Նիկոլաս Ջերրի Ջոնաս (անգլ.՝ Nicholas Jerry Jonas, սեպտեմբերի 16, 1992(1992-09-16)[3][4], Դալաս[3]), ամերիկացի դերասան, երգիչ, երգահան, երաժշտական պրոդյուսեր և մոդել։ Ավելի հայտնի է ինչպես Jonas Brothers հայտնի փոփ ռոք խմբի մասնակից հիմնադրված 2005 թվականին իր եղբայրներ՝ Քևինի և Ջոյի, որը սակայն 2013 թվականից ավարտել էր իր գործնեությունը։ Իր անհատական դեբյուտային ստուդիական ալբոմը, որը կրում է նրա անունը՝ «Nicholas Jonas», նա թողարկել է 2005 թվականի սեպտեմբերի 5-ին[5] : Նրա անհատական երկրորդ ստուդիական ալբոմը նույնպես կոչվել է իր անունով՝ «Nick Jonas»[6], որը թողարկվել է 2014 թվականի նոյեմբերի 10-ին[7][8]։

Նիք Ջոնաս
Նիք Ջոնաս (2014)
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունNick Jonas
Ի ծնե անունՆիկոլաս Ջերրի Ջոնաս
Նաև հայտնի է որպեսNick Jonas
Ծնվել էսեպտեմբերի 16, 1992 (32 տարեկան)
Դալաս, Տեխաս, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
ԺանրերՓոփ, R&B փոփ ռոք
ՄասնագիտությունԴերասան, երգիչ, երգահան, երաժշտական պրոդյուսեր, մոդել
Երգչաձայնտենոր
Գործիքներկիթառ, դաշնամուր և վոկալ
Գործունեություն2000-ներկա
ԼեյբլColumbia Records, Hollywood Records, Island Records, Republic Records
ԱնդամակցությունՋոնաս Բրադրս
ԱմուսինՊրիանկա Չոպրա[1][2]
Կայքnickjonas.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Nick Jonas Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Նիկոլաս Ջերրի Ջոնասը ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 16-ին ԱՄՆ Տեխաս նահանգի Դալաս քաղաքում[9], երաժիշտ և երգահան Պոլ Քևին Ջոնասի և Դենիզ Ջոնասի (Միլլեր) ընտանիքում[10]։ Նրա ավագ եղբայրներն են՝ Ջո, Քևին և կրտսերը՝ Ֆրենկի։ 7 տարեկանից խաղացել է Բրոդվեյում, որտեղ մասնակցել է բազմաթիվ բեմադրություններում[11][12]։ Հարցազրույցի ժամանակ հայրը ասել է՝ Նիկը սկսել է գրել երաժշտություն 5 տարեկանից։ «Joy To The World» (A Christmas Prayer) հայտնի Սուրբ Ծննդյան երգի բառերը Նկոլասը գրել է 9 տարեկանում[13]։

Ինքուս մուլտի-ինստումենտալիստ (9 գործիք)։

Կարիերա

խմբագրել

Դերասանական կարիերան Նիկը սկսել է 2009 թվականին Disney ChannelJonas հեռուստասերիալում։ Jonas խմբով նկարահանվել է Քեմփ Ռոք։ Երաժշտական արձակուրդներ և Քեմփ Ռոք 2։ Վերջին համերգ ֆիլմերում։ 2014 թվականին Նիկը նկարահանվել է Թագավորություն մելոդրամայում, որի պրեմիերան տեղի է ունեցել նույն թվականի աշնանը։ 2015 թվականին Նիկը դարձավ Kids' Choice Awards մրցանակաբաշխության հաղորդավար[14]։ 2017 թվականին նկարահանվել է Ջումանջի ֆիլմում։

Երաժշտական կարիերա

խմբագրել

2005 թվականին Նիկը ստեղծում է «Jonas Brothers» խումբը իր եղբայների (Ջո Ջոնաս, Քևին Ջոնաս) հետ։ Խումբը հրապարակել է 5 ստուդիական ալբոմ, նկարահանվել է սեփական հեռուստասերիալում և կազմակերպել է մի քանի համաշխարհային տուրեր։ 2010 թվականին տղաները որոշում են հանգստանալ և զբաղվել անձնական գործերով։ Նույն թվականին Նիկ Ջոնասը որոշում է ստեղծել անձնական խումբ՝ «Nick Jonas and the Administration»: 2010 թվականին հրապարակվել է այս խմբի միակ ալբոմը։ Նույն թվականին խումբը դադարեց գոյություն ունենալ։

