Նա (ֆիլմ, 2013)
«Նա» (անգլ.՝ Her), ռեժիսոր և սցենարիստ Սփայք Ջոնզի ֆանտաստիկ մելոդրաման։ Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի հոկտեմբերի 12-ին Նյու Յորքում ընթացող կինոփառատոնում։ ԱՄՆ-ում ֆիլմը սահմանափակ վարձույթի դուրս եկավ 2013 թ.-ի դեկտեմբերի 18-ին։ MPAA-ի վարկանիշային համակարգով ֆիլմը «R» գնահատականը ստացավ (մինչև 17 տարեկանների համար ծնողի կամ մեծահասակի ուղեկցությամբ)։ ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհրդի կողմից ճանաչվել է որպես 2013 թ.-ի լավագույն ֆիլմ։ Ամերիկյան կինոակադեմիան ֆիլմին «Օսկար» է շնորհել լավագույն օրիգինալ սցենարի համար։
Սյուժե
խմբագրելՄիայնակ գրող Թեոդորը տեխնիկական մի նորույթ է գնում (օպերացիոն համակարգ), որը պետք է իրականացներ տիրոջ բոլոր ցանկությունները։ Շուտով Թեոդորի և օպերացիոն համակարգի միջև սիրավեպ է սկսվում։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Հոակին Ֆենիքս | Թեոդոր Տուոմբլի |
Սքարլեթ Յոհանսոն | Սամանթա՝ Օպերացիոն համակարգ, ձայնը |
Էմի Ադամս | Էմի՝ Թեոդորի ընկերուհին |
Մառա Ռունի | Քեթրին՝ Թեոդորի նախկին կինը |
Քրիս Փրեթ | Փոլ՝ Թեոդորի գործընկերը |
Օլիվիա Ուայլդ | հանդիպման եկած անծանոթուհին |
Մետ Լեթշեր | Չարլզ՝ Էմիի ամուսինը |
Սոկո | Իզաբելլա (ձայն) |
Սփայք Ջոնզ | վիդեոխաղի այլմոլորակային երեխան (ձայն) |
Բրայան Կոքս | Ալան Ուոտս (ձայն) |
Պորտիա Դաբլդեյ | Իզաբելլա |
Քրիստեն Ուիգ | Սեքսուալ Փիսիկ (ձայն) |
Ֆիլմի ստեղծումը
խմբագրելԱյնպիսի ֆիլմի ստեղծման գաղափարը, որի կենտրոնում կլինեին մարդու և օպերացիոն համակարգի հարաբերությունները, Ջոնզի մոտ ծագել էր դեռ 2000-ականների սկզբում։ Ոգեշնչված իր ընկեր-սցենարիստ Չարլի Կաուֆմանի «Նյու Յորք, Նյու Յորք» ֆիլմով, 2010 թ.-ին Ջոնզն անցավ նոր ֆիլմի սցենարի ստեղծմանը անմիջապես կարճամետրաժ «Ես այստեղ եմ» ֆիլմի վարձույթ դուրս գալուց հետո։ Նա ցանկանում էր զարգացնել մարդու և արհեստական ինտելեկտի շփման թեման, դիտարկել նրանց հարաբերությունները տարբեր դիտանկյուններից։
Գլխավոր դերին հաստատված առաջին դերասանը եղավ Հոակին Ֆենիքսը, ով օգնեց ռեժիսորին պրոդյուսերներ գտնել։ Թեոդորի կնոջ դերը պետք է բաժին հասներ Քերի Մելիգանին, սակայն վերջինս, զբաղված լինելով «Լյուին Դևիսի ներսում» և «Մեծն Գեթսբին» ֆիլմերում, այդպես էլ չկարողացավ զբաղվել նկարահանումներով. 2012 թ.-ի ապրիլին պրոդյուսերները նրան փոխարինեցին Ռունի Մառայով։
Նկարահանման գործընթացի մեծ մասը տեղի ունեցավ 2012 թ.-ի ամռանը. նկարահանումներն անց էին կացվում Լոս Անջելեսում, ինչպես նաև Շանհայում։ Սամանթայի հնչյունավորմամբ զբաղվեց Սամանթա Մորթոնը։ Ողջ ֆիլմի ստեղծման ընթացքում Ջոնզն արգելել էր Սամաթային և Հոակինին հարաբերվել նկարահանման հրապարակում։ Հետագայում, ընդհանուր համաձայնությամբ, Մորթոնը փոխարինվեց Սքարլեթ Յոհանսոնով։ Նոր տեսարանները և Սքարլեթի ձայնի ներդրումը իրականացվեցին 2013 թ.-ի գարնանը չորս ամիսների ընթացքում։
Մրցանակներ
խմբագրել- 2013 - Հռոմի կինոփառատոնի մրցանակը լավագույն կանացի դերի համար (Սքարլեթ Յոհանսոն)
- 2013 - ԱՄՆ-ի կինոքննադատների ազգային խորհդրի 2 մրցանակ՝ տարվա լավագույն ֆիլմ և լավագույն ռեժիսորական աշխատանք (Սփայք Ջոնզ)
- 2014 - «Ոսկե գլոբուս» մրցանակ լավագույն սցենարի համար (Սփայք Ջոնզ) և ևս երկու անվանակարգեր՝ լավագույն ֆիլմ՝ կատակերգություն կամ մյուզիքլ, տղամարդու լավագույն դերակատարում կատակերգությունում կամ մյուզիքլում (Հոակին Ֆենիքս)։
