Կարդիցա (հուն․՝ Καρδίτσα), քաղաք Հունաստանում, Թեսալիայում։ Կարդիցա նոմոսի վարչական կենտրոնը։ Գտնվում է Թեսալիայի հարավ-արևմուտքում, Թեսալիական հարթավայրի կենտրոնական հատվածում, Պինիո գետի (հունարեն՝ Πηνειός, նախկինում Պինյոս) վտակներից մեկի մոտակայքում, որը կոչվում է «Կարդիցայի գետ»։ Քաղաքից արևմուտք վեր է խոյանում Պինդոս լեռնազանգվածը (հին հունարեն՝ և հուն․՝ Πίνδος):

Քաղաք
Կարդիցա
հուն․՝ Καρδίτσα
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՊերիֆերիաԹեսալիա
ՆոմոսԿարդիցա (նոմոս)
ՀամայնքKarditsa Municipality? և Commune of Karditsa?
Ներքին բաժանում6 շրջան
ԴիմարխԴոմինիկոս Վերիլիս (Δομήνικος Βερίλλης)
Առաջին հիշատակում1811
Այլ անվանումներԳրադիցա
Մակերես110,086 կմ²
ԲԾՄ105 մ
Կլիմայի տեսակմիջերկրածովյան
Խոսվող լեզուներհունարեն
Բնակչություն56 747 մարդ (2011)
Խտություն88 մարդ/կմ²
Ազգային կազմհույներ
Կրոնական կազմուղղափառ
Ժամային գոտիUTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ24410
Փոստային ինդեքս43100
Փոստային դասիչ43100
Ավտոմոբիլային կոդKA
Պաշտոնական կայքkarditsa-city.gr
Կարդիցա (Հունաստան)##
Կարդիցա (Հունաստան)

Անվան ծագումնաբանություն

խմբագրել

Քաղաքի անվանումը ծագում է հունարեն՝ καρυδίτσα բառից («հունական ընկույզ» կամ «ընկուզենի» տեղական թեսալիական բարբառով կամ հունարեն՝ καρδιά բառից, թարգմանաբար նշանակում է «սիրտ», ինչը համապատասխանում է քաղաքի՝ Հունաստանի կենտրոնում գտնվելու դիրքով։

Գոյություն ունի նաև ձևափոխված սլավոնական «Գրադիցա» անվանումը։

Պատմություն

խմբագրել

Կարդիցան համարվում է Թեսալիայի նոմոսների երեք մայրաքաղաքներից ամենաերիտասարդը, չնայած նոմոսի տարածքը բնակեցվել է դեռևս պալեոլիթի ժամանակաշրջանում։

Բնակավայրի ստեղծումը թվագրվում է թուրքական տիրապետության ժամանակաշրջանին։ Այն կառուցվել է Ագրաֆայի լեռների բնակիչների հարձակումներից պաշտպանվելու համար։ Առաջին անգամ նկարագրվել է 1811 թվականին անգլիացի ճանապարհորդ, ռազմածովային նավատորմի գնդապետ Ուիլիամ Մ. Լիկի կողմից (անգլ.՝ William M. Leake): 1821 թվականին քաղաքը գրեթե դատարկվել է ժանտախտի համաճարակի պատճառով, սակայն դարի կեսերին հաշվվում էր 400 կալվածք։ 1882 թվականին թուրքերից ազատագրվելուց հետո, բնակավայրը ձևափոխվում է քաղաքի և դառնում Կարդիցա դիմոսի կենտրոնը։ 1943 թվականի մարտի 12-ին ԷԼԱՍպարտիզանների ակտիվ գործունեության արդյունքում իտալական կայազորը ստիպված էր լքել քաղաքը։

Քաղաքացիական պատերազմ

խմբագրել

1948 թվականին Կարդիցայում տեղի է ունեցել Հունաստանի քաղաքացիական պատերազմի ամենաարյունալի ճակատամարտներից մեկը, երբ Հունաստանի դեմոկրատական բանակը հարձակվել է քաղաքի վրա։ Դեկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը այն Կարդիցայից դեպի արևմուտք լեռնային տեղանքում կենտրոնացրել է 1-ին և 2-րդ դիվիզիաները և հեծելազորի բրիգադը Կոստաս Կարայորգիսի (հունարեն՝ Κώστας Καραγιώργης) գլխավորությամբ և առաջ շարժվել դեպի քաղաք։

Կարդիցայի անվտանգության համար քաղաքում տեղակայվել են 600 հոգուց բաղկացած կառավարական զորքեր հրետանիով և մոտ 90 ոստիկան, որոնք տեղաբաշխված են եղել հսկիչ անցագրային կետերով և քաղաքի դիմադրության այլ կետերով։ Քաղաքացիական պատերազմի ժամանակ Ազգային բանակի կորուստը կազմել է 19 մարդ զոհված և 85 վիրավոր[1]։

Աշխարհագրություն

խմբագրել

Կլիման միջերկրածովյան է, որը բնորոշ է Հունաստանի կենտրոնական հատվածին, որն աչքի է ընկնում շոգ ամառներով և ցուրտ ձմեռներով, հաճախակի ձյան տեղումներով։

Բնակչություն

խմբագրել

2001 թվականի մարդահամարի դրությամբ բնակչության թիվը կազմում էր 32 252 մարդ՝ արվարձանների բնակիչների հետ միասին՝ 37 768 մարդ, իսկ 2011 թվականի մարդահամարի դրությամբ՝ 56 747 մարդ։ Բնակչության խտությունը կազմում է 88 մարդ/կմ²։

Կարդիցայի բնակչության փոփոխության աղյուսակը
1950 1970 1980 1991 2001 2011
14 000 25 700 27 532 30 067 32 252 56 747

Հայտնի անձինք

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Νεώτερον Εγκυκλοπαιδικόν Λεξικόν Ηλίου τ. 10ος, σ.324

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարդիցա» հոդվածին։