դա ներկայացվել է որպես ճկունության տարրերի ներդրում միջուկային զսպման ռազմավարության մեջ, բայց դրանով հաստատել է ԽՍՀՄ-ի հետ միջուկային պատերազմի հայեցակարգը, չնայած այն հռչակագրին, որը փոխադարձաբար ընդունվել էր նրա նախագահության ժամանակ[14]։

Խորհրդա-ամերիկյան հարաբերությունները կտրուկ վատացել են, երբ պայմանագիրը չի վավերացվել Կոնգրեսի կողմից, ԱՄՆ-ն բոյկոտել է 1980 թվականի ամառային Օլիմպիական խաղերը Մոսկվայում։ Քարթերը Սպիտակ տանը ընդունել է խորհրդային այլախոհ Վլադիմիր Բուկովսկուն։

1979 թվականին Քարթերը վերականգնել Է Չինաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները, ինչը մեծապես կանխորոշել է ԱՄՆ-ի հաղթանակը «սառը պատերազմում»։

 
Քարթերը Հորդանանի թագավոր Հուսեյնի և Իրանի շահի հետ 1977 թվականին

Իրանում տեղի է ունեցել Իսլամական հեղափոխություն, Ռուհոլլահ Խոմեյնիին ԱՄՆ-ին հայտարարել է «Մեծ սատանա», 1979 թվականին պատանդ են վերցվել Թեհրանում ամերիկյան դեսպանատան աշխատակիցները։ Բանակցություններն անհաջող են ընթացել։ 1980 թվականի ապրիլի 24-ին ԱՄՆ-ն փորձել էր պատանդներին ազատ արձակելու ռազմական գործողություն իրականացնել, սակայն այն ձախողվել է։

1970-ական թվականների վերջին ԱՄՆ-ն չի աջակցել նիկարագուացի դիկտատոր Սոմոսին, նրան տապալել են Սանդինիստական հեղափոխության ընթացքում։ Քարթերը Կենտրոնական Ամերիկայում Կենտրոնական հետախուզական վարչության գործողությունների արգելք է սահմանել, ինչն առիթ է տվել հյուսիսամերիկյան առաջատար ՀՄԿ-ին խոսել «ԱՄՆ-ի Կենտրոնական Ամերիկայի քաղաքականության լիակատար փլուզման» և նույնիսկ «պարտված ճակատամարտի մասին, որը ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև գլոբալ դիմակայության մեջ պարտության կհանգեցնի»։ Այդ վակուումը լցրել է արգենտինացի Վիդելան, որն իրեն հայտարարել է «արևմտյան կիսագնդում կոմունիզմի դեմ միակ մարտիկ», ՍԻԴԵՆ և 601-րդ գումարտակը ձեռնամուխ են եղել Նիկարագուական պարտիզան կոնտրասի ուսուցմանը[15][16]։

1980 թվականի հունվարի 23-ին Ջիմի Քարթերը հանդես է եկել «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով, որում հրապարակել է արտաքին քաղաքական նոր ուսմունքը։ Պարսից ծոցի տարածաշրջանը հայտարարվել է ԱՄՆ շահերի գոտի, որի պաշտպանության համար Միացյալ Նահանգները պատրաստ է գնալ զինված ուժի կիրառման։ Համաձայն «Քարթերի դոկտրինայի»՝ Պարսից ծոցի տարածաշրջանի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ցանկացած տերության փորձերը նախապես հայտարարվել են ամերիկյան ղեկավարության կողմից ոտնձգություն ԱՄՆ-ի կարևոր շահերի նկատմամբ[17][18]։

Ներքին քաղաքականություն

խմբագրել

Քարթերի դիրքերը հիմնականում լիբերալ-դեմոկրատական էին։ Նա պնդում է, որ կարելի է կրճատել գործազրկությունը մինչև 4.5%-ի և նվազեցնել գնաճը մինչև տարեկան 4%-ի։ Խոստացել է հիմնովին վերանայել դաշնային հարկային համակարգը, որն անվանել է «մարդկային ցեղի խայտառակություն»։ Հայտարարել է, որ կփորձի ներդնել սոցիալական ապահովության միասնական դաշնային համակարգ և նվազեցնել հիվանդանոցներում բուժման ծախսերը։ Քարթերը խոստացել է նաև դաշնային պաշտոնյաների աշխատակազմի ամբողջական վերակազմակերպում և «բաց կառավարության» ստեղծում։ Հենց սկզբից նախագահը այցելություններ է կատարել ոչ մեծ գավառական քաղաքներ, որտեղ հանդիպել է տեղի հասարակության հետ։ Պատասխանել է համաքաղաքացիների հարցերին «Հարցրու նախագահ Քարթերին» ռադիոծրագրում։ Վիետնամում պատերազմի կոչից խուսափած անձանց համաներում է հայտարարել, կառավարության կազմում եղել են երկու կին, պատասխանատու քաղաքական պաշտոններ է փնտրել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար։

