Կառլ Մարտին Սանդբերգ (անգլ.՝ Karl Martin Sandberg, շվեդ.՝ ˈmǎʈːɪn ˈsân(d)bærj, - ˈsâmbærj, փետրվարի 26, 1971(1971-02-26)[1][2][3], Sånga församling, Շվեդիա[3])[7][8], առավել հայտնի է որպես Մաքս Մարտին (անգլ.՝ Max Martin), շվեդ երգահան, ձայնագրման պրոդյուսեր և երգիչ։ Նա հայտնի է դարձել 1990-ականների վերջին այն բանից հետո, երբ ձայնագրել է այնպիսի հիթ սինգլներ, ինչպիսիք են Բրիթնի Սփիրսի «…Baby One More Time» (1998), Backstreet Boys խմբի «I Want It That Way» (1999) և NSYNC-ի «It's Gonna Be Me» (2000) երգերը։

Մաքս Մարտին
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 26, 1971(1971-02-26)[1][2][3] (53 տարեկան)
ԾննդավայրSånga församling, Շվեդիա[3]
Քաղաքացիություն Շվեդիա
Մայրենի լեզուշվեդերեն
ԿրթությունՍյոդրա Լատին
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և երգիչ
Պարգևներ և
մրցանակներ
Կայքmaratone.se
 Max Martin Վիքիպահեստում

Մարտինը հանդիսանում է Billboard Hot 100 չարթի առաջին հորիզոնականը զբաղեցրած 23 երգերի հեղինակ կամ համահեղինակ, որոնց մեծամասնությանը նա նաև պրոդյուսերավորել կամ համապրոդյուսերավորել է, ներառյալ Քեթի Փերրիի «I Kissed a Girl» (2008), Maroon 5 խմբի «One More Night» (2012), Թեյլոր Սվիֆթի «Shake It Off» և «Blank Space» (2014) և The Weeknd«Blinding Lights» (2019) երգերը։ Մարտինը համարվում է չարթի՝ ամենաշատն առաջին հորիզոնական զբաղեցրած երրորդ երգահանը, զիջելով միայն Փոլ ՄաքՔարթնիին (32) և Ջոն Լենոնին (26)[9]։ Բացի այդ, որպես պրոդյուսեր, նա՝ Ջորջ Մարթինի հետ ունի հավասար քանակով համար մեկ սինգլներ ամերիկյան չարթում, որը իր մահվան ժամանակ հասել է 23-ի[10]։

2013 թվականի սկզբին, «The Hollywood Reporter»-ի հաշվարկներով նրա սինգլների վաճառքը կազմում է 135 միլիոն դոլար[11]։ Ըստ «Variety»-ի տվյալներով, 2017 թվականին սեփական կապիտալը կազմում է 260 միլիոն դոլար։ Նախորդ տարում նա ստացել է մոտ 54 միլիոն դոլարի եկամուտ և իր ծառայությունների համար 19 միլիոն դոլարի շահույթ[12]

Նա հաղթել է ԵՀՀԱՄ-ի «Տարվա երգահան» մրցանակը ռեկորդային՝ 11 անգամ[13][14][15]։

Երգերի հեղինակում և պրոդյուսերական աշխատանք

խմբագրել

Billboard Hot 100 գլխավորած սինգլներ

խմբագրել

Սկսած 1998 թվականից, Մարտինը հանդիսանում է Billboard Hot 100 չարթը գլխավորած 23 հիթ սինգլների հեղինակ կամ համահեղինակ (որոնց մեծամասնությունը նա պրոդյուսերավորել կամ համապրոդյուսերավորել է)։ Այդ երգերից հինգը դեբյուտ են կատարել չարթի առաջին հորիզոնականում։

  1. 1998 – «…Baby One More Time»՝ Բրիթնի Սփիրս
  2. 2000 – «It's Gonna Be Me՝» NSYNC
  3. 2008 – «I Kissed a Girl»՝ Քեթի Փերրի
  4. 2008 – «So What»՝ Փինք
  5. 2009 – «My Life Would Suck Without You»՝ Քելլի Քլարկսոն
  6. 2009 – «3»՝ Բրիթնի Սփիրս
  7. 2010 – «California Gurls»՝ Քեթի Փերրին Սնուփ Դոգի մասնակցությամբ
  8. 2010 – «Teenage Dream»՝ Քեթի Փերրի
  9. 2010 – «Raise Your Glass»՝ Փինք
  10. 2011 – «Hold It Against Me»՝ Բրիթնի Սփիրս
  11. 2011 – «E.T.»՝ Քեթի Փերրին Քանյե Ուեսթի մասնակցությամբ
  12. 2011 – «Last Friday Night (T.G.I.F.)»՝ Քեթի Փերրի
  13. 2012 – «Part of Me»՝ Քեթի Փերրի
  14. 2012 – «One More Night»՝ Maroon 5
  15. 2012 – «We Are Never Ever Getting Back Together»՝ Թեյլոր Սվիֆթ
  16. 2013 – «Roar»՝ Քեթի Փերրի
  17. 2013 – «Dark Horse»՝ Քեթի Փերրին Ջուսի Ջեյի մասնակցությամբ
  18. 2014 – «Shake It Off»՝ Թեյլոր Սվիֆթ
  19. 2014 – «Blank Space»՝ Թեյլոր Սվիֆթ
  20. 2015 – «Bad Blood»՝ Թեյլոր Սվիֆթը Քենդրիկ Լամարի մասնակցությամբ
  21. 2015 – «Can't Feel My Face»՝ The Weeknd
  22. 2016 – «Can't Stop the Feeling!»՝ Ջասթին Թիմբերլեյք
  23. 2019 – «Blinding Lights»՝ The Weeknd

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Sveriges befolkning 2000 (շվեդերեն)Sveriges Släktforskarförbund, 2020.
  4. Se 2020 års invalda — 2020.
  5. http://www.stim.se/sv/PRESS/Pressmeddelanden/Max-Martin-fick-Stimgitarren-Platina/
  6. 6,0 6,1 https://www.regeringen.se/regeringens-politik/musikexportpriset/tidigare-vinnare-av-musikexportpriset/
  7. Seabrook, John. «Blank Space: What Kind of Genius is Max Martin?». The New Yorker. Condé Nast. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 17-ին.
  8. Max Martin. allmusic.com
  9. Trust, Gary (2014 թ․ նոյեմբերի 25). «Ask Billboard: Max Martin Notches Another No. 1». Billboard. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 26-ին.
  10. Trust, Gary (2020 թ․ մարտի 30). «The Weeknd's 'Blinding Lights' Hits No. 1 on Billboard Hot 100, Doja Cat's 'Say So' Enters Top 10». Billboard. Վերցված է 2020 թ․ մարտի 30-ին.
  11. Ostroff, Joshua (2015 թ․ փետրվարի 9). «Max Martin Just Won His First Grammy After 54 Top 10 Songs (20 More Than The Beatles)». Huffington Post.
  12. «Hitmaker Max Martin Made $19 Million Last Year, a 22% Increase Over 2015». Variety (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2018 թ․ հունիսի 29-ին.
  13. Nylin, Lars (2018 թ․ ապրիլի 24). «Subject 11: the Ascap Price According to Max Martin». Musikindustrin (Swedish).{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  14. «Max Martin Takes Songwriter of the Year for 10th Time; Justin Bieber's "Love Yourself" Is Song of the Year at 34th Annual ASCAP Pop Music Awards». ASCAP.com. Երգահանների, հեղինակների և հրատարակիչների ամերիկյան միություն. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.
  15. «John Mellencamp, Walk The Moon and Max Martin Receive Top Honors at 33rd Annual ASCAP Pop Music Awards». ASCAP.com. American Society of Composers, Authors and Publishers. Վերցված է 2017 թ․ մայիսի 21-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքս Մարտին» հոդվածին։