Ոսկե վարդ
Ոսկե վարդ, Կաթոլիկ եկեղեցու Հռոմի պապերի կողմից ամենամյա օրհնվող ոսկյա զարդարանք։ Երբեմն համարվում է ակնածանքի կամ սիրո խորհրդանիշ։ Ստացողների թվում են եղել եկեղեցիներ ու սրբավայրեր, թագավորներ, ռազմական գործիչներ ու կառավարություններ։
Նշանակություն և սիմվոլիզմ
խմբագրելՎարդն օրհնում են Մեծ Պասի չորրորդ կիրակի օրը (նաև հայտնի որպես Վարդի կիրակի), երբ վարդագույն հանդերձներն ու վարագույրները փոխարինում են եկեղեցական մանուշակագույնին՝ պահքի հանդիսավորության մեջ հույս ու հրճվանք խորհրդանշելով։ Ամբողջ պահքի ընթացքում կաթոլիկներն աղոթում են, պաս պահում, ինքնախարազանվում ու խորհրդածում մեղքի ու դրա բացասական հետևանքների շուրջ, բայց Վարդի կիրակին հնարավորություն է տալիս հետ նայել Քրիստոսի մահվանն ու անհամբերությամբ սպասել նրա բաղձալի հարությանը։ Գեղեցիկ ոսկե վարդը խորհրդանշում է փառավոր վեհությամբ հարություն առած Քրիստոսին (Աստվածաշնչում Մեսիային անվանում են «դաշտի ծաղիկ ու հովիտների շուշան»)[1]։ Ըստ Հռոմի պապ Լեո XIII-ի՝ վարդի բույրը «խորհրդանշում է Քրիստոսի բույրը, որը նրա հավատարիմ հետևորդները պետք է լայնորեն սփռեն», իսկ փշերն ու ծաղկաթերթերի վարդագույնը վերագրվում են նրա արյունալի տառապանքին։
Հռոմի պապերից շատերն են իրենց քարոզներում ու նամակներում բացատրել վարդի առեղծվածային նշանակությունը։ Իննոկենտիոս III-ն ասում էր․ «Վարդի կիրակին ներկայացնում է սերը ատելությունից հետո, ուրախությունը վշտից հետո, լիությունը քաղցից հետո, ուրեմն և վարդն իր գույնով, բույրով ու ճաշակով բնութագրում է սեր, ուրախություն ու հագեցվածություն համապատասխանաբար»։
Ժամանակակից վարդի պատմություն ու զարգացում
խմբագրելՄշակում
խմբագրելԾաղիկ
Նախքան Սիքստոս IV պապի (1471–84) գահկալությունը, ոսկե վարդը բաղկացած էր մաքուր ոսկուց պատրաստված մեկ ծաղիկից, որը թեթև կարմիր էին գունավորում։ Հետագայում վարդը զարդարելու համար ծաղկաթերթերին ու վարդի մեջ ավելացվել են սուտակներ ու այլ թանկարժեք քարեր։
Հռոմի պապ Սիքստոս IV-ը մեկ վարդը փոխարինել է տաս և ավելի վարդերի փնջով, որոնցից ամենամեծի շուրջը խմբված էին համեմատաբար ավելի փոքրերը։ Կենտրոնական վարդի մեջտեղում շաղափված կափարիչով մի փոքրիկ գավաթ է, որի մեջ վարդն օրհնելիս պապը մուշկ ու անուշաբույր բալզամ է լցնում։ Ամբողջը պատրաստված է մաքուր ոսկուց, սակայն չափը, կշիռն ու զարդարանքները կարող են տարբեր լինել։ Սկզբնապես վարդն ունեցել է երեք դյույմ բարձրություն ու տեղավորվում էր պապի ձախ ձեռքում, մինչ նա աջով օրհնում էր հավաքված բազմությանը։ Հետագայում ավելացվել են ծաղկամանն ու տակդիրը։
Ծաղկաման և տակդիր
Ծաղկամանն ու դրա տակ գտնվող տակդիրը բազմազանվում են ըստ պատրաստման նյութի, կշռի ու ձևի։ Սկզբում դրանք պատրաստվում էին ոսկուց, հետագայում փոխարինվել են ոսկեզօծած արծաթով։ Տակդիրը կարող է լինել եռանկյունաձև, քառանկյունաձև կամ ութանկյունաձև ու դրվագվածված տարբեր զարդարանքներով, ինչպես նաև տվյալ վարդը պատվիրած Հռոմի պապի զինանշանով։
Զարդարանքի արժեք
խմբագրելՎարդի արժեքը կախված էր պապի առատաձեռնությունից ու տվյալ ժամանակի տնտեսական հանգամանքներից։ Բալդասսարին նշում էր, թե 1650 թվականին շնորհված վարդն արժեր 500 էքյու (ոսկեդրամ), որը հավասար էր մոտավորապես 1․7 կգ ոսկու։ Հռոմի պապ Ալեքսանդր VII-ի շնորհած վարդերն համապատասխանաբար արժեին 800 և 1200 էքյու։ Ֆրանսիայի թագուհի Մարիա Թերեզա Ավստրիացուն Կլեմենտ IX պապի կողմից ուղարկված վարդն արժեր 1600 էքյու, որը հավասար էր ութ ֆունտ ոսկու։ Պատրաստվել են վարդեր 1450 էքյու արժողությամբ[2], իսկ 19-րդ դարում նաև 2000 էքյու և ավելի արժեքով[3]։
Ծագում
խմբագրելՎարդեր նվիրելու ավանդույթը փոխարինել է կաթոլիկ ղեկավարներին ոսկե բանալիներ ուղարկելու ավանդույթին։ Վարդերի ու բանալիների միջև որոշակի նմանություններ կան․ երկուսն էլ պատրաստված էին մաքուր ոսկուց ու օրհնված պապի կողմից, նաև հանդիսանում էին սուրբ մասունքներ։