Քարթերի նախագահության ժամանակ նավթի գների բարձրացում է տեղի ունեցել։ Այս ֆոնին գործազրկությունն ու գնաճը բարձր է եղել, քան երբևէ։

Ճագարի հարձակում

խմբագրել

1979 թվականի գարնանը Քարթերը այցելել է Ջորջիա նահանգի հայրենի Պլեյնս քաղաք՝ հանգստանալու նպատակով։ Ապրիլի 20-ին ձկնորսության ժամանակ նրա նավակին է մոտեցել վայրի ջրային ճագար։ Ըստ մամուլի տեղեկությունների՝ ճագարը սպառնագին թշշացրել է, ատամներով կրճտացրել և փորձել է հասնել նավակին[19]։ Հետ մղելով հարձակումը՝ նախագահն սկսել է թիավարել, որից հետո ճագարը շրջվել և լողալով վերադարձել է ափ։ Որոշ ժամանակ անց պատմությունը հայտնվել է մամուլում։ The Washington Post թերթը հրապարակել է «Նախագահի վրա հարձակվել է ճագարը» վերնագրով հոդվածը, որից հետո նորությունը վերցրել են այլ ԶԼՄ-ներ[19]։ Քարթերի քննադատների մեկնաբանությունում այդ միջադեպը դարձել է նրա ոչ հաջող և թույլ քաղաքականության փոխաբերություն, ինչպես նաև 1980 թվականի ընտրություններում Ռեյգանից Քարթերի ջախջախիչ պարտության խորհրդանշական կանխորոշում[20]։

  «Մարդասպան ճագարի» դրվագը միայն ամրապնդել է ամերիկացիներին այն կարծիքին, որ Քարթերը չափազանց թույլ է և խենթավուն իր պաշտոնի համար։
- Rolling Stone, մարտ, 2011
 

Պարտություն Ռեյգանից

խմբագրել

1980 թվականի նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններում Քարթերը, որն առաջադրվել էր երկրորդ ժամկետով, պարտվել է հանրապետական Ռոնալդ Ռեյգանին։ 1981 թվականի հունվարի 20-ին՝ Քարթերի նախագահական լիազորությունների ավարտից և Ռեյգանի երդմնակալության արարողությունից մի քանի րոպե անց, իրանցիներն ազատ են արձակել պատանդներին[21]։

Իր նախագահական արշավի ընթացքում Ռեյգանը ամերիկյան տնտեսության վիճակը բնութագրել է «դեպրեսիա» բառով (անգլ.՝ depression), ինչը հարուցել է Քարթերի քննադատությունը, որը մատնանշել է այդ տերմինի՝ հանրապետական թեկնածուի ոչ պատշաճ օգտագործումը։ Ի պատասխան Ռեյգանն առաջ է քաշել հետևյալ կարծիքը․ «Աստիճանական ետաճումն այն է, երբ ձեր հարևանը կորցնում է աշխատանքը, դեպրեսիան, երբ աշխատանքը կորցնում եք դուք, իսկ տնտեսության վերականգնումը, երբ աշխատանքը կորցնում է Ջիմի Քարթերը»[22]։

Պաշտոնաթող

խմբագրել

2015 թվականի օգոստոսին Քարթերը Ատլանտայի իր «Քարթերի կենտրոն» կազմակերպության գրասենյակում հայտնել էր, որ օգոստոսի 3-ին հեռացրել են նրա լյարդի մելանոման, սակայն քաղցկեղը մետաստազավորել է նաև օրգանիզմի այլ մասերում[23]։ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին նախկին նախագահը հայտարարել է իր լիարժեք ապաքինման մասին։