2012 թվականին Jonas Brother սկսեցին աշխատել նոր ալբոմի շուրջ։ Նույն թվականի հոկտեմբերի 11-ին եղբայրները վերադարձան բեմ նոր երգերով և հին հիթերով և ուղևորվեցին պրոմո տուր աշխարհով մեկ։ 2013 թվականի ամռանը Ջոնաս եղբայրները ԱՄՆ-ով ուղևորվեցին ամառային շրջայցի։

2013 թվականի հոկտեմբերի 30-ին եղբայրները հայտարարեցին խմբի լուծարման մասին[15]։ Լուծարման նախաձեռնողը դարձավ Նիկը։

2014 թվականի հունիսի վերջում Նիկը հրապարակում է նոր երգ «Chains» անունով։ Երգը դարձավ  «Nick Jonas» կատարողի մենակատար  դեբյուտային ալբոմի աջակցության առաջին սինգլը, որի թողարկումը տեղի ունեցավ նույն թվականի նոյեմբերի 11-ին։ 2014 թվականի սեպտեմբերին դուրս է գալիս առաջին և միակ սինգլը Նիկի նոր ալբոմից «Jealous», որը հետագայում ստացել է պլատինե կարգավիճակ[16]։ 2015 թվականի հունվարին այն դառնում է պաշտոնապես ամենահայտնի և պահանջվող երգը ԱՄՆ-ի ռադիոյում։

2015 թվականի մարտին դարձավ Kids' Choice Awards մրցանակաբաշխության հաղորդավար, որտեղ հաղթել է «Լավագույն երգիչ» անվանակարգում։ 2015 մայիսին իր ընկերուհու՝ Դեմի Լովատոյի հետ համատեղ բացել է «Safehouse Records» լեյբլ[17]։ Աշխատել է իր երրորդ մենակատար ալբոմի ձայնագրության վրա։

2016 թվականի մարտին հրապարակում է իր նոր ալբոմի անվանումը՝ «Last Year Was Complicated» և նշանակում է թողարկման ամսաթիվը՝ հունիսի 10[18]։ Մարտի 25-ին թողարկում է իր առաջին համատեղ սինգլը շվեդական երգուչուհի՝ Թովե Լո-ի հետ՝ «Close»[19]: Հունիսի 10-ին հրապարակվեց իր նոր ալբոմը ամբողջ աշխարհով[20]։

Անձնական կյանք

խմբագրել

2006 թվականի հունիսին ծանոթացել է ամերիկացի դերասանուհի և երգչուհի Մայլի Սայրուսի հետ, ինչից հետո իրենք սկսեցին ժամադրվել։ Զույգի հարաբերությունները տևեցին մեկ տարուց ավել, իրենք բաժանվեցին 2007 թվականի դեկտեմբերին։ 2008 թվականին Նիկը հանդիպում էր Սելենա Գոմեսի հետ։ Բայց որոշ ժամանակ անց ձույգը բաժանվում է։ 2009 թվականին Սայրուսի հետ համատեղ ձայնագրում է «Before The Storm» ստեղծագործությունը, և ասում, որ դա լավագույն ճանապարհն էր պատմել իրենց հարաբերությունների պատմությունը։ 2012 թվականին գրել է «Wedding Bells» երգը, որը նույնպես նվիրված էր Սայրուսին[21]։ 2013 թվականին նորից հայտնվեցին լուրեր զույգի վերամիավորման մասին, բայց Նիկը հերքեց այն։

2009 թվականի վերջում որոշ ժամանակ հանդիպել է Սելենա Գոմեսի հետ, սակայն նրանք բաժանվեցին՝ միմյանց հետ բավարար ժամանակ ճանցկացնելու պատճառով[22]։ 2015 թվականի հուլիսին հերքեց բամբասանքները՝ նոր հարաբերություններ Սելենայի հետ[23]։

