Հաորա
Հաորա ( բենգալերեն .হাওড়া, Hāoṛā IAST ; Անգլերեն ՝ Howrah ), քաղաք Հնդկաստանում՝ Արևմտյան Բենգալիա նահանգում, Գանգեսի բազուկներից մեկի՝ Հուգլիի արևմտյան ափին: Դիմացի ափին ընկած է Կալկաթա քաղաքը[2], որի հետ կապված է երեք կամրջով և լաստանավային հաղորդակցությամբ: Այդ կամուրջներից Ռաբինդրա Սեթուն սույն քույր քաղաքների տեսարժան վայրերից մեկն է, համարվում է աշխարհի ամենաբանուկ կամուրջը։ Հաորան նույնանուն շրջանի վարչական կենտրոնն է։ Հանդիսանում է Կալկաթայի ագլոմերացիայի բաղկացուցիչ մասը: Զբաղեցնում է 63,55 քառակուսի կիլոմետր տարածք[3][4][5]: 2011 թվականի տվյալներով բնակչության թվաքանակն անցել էր մեկ միլիոնից՝ կազմելով 1 077 075 մարդ[6] (այդ ցուցանիշով երկրորդն է Արևմտյան Բենգալիա նահանգում՝ զիջելով միայն Կալկաթային[7][8]):
Բնակավայր | ||
---|---|---|
Հաորա | ||
Երկիր | Հնդկաստան | |
Համայնք | Howrah Sadar subdivision? | |
Մակերես | 63,55 կմ² | |
ԲԾՄ | 9±1 մետր | |
Բնակչություն | ▲1 077 075 մարդ (2011)[1] | |
Ժամային գոտի | UTC+5:30 | |
Հեռախոսային կոդ | 33 | |
Փոստային դասիչ | 711101 | |
Ավտոմոբիլային կոդ | WB-11, WB-12, WB-13 և WB-14 | |
Պաշտոնական կայք | myhmc.in | |
| ||
Ունի մետրո, երկաթուղային կայարան, որը պատկանում է «Արևելյան երկաթուղուն» ՝ Հնդկական երկաթուղիների 16 տարածաշրջանային ընկերություններից մեկին։ Երկաթուղով է ապահովվում քաղաքի հիմնական կապը հարավային և արևմտյան Հնդկաստանի հետ;
1785 թվականին Հաորայի տեղում ընդամենը մի փոքրիկ գյուղ կար, բայց այն արագ զարգացավ Կալկաթային մոտ գտնվելու շնորհիվ։ 19-րդ դարում քաղաքում գերակշռում էին ջութի և բամբակի գործարանները, բնակավայրը դարձել էր կարևոր կանգառ այն ժամանակվա Արևելահնդկական երկաթուղու վրա՝ Ալլահաբադով դեպի Հնդկաստանի կենտրոնական և արևմտյան նահանգներ տարանցման ճանապարհին: Այսօր Հաորան արդյունաբերական խոշոր կենտրոն է՝ մետաղի և տեքստիլ արդյունաբերությամբ, ունի նավաշինարան և գետային նավահանգիստ: Թեյը, որ աճեցվում է Դարջիլինգի և Ասամի շրջակայքում, առաջին անգամ ներմուծվել և մշակվել է Հաորայում:
Այստեղ է գտնվում Հնդկաստանի ամենահին բուսաբանական այգին ( Acharya Jagadish Chandra Bose հնդկական բուսաբանական այգի ): Այն գոյություն ունի 1786 թվականից, և նրա հիմնական գրավչությունը 200-ամյա բանյան ծառն է, որն իր տեսակի մեջ երկրորդն է Հնդկաստանում:
Քաղաքի կարևոր հաստատություններից և զբոսաշրջային գրավչություններից մեկն էլ նրա հյուսիսային հատվածում գտնվող Բելուր Մաթն է, որտեղ Ռամակրիշնայի առաքելությունն ունի իր կենտրոնակայանը:
Կլիմա
խմբագրելՀաորային բնորոշ է արևադարձային կլիման (Köppen climate classification-ի դասակարգմամբ՝ Aw): Տարեկան միջին ջերմաստիճանը՝ 26.3 °C: Ամառներն առանձնապես տեղումնառատ են: Տեղումների տարեկան միջին քանակը՝ 1744 մմ[11]:
Հաորա, 1981–2010ի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 25.8 (78.4) |
29.2 (84.6) |