2018 թվականի հոկտեմբերի 1-ին քաղաքական գործիչ Ջորջ Բուշ ավագից հետո դարձել է ԱՄՆ-ի երկրորդ նախկին նախագահը, որը հասել է 94 տարիքի, իսկ մեկ տարի անց՝ առաջին նախագահը, որն ապրել է մինչև 95 տարի։ Միացյալ Նահանգների վեց նախագահներից մեկն է, որը հաղթահարել է 90-ամյակի սահմանը (Ադամս, Հուվեր, Ռեյգան, Ֆորդ և Բուշ ավագ)։ Ջիմի Կարտերը առաջին նախագահն է,ով հասել է մինչև հարյուր տարեկանը:

Խաղաղասիրական գործունեություն

խմբագրել

Իր ուշ շրջանի խաղաղասիրական գործունեության համար 2002 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ «ամբողջ աշխարհում հակամարտությունների խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի և մարդու իրավունքների համար պայքարի» ձևակերպմամբ։

1982 թվականից Քարթերը դասախոսական աշխատանք է կատարել Ջորջիա նահանգի Ատլանտայի Էմորի համալսարանում։ Նույն թվականին հիմնադրել է Քարթերի հասարակական ինստիտուտը, որի նպատակն էր իրավապաշտպան և բարեգործական գործունեության իրականացումը։

Պաշտոնաթող նախկին նախագահը հումանիտար հարցերի լուծմամբ է զբաղվել Եթովպիայում, Ուգանդաայում, Բոսնիայում, Սուդանում և այլ երկրներում խաղաղապահ առաքելությունների կազմում, որպես դիտորդ հանդես է եկել տարբեր պետությունների ընտրություններում։ Քարթերը վերջին առաքելություններից մեկը կատարել էր 2013 թվականի նոյեմբերին Նեպալում, որտեղ նա գլխավորել է խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդների խումբը։

Մասնավորապես, որպես իրավապաշտպան Ջիմի Քարթերը հասել է Հյուսիսային Կորեայի բանտից ամերիկյան քաղաքացու ազատ արձակմանը։ Ամերիկացի Այջալոն Գոմեսը 2010 թվականի հունվարի 25-ին փորձել է Չինաստանի կողմից ներթափանցել Հյուսիսային Կորեայի տարածք և ձերբակալվել է կորեացի սահմանապահների կողմից։ Հետագայում սահմանն ապօրինի հատելու համար դատապարտվել 8 տարվա ուղղիչ աշխատանքների և 700 հազար ԱՄՆ դոլարի չափով տուգանքի։ Նախկին նախագահ Ջիմի Քարթերը օգոստոսի 25-ին մասնավոր այցով Փխենյանան Է ժամանել և հասել է Գոմեսի ազատ արձակմանը՝ իշխանությունների հետ բանակցությունների միջոցով։ Քարթերն ու Գոմեսը Փհենյանից հեռացել են 2010 թվականի օգոստոսի 27-ին։

Քարթերը նաև հայտնի է եղել Աֆրիկայի երկրներում դրակունկուլյոզի պայքարի դեմ իր գործունեությամբ։ Նրա ջանքերի շանորհիվ այսօր մնացել է միայն 1700 մարդ, որոնք հիվանդ են այս հիվանդությամբ, իսկ նախկինում նրանց թիվը կազմել է 3,5 մլն։

  Նախկին նախագահը բուժել է դրակունկուլյոզը։ Այս հիվանդությունը հայտնի է եղել աստվածաշնչյան ժամանակներից։ Ճիճուն մտնում է մարմնի մեջ, երբ օգտագործվում է մշտական ջուր, աճում է մարդու ներսում, հասնելով մեկ մետր երկարության։ Երբ Քարթերը լքել է Սպիտակ տունը, 20 երկրներում դրակունկուլյոզով տառապել է 3,5 մլն մարդ։  

2007 թվականից Քարթերը «Ավագների» (անգլ.՝ The Elders) խմբի անդամ է, անկախ առաջնորդների, գլխավորապես, պետությունների նախկին ղեկավարների կազմակերպություն, որը ստեղծվել է ցեղային խտրականության դեմ մարտիկ և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Նելսոն Մանդելայի ջանքերի շնորհիվ։ Կազմակերպության ներկայացուցիչները, ինչպես ասված է «Ավագների» պաշտոնական փաստաթղթում, «իրենց փորձն ու ազդեցությունը ներդրել են խաղաղության, արդարության և մարդու իրավունքների ծառայության համար»։ 2015 թվականի ապրիլի 27-29-ը «Ավագները», որոնք անհանգստացած էին միջազգային դիմակայության սրմամբ և Ղրիմի՝ Ռուսաստանին միանալու հետևանքով առաջացած աշխարհաքաղաքական լարվածության աճով, եղել են Մոսկվայում և հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այդ բանակցություններից հետո «Ամերիկայի ձայն» ռադիոկայանին տված հարցազրույցում, որը գրավել է բազմաթիվ լրատվամիջոցների ուշադրությունը, Քարթերը Ղրիմի՝ Ռուսաստանին միացումը գնահատել է որպես «գրեթե անխուսափելի քայլ»[24][25]։