Վարդերի ավանդույթի հիմնադրման ստույգ ժամկետը հայտնի չէ։ Ոմանք պնդում են, թե այն եղել է Կառլոս Մեծից (742-814) առաջ, մյուսների կարծիքով այն սկզբնավորվել է 12-րդ դարավերջին։
Ավանդույթը, որը սկզբնավորվել էր, երբ պապերը Ավինյոն էին տեղափոխվել, շարունակվել է նրանց Հռոմ վերադառնալուց հետո նաև։ Պապական արքունիքի ամենաարժանավոր արքայազնը հանդիսավոր արարողությամբ պապից ստանում էր վարդը, իսկ տասնյոթերորդ դարասկզբից վարդով պարգևատրվում էին միայն թագուհիներն ու արքայադուստրերը։ Կայսրերը, միապետները, թագավորներն ու արքայազնները պարգևատրվում էին օրհնված սրով ու գլխարկով, որը տղամարդկանց համար ավելի հարմար նվեր էր։ Սակայն եթե կաթոլիկ կայսրը, միապետը կամ որևէ հզոր արքայազն Հռոմում ներկա էր լինում Վարդի կիրակի օրը, նրան ոսկե վարդ էին նվիրում։
Վարդի օրհնություն
խմբագրելՍկզբում վարդերը չէին օրհնվում, դրանք սկսել են օրհնել արարողությունն ավելի հանդիսավոր դարձնելու ու ստացողի մոտ ակնածանք առաջացնելու համար։ Ըստ կարդինալ Պետրայի՝ վարդն առաջին անգամ օրհնել է Իննոկենտիոս IV պապը (1245–54)։ Ուրիշները պնդում են, որ Իննոկենտիոս III-ը (1198–1216), Ալեքսանդր III-ը (1159–81) կամ Լեո IX-ն (1049–55) է եղել առաջինը։ Ջիուզեպպե Կատալանուսը պնդում էր, որ թեև առաջին վարդերը օծվում էին մուշկով ու բալզամով, աղոթքներով, խնկով ու սուրբ ջրով դրանց օրհնությունն սկսվել է ավելի ուշ՝ Ջուլիուս II պապի գահակալության օրոք (1503–13)։ Մեր օրերում պապը վարդն օրհնում է ամեն տարի, բայց միշտ չէ, որ այն նոր է լինում կամ տարբեր․ հին վարդն օրհնվում է այնքան ժամանակ, մինչև որ նվիրվում է որևէ մեկին։
Նախքան պապական իշխանությունն Ավինյոն տեղափոխելը վարդն օրհնում էին այն պալատի ավանդատանը, որտեղ գտնվում էր պապը։ Օրհնությանը հետևում էր հանդիսավոր պատարագ, որը մատուցվում էր կա՛մ անձամբ պապի, կա՛մ առաջին կարդինալ-քահանայի կողմից։ Առաջին դեպքում վարդը դրվում էր ոսկով ասեղնագործված վարդագույն մետաքսե քողի վրա, երկրորդ դեպքում պապը վարդը պահում էր իր ձեռքում, բացառությամբ այն դեպքերի, երբ ծնկի էր իջնում ու երգում "Laudemus in Domino"։ Վարդը ձեռքում պապը հանդիսավորությամբ վերադառնում էր Լաթեարն պալատ, իսկ Հռոմի քաղաքագլուխը նրա ձիու սանձից բռնած ուղեկցում էր նրան ու օգնում իջնել ձիուց։ Տեղ հասնելով՝ պապը վարդը տալիս էր քաղաքագլխին, որպես նրա ցուցաբերած հարգանքի փոխհատուցում։ Ավինյոնում բնակվելու տարիներին (1305–1375) պապերն իրենց սուրբ գործառույթներից շատերն իրականացնում էին իրենց պալատի մասնավոր մատուռում, սակայն Հռոմ վերադառնալուն պես վերակագնել են այս ավանդույթը։
Այժմ վարդի օրհնությունը կատարվում է ավանդատանը, իսկ պատարագը մատուցվում է պապական մատուռում։ Վարդը դրվում է վառվող մոմերով սեղանի վրա, և սպիտակ հագնված պապը՝ վարդագույն փարաջայով ու գլխին թանկարժեք խույր, սկսում է արարողությունն ընդունված խոսքերով ու աղոթքով։ Աղոթքն ավարտելուց հետո նա խունկը տեղադրում է բուրվառի մեջ, խնկարկում բալզամն ու մուշկը, հետո դրանք լցնում գլխավոր վարդի մեջ բացված փոքրիկ բաժակի մեջ։ Այնուհետև նա խնկարկում է վարդն ու այն ցողում սուրբ ջրով, որից հետո ամենակրտսեր հոգևորականը վարդը տեղափոխում է մատուռ, ու դնում խաչի տակ՝ ասեղնագործ մետաքսե քողի վրա, որտեղ այն մնում է մինչև պատարագի ավարտը։ Պատարագից հետո եկեղեցական թափորն ուղեկցում է վարդը մինչև ավանդատանը դրա համար հատկացված վայրը, որտեղ այն մնում է մինչև որևէ մեկին պարգևատրելը։
Նվիրառուներ
խմբագրելՈսկե վարդով պարգևատրվել են և՛ տղամարդիկ, և՛ կանայք, և՛ նույնիսկ մեկ ամուսնական զույգ ու եկեղեցիներ։
Մինչև տասնվեցերորդ դարը ոսկե վարդի արժանանում էին տղամարդ միապետները։ Սակայն տասնվեցերորդ դարից ի վեր ավելի տարածված է դարձել դրանով կին միապետներին կամ միապետների կանանց պարգևատրելը։ Վերջին տղամարդը, ով արժանացել է ոսկե վարդի, Վենետիկի դուքս Ֆրանչեսկո Լորեդանն էր 1759 թվականին։ Ոսկե վարդի արժանացած վերջին կինն ու միապետը Լյուքսեմբուրգի մեծ դքսուհի Շառլոտան էր 1956 թվականին։ .
