Հարություն Ճուղուրյան
Հարություն Գրիգորի Ճուղուրյան (հոկտեմբերի 24, 1864[1], Խաշթառակ, Հայաստան[1] - հունվարի 28, 1938[1], Խաշթառակ, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ արձակագիր, գյուղագիր, մանկավարժ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թ.-ից։
Հարություն Ճուղուրյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 24, 1864[1] |
Ծննդավայր | Խաշթառակ, Հայաստան[1] |
Վախճանվել է | հունվարի 28, 1938[1] (73 տարեկան) |
Վախճանի վայր | Խաշթառակ, Իջևանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, ուսուցիչ և քահանա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Ներսիսյան դպրոց (1890)[1] |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Հարություն Ճուղուրյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Խաշթառակ (այժմ՝ Տավուշի մարզ) գյուղում։ 1890 թ.-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը։ Այնուհետև զբաղվել է ուսուցչությամբ։ Հայոց լեզու է դասավանդել Թիֆլիսի Գայանյան, Այգեպանական, Քաղաքային և այլ դպրոցներում։ Ֆելդշերական դպրոցում հայոց լեզու է դասավանդել Սերգո Օրջոնիկիձեին։ 1898 թ.-ին ձեռնադրվել է քահանա։ 1923 թ.-ին Թիֆլիսից փոխադրվել է Երևան։ 1925 թ.-ից կրկին ուսուցչություն է արել ծննդավայրում և Իջևանի շրջանի այլ գյուղերում։ Նրա «Չատոյի բախտի անիվը» գործը թարգմանվել է ադրբեջաներեն[2][3]։
Մահ
խմբագրելՄահացել է 1938 թվականին, Խաշթառակում։ Թաղված է Երևանի Թոխմախի գերեզմանատանը[4]։
Հիշատակ
խմբագրելԽաշթառակի միջնակարգ դպրոցը կոչվում է Հարություն Ճուղուրյանի անվամբ։
Հ. Ճուղուրյանի երկերի մատենագրություն
խմբագրել- Մոռացված աշխարհ, գիրք Բ, Թիֆլիս, տպարան Մ. Շարաձեի, 1895, 244 էջ։
- Մոռացված աշխարհ, գիրք Ա, Թիֆլիս, տպարան Մն. Մարտիրոսյանի, 1896, 175 էջ։
- Մոռացված աշխարհ, գիրք Գ, Թիֆլիս, տպարան Մն. Մնացականյանի, 1896, 173 էջ։
- Աղա սուրբ Սարգիսը և Մալաք տատի հավատը, Թիֆլիս, 1899, 63 էջ։
- Աղքատի հալը, Թիֆլիս, տպարան Կ. Մարտիրոսյանի, 1902, 86 էջ։
- Գյուղի այրին, Թիֆլիս, տպարան Մ. Մարտիրոսյանի, 1902, 43 էջ։
- Չատոյի բախտի անիվը, Թիֆլիս, տպարան օր. Ն. Աղայանի, 1908, 98 էջ։
- Շիրինանաց Նախշունը, Թիֆլիս, տպարան «Էսպերանտո», 1911, 250 էջ։
- Մոռացված աշխարհ, Երևան, Պետհրատ, 1935, 399 էջ։
- Հայ գյուղագիրներ (ժողովածուում տպագրվել են Հարություն Ճուղուրյանի լուսանկարը, համառոտ կենսագրությունը և «Կնդխտոր», «Շաշ Պետին ու գիժ Ուհանը», «Չատոյի բախտի անիվը», «Փերշալ», «Խեչոյի կղացուն» պատմվածքները), Երևան, Հայպետհրատ, 1950, 578 էջ։
- Մոռացված աշխարհ, Երևան, «Հայաստան», 1968, 448 էջ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Հայկ Խաչատրյան (1986). Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող». էջ էջ 347-348.
- ↑ «Ով ով է։ Հայեր» կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, գլխավոր խմբագիր՝ Հովհաննես Այվազյան, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2007։
- ↑ «The memorial of Tchughuryan Harutyun (Հարություն Ճուղուրյան Գրիգորի) buried at Yerevan's Tokhmakh cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 24-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարություն Ճուղուրյան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 106)։ |