2015 թվականի հոկտեմբերին Քարթերը Պուտինին է փոխանցել ԱՄՆ-ում պատրաստված Սիրիայի քարտեզները՝ նրանց հասցրած Իսլամական պետության դիրքերով, որպեսզի ռուսական ավիացիան կարողանա ճշգրիտ հարվածներ հասցնել։ Այդ ժեստը, որն Ամերիկայում ընկալվել է որպես կատակային, Ռուսաստանի ԱԳՆ-ն գնահատել է որպես «ջանքերի միավորում ահաբեկչության դեմ պայքարում և անհանգստություն սիրիական ժողովրդի ճակատագրի համար»[26]։

Պարգևներ

խմբագրել

Ամերիկյան

խմբագրել

Զինվորական ծառայության ընթացքում պարգևատրվել է «Ամերիկյան նավատորմի համար», «Երկրորդ համաշխարհային պատերազմում տարած հաղթանակի», «Չինաստանում ծառայության համար», «Ազգային պաշտպանության ծառայության համար» մեդալներով[27]։

  • Էլլիս կղզու պատվավոր մեդալ[28]
  • Ֆիլադելֆիայի ազատության մեդալ (1990 թվական)[29]
  • Հուվերի մեդալ[30]
  • Ազատության նախագահական մեդալ Ռոզալին Քարթերի հետ համատեղ (1999 թվական)[31]
  • «Գրեմմի» մրցանակ 2006 թվականի լավագույն խոսակցական ալբոմի համար՝ «Մեր արժեքները վտանգված են։ Ամերիկայի բարոյական ճգնաժամը» (2007 թվական)[32]։
  • «Գրեմմի» մրցանակ՝ 2015 թվականի լավագույն խոսակցական ալբոմի համար՝ «Լիարժեք կյանք։ Մտորումներ 90» (2016 թվական)[33]։
  • «Գրեմմի» մրցանակ՝ 2019 թվականի լավագույն խոսակցական ալբոմի համար՝ «Հավատ։ Ճանապարհորդություն բոլորի համար» (2019 թվական)[34]։

Օտարերկրյա

խմբագրել

Անվանակոչել են նրա պատվին

խմբագրել
  • 2009 թվականի հոկտեմբերի 11-ին ԱՄՆ-ում ստեղծվել է Ջիմի Քարթերի անվան օդանավակայանը։ 39-րդ նախագահի անունը Տարածաշրջանային օդանավակայան է ստացել Պլեյնս քաղաքից 30 կմ հեռավորության վրա, որտեղ ծնվել է Քարթերը[52]։
  • «Սիմվուլֆ» նախագծի սուզանավը USS Jimmy Carter (SSN-23):
  • «Electric Six» խմբի «Jimmy Carter» երգը անվանվել է Ջիմի Քարթերի պատվին։
  • Ջեյ Մանլի Jimmy Carter Syndrome ալբոմն անվանվել է Ջիմի Քարթերի պատվին։
  • «President Carter» երգը հիփ-հոփ կատարող Լիլ Ուեյնը նվիրել է Ջիմի Քարթերին։

