Հագար
Հագար, (պանդուխտ, եբրայերեն՝ הָגָר), ըստ աստվածաշնչյան ավանդության, արաբների նախահայր Իսմայելի մայրը։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4c/Expulsion_of_Ishmael_and_His_Mother.png/220px-Expulsion_of_Ishmael_and_His_Mother.png)
Հագարն իբր եղել է Սառայի եգիպտուհի աղախինը և Աբրահամի հարճը։ Հագարից և Աբրահամից ծնված որդուն՝ Իսմայելին, Սառան որդեգրել, ապա շուտով արտաքսել է Եգիպտոս։ Իսմայելը դարձել է արաբական ցեղերի նախահայր։ Այդ պատճառով Հագարի և Իսմայելի սերունդներին անվանել են «հագարացիներ», «իսմայելցիներ», երբեմն՝ «աղախնածիններ»։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 40)։ ![]() |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հագար» հոդվածին։ |