33.5 (92.3) |
35.3 (95.5) |
35.3 (95.5) |
33.8 (92.8) |
32.4 (90.3) |
32.2 (90) |
32.4 (90.3) |
32.2 (90) |
30.1 (86.2) |
27.0 (80.6) |
31.6 (88.9) |
Միջին ցածր °C (°F) | 14.1 (57.4) |
17.8 (64) |
22.4 (72.3) |
25.3 (77.5) |
26.4 (79.5) |
26.8 (80.2) |
26.5 (79.7) |
26.4 (79.5) |
26.0 (78.8) |
24.1 (75.4) |
19.7 (67.5) |
15.2 (59.4) |
22.6 (72.7) |
Տեղումներ մմ (դյույմ) | 10.4 (0.409) |
20.9 (0.823) |
35.2 (1.386) |
58.9 (2.319) |
133.1 (5.24) |
300.6 (11.835) |
396.0 (15.591) |
344.5 (13.563) |
318.0 (12.52) |
180.5 (7.106) |
35.1 (1.382) |
3.2 (0.126) |
1836,4 (72,3) |
Միջ. անձրևոտ օրեր | 1.1 | 1.7 | 2.2 | 3.4 | 7.0 | 12.8 | 17.7 | 16.9 | 13.9 | 7.4 | 1.3 | 0.5 | 85.9 |
աղբյուր: India Meteorological Department[12] |
Քաղաքի անվանի որդիներն ու դուստրերը
խմբագրել- Սաիլեն Մաննա (1924–2012), ֆուտբոլիստ
- Ամբիկա Բաներջի (1928–2013), քաղաքական գործիչ
- Տարուն Բհատաչարյա (* 1957), սանթուրահար
- Սուսովան Սոնու Ռոյ (ծն. 1994), դերասան
Պատկերասրահ
խմբագրել-
Կամուրջը գիշերով
-
Տեսարան բուսաբանական այգուց
-
Մարզապալատը
-
Երկաթուղային կայարանն ու կամուրջը
-
Ռամակրիշնա Բելուր Մաթ տաճարը
-
Մեծ բանյա ծառը
-
Մետրոյի կայարաններից մեկի շինարարությունը
-
Կենտրոնական փոստատունը
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Census of India 2011 (West Bengal): Haora District Primary Census Abstract — Office of Registrar General & Census Commissioner of India.
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «2024-05-22-city-WBHC
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ «Howrah Corporation». Արխիվացված օրիգինալից 10 January 2021-ին. Վերցված է 3 June 2020-ին.
- ↑ «HMC» (PDF).
- ↑ «Bally Municipality». Արխիվացված է օրիգինալից 2 April 2015-ին.
- ↑ «Bally 2011 census». Արխիվացված օրիգինալից 26 February 2021-ին. Վերցված է 14 August 2020-ին.
- ↑ «Haora City Population 2024 | Literacy and Hindu Muslim Population». www.census2011.co.in. Վերցված է 12 June 2024-ին.
- ↑ «Asansol City Population 2024 | Literacy and Hindu Muslim Population». www.census2011.co.in. Վերցված է 12 June 2024-ին.
- ↑ «52nd Report of the Commissioner for Linguistic Minorities in India» (PDF). Nclm.nic.in. Ministry of Minority Affairs. էջ 85. Արխիվացված է օրիգինալից (PDF) 25 May 2017-ին. Վերցված է 28 August 2019-ին.
- ↑ «Fact and Figures». Wb.gov.in. Արխիվացված օրիգինալից 14 June 2020-ին. Վերցված է 28 August 2019-ին.
- ↑ «Howrah climate: Average Temperature, weather by month, Howrah weather averages - Climate-Data.org». Արխիվացված օրիգինալից 15 October 2018-ին. Վերցված է 15 October 2018-ին.
- ↑ «Howrah climate 1981-2010». Վերցված է 17 October 2020-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաորա» հոդվածին։ |