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Քարթերը 2012 թվականի սեպտեմբերի 5-ին գերազանցել է ԱՄՆ նախկին նախագահի կարգավիճակում գտնվելու ռեկորդը։ Նա գերազանցել է ԱՄՆ նախկին նախագահ Հերբերտ Հուվերին, որը նախագահությունից հետո ապրել է ևս 31 տարի։ Քարթերը նախագահի պաշտոնից հեռանալուց հետո ապրել է 43 տարի:
  • 2014 թվականի հոկտեմբերի 1-ին Քարթերը դարձել է ԱՄՆ-ի վեցերորդ նախագահը, որը հասել է 90-ամյա տարիքին (Ադամս, Հուվեր, Ռեյգան, Ֆորդ և Բուշ), իսկ 2018 թվականի հոկտեմբերի 1-ին՝ 94-ամյա սահմանագիծը հատած երկրորդ նախագահը (Ջորջ Բուշ ավագին)։ 2018 թվականի նոյեմբերի 30-ին՝ ԱՄՆ 41-րդ նախագահի մահից հետո, Քարթերը դարձել է ԱՄՆ-ի՝ ներկայում ապրող նախագահներից ամենատարեցը։
  • 2019 թվականի մարտի 22-ին դարձել է ԱՄՆ պատմության մեջ ամենաերկար ապրած նախագահը՝ գերազանցելով Ջորջ Բուշին, որն ապրել է 94 տարի, 171 օր[53]։
  • 2019 թվականի հոկտեմբերի 1-ին, նշելով 95-ամյակը, դարձել է ԱՄՆ-ի բոլոր նախագահներից առաջինը, որը հասել է այդ տարիքին[54]։ 2020 թվականի հոկտեմբերի 1-ին դարձել է առաջին 96 տարեկան նախագահը։
  • Էդվարդ Սնոուդենի հետ սկանդալից հետո հայտարարել է[55]։
  «Ներկայումս դեմոկրատիան Ամերիկայում չի գործում»։
- The Hindu թերթ (հուլիս, 2013)
 