Ոսկե վարդի արժանացած գլխավոր եկեղեցիներն են՝ Սուրբ Պետրոսի տաճարը (հինգ վարդ), Լաթերանի բազիլիկ եկեղեցին (չորս վարդ)[4] և Սանտա Մարիա Մաջորե բազիլիկը (երկու վարդ)[5]։
- Քսաներորդ դարում Հռոմի պապեր Պիոս X-ը, Բենեդիկտոս XV-ը, Ջոն XXIII-ը և Հովհաննես Պողոս I-ը ոսկե վարդեր չեն նվիրել։
- Հռոմի պապ Պիոս XI-ը վերականգնել է ավանդույթը, որը շարունակել է Պիոս XII-ը։
- Հռոմի պապ Պողոս VI-ը (1963–1978) հինգ պարգևատրում է արել։
- Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ը (1978–2005) ինը պարգևատրում է արել։
- Հռոմի պապ Բենեդիկտոս XVI-ը (2005–2013) տասնութ պարգևատրում է արել։
- Հռոմի պապ Ֆրանցիսկոսը իր գահակալության ընթացքում ոսկե վարդի հինգ պարգևատրում է արել (2013 թվականի նոյեմբերին, 2016 թվականի հուլիսին, 2017 թվականի մայիսին ու հոկտեմբերին, 2019 թվականի հունիսին)։
Հռոմի պապ Պողոս VI-ից սկսած բոլոր ոսկե վարդերը նվիրվել են եկեղեցիների, Բենեդիկտոս XVI-ի պարգևատրումները եղել են կույս Մարիամի սրբավայրերին։
Տարի | Ստացող | Հռոմի Պապ | Ստացողի տեսակ | Աշխարհագրական տարածք | Նշումներ |
---|---|---|---|---|---|
1096 | Անժուի կոմս Ֆուլք IV | Ուրբանոս II | տղամարդ | Ֆրանսիա | [6] |
1148 | Լեոնի ու Կաստիլիայի թագավոր Ալֆոնսո VII | Յուջին III | տղամարդ | Իսպանիա | |
1163 | Ֆրանսիայի թագավոր Լուի VII Երիտասարդ | Ալեքսանդր III | տղամարդ | Ֆրանսիա | |
1182 | Շոտլանդիայի թագավոր Ուիլյամ I Առյուծ | Լուցիուս III | տղամարդ | Շոտլանդիա | |
1227 | Ռայմոնդո Օրսինի | Գրեգորի IX | տղամարդ | Իտալիա | [7] |
1244 | Լիոնի սուրբ Ջուսթի եկեղեցի | Իննոկենտիոս IV | եկեղեցի | Ֆրանսիա | [7] |
1304 | Պերուջայի Սան Դոմենիկո եկեղեցի | Բենեդիկտ XI | եկեղեցի | Իտալիա | [7] |
1348 | Նեապոլի թագավոր Լուի I | Կլեմենտ VI | տղամարդ | Իտալիա | |
1348 | Հունգարիայի թագավոր Լուի I | Կլեմենտ VI | տղամարդ | Հունգարիա | [7] |
1350 | Նեապոլի գլխավոր գործակալ Նիկոլո Ասցիայոլի | Իննոկենտիոս VI | տղամարդ | Իտալիա | [7] |
1362-70 | Դանիայի թագավոր Վալդեմար IV | Ուրբանոս V | տղամարդ | Դանիա | [7] |
1368 | Նեապոլի թագուհի Ջոաննա I | Ուրբանոս V | կին | Իտալիա | [7] |
1369 | Սուրբ Պետրոսի տաճար | Ուրբանոս V | եկեղեցի | Իտալիա | [7] |
1389 | Ռայմոնդո Դել Բալզո Օրսինի | Ուրբանոս V | տղամարդ | Իտալիա | [7] |
1391 | Ֆեռերայի մարքիզ Ալբերտո դ՛Էստե | Բոնիֆեյս IX | տղամարդ | Իտալիա | [7] |
1393 | Աստորե I Մանֆրեդի դա Բագնակավալլո | Բոնիֆեյս IX | տղամարդ | Իտալիա | [7] |
1398 | Ֆոլինյոյի լորդ Ուգոլինո III Տրինչի | Բոնիֆեյս IX | տղամարդ | Իտալիա | [7] |
1410 | Ֆեռերայի մարքիզ Նիկոլո III դ՛Էստե | Հակապապ Ալեքսանդր V | տղամարդ | Իտալիա | [8] |
1411 | Ֆրանսիայի թագավոր Շառլ Խելագար | Հակապապ Ջոն XXIII | տղամարդ | Ֆրանսիա | [8] |
1413 | Իմմոլայի լորդ Լուիջի Ալիդոսի | Հակապապ Ջոն XXIII | տղամարդ | Իտալիա | [8] |
1415 | Սիգիզմունդ I | Հակապապ Ջոն XXIII | տղամարդ | Գերմանիա | [8] |
1419 | Ֆլորենցիայի Հանրապետություն | Մարտին V | տղամարդ | Իտալիա | [8] |
1420 | Ուրբինոյի կոմս Գուիդանտոնիո դա Մոնտեֆելտրո | Մարտին V | տղամարդ | Իտալիա | [8] |
1435 | Սիգիզմունդ I | Յուջին IV | տղամարդ | Գերմանիա | [8] |