2011 թվականի հունվարից մինչև 2012 թվականի մայիս հանդիպել է ավստրալիացի մոդել և երգչուհի Դելտա Գուդրեմի հետ։ Զույգը բաժանվել է փոխադարձ համաձայնությամբ, բայց իրենք մնացին լավ ընկերներ և մաղթում են միմյանց ամենայն բարիք[24]։

2013 թվականի հունիսին սկել է հանդիպել ամերիկացի մոդել, Միսս Տիեզերք 2012 հաղթող Օլիվիա Կալպոի հետ։ Նրանք ծանոթացել էին 2012 թվականի վերջում, և հետագայում սկսեցին հայտվել հանրության շուրջ։ 2015 թվականի հունիսին զույգը բաժանվեց[25], և ըստ ԶԼՄ-ների, բաժանման նախաձեռնողը եղել է Նիկը[26]։

2018 թվականին Ջոնասը սկսեց հանդիպել դերասանուհի Պրիանկա Չոպրաի հետ[27]։ 2018 թվականի հուլիսի 18, Չոպրայի ծննդյան օրը, իրենք նշանվել են և նշել են նշանադրությունը օգոստոսի նույն օրը[28][29]։ Զույգը ամուսնացավ 2018 թվականի դեկտեմբերի 1-ին Հնդկաստանում՝ հարսնացուի հայրենիքում[30]։

Սկավառակագրություն

խմբագրել

Jonas Brothers-ի կազմում

խմբագրել

Nick Jonas & the Administration-ի կազմում

խմբագրել

Անհատական ստուդիական ալբոմներ

խմբագրել
  • Nicholas Jonas (2004)
  • Nick Jonas (ալբոմ) (2014)
  • Last Year Was Complicated (2016)
  • Songs from How to Succeed in Business Without Really Trying (2012)

Ֆիլմագրություն

խմբագրել
Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2007 ս Հաննա Մոնտանա Hannah Montana Ինքն իրեն
2008 ֆ Հաննա Մոնտանա և Մայլի Սայրուս։ Համերգային շրջագայություն «Երկու կյանք» Best of Both Worlds Concert Ինքն իրեն
2008 ֆ Քեմփ Ռոք Camp Rock Նեյտ Գրեյ
2009-2010 ս Jonas L.A. Jonas Նիք Ջոնաս
2009 ֆ Ջոնաս եղբայրների համերգը Jonas Brothers: The 3D Concert Experience Ինքն իրեն
2010 ֆ Քեմփ Ռոք 2։ Վերջին համերգ Camp Rock 2: The Final Jam Նեյտ Գրեյ
2010 ֆ Մերժվածները։ մյուզիքլի 25-րդ տարեդարձը Les Misérables: 25th Anniversary Concert Մարիուս Պոնմերսի
2011 ս Միստր Սանշայն Իլայ Ուայթ
2011 ս Վերջին իրական տղամարդը Last Man Standing Ռայան Վոգելսոն
2012 ս Սմեշ Smash Լայլ Ուեստ
2012 ս Submissions Only պարող
2013-2015 ս Հավայի 5.0 Hawaii Five-0 Յեն Ռայտ
2014-ներկա ս Թագավորություն Kingdom Նեյթ Կալինա
2015 ֆ Զգույշ եղեք ցանկություններում Careful What You Wish For Դագ արտին
2015 ս Ճիչերի թագուհիները Scream Queens Բուն
2016 ֆ Այծ Goat Բրետտ Լենդ
2017 ֆ Ջումանջի։ Ջունգլիների կանչը Jumanji: Welcome to the Jungle Ջեֆերսոն Մաքդոնա
2019 ֆ Քաոսի երթը Chaos Walking Դեյվի Պրենտիս-մլ․
2019 մֆ UglyDolls: Բնավորություն ունեցող խաղալիքները UglyDolls Լու
2019 ֆ Միդուէյ Midway
2019 ֆ Ջումանջի։ Նոր մակարդակ Jumanji: The Next Level Ջեֆերսոն Մակդոնա