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 http://www.presidentialavenue.com/jec.cfm
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Lundy D. R. The Peerage
  6. http://www.nobelprize.org/nobel_prizes/peace/laureates/2002/
  7. https://www.nobelprize.org/nobel_prizes/about/amounts/
  8. http://web.gencat.cat/ca/generalitat/premis/pic/
  9. http://www.moe.gov.cn/s78/A22/xwb_left/moe_829/201802/t20180228_328136.html (չին.)中华人民共和国教育部.
  10. https://web.archive.org/web/20240217093730/https://www.ala.org/awardsgrants/awards/176/all_years
  11. «Biography of Jimmy Carter». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 29-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  12. «Rosalynn Carter» (անգլերեն). nndb.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 31-ին.
  13. Берген, Питер. Holy War Inc., Free Press, (2001), p.68(անգլերեն)
  14. Добрынин, А. Ф. Сугубо доверительно. Посол в Вашингтоне при шести президентах США (1962—1986 гг.). М.: Автор, 1996. С. 485
  15. María Seoane (2006 թ․ մարտի 24). «Los secretos de la guerra sucia continental de la dictadura» (իսպաներեն). Clarín. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  16. Станислав Фреронов. «Генералы аргентинских карьер. Воевать иначе». НТСПб. Վերցված է 2014 թ․ փետրվարի 8-ին.
  17. «Доктрина Картера» — выступление Джимми Э. Картера в Конгрессе США 23 января 1980 г.
  18. Возобновление биполярной конфоронтации Արխիվացված 2009-06-02 Wayback Machine(չաշխատող հղում)
  19. 19,0 19,1 «The Straight Dope: What was the deal with Jimmy Carter and the killer rabbit?». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 25-ին.
  20. Washingtonpost.com Special Report: Clinton Accused
  21. Weisman, Steven R. (1981 թ․ հունվարի 21). «Reagan Takes Oath As 40th President; Promises An 'Era Of National Renewal'» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2016 թ․ մարտի 13-ին.
  22. Lapidos, Juliet (2008 թ․ հոկտեմբերի 1). «You Say Depression, I Say Recession». Explainer (անգլերեն). Slate. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 15-ին.
  23. «Джимми Картер: Я думал, что мне осталось всего несколько недель. Бывший президент США устанавливает новый стандарт открытости». «Голос Америки». 2015 թ․ օգոստոսի 21. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 4-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.
  24. «Джимми Картер о встрече с Владимиром Путиным». Голос Америки». 2015 թ․ մայիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  25. Валерий Мищенко, директор Центра Международного гуманитарного права, кандидат политических наук (2015 թ․ սեպտեմբերի 25). «Крах стереотипов». Без штампов. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  26. Владислав Гордеев (2015 թ․ հոկտեմբերի 22). «Москва получила отправленные Джимми Картером карты с позициями ИГ в Сирии». Росбизнесконсалтинг. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 22-ին.
  27. «LT James Earle Carter». Navy.togetherweserved.com. Վերցված է 29 августа 2017-ին.
  28. {{cw|url=http://www.neco.org/medal-of-honor/medalists-database?ltr=C%7Ctitle=President(չաշխատող հղում) Jimmy Carter.date=|accessdate=29 августа 2017
  29. «Jimmy Carter». Национальный центр конституции[en]. Վերցված է 29 августа 2017-ին.
  30. «James Earl Carter, Jr». Американское общество инженеров-механиков. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 29 августа 2017-ին.
  31. «Remarks at a Ceremony Presenting the Presidential Medal of Freedom to Former President Jimmy Carter and Rosalynn Carter in Atlanta». Президентский проект Калифорнийского университета в Санта-Барбаре. 9 августа 1999. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 29 августа 2017-ին.
  32. «49th Annual GRAMMY Awards (2006)». Грэмми. Վերցված է 29 августа 2017-ին.
  33. «58th Annual GRAMMY Awards (2015)». Грэмми. Վերցված է 29 августа 2017-ին.
  34. «61st GRAMMY Awards: Full Nominees & Winners List» (անգլերեն). GRAMMY.com. 2018 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2020 թ․ հունվարի 7-ին.
  35. «Alexandria, Egypt Toasts at a Dinner Honoring President Carter». Калифорнийский университет в Санта-Барбаре. 9 марта 1979. Վերցված է 29 августа 2017-ին. {{cite web}}: Text "Президентский проект Калифорнийского университета в Санта-Барбаре" ignored (օգնություն)
  36. «The Daily Diary of President Jimmy Carter» (PDF). Библиотека и музей Джимми Картера[en]. 9 марта 1979. Վերցված է 29 августа 2017-ին.
  37. «Great Order of the Nile. Gift to President Carter from Anwar Sadat, President of Egypt». Национальное управление архивов и документации (США). Վերցված է 29 августа 2017-ին. {{cite web}}: Text "Национальное управление архивов и документации" ignored (օգնություն)
  38. «Jimmy Carter. Who's Who information». Библиотека и музей Джимми Картера[en]. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 29 августа 2017-ին.
  39. «Gobierno condecora a Carter». La Nación)[en]. 8 ноября 1995. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 29 августа 2017-ին.
  40. «The United Nations Prize in the Field of Human Rights. List of previous recipients». Управление Верховного комиссара ООН по делам беженцев. Վերցված է 29 августа 2017-ին.
  41. «The Nobel Peace Prize 2002». Нобелевский комитет. Վերցված է 29 августа 2017-ին.
  42. «Minister Chastel meets President Jimmy Carter». Министерство иностранных дел Бельгии. 4 октября 2011. Վերցված է 29 августа 2017-ին.
  43. «President Carter Receives Prestigious Awards from Panama and the LBJ Foundation». Carter Center[en]. 14 января 2016. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 29 августа 2017-ին.
  44. «The Panamanian people will never forget the legacy of former President Jimmy Carter: President Juan Carlos Varela». Президент Панамы. 14 января 2016. Վերցված է 29 августа 2017-ին.
  45. «Jimmy Carter recibe condecoración Manuel Amador Guerrero». La Prensa[en]. 14 января 2016. Վերցված է 29 августа 2017-ին.
  46. 46,0 46,1 «Argentina no entregaría condecoración a Jimmy Carter por pedido de Trump». CNN. 23 апреля 2017. Վերցված է 29 августа 2017-ին.
  47. 47,0 47,1 «Trump vetoes Carter tribute». Buenos Aires Herald[en]. 28 апреля 2017. Վերցված է 29 августа 2017-ին.
  48. «Aprobación del Acta del Consejo de la Orden del Libertador San Martín». Министерство юстиции и прав человека Аргентины[en]. 29 марта 2017. Վերցված է 29 августа 2017-ին.
  49. «Apruébase Acta del Consejo de la Orden del Libertador San Martín». Boletín Oficial de la República Argentina[es]. 30 марта 2017. Վերցված է 29 августа 2017-ին.
  50. «Former us President James Carter accepted award given by the Argentine Government». Министерство иностранных дел, международной торговли и вероисповедания Аргентины. 3 мая 2017. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 29 августа 2017-ին. {{cite web}}: Text "Министерство иностранных дел Аргентины" ignored (օգնություն)
  51. «Carter accepts Order of the Liberator General San Martín award». Buenos Aires Herald[en]. 5 мая 2017. Վերցված է 29 августа 2017-ին.
  52. Американский аэропорт получил имя Джимми Картера
  53. Картера признали самым долгоживущим президентом США
  54. «Джимми Картер отметил 95-летие, побив рекорд долгожительства среди президентов США». ForumDaily. 2019 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 4-ին.
  55. No functioning democracy in US: Carter

Գրականություն

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջիմի Քարթեր» հոդվածին։