Չարլզ Լայել
Չարլզ Լայել (նոյեմբերի 14, 1797[1][2][3][…], Անգուս, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4] - փետրվարի 22, 1875[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[4]), շոտլանդացի փաստաբան, երկրաբան։ Համարվում է ժամանակակից երկրաբանության հիմնադիրը; Բրոքհաուզի և Էֆրոնի հանրագիտարանային բառարանում զետեղված բնորոշման համաձայն՝ «19-րդ դարի առավել աչքի ընկած գիտնականներից մեկն է»։ Նրա գլխավոր երկը «Երկրաբանության հիմունքներ» աշխատությունն է, որը հեղինակի կենդանության օրոք ունեցել է 11 հրատարակություն (12-րդը լույս է տեսել հետմահու)։ Այդտեղ, հակադրվելով աղետների արդյունքում Երկրի ծագման ու փոփոխությունների վերաբերյալ Ժորժ Կյուվիեի առաջ քաշած վարկածին (կատաստրոֆիզմի տեսությանը), որը մինչ այդ լայն տարածում էր ստացել և հավանության արժանացել Եվրոպայում[12], Չարլզ Լայելն ապացուցել է, որ Երկիր մոլորակն առաջացել ու փոփոխությունների է ենթարկվել բնական գործընթացների հետևանքով, գործընթացներ, որոնք ներկայումս էլ շարունակվում են նույն ինտենսիվությամբ։ «Երկրաբանության հիմունքները» աշխատության մեջ Լայելը մշակել է երկրաբանական գործոնների ազդեցությամբ երկրի մակերևույթի դանդաղ ու անընդհատ փոփոխման մասին ուսմունքը։ Նա կենսաբանության չափորոշչային (նորմատիվ) սկզբունքները տեղափոխել է երկրաբանության բնագավառ և կառուցել տեսական մի հիմնադրույթ, որն իր հերթին հետագայում ազդեցություն է գործել կենսաբանության վրա։
Ունիֆորմիզմ
խմբագրելԱմենահիմնարար ավանդը երկրաբանության մեջ ունիֆորմիզմի նկատմամբ ունեցած հավատն էր, ըստ որի՝ «անցյալի բանալին ներկան է»։ Ներկայումս հայտնի է, որ դա, ըստ ամենայնի, սահմանափակ ճշմարտություն է, ինչպես ցույց է տվել Մինչքեմբրի շրջանի պատմությունը։ Երկրի վրա դիտվող բոլոր գործընթացները՝ սալերի տեկտոնիկան, լեռնակազմությունը, հողմահարումը, նստվածքագոյացումը, հավանաբար, սկիզբ են առել Վաղ մինչքեմբրի շրջանում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 ՎԱԳԹԱ նախկին անդամներ
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
- ↑ CONOR.Sl
- ↑ Award winners : Copley Medal — Royal Society.
- ↑ http://geschichte.univie.ac.at/en/persons/charles-lyell-dr-hc
- ↑ https://www.geolsoc.org.uk/About/Awards-Grants-and-Bursaries/Society-Awards/Wollaston-Medal
- ↑ https://www.royalsociety.org.nz/who-we-are/our-people/our-fellows/all-honorary-fellows/
- ↑ 10,0 10,1 10,2 Kindred Britain
- ↑ 11,0 11,1 Lundy D. R. The Peerage
- ↑ Cannon (1961), էջեր. 301–314.
Գրականություն
խմբագրել- Time's Arrow, Time's Cycle (1978), a book by Stephen Jay Gould that reassesses Lyell's work
- Worlds Before Adam: The Reconstruction of Geohistory in the Age of Reform (2008), a major overview of Lyell's work in its scientific context by Martin J. S. Rudwick
- Principles of Geology: Penguin Classics (1997), the key chapters of Lyell's most famous work with an introduction by James A. Secord
Արտաքին հղումներ
խմբագրել- Charles Lyellի գործերը Գուտենբերգ նախագծում
- Principles of Geology 1st edition at ESP.
- Principles of Geology Արխիվացված 2020-02-24 Wayback Machine (7th edition, 1847) from Linda Hall Library
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Չարլզ Լայել» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 481)։ |