Շրջագայություններ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. https://hollywoodlife.com/2018/10/25/nick-jonas-priyanka-chopra-wedding-date-december-india/
  2. https://edition.cnn.com/2018/12/01/entertainment/priyanka-chopra-nick-jonas-married/index.html
  3. 3,0 3,1 3,2 Internet Movie Database — 1990.
  4. Internet Broadway Database — 2000.
  5. WalMart.com: Nicholas Jonas
  6. «Nick Jonas Talks New Single 'Jealous' + Reveals Album Title». PopCrush. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.
  7. Gardner, Elysa (2014 թ․ սեպտեմբերի 5). «Nick Jonas to release album in November». USA Today. USAToday.com. Gannett Company. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
  8. Seacrest, Ryan (2014 թ․ սեպտեմբերի 5). «Nick Jonas Announces Solo Album Release Date, 11-Date Tour». Ryanseacrest.com. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 2-ին.
  9. JOCELYN VENA (10/13/2008). «Jonas Brothers To Play Thanksgiving Halftime Show In Dallas». MTV. Արխիվացված է օրիգինալից 2015-01-07-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  10. «The Jonas Brothers: It's full scream ahead» (անգլերեն). LA Times Blogs. 2009 թ․ փետրվարի 26. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  11. ANDREW GANS (2002 թ․ օգոստոսի 4). «Beauty and the Beast Becomes 8th Longest-Running Show Aug. 4 | Playbill». Playbill. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  12. «PHOTO CALL: Les Misérables: Leading Mann | Playbill». Playbill. 2003 թ․ փետրվարի 6. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  13. Kim Jones. «INO Records Signs 12-Year Old Singer/Actor Nicholas Jonas». christianmusic.about.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  14. «Ник Джонас станет ведущим Nickelodeon Kids' Choice Awards 2015 | ElleGirl». ElleGirl. 16 февраля 2015. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  15. ABC News (2013 թ․ հոկտեմբերի 30). «Jonas Brothers Breakup Interview 2013: Nick Jonas: "We Choose to Be Brothers First"». Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  16. Thomas Chau (2014 թ․ օգոստոսի 23). «Nick Jonas Talks New Single 'Jealous' + Reveals Album Title». PopCrush. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  17. «Demi Lovato & Nick Jonas Create Safehouse Records Together». Just Jared. 2015 թ․ մայիսի 27. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  18. SASHA GEFFEN (03/24/2016). «Nick Jonas Announces New Album Last Year Was Complicated». MTV. Արխիվացված է օրիգինալից 2016-03-24-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  19. DANA GETZ (March 25 2016). «Nick Jonas shares new single and music video 'Close,' featuring Tove Lo». Entertainment Weekly. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  20. «Last Year Was Complicated by Nick Jonas on Apple Music». iTunes. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  21. Hollywood Life Staff (2013 թ․ հունվարի 25). «Is Nick Jonas' 'Wedding Bells' About Miley Cyrus? Watch Him Respond». Hollywood Life. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մայիսի 16-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  22. MICHELLE TAN AND SHARON COTLIAR (04/01/2010). «Selena Gomez & Nick Jonas Split – Again». People. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  23. Jisun Choi (2015 թ․ հուլիսի 22). «Nick Jonas Rejects Selena Gomez Dating Rumor After Embracing Gay Fans: Former Jonas Brothers Guitarist Deals With Girlfriend Olivia Culpo Break Up». KpopStarz. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  24. Gabrielle Chung (2012 թ․ փետրվարի 20). «Nick Jonas Splits with Girlfriend Delta Goodrem». Celebuzz. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  25. BRUNA NESSIF (2015 թ․ հունիսի 26). «Exclusive: Nick Jonas Breaks Silence on Olivia Culpo Split» (անգլերեն). E!. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  26. Meredith B. Kile (2015 թ․ հունիսի 25). «Nick Jonas Opens Up About Olivia Culpo Split: 'It's Very Tough'». Entertainment Tonight Online. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 17-ին.
  27. Rosa, Christopher (27 июля 2018). «Priyanka Chopra and Nick Jonas' Relationship: A Complete Timeline». Glamour (անգլերեն).
  28. Kelly, Emma (27 июля 2018). «Priyanka Chopra 'engaged to Nick Jonas' after he pops the question on her 36th birthday». Metro (անգլերեն).
  29. Moniuszko, Sara M (18 августа 2018). «Nick Jonas and Priyanka Chopra confirm engagement, have ceremony in Mumbai». USA Today (անգլերեն).
  30. «Nick Jonas and Priyanka Chopra Are Married». People. 2018 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել