Շամանություն
Շամանություն, շամանականություն (էվենկերեն՝ շաման, սաման-գրգռված, մոլեգնած մարդ), կրոնի նախնական ձև։ Շամանության հիմքում ընկած են կամլանիեի (ծիսակարգ, որը բերում է հմայված վիճակի և ուղեկցվում երգեցողությամբ, պարով, թմբկահարությամբ) ընթացքում ոգիների հետ շամանի (պաշտամունքի սպասավորի) հաղորդակցվելու մասին պատկերացումները։ Շամանության նպատակն է «բուժել» հիվանդին, «ապահովել» հարուստ որս և այլն։
Տարածված է Աֆրիկայում, Հյուսիսաին և Արևելյան Ասիայում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շամանություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 439)։ |