Նապոլեոն Բոնապարտի ինքնագիր հրաժարական
Նապոլեոն Բոնապարտի ինքնագիր հրաժարական (ֆր.՝ Démission de Napoléon Bonaparte), 1814 թվականին Ֆոնտենբլոյի ամրոցում Նապոլեոնի առանձնանալուց հետո նրա դեմ միավորված դաշնակից բանակները Ռուսաստանի կայսր Ալեքսանդր I-ի գլխավորությամբ մուտք են գործում Փարիզ և պահանջում կայսեր հրաժարականը, ինչից հետո Նապոլեոնը հրաժարվում է գահից՝ հանուն Ֆրանսիայի բարօրության[2]։ Ներկայումս Նապոլեոնի՝ գահից հրաժարվելու մասին հայտարարության սևագրության ինքնագիրը (ԳԱԹ, Վ․ Կորգանովի ֆոնդ, թիվ 4732) գտնվում է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահպանվող Վասիլ Ղորղանյանի (Բարսեղ Ղորղանյան (1868-1934)) անձնական արխիվում։
Նապոլեոն Բոնապարտի հրաժարական Démission de Napoléon Bonaparte | |
---|---|
Սպիտակ, դեղնած թղթի վրա, ունի ուղիղ ծայրեր, աջ կողմի վերին մասում կան աննշան պատռվածքներ, բաղկացած է վեց տողանոց ֆրանսերեն շարադրանքից․ նախապես գրվել է մատիտով, այնուհետև վրայից՝ բաց երանգի սև թանաքով | |
տեսակ | փաստաթուղթ |
երկիր | Ֆրանսիա |
Ֆոնտենբլո | |
Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան | |
հեղինակ | Նապոլեոն Բոնապարտ |
նյութ | թուղթ |
ստեղծվել է | 1814 թվական |
ստեղծման վայր | Ֆոնտենբլո ամրոց |
ներկա վիճակը | Ունի ուղիղ ծայրեր, աջ կողմի վերին մասում կան աննշան պատռվածքներ |
ոճ | ձեռագիր |
մակագրություն | Նապոլեոն Ա-ի (ինքնագիր) ձեռագիրը (բնագիր՝ ռուսերեն՝ "Рукопись (автографъ) Наполеона I"), Նապոլեոնի գահից հրաժարականը Ֆոնտենբլոյում, 1814 թվականի ապրիլի 6-ին (բնագիր՝ ռուսերեն՝ "Отречение отъ престола Наполеономъ (sic) В Фонтенебло 6 Апр. 1814 г.") |
[1] |
Նկարագրություն
խմբագրելՀրաժարականը գրված է սպիտակ, դեղնած թղթի վրա, ունի ուղիղ ծայրեր, աջ կողմի վերին մասում կան աննշան պատռվածքներ։ Վեց տողանոց շարադրանքը ֆրանսերեն է․ նախապես գրվել է մատիտով, այնուհետև վրայից՝ բաց երանգի սև թանաքով։ Վերին աջ կողմում ռուսերեն ձեռագրով գրված է․ «Նապոլեոն Ա-ի (ինքնագիր) ձեռագիրը» (ռուս.՝ "Рукопись (автографъ) Наполеона I")։ Թղթի ձախ մասում նույնպես ռուսերեն մակագրված է․ «Նապոլեոնի գահից հրաժարականը Ֆոնտենբլոյում, 1814 թվականի ապրիլի 6-ին» (ռուս.՝ "Отречение отъ престола Наполеономъ (sic) В Фонтенебло 6 Апр. 1814 г.")։ Հրաժարականի բովանդակությունը հետևյալն է․ «Նկատի ունենալով, որ դաշնակից տերությունները հայտարարել են, որ կայսրը հանդիսանում է Եվրոպայում խաղաղություն հաստատելու միակ խոչընդոտը, ապա կայսրը, հավատարիմ իր երդմանը, հայտարարում է, որ իր և իր զավակների անունից հրաժարվում է Ֆրանսիայի և Իտալիայի գահերից, և չկա մի զոհաբերություն, անգամ՝ կյանքը, որ ինքը պատրաստ չլինի կատարելու հանուն Ֆրանսիայի»։ Վավերագրին կից պահպանվում է ռուսերեն մեքենագիր վկայական, որտեղ տրված է այդ փաստաթղթի՝ Կորգանովին հասնելու պատմությունը։
Պատմություն
խմբագրել1814 թվականի մարտի 31-ին Նապոլեոնի դեմ միավորված դաշնակից բանակները Ռուսաստանի կայսր Ալեքսանդր I-ի գլխավորությամբ մուտք են գործում Փարիզ։ Պարտված Նապոլեոնը առանձնանում է Ֆոնտենբլոյի ամրոցում և հեռվից հետևում Փարիզում կատարվող իրադարձություններին։ Ապրիլի 4-ին նրա մոտ են գալիս դաշնակից զորքերի մարշալները և պահանջում Նապոլեոնի հրաժարականը։ Իր պարտության հետ հաշտված՝ Նապոլեոնը գրում է գահից իր հրաժարականը, որը մարշալների ձեռքով տարվում է Փարիզ։ Վասիլի Կորգանովի վկայությամբ՝ Նապոլեոն I-ի գահից հրաժարվելու մասին վավերագրի սևագրությունը Ալեքսանդր I-ից (վերջինս դուքս Կոլենկուրից անձամբ է ստացել հրաժարականի ինքնագիրը) անցել է իր հաջորդ՝ Նիկոլայ I-ին։ Ապա նրա անձնական արխիվից անցել է վերջինիս համհարզ, գեներալ-համհարզ Աստաֆևին, որի մահից հետո փաստաթուղթն անցել է նրա որդուն՝ գեներալական շտաբի գեներալ Աստաֆևին, իսկ վերջինից էլ իր որդուն՝ սնանկացած ազնվական Աստաֆևին։ Ազնվական Աստաֆևը Թիֆլիսում փաստաթուղթը առաջարկել է գնել գրասեր իշխան Արգուտինսկուն։ Վերջինս այն ուղարկել է Վ․ Կորգանովին, որն այն ժամանակ Փարիզում, Բեռլինում, Լայպցիգում, Մոսկվայում և Պետերբուրգում հայտնի էր որպես ձեռագրերի հավաքորդ։ 1912 թվականին Կորգանովը իր ողջ արխիվի հետ մեկտեղ Երևանի պետական թանգարանին (ներկայիս Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը) է հանձնել նշյալ վավերագիրը[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Եղիշե Չարենցի գրականության և արվեստի թանգարանի պաշտոնական կայք
- ↑ «Ֆոնտենբլոյի պայմանագիր». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 16-ին.
{{cite web}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն)
Այս հոդվածը կատեգորիայի կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ կատեգորիա գտնել կամ ստեղծել ու ավելացնել հոդվածին։ |