- 2014 - «Օսկար» մրցանակ լավագույն օրիգինալ սցենարի համար (Սփայք Ջոնզ) և ևս 4 անվանակարգեր՝ լավագույն ֆիլմ, լավագույն երաժշտություն (Ուիլ Բատլեր, Օուեն Պալետ), լավագույն երգ (The Moon Song), լավագույն բեմադրող նկարչի աշխատանք (Կ. Կ. Բարետ, Ջին Սերդենա)։
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Չնայած Սամանթա Մորթոնը այդպես էլ դեր չստացավ ֆիլմում, այնուամենայնիվ նրա անունով կոչեցին օպերացիոն համակարգը։ Էմի Ադամսի անունով էլ կոչվեց Էմիի հերոսը։
- Սա միակ ֆիլմն է, որտեղ Սփայք Ջոնզը և՛ ֆիլմի ռեժիսորն է, և՛ սցենարիստը։ Ընդ որում, սցենարը ամբողջությամբ գրվել է Ջոնզի կողմից։
- Ջոնզի ընկեր Սթիվեն Սոդերբերգը օգնեց նրան կրճատել ֆիլմը երկուսուկես ժամից մինչև երկու ժամ կրկնակի մոնտաժի միջոցով. այդ ողջ գործընթացի վրա ծախսվեց ընդամենը 24 ժամ։
- Նկարահանվել էին Քրիս Կուպերի մասնակցությամբ մի քանի տեսարաններ, սակայն ֆիլմի վերջնական տարբերակում դրանք չհայտնվեցին։
- Էմի Ադամսը պատմում է, որ Ջոնզը իրեն և Հոակին Ֆենիքսին փակում էր սենյակում մեկ կամ երկու ժամով՝ ստիպելով նրանց խոսել իրար հետ։ Ջոնզը նպատակ ուներ այդպիսով ավելի մտերմացնել դերասաններին, որպեսզի նրանք իրար ավելի լավ ճանաչեին։ Էմին նշում էր, որ դրա շնորհիվ ինքն ու Հոակինը իսկապես մտերմացան։
Սխալներ ֆիլմում
խմբագրել- Թեոդորն իր աշխատասենյակում նստած է բաց կապույտ վերնաշապիկով, երբ Սամանթան նրան ասում է, որ ինքը հինգ րոպեից հանդիպում ունի։ Հետո, երբ ինքը մի քանի րոպեից հանդիպում է Էմիին և նրա ընկերոջը, իր հագին արդեն կարմիր վերնաշապիկ է։
- Ֆիզիկայի գրքի վրա, որը կարդում է հերոսը, unknown բառը գրված է սխալ՝ unkown:
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.metacritic.com/movie/her
- ↑ 2,0 2,1 http://www.filmstarts.de/kritiken/206799.html
- ↑ https://www.filmaffinity.com/en/film889720.html
- ↑ http://www.nytimes.com/2013/12/18/movies/her-directed-by-spike-jonze.html?pagewanted=all&_r=0
- ↑ http://www.nytimes.com/2013/12/18/movies/her-directed-by-spike-jonze.html?_r=0
- ↑ 6,0 6,1 http://www.filmaffinity.com/es/film889720.html
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 Her — 2013.
- ↑ 10 Romantic films about forbidden love — 2021.
- ↑ 9,0 9,1 Internet Movie Database — 1990.
- ↑ http://abc7.com/archive/9286539/
- ↑ http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ http://www.slantmagazine.com/film/review/her — 2013.
- ↑ http://www.the-numbers.com/movie/Her#tab=summary
- ↑ http://www.slantmagazine.com/film/review/her
- ↑ 16,00 16,01 16,02 16,03 16,04 16,05 16,06 16,07 16,08 16,09 16,10 16,11 16,12 16,13 16,14 16,15 16,16 16,17 16,18 16,19 16,20 16,21 http://www.imdb.com/title/tt1798709/fullcredits
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 17,4 17,5 http://www.bbfc.co.uk/releases/her-film
- ↑ http://www.theverge.com/2013/12/17/5218374/her-review-spike-jonze-imagines-what-its-like-to-fall-in-love-with-a
- ↑ 19,00 19,01 19,02 19,03 19,04 19,05 19,06 19,07 19,08 19,09 19,10 19,11 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Her — 2013.
- ↑ Internet Movie Database — 1990.
Արտաքին հղումներ
խմբագրել- Ֆիլմի պաշտոնական կայքը
- «Նա» ֆիլմը (անգլ.) Internet Movie Database կայքում
- «Նա» ֆիլմը (անգլ.) Rotten Tomatoes կայքում
- «Նա» ֆիլմը (անգլ.) Metacritic կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նա (ֆիլմ, 2013)» հոդվածին։ |