Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Նեում (այլ կիրառումներ)

Նեում (բոս․՝  և խորվ.՝ Neum, սերբ.՝ Неум), քաղաք Բոսնիա և Հերցեգովինայում։ Համարվում է համանուն համայնքի վարչական կենտրոնը։ Մտնում է Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնության կազմում։

Քաղաք
Նեում
բոս․՝  և խորվ.՝ Neum, սերբ.՝ Неум
Դրոշ Զինանշան

ԵրկիրԲոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա
Երկրամաս[[Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնություն]]
ՀամայնքՆեում (համայնք)
ՔաղաքապետԺիվկո Մատուշկո
Մակերես225 կմ²
ԲԾՄ105 մ
Կլիմայի տեսակմայրցամաքային
Խոսվող լեզուներբոսնիերեն, սերբերեն, խորվաթերեն
Բնակչություն1 993 մարդ (2013)
Ազգային կազմբոսնիացիներ, խորվաթներ, սերբեր
Փոստային ինդեքս74 480
Փոստային դասիչ88390
Պաշտոնական կայքneum.ba
Նեում (Բոսնիա և Հերցեգովինա)##
Նեում (Բոսնիա և Հերցեգովինա)

Ըստ 2013 թվականի մարդահամարի տվյալների՝ քաղաքի բնակչությունը կազմում է 1 993 մարդ[1]։

Աշխարհագրություն

խմբագրել

Նեումը Բոսնիա և Հերցեգովինայի միակ բնակավայրն է, որը ելք ունի դեպի Ադրիատիկ ծով։ Այն տեղակայված է պետության հարավային հատվածում՝ Բոսնիա և Հերցեգովինայի Դաշնությունում։ Հյուսիսում և հարավում սահամանակցում է խորվաթական Դուբրովնիկ Ներետվայի հետ։ Նեումի ձգվածությունը մինչև խորվաթական սահմանները կազմում է 9 կմ[2]։

Շնորհիվ նրա ծովափնյա տեղադրությանը, Նեումը համարվում է պետության ամենատաք բնակավայրը՝ մերձարևադարձային միջերկրածովյան կլիմայով։ Տեղումների տարեկան միջին քանակը կազմում է 1000 մմ։ Մաքուր ծովը և շարունակ ամառը Նեումին դարձրել են հայտնի հանգստավայր։

Պատմություն

խմբագրել
 
Ստեչակը Նեումում

Տարածքը, որի վրա տեղակայված է Նեումը, հին և միջին ժամանակներում հարուստ պատմական իրադարձությունների արդյունքում մեկ հզորագույն միջերկրածովյան տերությունից փոխանցվել է մյուսին։ XIV դարում եղել է Դուբրովնիկի հանրապետության կազմում, բայց 1699 թվականին, Օսմանյան կայսրության համար անհաջող պատերազմից հետո, Կառլովիցի հաշտության պայմանագրի համաձայն, Դալմաթիան անցել է Վենետիկի տիրապետության տակ։ Դուբրովնիկը, որպեսզի հետագայում վենետիկցիներին հնարավորություն չթողնի իր վրա հարձակվել ցամաքից, Նեումը զիջել է Օսմանյան կայսրությանը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ Նեումը պատկանել է Խորվաթիային։ 1945 թվականին վերջնականապես Նեումը անցել է Բոսնիա և Հերցեգովինային, երբ Հարավսլավիայի կազմում կազմավորվել էին նոր հանրապետություններ։ 1992 թվականին, Բոսնիա և Հերցեգովինայի Հարավսլավիայի կազմից դուրս գալուց հետո, Նեումի հյուսիսում և հարավում հայտնվեցին սահմանային դիրքեր։

Մշակույթ

խմբագրել

1995 թվականից Նեումում անցկացվող ամենախոշոր մշակութային իրադարձությունը համարվում է խորվաթական երաժշտական «Etnofest Neum» փառատոնը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «www.statistika.ba». Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 12-ին.
  2. Bosnia-and-Herzegovina Neum britannica.com, britannica.com, 2015-09-09

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նեում» հոդվածին։