1444 | Անգլիայի թագավոր Հենրի VI | Յուջին IV | տղամարդ | Անգլիա | |
1448 | Լեհաստանի թագավոր Կկազեմիր IV | Նիկողայոս V | տղամարդ | Լեհաստան | |
1452 | Հռոմեական կայսր Ֆրեդերիկ III ու կայսրուհի Էլեոնորա | Նիկողայոս V | ամուսնական զույգ | Գերմանիա | ստացել են իրենց թագադրման հաջորդ օրը |
1457 | Ֆրանսիայի թագավոր Շառլ Հաղթանակող | Կալլիստուս III | տղամարդ | Ֆրանսիա | |
1477 | Մանտուայի մարքիզ Լուսովիկո III Գոնզագա | Սիքստոս IV | տղամարդ | Իտալիա | [9] |
1481 | Ֆրանսիայի թագավոր Լուի XI | Սիքստոս IV | տղամարդ | Ֆրանսիա | [10] |
1482 | Վյուրտեմբերգի դուքս Էբերհրդ I | Սիքստոս IV | տղամարդ | Գերմանիա | |
1486 | Շոտլանդիայի թագավոր Ջեյմս III | Իննոկենտիոս VIII | տղամարդ | Շոտլանդիա | |
1491 | Շոտլանդիայի թագավոր Ջեյմս IV | Իննոկենտիոս VIII | տղամարդ | Շոտլանդիա | |
1493 | Կաստիլիայի թագուհի Իզաբելլա I | Ալեքսանդր VI | կին | Իսպանիա | |
1505 | Լեհաստանի թագավոր Ալեքսանդր Յագիելլոն | Ջուլիուս II | տղամարդ | Լեհաստան | |
1506 | Պորտուգալիայի թագավոր Մանուել I | Ջուլիուս II | տղամարդ | Պորտուգալիա | |
1514 | Պորտուգալիայի թագավոր Մանուել I | Լեո X | տղամարդ | Պորտուգալիա | երկրորդ մրցանակ |
1518 | Սաքսոնիայի Ֆրեդերիկ III | Լեո X | տղամարդ | Գերմանիա | |
1512? | Անգլիայի թագավոր Հենրի VIII | Ջուլիուս II | տղամարդ | Անգլիա | |
1521? | Անգլիայի թագավոր Հենրի VIII | Լեո X | տղամարդ | Անգլիա | |
1524 | Անգլիայի թագավոր Հենրի VIII | Կլեմենտ VII | տղամարդ | Անգլիա | |
1537 | Մանտուայի դուքս Ֆեդերիկո II Գոնզագա | Պողոս III | տղամարդ | Իտալիա | [11] Թրենթի խորհրդի հայրերի նկատմամբ ցուցաբերած բարության համար |
1543 | Ֆեռերայի դուքս Էրկոլ II դ՛Էստե | Պողոս III | տղամարդ | Իտալիա | [12] |
1548 | Ֆրանսիայի թագուհի Եկատերինա Մեդիչի | Պողոս III | կին | Ֆրանսիա | [12] |
1550 | Պորտուգալիայի արքայազն Խուան Մանուել | Հուլիոս III | տղամարդ | Պորտուգալիա | [12] |
1551 | Սանտա Մարիա Մաջորե բազիլիկ | Հուլիոս III | եկեղեցի | Իտալիա | [12] |
1555 | Անգլիայի թագուհի Մարի Թյուդոր | Պողոս IV | կին | Անգլիա | [12] |
1557 | Ալբա դե Տորմեսի դքսուհի Մարիա Էնրիկեզ Ալվարեզ դե Տոլեդո | Պողոս IV | կին | Իսպանիա | [12] Ֆեռնանդո Ալբայի կինը |
1560 | Մարի Ստյուարտ | Պիոս IV | կին | Շոտլանդիա | |
1561 | Բոհեմիայի թագուհի Էնն | Պիոս IV | կին | Բոհեմիա | [12] |
1564 | Լուկկայի Հանրապետություն | Պիոս IV | պետություն | Իտալիա | [12] |
1572 | Ֆրանսիայի թագավոր Շառլ IX | Գրեգորի XIII | տղամարդ | Ֆրանսիա | որպես հավանության նշան Բարդուղիմեոսյան գիշերվա մեջ թագավորի խաղացած դերի համար |
1574, մարտի 24 | Խուան Ավստրիացի | Գրեգորի XIII | տղամարդ | Իսպանիա | տրվել է Նեապոլի սբ․ Կլարա եկեղեցում, որպես նորին սրբություն պապի հայրական սիրո նշան[13] |
1592 | Ֆրանսիայի ու Նավարայի թագավոր Հենրի IV | Կլեմենտ VIII | տղամարդ | Ֆրանսիա | |
1597 | Մորոսինա Մորոսինի | Կլեմենտ VIII | կին | Վենետիկ | տրվել է որպես Վենետիկի թագուհի թագադրման արարողության ժամանակ |
