Հունիսի 22
թվական
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
<< | Հունիս | >> | ||||
Կի | Եկ | Եք | Չո | Հի | Ու | Շա |
1 | ||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 |
30 |
Հունիսի 22, տարվա 173-րդ (նահանջ տարիներին՝ 174-րդ) օրն է։
- Տարվա ավարտին մնում է 192 օր։
Դեպքեր
խմբագրել- մ.թ.ա. 168 - Հռոմեական զորքերը ջախջախեցին Մակեդոնական զորքերին։
- 431 - Թեոդոսիոս Բ Փոքր կայսրի հրամանով Եփեսոս քաղաքում գումարվել է Եփեսոսի Գ տիեզերական ժողովը։
- 1661 - Անգլիայի թագավոր Չարլզ II-ը թույլատրեց կանանց թատրոնի դերեր խաղալ։
- 1812 - Նապոլեոնը ներխուժեց Ռուսաստան։
- 1838 - Բացվեց Շուշիի թեմական հոգևոր դպրոցը։
- 1941 - Գերմանիան, Իտալիան, Ռումինիան պատերազմ հայտարարեցին Խորհրդային Միությանը։
- 1978 - Հայտնաբերվեց Պլուտոնի ամենամեծ արբանյակը՝ Քարոնը։
- 1981 - Մարկ Դավիդ Չափմանն իրեն մեղավոր ճանաչեց Ջոն Լենոնի սպանության համար։
- 1941-Հիտլերյան Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա և սկսվեց ԽՍՀՄ ժողովուրդների Հայրենական մեծ պատերազմը
Ծնունդներ
խմբագրել- 1805 - Ջուզեպպե Մացցինի, իտալացի քաղաքական գործիչ, գրող և փիլիսոփա, Իտալիայի ազգային-ազատագրական շարժման առաջնորդներից։
- 1856 - Հենրի Ռայդեր Հագարդ, անգլիացի գրող, բազմաթիվ արկածային և պատմական վեպերի հեղինակ։
- 1897 - Պյատրաս Կուբերտավիչյուս, լիտվացի խորհրդային դերասան և ռեժիսոր։
- 1931 - Արտաշես Հովսեփյան, հայ քանդակագործ։
- 1934 - Գառնիկ Անանյան, հայ գրականագետ, հրապարակախոս։
- 1947 - Նատալյա Վառլեյ, ռուս դերասանուհի («Կովկասի գերուհին»)։
- 1948 - Վարուժան Վարդանյան, նկարիչ։
- 1949 - Մերիլ Սթրիփ, կինոյի, թատրոնի ամերիկյան դերասանուհի։
Մահեր
խմբագրել- 1928 - Ալբերտ Արիստակեսյան, հայ գրականագետ։
- 1969 - Ջուդի Գառլենդ, ամերիկացի դերասանուհի և երգչուհի։
- 2001 - Լուիս Կարնիգլիա, արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող
- 2019 - Ստեփան Շաքարյան, կոմպոզիտոր, դաշնակահար, Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի ժողովրդական արտիստ (2017 թ.)։
- 2024 - Լալա Մնացականյան, հայ դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ։