Ձմեռային օլիմպիական խաղեր 1988
Ձմեռային օլիմպիական խաղեր 1988 (ռուս.՝ Зимние Олимпийские игры 1988), տեղի է ունեցել 1988 թվականի փետրվարի 13-ից 28-ը Կալգարի քաղաքում (Կանադա)։
Ձմեռային օլիմպիական խաղեր 1988 | |
---|---|
Տեսակ | Ձմեռային Օլիմպիական խաղեր |
Երկիր | Կանադա |
Բացում | փետրվարի 13, 1988 |
Ջահակիր | Robyn Perry? |
Երդվեց | Pierre Harvey? և Suzanne Morrow? |
Բացեց | Ժաննա Սովե |
Փակում | փետրվարի 28, 1988 |
Մարզադաշտ | Կալգարի |
Նախորդ | Ձմեռային օլիմպիական խաղեր 1984 |
Հաջորդ | 1992 Winter Olympics? |
Կայք | olympics.com/en/olympic-games/calgary-1988(անգլ.) |
1988 Winter Olympics Վիքիպահեստում |
Քաղաքների ընտրություն
խմբագրել1981 թվականի սեպտեմբերի 30-ին Բադեն-Բադենում անցկացված ՄՕԿ-ի 84-րդ նստաշրջանում Կալգարին ընտրվել է որպես XV ձմեռային Օլիմպիական խաղերի մայրաքաղաք, քվեարկության արդյունքներով առաջ անցնելով Ֆալուն (Շվեդիա) և Կորտինա դ’Ամպեցո (Իտալիա) քաղաքներից։ Մինչ այդ, Կալգարին դիմել էր Օլիմպիական խաղերին երկու անգամ անցկացնելու իրավունքի համար`1964 և 1968 թվականներին, սակայն ստիպված է եղել զիջել այդ իրավունքը՝ Ինսբրուքին (Ավստրիա) և Գրենոբլին (Ֆրանսիա)։
XV ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքի ընտրությունը | |||
---|---|---|---|
Թեկնածու | Երկիր | 1-ին փուլ | 2-րդ փուլ |
Կալգարի | Կանադա | 35 | 48 |
Ֆալուն | Շվեդիա | 25 | 31 |
Կորտինա դ’Ամպեցո | Իտալիա | 18 | - |
Մեդալային հաշվարկ
խմբագրելՀորիզոնական | Երկիր | Ոսկի | Արծաթ | Բրոնզ | Ընդհանուր |
---|---|---|---|---|---|
1 | ԽՍՀՄ | 11 | 9 | 9 | 29 |
2 | Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն | 9 | 10 | 6 | 25 |
3 | Շվեյցարիա | 5 | 5 | 5 | 15 |
4 | Ֆինլանդիա | 4 | 1 | 2 | 7 |
5 | Շվեդիա | 4 | 0 | 2 | 6 |
6 | Ավստրիա | 3 | 5 | 2 | 10 |
7 | Նիդերլանդներ | 3 | 2 | 2 | 7 |
8 | Գերմանիա | 2 | 4 | 2 | 8 |
9 | ԱՄՆ | 2 | 1 | 3 | 6 |
10 | Իտալիա | 2 | 1 | 2 | 5 |
11 | Ֆրանսիա | 1 | 0 | 1 | 2 |
12 | Նորվեգիա | 0 | 3 | 2 | 5 |
13 | Կանադա | 0 | 2 | 3 | 5 |
14 | Հարավսլավիա | 0 | 2 | 1 | 3 |
15 | Հարավսլավիա | 0 | 1 | 2 | 3 |
16 | Լիխտենշտայն | 0 | 0 | 1 | 1 |
17 | Ճապոնիա | 0 | 0 | 1 | 1 |
Բոլորը | 46 | 46 | 46 | 138 |
Մասնակիցներ
խմբագրելՄրցումներին մասնակցել է ռեկորդային թվով մարզական պատվիրակություններ 57 երկրներից։ ԽՍՀՄ և ԳԴՀ թիմերը Ձմեռային Օլիմպիական խաղերին վերջին անգամ էին մասնակցում։
ԽՍՀՄ հավաքականը Օլիմպիական խաղերում պետք է Վյաչեսլավ Ֆետիսովը ներկայացներ, սակայն հոկեյի հավաքականի մարզիչ Վիկտոր Տիխոնովը արգելեց իր հետ մասնակցել բացման արարողությանը։ Նա բացատրեց դա, ասելով, որ առաջիկա հանդիպումը Նորվեգիայի ազգային հավաքականի հետ (որը նույն օրն էր) կարևոր էր հավաքականի համար։ Արդյունքում, բացման ժամանակ ԽՍՀՄ դրոշը տարավ Անդրեյ Բուկինը[1]։
Օլիմպիադան ֆիլատելիայում
խմբագրել-
XV Ձմեռային Օլիմպիական խաղեր
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Fetisov, Vi︠a︡cheslav,, Фетисов, Вячеслав. Overtaĭm. — Moskva. — 413 pages, 32 unnumbered pages of plates с. — ISBN 9785699840366, 5699840362
Արտաքին հղումներ
խմբագրել- «Страница Олимпиады». Официальный сайт МОК (անգլերեն).
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ձմեռային օլիմպիական խաղեր 1988» հոդվածին։ |