1598 | Իսպանիայի թագուհի Մարգարեթ Ավստրիացի | Կլեմենտ VIII | կին | Իսպանիա | ստացել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ III-ի հետ ամուսնության օրը |
1607 | Սանտա Մարիա սոպրա Միներվա բազիլիկ | Պողոս V | եկեղեցի | Իտալիա | [14] |
1610 | Սանկտա Սանկտորում (սրբություն սրբոց) | Պողոս V | եկեղեցի | Իտալիա | [14] |
1625 | Անգլիայի ու Շոտլանդիայի թագուհի Հենրիետտա Մարիա | Ուրբանոս VIII | կին | Անգլիա և Շոտլանդիա | [14] ստացել է Ամիենսում |
1626/7 | Տուսկանիայի մեծ դուքս Ֆերդինանդ II | Ուրբանոս VIII | տղամարդ | Իտալիա | [14] |
1628 | Մարիա Մագդալինա Ավստրիացի | Ուրբանոս VIII | կին | Իտալիա | [14] |
1630 | Հունգարիայի թագուհի Մարիա Աննա Իսպանացի | Ուրբանոս VIII | կին | Գերմանիա | [14] հետագայում՝ կայսրուհի |
1631 | Հռոմի պրեֆեկտ Թադեո Բարբերինի | Ուրբանոս VIII | տղամարդ | Իտալիա | [14] պապի զարմիկն էր |
1634 | Սուրբ Պետրոսի տաճար | Ուրբանոս VIII | եկեղեցի | Իտալիա | [14] |
1635 | Բավարիայի դքսուհի Մարիա Աննա | Ուրբանոս VIII | կին | Գերմանիա | [15] |
1649 | Իսպանիայի թագուհի Մարիանա | Իննոկենտիոս X | կին | Իսպանիա | [16] |
1651? | Լեհաստանի թագուհի Մարի Լուիզ | Իննոկենտիոս X | կին | Լեհաստան | [16] |
1654 | Մոդենայի դքսուհի Լուկրեցիա | Իննոկենտիոս X | կին | Իտալիա | [16] |
1658 | Սիենայի տաճար | Ալեքսանդր VII | եկեղեցի | Իտալիա | [16] պապի հայրենի քաղաքի տաճարն է |
1668 | Մարիա Թերեզա Ավստրիացի | Ալեքսանդր VII | կին | Ֆրանսիա | իր փոքրիկ որդու համար, որի կնքահայրը պապն էր |
1672 | Լեհաստանի թագուհի Էլենոր | Կլիմենտ X | կին | Լեհաստան | |
1684 | Լեհաստանի թագուհի Մարի Կազեմիր Լուիզ | Իննոկենտիոս XI | կին | Լեհաստան | |
1699 | Սուրբ հռոմեական կայսրության կայսրուհի Վիլհելմինա Ամալիա | Իննոկենտիոս XII | կին | Գերմանիա | |
1701 | Մարիա Լուիզա Սավոյացի | Կղեմես XI | կին | Իսպանիա | |
1726 | Տուսկանիայի մեծ արքայադուստր Վիոլանտ Բեատրիս | Բենեդիկտ XIII | կին | Իտալիա | [17] |
1736 | Լեհաստանի թագուհի Մարիա Ջոզեֆա | Կլեմենտ XII | կին | Լեհաստան | [18] |
1759 | Վենետիկի քաղաքագլուխ Ֆրանչեսկո Լորեդան | Կլեմենտ XIII | տղամարդ | Իտալիա | |
1776 | Տեսչենի դքսուհի Մարիա Քրիստինա | Պիոս VI | կին | Ավստրիա | |
1784 | Պարմայի դքսուհի Մարիա Ամալիա | Պիոս VI | կին | Իտալիա | |
1790 | Նեապոլի թագուհի Մարիա Կարոլինա | Պիոս VI | կին | Իտալիա | |
1819 | Ավստրիայի կայսրուհի Կարոլին Ագուստա | Լեո XII | կին | Ավստրիա | |
1825 | Սարդինիայի թագուհի Մարիա Թերեզա | Լեո XII | կին | Իտալիա | |
1830 | Չինգոլիի տաճար | Պիոս VIII | եկեղեցի | Իտալիա | [19] պապի հայրենի քաղաքի տաճարը |
1832 | Հունգարիայի թագուհի Մարիա Աննա | Գրիգոր XVI | կին | Ավստրիա | [19] հետագայում՝ Ավստրիայի կայսրուհի |
1833 | Սուրբ Մարկոսի տաճար | Գրիգոր XVI | եկեղեցի | Իտալիա | [19] |
1842 | Պորտուգալիայի թագուհի Մարիա II | Գրիգոր XVI | կին | Պորտուգալիա | |
1849 | Արքայադուստր Մարիա Պիա Սավոյեցի | Պիոս IX | կին | Իտալիա | տրվել է իր կնքահոր կողմից իր մկրտության օրը, հետագայում՝ Պորտուգալիայի թագուհիg |
1856 | Ֆրանսիայի կայսրուհի Եվգենյա | Պիոս IX | կին | Ֆրանսիա | |
1861 | Սիցիլիայի թագուհի Մարիա Սոֆի | Պիոս IX | կին | Իտալիա | |
