Հրանտ Մարգարյան (թատերագիր)
հայ թատերագիր, ռեժիսոր, բանաստեղծ, քիմիկոս
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանտ Մարգարյան (այլ կիրառումներ)
Հրանտ Մանուկի Մարգարյան (հոկտեմբերի 6, 1938, Բասրա, Իրաք), հայ թատերագիր, ռեժիսոր, բանաստեղծ, քիմիկոս։ Քիմիական գիտությունների դոկտոր (1971), պրոֆեսոր (1994)։
Հրանտ Մարգարյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 6, 1938 (86 տարեկան) |
Ծննդավայր | Բասրա, Իրաք |
Կրթություն | Տեխնոլոգիայի Սթիվենս ինստիտուտ (1966) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | քիմիական գիտությունների դոկտոր (1971) |
Մասնագիտություն | ռեժիսոր, բանաստեղծ և քիմիկոս |
Աշխատավայր | Կոլումբիայի համալսարան |
Կենսագրություն
խմբագրելՀրանտ Մարգարյանը ծնվել է 1938 թվականին Իրաքի Բասրա քաղաքում։ 1966 թվականին ավարտել է Սթիվենսի ինստիտուտի (ԱՄՆ) տեխնոլոգիական քոլեջը։ 1971 -1972 թվականներին եղել է Կոլումբիայի համալսարանի գիտաշխատող, 1994-2005 թվականներին՝ Նյու Յորքի նահանգային համալսարանի դասախոս, 1967 թվականից՝ Նյու Յորքի Համազգային թատերախմբի հիմնադիր-ղեկավար։
Թատերգությունները նվիրված են ամերիկահայ ժամանակակից կյանքի ազգային և հոգեբանական խնդիրների[1]։
Բեմադրություններ
խմբագրելԲեմադրություն | Տարեթիվ |
---|---|
«Շրջանը» | 1975 |
«Բևեռները» | 1977 |
«Վարդանանք» | 1979 |
«Հայրիկ, լոյսի առաքեալը» | 1989 |
«Ուղևորը» | 1989 |
«Եւ երկինքէն երեք աթոռ ինկաւ» | 1991 |
«Հեթում արքայ» | 1993 |
«Հայելիներ» | անգլերեն, 1996 |
Լ. Շանթի «Հին աստվածները» | |
«Դերասանուհին» |
Երկեր
խմբագրելԹատերգություններ
խմբագրել- «Վազեմ... չուշանամ» («Բագին», 1994)
- «Ուղեւորը» (2004)
- «Երբ արեւը կը լռէ» (2005)
Բանաստեղծությունների ժողովածու
խմբագրել- «Ենթաեսէն փշրուած» (2004)
Ճամփորդական հուշագրությունների ժողովածու
խմբագրել- «Քարաձայն պատարագ» (անգլերեն, հայերեն, 1997)
Պարգևներ
խմբագրել- Համազգայինի «Ոսկե մեդալ» (1980)
- Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Սուրբ Մեսրոպ Մաշտոց մեդալ (1987)
- Հայաստանի գրողների միության «Լավագույն դրամատուրգ» մրցանակ (1992)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.