Յանինա Կուրկովսկա-Սպիխայովա
Յանինա Կուրկովսկա-Սպիխայովա (լեհ․՝ Janina Kurkowska-Spychajowa, փետրվարի 8, 1901, Բելոստոկ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն - հունիսի 6, 1979, Շվեդիա), լեհ նետաձիգ մարզուհի, ով նետաձգության ասպարեզում հասել է աննախադեպ հաջողության՝ անհատական հաշվարկով հինգ անգամ նվաճելով աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը (1933, 1934, 1936, 1939 և 1947 թթ․), բազմիցս արժանանալով արծաթե ու բրոնզե մեդալների։ Համարվում է բոլոր ժամանակների ամենաշատ մարզական պարգևներ նվաճած նետաձիգը աշխարհի առաջնություններում[1], որոնց մասնակցել է 24 տարի անընդմեջ։ Նրա մարզական կարիերայում առաջինը աշխարհի 1931 թվականի առաջնությունն էր, որտեղ արժանացել է արծաթե մեդալի, վերջինը՝ 1955 թվականինը, որտեղ օգնել է Լեհաստանի կանանց հավաքականին թիմային հաշվարկով նվաճելու բրոնզե մեդալ[2][3]։ Եղել է Լեհաստանի բազմակի չեմպիոնուհի։
Յանինա Կուրկովսկա-Սպիխայովա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Մասնագիտացում | archer |
Երկիր | Լեհաստան |
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 8, 1901 |
Ծննդավայր | Բելոստոկ, Գրոդնոյի նահանգ, Վիլնայի գլխավոր նահանգապետարան, Ռուսական կայսրություն |
Մահվան ամսաթիվ | հունիսի 6, 1979 (78 տարեկան) |
Մահվան վայր | Շվեդիա |
Կարիերայի սկզբում մարզումներին զուգահեռ աշխատել է Սիտրոեն ֆիրմայի վարշավյան ձեռնարկությունում[4]։
Լեհաստանի կաավարությունը Յանինա Կուրկովսկա-Սպիխայովային պարգևատրել է «Վաստակի համար արծաթե խաչ» շքանշանով[4]։
Մեդալները | ||
---|---|---|
Կանանց նետաձգություն | ||
Ներկայացնում էր՝ Լեհաստան | ||
Աշխարհի առաջնություններ | ||
Ոսկի | 1933 Լոնդոն | Անհատական |
Ոսկի | 1933 Լոնդոն | Թիմային |
Ոսկի | 1934 Բաստադ | Անհատական |
Ոսկի | 1934 Բաստադ | Թիմային |
Ոսկի | 1936 Պրահա | Անհատական |
Ոսկի | 1938 Լոնդոն | Թիմային |
Ոսկի | 1939 Օսլո | Անհատական |
Ոսկի | 1939 Oսլո | Թիմային |
Ոսկի | 1947 Պրահա | Անհատական |
Արծաթ | 1931 Լվով | Անհատական |
Արծաթ | 1932 Վարշավա | Թիմային |
Արծաթ | 1936 Պրահա | Թիմային |
Արծաթ | 1937 Փարզ | Թիմային |
Բրոնզ | 1931 Լվով | Թիմային |
Բրոնզ | 1932 Վարշավա | Անհատական |
Բրոնզ | 1935 Բրյուսել | Անհատական |
Բրոնզ | 1935 Բրյուսել | Թիմային |
Բրոնզ | 1938 Լոնդոն | Անհատական |
Բրոնզ | 1955 Հելսինկի | Թիմային |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Archery Champions by Robert Rhode, 4th edition 1971» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Archery Champions by Robert Rhode, 4th edition 1971 Արխիվացված 2013-10-19 Wayback Machine
- ↑ Archery Champions by Robert Rhode, 4th edition 1971 https://web.archive.org/web/20131019135241/http://www.texasarchery.org/Documents/NAAHist/ArcheryChampions4thEdPHOpt.pdf date=2013-10-19
- ↑ 4,0 4,1 Monitor Polski|1932|62|80 „za zasługi na polu« sportu strzeleckiego”.
Գրականություն
խմբագրել- Mała Encyklopedia Sportu, tom I, Warszawa, Wydawnictwo Sport i Turystyka, 1984, isbn2=83-217-2518-X
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յանինա Կուրկովսկա-Սպիխայովա» հոդվածին։ |