1868 | Ավստրիայի կայսրուհի Էլիզաբեթ Բավարացի | Պիոս IX | կին | Ավստրիա | |
1868 | Իսպանիայի թագուհի Իզաբելա II | Պիոս IX | կին | Իսպանիա | |
1870 | Սանտ՛Անտոնիո դեի Պորտոգեշի եկեղեցի | Պիոս IX | եկեղեցի | Իտալիա | [20] |
1877, սեպտ․ | Լուրդի տիրամոր սրբավայր | Պիոս IX | դամբարան | Ֆրանսիա | [21] |
1886 | Մարիա Քրիստինա Ավստրիացի | Լեո XIII | կին | Իսպանիա | |
1888 | Բրազիլիայի կայսերական արքայադուստր Իզաբել | Լեո XIII | կին | Բրազիլիա | տե՛ս «Ոսկե օրենք» |
1892 | Պորտուգալիայի թագուհի Ամելի | Լեո XIII | կին | Պորտուգալիա | |
1893 | Բելգիայի թագուհի Մարի Հենրիետ | Լեո XIII | կին | Բելգիա | |
1923 | Իսպանիայի թագուհի Վիկտորիա Յուջին | Պիոս XI | կին | Իսպանիա | |
1926 | Բելգիայի թագուհի Էլիսաբեթ | Պիոս XI | կին | Բելգիա | |
1930 | Իտալիայի թագուհի Էլենա | Պիոս XI | կին | Իտալիա | [22] |
1937 | Իտալիայի թագուհի Էլենա | Պիոս XI | կին | Իտալիա | [23] ամուսնության 40-ամյակի առթիվ |
1953 | Սե տաճար | Պիոս XII | եկեղեցի | Հնդկաստան | [24] տեղադրվել է Ֆրենսիս Զավիերի գերեզմանին |
1956 | Շառլոտա (Լյուքսեմբուրգի մեծ դքսուհի) | Պիոս XII | կին | Լյուքսեմբուրգ | |
1964 | Սուրբ Ծննդյան տաճար | Պողոս VI | եկեղեցի | Պաղեստին | [25] |
1965 | Ֆաթիմայի սրբավայր | Պողոս VI | դամբարան | Պորտուգալիա | [26] |
1966, մարտի 25 | Տիրամայր Գվադալուպեի եկեղեցի (Մեխիկո) | Պողոս VI | եկեղեցի | Մեքսիկա | [24] |
1967 | Ապարեսիդայի տիրամոր բազիլիկ | Պողոս VI | եկեղեցի | Բրազիլիա | [24] |
1979, հունիս | Չենստոխովայի սև տիրամոր սրբապատկերը | Հովհաննես Պողոս II | դամբարան | Լեհաստան | [27] |
1979, սեպտ․ | Նոքի դամբարան | Հովհաննես Պողոս II | դամբարան | Իռլանդիա | [28] |
1982, հունիս | Աստվածամոր բազիլիկ (Լուհան) | Հովհաննես Պողոս II | դամբարան | Արգենտինա | [29][30][31][32] |
1987, հունիս | Կալվարի Զեբժիդովսկա | Հովհաննես Պողոս II | դամբարան | Լեհաստան | [33] |
1988, մայիսի 14 | Տիրամոր ավետարանչության սրբավայր | Հովհաննես Պողոս II | դամբարան | Լիմա, Պերու | [34] |
2000, դեկտ․ | Լորետոյի սուրբ շենք | Հովհաննես Պողոս II | դամբարան | Իտալիա | [35] |
2004, օգոստ․14 | Լուրդեսում տիրամոր սրբավայր | Հովհաննես Պողոս II | դամբարան | Ֆրանսիա | [36] երկրորդ մրցանակ |
2004, հոկտ․ 17 | Քվեբեքի սուրբ Ջոզեֆ բազիլիկ | Հովհաննես Պողոս II | եկեղեցի | Մոնրեալ, Կանադա | |
2004, դեկտ․ | Պպորտուգալիայի Սամեյրո սրբավայր | Հովհաննես Պողոս II | դամբարան | Բրագա, Պորտուգալիա | |
2006 | Չենստոխովայի սև տիրամոր սրբապատկերը | Բենեդիկտոս XVI | դամբարան | Լեհաստան | [39] երկրորդ մրցանակ |
2007, մայիսի 12 | Ապարեսիդայի տիրամոր բազիլիկ (" Ապարեսիդայի նոր բազիլիկ") | Բենեդիկտոս XVI | դամբարան | Բրազիլիա | երկրորդ մրցանակ։ Առաջինը տրվել էր 1967 թվականին, երբ նոր բազիլիկը դեռ չէր կառուցվել 1980 թվականին[40] |
2007, սեպտ․ 8 | Մարիազելլի բազիլիկ | Բենեդիկտոս XVI | դամբարան | Ավստրիա | [41][42] |
2008, ապր․ 9 | Ալթյոթինգի տիրամոր եկեղեցի | Բենեդիկտոս XVI | դամբարան | Ալթյոթինգ, Գերմանիա | [43] |
2008,ապր․ 16 | Վաշինգտոնի տիրամոր տաճար | Բենեդիկտոս XVI | դամբարան | Վաշինգտոն, ԱՄՆ | [44] |
2008, մայիսի 17 | Միսերիկորդիայի տիրամոր սրբավայր | Բենեդիկտոս XVI | դամբարան | Սավոնա, Իտալիա | [45] |
2008, մայիսի 18 | Դելլա Գուարդիայի տիրամոր սրբավայր | Բենեդիկտոս XVI | դամբարան | Ջենովա, Իտալիա | [45] |
2008, սեպտ․ 7 | Բոնարիայի տիրամոր տաճար | Բենեդիկտոս XVI | դամբարան | Քագլիարի, Իտալիա | [45] |
2008, հոկտ․ 19 | Պոմպեի կույս Մարիամի եկեղեցի | Բենեդիկտոս XVI | դամբարան | Պոմպեյ, Իտալիա | [46] |
2009, ապր․ 28 | Խաչի տիրամոր եկեղեցի | Բենեդիկտոս XVI | դամբարան | Աքուիլա, Իտալիա | երկրաշարժից հետո[48] |
2009, մայիս | Եվրոպայի տիրամոր տաճար | Բենեդիկտոս XVI | դամբարան | Ջիբրալթար | [49][50] |
2009,նոյ․ 22 | Գաբեզայի տիրամոր բազիլիկ | Բենեդիկտոս XVI | դամբարան | Ժաեն, Իսպանիա | [45] |
2010 | Դել Վալլեի բազիիկ տաճար | Բենեդիկտոս XVI | եկեղեցի | Արգենտինա | [32][51] |
2010, ապր․ 18 | Տա՛ Պինուի բազիլիկ | Բենեդիկտոս XVI | դամբարան | Մալթա | [52] |
2010, մայիսի 12 | Ֆաթիմայի սրբավայր | Բենեդիկտոս XVI | դամբարան | Պորտուգալիա | երկրորդ մրցանակ[53] |
2010, օգոստ․ 23 | Վալլեյի տիրամոր սրբավայր | Բենեդիկտոս XVI | դամբարան | Կատամարկա, Արգենտինա | [55] |
2010, նոյ․ 13 | Սոկորոյի սրբավայր | Բենեդիկտոս XVI | դամբարան | Վալենսիա, Վենեսուելա | [56] |
2011, մայ․15 | Շերպենհուվելի սուրբ տիրամոր բազիլիկ | Բենեդիկտոս XVI | դամբարան | Բելգիա | |
2012, մարտի 26 | Դե լա Կարիդադ տիրամոր բազիլիկ | Բենեդիկտոս XVI | եկեղեցի | Քոբրե, Կուբա | [58][59] |
2013, նոյ․ 22 | Տիրամայր Գվադալուպեի եկեղեցի (Մեխիկո) | Ֆրանցիսկոս (Հռոմի պապ) | դամբարան | Մեքսիկա |
[60] երկրորդ մրցանակ |
2016, հուլ․28 | Չենստոխովայի սև տիրամոր սրբապատկերը | Ֆրանցիսկոս (Հռոմի պապ) | դամբարան | Լեհաստան | [61] երրորդ մրցանակ |
2017, մայ․13 | Ֆաթիմայի սրբավայր | Ֆրանցիսկոս (Հռոմի պապ) | դամբարան | Պորտուգալիա | երրորդ մրցանակ[62] |
2017, հոկտ․ 7 | Ապարեսիդայի նոր բազիլիկ | Ֆրանցիսկոս (Հռոմի պապ) | դամբարան | Բրազիլիա | երրորդ մրցանակ, որը խորհրդանշում է սրբապատկերի 300 ամյակը[63] |
2019, հունիսի 1 | Սիկսոմլյոյի տիրամայր | Ֆրանցիսկոս (Հռոմի պապ) | դամբարան | Տրանսսիլվանիա, Ռումինիա | [64] |
Ծանոթագրություններ
խմբագրել- Կաղապար:Catholic [7] article "Golden Rose" by PMJ Rock, 1909.
- ↑ of Solomon%202:1&verse=63&src=! Song of Solomon 2:1 63
- ↑ Antonio Baldassari, La rosa d'oro, che si benedice nella quarta domenica di quaresima dal sommo pontefice (1709), 190f.
- ↑ Rock, P.M.J., "Golden Rose" in The Catholic Encyclopedia (1909).
- ↑ According to some sources, two of the four roses were given to the basilica proper and two to the chapel called Sancta Sanctorum.
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Gaetano Moroni, "Rosa d'Oro", Dizionario di erudizione storico-ecclesiastica (Venezia: Tipografia Emiliana, 1852), LIX, 116.
- ↑ Jump up to: 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 Moroni, LIX, 125.
- ↑ Jump up to: 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Moroni, LIX, 126.
- ↑ Treccani.it. Ludovico III Gonzaga.
- ↑ Joseph Combet (1903). Louis XI et le Saint-Siège: 1461-1483 (French). Paris: Hachette. էջ 186.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Moroni, LIX, 130-31.
- ↑ Jump up to: 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 12,6 12,7 Moroni, LIX, 131.
- ↑ Coloma, Luis. «The Story of Don John of Austria».
- ↑ Jump up to: 14,0 14,1 14,2 14,3 14,4 14,5 14,6 14,7 Moroni, LIX, 135.
- ↑ Moroni, LIX, 135-36.
- ↑ Jump up to: 16,0 16,1 16,2 16,3 Moroni, LIX, 136.
- ↑ Young, G. F.: The Medici: Volume 2, E. P. Dutton and Company, 1920, p. 488
- ↑ Rożek, M.: The Royal Cathedral at Wawel, Interpress, 1981, p. 158 and 165
- ↑ Jump up to: 19,0 19,1 19,2 Moroni, LIX, 144.
- ↑ Lodovico Antonio Muratori, Annali d'Italia dal principio dell'era volgare sino all'anno 1750 (Firenze: Leonardo Marchini, 1827), XXXIII, 33.
- ↑ [1]
- ↑ "Pontiff Will Bless Golden Rose Today", New York Times (March 30, 1930): 25.
- ↑ "Pope Blesses Gift for Queen Elena", New York Times (March 8, 1937): 12.
- ↑ Jump up to: 24,0 24,1 24,2 Bernard Berthod and Pierre Blanchard, Trésors inconnus du Vatican: cérémonial et liturgie (Paris: Editions de l'Amateur, 2001), 300.
- ↑ "Paul VI Starts Trip to the Holy Land", New York Times (January 4, 1964): 1.
- ↑ "Pontiff Adjourns Vatican Council and Honors Mary", New York Times (November 22, 1964): 1.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ [2]
- ↑ Papal honors Արխիվացված 2013-04-15 archive.today
- ↑ Basílica Nacional Nuestra Señora de Luján
- ↑ Jump up to: 32,0 32,1 «Rosa de Oro y los papas (Spanish)». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ (Polish)
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ http://visnews-en.blogspot.nl/2000/12/cardinal-places-golden-rose-in-marian.html
- ↑ A Papal rose in tribute to the "Queen" of joy and sorrow"
- ↑ "Pope honors largest shrine to St. Joseph with Golden Rose"
- ↑ [3]
- ↑ http://robertaconnor.blogspot.nl/2011/05/fatima-golden-rose-benedict-and-escriva.html
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ (in German)
- ↑ «Papst brachte "Goldene Rose" nach Mariazell» (German). 2007 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ http://www.catholicculture.org/news/features/index.cfm?recnum=57728
- ↑ «Basilica of the National Shrine of the Immaculate Conception» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ Jump up to: 45,0 45,1 45,2 45,3 http://popes-and-papacy.com/wordpress/the-golden-rose-more-information-directly-from-the-vatican/
- ↑ [4]
- ↑ Pastoral Visit to the Pontifical Shrine of Pompeii
- ↑ http://www.vatican.va/holy_father/benedict_xvi/speeches/2009/april/documents/hf_ben-xvi_spe_20090428_sisma-laquila_sp.html
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ It was conferred by Cardinal Jose Saraiva Martins, Prefect Emeritus of the Sacred Congregation for the Causes of Saints, Pope Benedict XVI's special envoy [5] at the celebrations of the closure of the Jubilee to mark the 700th Anniversary of the veneration of Our Lady of Europe [6].
- ↑ Basílica Nacional Nuestra Señora del Valle
- ↑ http://www.vatican.va/holy_father/benedict_xvi/angelus/2010/documents/hf_ben-xvi_reg_20100418_floriana_en.html
- ↑ http://www.zenit.org/en/articles/fatima-shrine-receives-golden-rose
- ↑ ZENIT - Fatima Shrine receives Golden Rose
- ↑ http://www.zenit.org/en/articles/pope-sends-golden-rose-to-our-lady-in-argentina
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ «Pauselijke en Internationale Erkenning voor Scherpenheuvel» (Dutch). Kerknet. 2011 թ․ մայիսի 15. Վերցված է 2011 թ․ մայիսի 15-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ http://www.catholicnewsagency.com/news/pope-to-place-golden-rose-before-patroness-of-cuba/
- ↑ «Pope gives Golden Rose to sanctuary of the Virgen de la Caridad de Cobre». News.va. 2012 թ․ մարտի 27. Վերցված է 2012 թ․ մարտի 27-ին.
- ↑ «Pope Francis sends golden rose to Our Lady of Guadalupe». CNA. 2013 թ․ նոյեմբերի 22. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Mass in the Jasna Góra shrine on the 1050th anniversary of the baptism of Poland: leave behind all past wrongs and wounds, and build fellowship with all». press.vatican.va. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «Papa Francisco oferece a terceira Rosa de Ouro ao Santuário de Fátima». publico.pt. Վերցված է 2017 թ․ մայիսի 13-ին.
- ↑ http://www.a12.com/santuario/noticias/papa-francisco-concede-terceira-rosa-de-ouro-ao-santuario-nacional
- ↑ Grogan, Courtney. «Pope Francis celebrates Mass at Transylvania's Marian pilgrimage shrine». Catholic News Agency (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունիսի 23-ին.